«Սիրային այդ գծի ձևավորումն անակնկալ էր ինձ համար». «Էլենի օրագրի» Ռոբը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական ուղու ու անձնական կյանքի մասին
Դեռ փոքր տարիքից մտապահված ցանկություն, որն ավելի ուշ վերածվեց նպատակի ու դարձավ հիմնական մասնագիտություն. երիտասարդ դերասան Պողոս Գույումջյանը, ով հեռուստադիտողներին ներկայանում է «Էլենի օրագիրը» սերիալում, ասում է, որ փոքր հասակից է ընտրել մասնագիտական այս ճանապարհը, թեև իր ընտանիքում դերասաններ չկան:
Tert.am Life-ի հետ զրույցում Պողոսը խոսել է սիրելի մասնագիտության, թատրոնում խաղալու, Ռոբի կերպարում ներկայանալու մասին և կիսվել անձնական կյանքի մանրամասներով:
«Երևի թե, տատիկիս դաստիարակության շնորհիվ է ինձ գրավել դերասանի մասնագիտությունը: Նա ուսուցչուհի էր և հաճախ էր դպրոցում տարբեր հանդեսներ կազմակերպում, հեքիաթներ բեմադրում, ես էլ մասնակցում էի: Այդ ժամանակվանից էլ հասկացա, որ հետագայում պետք է զբաղվեմ դերասանի մասնագիտությամբ: Ծնողներս իմ որոշումը ողջունեցին ու օգնեցին, որ ես հասնեմ նպատակիս»,-ասաց Պողոսը:
Թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողը նշեց, որ այս շրջանում զբաղված է նաև դիպլոմային ներկայացման փորձերով: Պողոսը պատմեց, որ սիրելի մասնագիտությունից չի կտրվել նաև բանակում ծառայելու ընթացքում. «Այդ ընթացքում լինում էին КВН–ի խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ, որոնցում ներկայանում էի: Կարելի է ասել, միշտ իմ մասնագիտական ռիթմի մեջ եմ եղել, անհամբեր սպասում էի՝ երբ եմ զորացրվելու ու շարունակեմ ուսումս»:
Այս շրջանում, ուսմանը զուգահեռ դերասանը ներկայանում է նաև Մալյանի անվան թատրոնում, որտեղ խաղում է «Ատամնաբույժը՝ նորեն» ներկայացման մեջ: Թեև արդեն երկու տարի է` դերասանը համագործակցում է «Շանթ» հեռուստաընկերության հետ և նկարահանվել է «Սահմանին 2», «Օտարը» սերիալներում, Պողոսին ճանաչում բերեց «Էլենի օրագիրը» սերիալը: Նա նշեց, որ սերիալներում հայտնվել է քասթինգի մասնակցելուց հետո: «Էլենի օրագրում» Պողոսը մարմնավորում է Ռոբին: Բացասական կերպարում հանդես գալը, նրա կարծիքով, ավելի բարդ է:
«Ռոբի կերպարն իր բնավորության գծերով, արարքներով, ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Չնայած դրան, ես ըմբռնեցի իմ դերն ու կարողացա արագ մտնել կերպարի մեջ: Հաճելի է, որ մարդիկ հավանում են խաղը՝ չնայած կերպարի բացասական լինելուն և քեզ չեն նույնացնում քո հերոսի հետ: Իհարկե, նաև հակառակ մոտեցումը կա, բայց ես ըմբռնումով եմ մոտենում բացասական մեկնաբանություններին: Ռոբը շատ բացասական կերպար է: Ճիշտ է, ես արդարացում չեմ գտնում իր արած քայլերին, բայց կարծում եմ, որ այդ ամենն իր հիմքն ունի, դա գալիս է նրա մեջ կուտակված նախանձից, որ ինքը չունի այն ամենը, ինչ ունի դիմացինը, չի ապրում այնպես, ինչպես օրինակ՝ Մաքսը»,- ասաց նա:
«Էլենի օրագրում» սիրային գծերից մեկն էլ Ռոբ-Իզա զույգի միջև է ծավալվում: Պողոսի խոսքով` Լիա Զախարյանի կերպարի հետ սիրային գծի ձևավորումը, անակնկալ էր նաև իր համար. «Սկզբում մտածում էի, որ Ջենիի հետ սիրային գիծ կբացվի, բայց իրադարաձությունները զարգացան Իզայի հետ, քանի որ իրենք շատ լավ են հասկանում իրար»:
Նա նշեց, որ սերիալի խաղընկերների հետ ոչ միայն գործնական, այլև ընկերական հարաբերություններ է հաստատել։ Թեև չցանկացավ ընկերներից որևէ մեկի անունն առանձնացնել, ասաց, որ հաճախ են առիթներ ունենում հավաքվելու նաև նկարահանման հրապարակից դուրս:
Պողոսի խոսքով` թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում անընդհատ մասնագիտական նոր հմտություններ է ձեռք բերում: «Բարեխճողրեն կատարում եմ իմ աշխատանքը: Ես աշխատում եմ սիրով։ Որքան էլ հոգնեցուցիչ կամ ծանր իրավիճակներ ստեղծվեն, չեմ ընկճվում: Երբ նոր էի ընդունվել, մի շրջան կար, որ մինչև ուշ գիշեր փորձեր էինք անում, բայց ես չէի հոգնում, փոխարենը սպասում էի՝ հաջորդ օրը նորից բեմ բարձրանալուս»,-ասաց նա:
22-ամյա դերասանն անկեղծացավ, որ ավելի վաղ տարիքում, իրեն փորձել է այլ աշխատանքի մեջ. «Շատ կարճ ժամանակով, ընդամենը մեկ ամիս առևտրով եմ զբաղվել, բայց իմ հիմնական աշխատանքը սկսել եմ դերասանությունից: Ես չեմ սիրում պարապ մնալ, քանի որ ինչպես ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:) Դեռ իմ մասնագիտությամբ եմ փորձում առաջ գնալ, ոլորտս փոխելու մտադրություն չունեմ, ապագայում ինչպես կդասավորվեն հանագամանքները, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ այս տարիքում և իմ ներկայիս կարգավիճակում իմ վաստակածն ինձ բավականացնում է, իհարկե, երբ արդեն կազմեմ իմ սեփական ընտանիքը, պետք է մտածեմ ֆինանսապես ավելի կայունանալու մասին»:
Անդրադառնալով անձնական կյանքին՝ Պողոսը նշեց, որ մինչ այս ունեցել է հարաբերություններ, սակայն ոչ երկարատև, իսկ երկրորդ կեսի փնտրտուքներով չի զբաղվում, կարծում է՝ կյանքն ու ժամանակը այդ հարցը կլուծեն:
«Որպես այսպիսին սիրտս զբաղված չէ, ընտրյալ չունեմ: Ես նման բաները չեմ ծրագրում։ Կարծում եմ՝ լինում է այն, ինչ պետք է լինի: Ես դրանով եմ առաջնորդվում,- ասաց նա և ավելացրեց, որ հակառակ սեռի մեջ ամենից շատ կարևորում է անկեղծությունն ու բարի լինելը։ –Ինձ համար կարևոր է, որ երկրորդ կեսս լինի հավատարիմ, ինձ հասկացող և սիրող մարդ՝ ամենակարևորը, մաքուր սրտով: Ես չեմ ընդունում, երբ մարդու հետ շփվում ես նյութական ակնկալիքներով»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի