«Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ». «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին

18:43 • 18.05.18



 

Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուրում» մարմնավորած Մոնիկայի կերպարով։ Մոտ կես տարի Մնջախաղի պետական թատրոնում աշխատող Լուիզան առաջին անգամ  է  հեռուստադիտողներին գլխավոր հերոսուհու կերպարով ներկայանալու հնարավորություն ստացել և փորձում է արդարացնել այն։  Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհու հետ ինչպես մասնագիտական ճանապարհի, այնպես էլ հայտնիության, անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին։

 

Թատերական ինստիտուտի 4–րդ կուրսի ուսանողուհին խոստովանում է, որ նկարահանումների սկզբում ադապտանալու խնդիր ուներ, քանի որ մի բան է կրթություն ստանալ, այլ բան է կիրառել այն։

 

«Ես առաջին անգամ էի ներկայանում որպես գլխավոր հերոսուհի։ Որքան էլ մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում բազա կուտակես, քեզ  նաև փորձ է պետք։ Գիտելիքդ պետք է ճիշտ կիրառես»,– ասաց նա ու հավելեց, որ Ելենա Արշակյանից ճիշտ ժամանակահատվածում է ստացել նկարահանվելու առաջարկը, քանի որ արդեն ավարտական կուրսում է։

 

 

Ինչ վերաբերում է ստեղծագործական և դերասանական կազմին` Լուիզան հավատացնում է` ադապտանալու խնդիր չի ունեցել։ Ասում է` ինքն անմիջական մարդ է, միանգամից կարողանում է տիրապետել իրավիճակին ու հեշտ ադապտանալ նոր միջավայրին։ «Ստեղծագործական թիմում բոլորս շատ լավ հարաբերություններ ունենք։ Երբ դրսում նկարահանումներ ենք ունենում, բոլորը զարմանում են, թե ինչ ջերմ ենք միմյանց հետ։ Ոչ ոք չի գոռում, մունաթ չի գալիս։ Կարծում եմ` դա գալիս է և՛ մեզանից, և՛ պրոդյուսեր Ելենա Արշակյանի դրած հիմքից։ Մեզ մոտ սիրո համեմունքներ կան»,– ընդգծեց նա։

 

Երիտասարդ դերասանուհու խոսքով` հետևողական է իր տեսարաններին, որպեսզի կարողանա աճ գրանցել. «Ես ինքնաքննադատ եմ։ Դա ընտանիքիցս է գալիս։ Մենք միշտ մատնացույց ենք արել միմյանց սխալները, փորձել ենք ուղղորդել իրար։ Ընտանիքիս անդամները դերասաններ չեն, սակայն շատ են հետաքրքրված ոլորտով ու  միշտ անում են իրենց դիտարկումները, ուղղություն են ցույց տալիս ինձ»։

 

Լուիզան անկեղծորեն խոստովանում է, որ ծուլանալու հակում ունի, շատ քնկոտ է, սակայն ավելիին հասնելու ձգտումը հաղթում է ծուլությանը. «Ես կատաստրոֆիկ ծույլ եմ, սարսափելի շատ եմ սիրում քնել, սակայն չեմ ուզում ծուլանալ։ Հասկանում եմ, որ այն վայրկյանից, երբ սկսեցի կաղել և ծուլանալ, կպարտվեմ։ Մեր ոլորտում ոսկե միջին չկա, կամ պետք է լիարժեք անես աշխատանքդ, կամ չանես։ Դերասանական աշխատանքը ֆիզիկական ու հոգեբանական  ծանրաբեռնվածություն է, բայց ես սիրում եմ ինքս ինձ տանջել»։

 

 

«Կարմիր բլուրի» բերած հայտնիությունը Լուիզայի համար կանխատեսելի էր։ Ասում է` մանկուց էր ուզում հայտնի լինել։ «Ես նկարահանվում եմ բարձր վարկանիշ ու հեղինակություն ունեցող դերասանների հետ և կանխատեսելի էր, որ, իրենց հետ աշխատելով, ես էլ եմ հայտնի դառնալու։ Առօրյայում հայտնիությունն ինձ չի խանգարում, որովհետև ես պատրաստ էի սրան։ Հայտնի դառնալու ցանկություն ունեցել եմ փոքրուց, ես գիտակցաբար եմ գնացել այս քայլին։ Չեմ ասում, թե հանրաճանաչ եմ, ինչպես օրինակ Անջելինա Ջոլին, սակայն Հայաստանի մասշտաբով «Կարմիր բլուրն» ինձ հայտնիություն է բերել։ Հայաստանն այնքան փոքր է, որ դու չես կարող առանձնացված լինել։ Իհարկե, հայտնիությունից հետո մի քիչ ավելի զգոն ես դառնում հասարակական միջավայրում` քո ամեն քայլը հասարակության աչքի առաջ է։ Սակայն դեռ մանկուց կարողացել եմ ինձ ճիշտ պահել, ըստ շրջապատի` հասկանալ, որտեղ ինչպես դրսևորեմ ինձ։ Ենթագիտակցությանդ մեջ կա այն փաստը, որ  ամեն վայրկյան ուշադրության կենտրոնում ես, սակայն ես չեմ խաղում, շարունակում եմ լինել այն, ինչ կամ, իհարկե, ավելի հավաք, զգոն։ Իմ կյանքի այդ փոփոխությունից հետո ես, որպես մարդ, չեմ փոխվել։ Փորձում եմ պահպանել իմ տեսակը` չփոխվել, չկորցնել ընկերներիս։ Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, մի քիչ գոռոզ եմ, գիտեմ` ում հետ շփվել, սակայն դա հայտնի դառնալուց հետո չեմ այդպիսին դարձել»,– ասաց երիտասարդ դերասանուհին։

