«Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին
«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիր» հեռուստանախագիծը շարունակում է մնալ հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում։ Նախագծի երկրպագուներն այս օրերին հաճախ դիմում են Tert.am Life-ի խմբագրություն` պարզելու արդյոք դպրոցահասակների շուրջ կառուցված պատմությունը Վերջին զանգին ավարտվելու է։ Tert.am Life–ն այս մասին զրուցել է հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ Վերջին զանգին հեռուստասերիալն ավարտել չեն պատրաստվում և որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեց։
«Չեմ ասի, թե վաղ է ավարտի մասին խոսելը, միևնույն ժամանակ, «Էլենի օրագրում» ցուցադրելու և զարգացնելու դեռ շատ բան ունենք,– ասաց նա, իսկ դիտարկմանը` արդյոք բարձր ռեյթինգն է նպաստել նախագծի` երկարատև դառնալուն, պատասխանեց,– Ռեյթինգը կարևոր է, հաճախ է նախագծի երկարությունը տատանվում է դրանով պայմանավորված, բայց մենք մեր նախանշած ուղուց չենք շեղվել: Այն, որ նախագիծը մեկ ուսումնական տարվա կյանք կունենա, պարզապես, երկրպագուների ենթադրությունն էր։ Այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել»:
Ըստ էության, «Էլենի օրագիրը» կոտրեց կարծրատիպը, որ սերիալում պետք է քրեական զարգացումներ լինեն, հերոսներն անդադար լան, որպեսզի նախագիծը դիտելիություն ունենա։ Համացանցում կարող են, օրինակ, լայն տարածում գտնել հերոսների էմոցիոնալ նամակները, ասմունքը, սիրո խոստովանությունները։ Սցենարիստը կարծում է, որ այս դեպքում խոսքը ոչ այնքան կարծրատիպեր կոտրելու, որքան ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների մասին է։
««Էլենի օրագրի» շնորհիվ մենք, վերջապես, տեսանք ռոմանտիկ մելոդրամաներ սիրող մի մեծ լսարանի, որին նախկինում չէինք նկատում: Հեռուստադիտողի հոգեբանությունը ուսումնասիրելու խնդիր կար: Սերիալի հանդեպ հետաքրքրությունը չի մարել, իսկ մենք արդեն մոտ 170 սերիա է` եթերում ենք: Կարծում եմ`հեռուստադիտողները հետագայում էլ նույն սիրով կդիտեն սերիալը։ Որպես սցենարիստ` կարող եմ միայն լարված իրադարձություններ, գեղեցիկ լուծումներ և հուզիչ տեսարաններ խոստանալ: Շրջադարձեր միշտ էլ սպասվում են։ Այս պահին հերոսների կյանքում ամենակարևոր որոշումների, ամենակարևոր ընտրությունների և ամենակարևոր հաղթանակների շրջանն է»,– նշեց նա։
Անին սցենարը գրում է միայնակ, օգնականներ չունի։ Սցենարիստն իր աշխատանքին միջամտություններ չի սիրում։ Սցենարի մասին խոսելիս նշում է` իմ պատմությունը, քանի որ «Էլենի օրագրում» ներդնում է ոչ միայն իր ժամանակը, այլև հույզերը, սերը, էներգիան։ «Կարիերայիս սկզբում ինքս եմ որպես օգնական աշխատել, գիտեմ, թե դա որքան բարդ աշխատանք է: Տեսնել, թե ինչպես է ջնջվում դիալոգը, որի վրա շատ երկար տանջվել ես, հրաժարվել սյուժեի զարգացման քո տարբերակից, որովհետև սցենարի հեղինակն իր գաղափարներն ունի, միևնույն ժամանակ, մարդկայնորեն չնեղանալ, չհիասթափվել աշխատանքից` սա ստեղծագործող մարդու համար շատ բարդ պրոցես է»,– հիշեց նա։
Այնուամենայնիվ, թե ինչպիսին կստացվի կերպարը, համատեղ աշխատանքի արդյունք է. Անին կերտում է հերոսների բնավորությունը, դերասաններն այն անցկացնում են իրենց միջով ու ռեժիսորի ուղղորդմամբ մատուցում լսարանին։ Սցենարիստը կարևորում է դերասանների հետ անհատական շփումները։ «Ի տարբերություն դաշտում ընդունված կարծիքի, ինձ համար սցենարիստ-դերասան աշխատանքը շատ կարևոր է: Դերասանների հետ կարող եմ քննարկել կերպարը, որևէ անհասկանալի դրվագ բացատրել, բայց այդ քննարկումները երբեք չեն տանում սյուժեի վրա դերասանի ազդեցությանը: Ոչ ոքի թույլ չեմ տալիս մտնել իմ ու իմ պատմության արանքը` այդ առումով շատ սկզբունքային եմ»,–նշեց նա:
Հայկական հեռուստասերիալներում հաճախ զարգացումները լինում են իրականությանը զուգահեռ` Վերջին զանգ է, սերիալում` ևս, Ամանոր է, սերիալում` ևս։ Թեև այս փուլում իրենց մոտ էլ է սպասվում Վերջին զանգ, Անին վստահեցնում է, որ այդ սկզբունքով չի գրել սցենարը: «Իրադարձություններն «օնլայն» ռեժիմով չեմ զարգացնում: Հերոսները կունենան Վերջին զանգ, բայց դա չի համընկնի «իսկական» վերջին զանգի հետ,– ասաց նա, իսկ հարցին` հեռուստադիտողները հնարավորություն կունենա՞ն հետևելու հերոսների կյանքի նոր շրջափուլին` ուսանողական կյանքին, թե՞ սերիալն այդքան չի երկարաձգվի, պատասխանեց,– Եզրագծի և հերոսներին նոր միջավայր տեղափոխելու վերաբերյալ դեռ քննարկումներ են ընթանում: Համոզված եմ, որ մոտ ապագայում եղած տարբերակներից կընտրվի լավագույն լուծումը»:
Չնայած Անին ի սկզբանե ունեցել է հստակ պատկերացումներ սցենարի զարգացման ուղղությամբ, հընթացս փոփոխություններ անում է։ Երբեմն, դերասանները նրան ոգեշնչում են, հերոսների խաղին հետևելով որոշում է զարգացնել կերպարային գիծը, երբեմն, հակառակը։
«Երկու տարբերակն էլ եղել է: Սա ստեղծագործական աշխատանք է, որի համար ներշնչանք է պետք, իմ դեպքում` դերասանի աշխատանքը կարող է ներշնչել ինձ զարգացնել գիծը կամ հակառակը` հիասթափեցնել սեփական գաղափարից: Օրինակ, Հասմիկ Խոջյանի, Միկա Ղափլանյանի և Լիդիա Օրլովայի կերպարների համար առանձնահատուկ զարգացումներ չէի նախատեսվում, բայց դերասաններն այլ տարբերակ չթողեցին։ Այդ պատմությունը պետք է, անպայման, աճեր: Արդյունքում` շահեցինք բոլորս»,– բացահայտեց սցենարիստը։
Սցենարիստից հետաքրքրվեցինք` արդյոք լինում են դեպքեր, երբ հետևում է նկարահանված տարբերակին ու հասկանում, գրածն այնպես չի մատուցվել, ինչպես պատկերացնում էր, ասելիքիդ բնույթը, շեշտադրումը փոխվել է, կամ հակառակը` ավելի հաջող ստացվել։ «Հիմնականում ստանում են այն, ինչ պատկերացրել եմ: «Էլենի օրագրի» ռեժիսորի` Մհեր Խաչատրյանի հետ երկրորդ նախագիծն ենք նկարում, շատ լավ ենք հասկանում իրար: Նա գիտի` ես ինչ եմ սպասում, ես գիտեմ` նա ինչից ինչ կստանա: Երևի, տեսարանը, որը ես այդքան հուզիչ ու ազդեցիկ չէի պատկերացնում, բայց դերասանները եռապատկեցին այն, ինչ գրել էի, Մարիամ Ադամյանի, Մուրադ Նադիրյանի և Դավիթ Աղաջանյանի կերպարների համատեղ տեսարանն էր տանիքի վրա, որը առանցքային պահ էր երեք հերոսների համար: Սերիալը դիտողներն արդեն հասկացան, որ տեսարանի մասին է խոսքը»։
Թե որն էր նախագծի հաջողության գաղտնիքը, Անին ունի իր մոտեցումը։ Ասում է` որևէ հաջողություն պատահական չէ, դրա հետևում երկար ու դժվար աշխատանք է թաքնված: «Եթե խոսենք գործոնների մասին, ապա դրանք մի քանիսն էին` հետաքրքիր գաղափար, գրագետ քասթինգ, լավ սցենար, դերասանական յուրահատուկ աշխատանք: Հատկապես մեր աշխատանքում հաջողությունը շղթա է, որի յուրաքանչյուր օղակ «Էլենի օրագրում» պատասխանատու վերաբերմունք է դրսևորում իր կատարած գործի հանդեպ, դրա համար էլ նախագիծը ստացվեց: Բազմաթիվ նրբություններ ու գաղտնիքներ կան նաև սցենարական աշխատանքի մեջ, որոնք չեմ բացահայտի, դրանք, այսպես ասած, ֆիրմայի գաղտնիքն են»,– ժպիտով եզրափակեց սցենարիստը:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