 

Թեև Լուիզան ասում է, որ պատրաստ էր հայտնի դառնալուն և իր համար կանխատեսելի էր այն, ինչ իրեն սպասվում է, անձնական կյանքը փորձում է փակ պահել այնքան, որքան հնարավոր լինի։ «Իմ անձնական կյանքի մասին խոսել չեմ սիրում։ Դա այն միակ աշխարհն է, որն իմն է։ Իմ ամեն քայլափոխը հասարակությանն է, անձնականս միակ բանն է, որը միայն իմն է։ Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ և չեմ ուզում որևէ մեկն իմանա այդ մասին։ Կաշխատեմ հնարավորինս փակ պահել այն։ Իհարկե, եթե ինչ–որ մեծ փոփոխություն լինի իմ կյանքում, ուրախությունս կկիսեմ հանրության հետ»։

 

 

Լուիզան համաձայն չէ կարծրատիպի հետ, թե դերասանական ոլորտի աղջիկների համար առավել բարդ է դասավորել անձնական կյանքը, քանի որ շատերը նրանց այլ կերպ են ընկալում։ Ասում է, եթե ինչ–որ բան չի ստացվում, չպետք է բարդել ոլորտի վրա, մարդը պետք է իր մեջ հասկանա պատճառը։

 

Դերասանի աշխատանքը պահանջում է ազատություն և համարձակություն։ Երիտասարդ դերասանուհին նկատեց, որ այն համարձակությունը, որը կարող է ցուցաբերել կերպարը կերտելիս, իրական կյանքում չի ցուցաբերի։ «Երբ կերպարդ ազատ է, դա համարձակություն չէ, դա կերպարդ է։ Իրական կյանքում ես կարող է չհագնվեմ այնպես, ինչպես ֆիլմում է պահանջվում։ Լուիզան և իր հերոսուհին չպետք է նույնը լինեն։ Եթե նկարահանման չեմ, ես ինձ դրսում չեմ թույլ տա կարճ բացվածքով հագուստ։ Նկարահանման ժամանակ չափի մեջ ամեն ինչ կանեմ, եթե արդարացված է կերպարով, եթե  հասկանամ, որ առանց դրա տեսարանը, սերիալը կտապալվեն։ Ինչ վերաբերում է բաց տեսարաններում նկարահանվելուն` ես հասկանում եմ, որ դա մասնագիտական պահանջ է, սակայն կարևորում եմ նաև հասարակական կարծիքը։ Կարծում եմ` ես չեմ համաձայնի նկարահանվել բաց տեսարանում։ Հասարակական կարծիքը զսպող օղակ է դառնում։ Եթե ես արտերկրում ապրեի, հասարակության աչքին բաց տեսարանը սովորական երևույթ լիներ, գուցե, համաձայնեի նկարահանվել։ Սակայն մեզ մոտ նույնիսկ համբույրի տեսարանն է մեծ պատմություն դառնում։ Ես համբույրի տեսարանում էլ չեմ նկարահանվի։ Իհարկե, հասկանում եմ, որ եթե ուզում ենք ինչ–որ բան փոխել, առաջին հերթին մենք մեզ պիտի փոխենք, բայց այդ տեսանկյունից ես դեռ չունեմ այդքան համարձակություն»,– նկատեց նա։

 

 

Լուիզան կարծրատիպային մոտեցում է համարում, երբ ասում են, թե հեռուստատեսություն կարելի է մուտք գործել բացառապես ծանոթի կամ հարուստ սիրեկանի օգնությամբ։ «Ես ունեմ իմ օրինակը։ Պարտադիր չէ ծանոթ ունենալ։ Եթե ունես բազա, խելք, կարող ես ինքդ քեզնով հասնել ամեն ինչի, ինչու կողմնակի մարդկանց խառնել։ Ամեն մարդ իր խելքից է տուժում կամ շահում։ Իմ դասախոսները, իհարկե, ուղղորդում են ինձ, սակայն չի կարող լինել դեպք, որ ինձ համար միջնորդեն, ասեն` իմ ծանոթն է, թող նկարահանվի։ Ես շատ սկզբունքային եմ»,– նշեց երիտասարդ դերասանուհին։

 

Խոսելով իր նպատակների մասին` Լուիզան ասաց, որ այն, ինչ անում է ներկայում, ապագայի ճանապարհը կերտելու համար է։ Նա ուզում է ինքնադրսևորվել ոչ միայն որպես դերասանուհի, այլև հաղորդավարուհի։ «Ես ունեմ հստակ ուղղություն, որը չեմ կորցնում իմ նպատակակետին հասնելու համար։ Ես չեմ սիրում տեղում դոփել։ Ուզում եմ գնալ տարբեր ուղղություններով։ Չեմ սահմանափակվելու միայն սերիալում նկարահանվելով։ Միանշանակ, պետք է ներկայանամ նաև գեղարվեստական ֆիլմերում։ Ունեմ փորձ նաև որպես   հաղորդավարուհի։ Ուզում եմ ներկայանալ նաև որպես հաղորդավարուհի»,– ասաց նա ու հավելեց, որ միջազգային միջոցառումներ է վարել։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

18:37 • 24/09

System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Սիրուշոն հանդես կգան համատեղ աշխատանքով

15:56 • 24/09

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

13:39 • 24/09

Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

13:00 • 24/09

Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով