Քրիստինե Պեպելյանը` դասախոսական ամբիոնից
Հոգատար, մարդամոտ, անմիջական, բարի, մեծահոգի, սիրուն, նուրբ` մարդկային տեսակով և երգելաձևով. բնորոշիչների այսպիսի փունջ ստացվեց, երբ ուսանողներին խնդրեցինք բնորոշել իրենց դասախոս Քրիստինե Ռուբենովնային, որը նույն ինքը` երգչուհի Քրիստինե Պեպելյանն է։ Վերջում ուսանողները եկան կոնսենսուսի և գտան ընդհանուր բնորոշիչ` հրաշք։)
Tert.am Life–ի՝ «Հայտնիները դասախոսական ամբիոնից» շարքի շրջանակում այս անգամ այցելել ենք Քրիստինե Պեպելյանի դասին։ Կոնսերվատորիայի ներքնահարկի փոքրիկ սենյակում երգչուհին իր ուսանողների հետ ստեղծագործական միջավայր է ստեղծել։ Դասերն անցնում են ոչ ֆորմալ ձևաչափով` նվագում են, երգում, պարում, կատակում։
«Կան դասախոսներ, որոնք չունեն այնքան փորձ ու տաղանդ, որքան Քրիստինե Ռուբենովնան, սակայն իրենց շատ հեռու են պահում ուսանողներից։ Քրիստինե Ռուբենովնան ունի ամեն ինչ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ շատ անմիջական ու ընկերական է։ Իհարկե, զգում ենք, որ նա մեր դասախոսն է, սակայն մեզ մոտ շատ անմիջական մթնոլորտ է»,– ասաց երգչուհու ուսանողներից մեկը` Քրիստինեն։
«Նա շատ հասկացող է։ Ամենակարևորը` ամեն հարցում աջակցում է մեզ, օգնում, խորհուրդներ տալիս։ Այնպես է արել, որ այս լսարանը մեզ համար երկրորդ տուն է դարձել»,– ավելացրեց Մարիամը։
Քրիստինեին խնդրել էինք դուրս գալ լսարանից, ուսանողները պատմում էին, որ երգչուհին իրենց համար գտնում է ամենաանհասանելի «մինուսները», փորձում է ոչ միայն երաժշտական կրթություն տալ, այլև իբրև լավ մարդ ձևավորել, գնահատականներ նշանակելիս հօգուտ իրենց է որոշում կայացնում, եթե քննության ժամանակ սխալվում են, հաշվի է առնում տարվա ընթացքում արած աշխատանքը։ Մեկը մյուսին ընդհատելով նրանք պատմում էին այս մասին, երբ Քրիստինեն վերադարձավ լսարան ու իրեն բնորոշ հումորով ասաց` բավական է։
Զրույցը շարունակեցինք Քրիստինեի հետ` շարունակելով ուսանողների համար կարևոր գնահատականների թեման։ Ասում է` երբևէ չի եղել, որ որևէ ուսանող բողոքի իր նշանակած գնահատականից, թեև լինում են ոչ միայն բարձր, այլև ցածր գնահատականներ։
«Ես օբյեկտիվ եմ։ Եթե անգամ, որևէ մեկի գնահատականն այդ պահին եղել է ամենացածրը, համոզված եմ` նա իմացել է, որ դա ինքնանպատակ չէր, ցածր գնահատականն ամենաբարձրն էր` ցածրերի միջից, գուցե, դրել եմ այդ ցածր գնահատականը` ավելի ցածր չդնելու համար։ Իրենց գնահատականները պայմանավորված չեն միայն քննության ժամանակ երգելով։ Ես հաշվի եմ առնում, թե ինչպես և ինչ պատրաստակամությամբ են հաճախել դասի։ Որպես աշխատող երգչուհի` ես հասկանում եմ, որ հնարավոր է քննության 3 րոպեի ընթացքում չստացվի լավագույնը, որն իրականում կարող է տվյալ ուսանողը, բայց ես լավ գիտեմ իրենց հնարավորությունները։ Եթե մարդն ամբողջ տարի սովորել է, եղել պարտաճանաչ, հարգել դիմացինին, 3 րոպեի ընթացքում թույլ տված մի կիքսի համար չես կարող ցածր գնահատական նշանակել։ Դա արդար չի լինի, առավել ևս, որ կան ուսանողներ, ովքեր լավ են սովորում և այդ նիշի պատճառով կարող են զրկվել, օրինակ, մի ամբողջ տարվա զեղչից օգտվելու հնարավորությունից»,– ասաց երգչուհին։
Քրիստինեն պարտադրաբար լսարան մտնող դասախոս չէ, Կոնսերվատորիայում ուսանողներն իրենց կամքով են ընտրում մասնագիտության իրենց ուսուցչին, այնպես որ, խմբում մարդիկ են, ովքեր ի սկզբանե ցանկություն են հայտնել լինելու Քրիստինեի խմբում։
Երգչուհին նկատեց, որ իրենց հարաբերությունները կառուցվել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա, ինչը շատ կարևոր է։ «Տարիներ շարունակ իրենք ինձ ճանաչել են որպես երգչուհու, սակայն այստեղ հայտնվեցինք այլ հարթության վրա։ Չգիտեմ` ես խի՞ստ դասախոս եմ, թե՞ ոչ։ Չեմ կարծում, որ խիստ դասախոս եմ, որովհետև սա այն աշխարհը չէ, որտեղ պիտի խստություն անես, այստեղ էմոցիան է կարևոր, հոգի պետք է լինի։ Ես իրենց ազատ մտածելու, ազատ երգելու, երգելու կամ չերգելու հնարավորություն եմ տալիս։ Լինում են օրեր, երբ իրենք գալիս են, բայց էմոցիոնալ առումով չեն կարող երգել։ Որպես երգչուհի` ես դա հասկանում եմ և չեմ ստիպում։ Գիտեմ, որ եթե երգեն էլ, լավ չի ստացվելու։ Երեխաներ կան, որոնք սիրահարվում են։ Պիտի թողնես, որ մարդն այդ շրջանում ինքը սիրահարված անցկացնի։ Չես կարող շատ բան պահանջել, ստիպել,– ասաց երգչուհին ու հավելեց, որ ուսանողների հետ նաև անձնական շփումներ է ունենում, տեղյակ է նրանց կյանքի տարբեր պրոցեսներից։ –Շատ դեպքերում ես տեղյակ եմ իրենց անձական խնդիրների, ընտանիքների մասին։ Իրենք շատ բաց են ինձ հետ։ Գիտեն, որ կարող են խոսել ինձ հետ, և դա չի քննարկվի այլ մարդու հետ»։
Քրիստինեն վստահեցնում է` իրեն սիրահարված ուսանող չի ունեցել։ «Իրականում, ես իրենց ծնողների տարիքին եմ։ Ունեմ ուսանող, որի մայրիկն ինձանից փոքր է։ Երբեք նման մոտեցում լինել չի կարող»,– ասաց 38-ամյա երգչուհին։
Չնայած ընկերական հարաբերություններին` երգչուհին կարևորում է սուբորդինացիայի պահպանումը։ Ասում է` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ «Մենք ընկերություն ենք անում, միասին ինչ–որ տեղեր ենք գնում, սիրուն միջոցառումներ ենք ունենում, բայց կա մի սուբորդինացիա, որը ոչ ես, ոչ էլ, առավել ևս, իրենք, չենք կարող անցնել։ Իրենք շատ լավ գիտեն այդ չափը։ Ես չգիտեմ` որտեղ է այդ չափը, հստակ նշաձող չկա, սակայն իրենք, իրենց ներքին կուլտուրայից, դաստիարակությունից ելնելով, երբեք չեն անցնում այդ սահմանը»,– ասաց նա ու հավելեց, որ 4 տարվա դասախոսական պրակտիկայի ընթացքում չի ունեցել ուսանող, որը կորցրել է չափի զգացողությունը։
Միաժամանակ Քրիստինեն շեշտեց, որ կարևորում է, երբ ուսանողն ունի տեսակետն ու արտահայտում է այն։ Երգչուհին իր աշխատանքներն էլ քննարկում է ուսանողների հետ, լսում նրանց տեսակետները։ «Ես միշտ պատրաստ եմ քննարկումների։ Իրենք ինձանից վերցնում են տարիների իմ փորձը, ես էլ ուրիշ բաներ եմ վերցնում իրենցից, օրինակ` երիտասարդ էներգետիկան, ուրիշ մտածողությունը։ Կան երեխեք, որոնք լրիվ այլ ուղղությամբ են մտածում, այնքան հետաքրքիր սիրուն բաներ են զգում։ Մեզնից շատերը, երբեմն, ստանդարտի մեջ են մտածում, հիմա երեխեքը այլ մտածողություն ունեն։ Իմ բոլոր երգերի ստեղծման ընթացքին` «բալվանկայից» մինչև վերջնական տարբերակը ուսանողներս հետևում են, անում իրենց առաջարկները։ Սովորաբար մեր կարծիքները շատ չեն տարբերվում իրարից։ Հիմնականում իրենք համաձայն են լինում այն ամենի հետ, ինչ ես անում եմ։ Եղել են նաև դեպքեր, երբ միասին գնացել ենք ձայնագրման ստուդիա։ Ես իմ կուրսի աղջիկների հետ ձայնագրեցի «Մարտիկի երգը», նրանք ինձ հետ երգեցին նաև բեմում։ Կարևորում եմ, որ մեր աշխատանքը նաև դասարանից դուրս լինի, որովհետև սա շատ մասշտաբային աշխատանք է։ Միայն լսարանում չես կարող պրակտիկա ձեռք բերել»,– նկատեց երգչուհին։
Ամենակարևոր բանը, որ երգչուհին ուզում է սովորեցնել իր ուսանողներին` իրենց ասելիքն ու երաժշտական ուղղությունը գտնելն է։ Ասում է` սկսնակ երգիչը չպիտի ամեն օր փոփոխի իր ոճը` ցույց տալու համար, որ ամեն ինչ գիտի, այդպես նա չի տպավորվի։ Իր օրինակով Քրիստինեն կարևորում է նախ տեսակ ու ձեռագիր ձևավորելը, հետո փորձարկումներ անելը։ «Առաջին հիմնաքարը շատ կարևոր է։ Գունապնակի մեջ քո գույնը պիտի ունենաս` իմանաս` ով ես դու, ինչու ես եկել և ինչ ես տալու մարդկանց, ինչու ես զբաղեցնում բեմը։ Երգը հավերժ ընտրություն է։ Երաժշտական աշխատանքը չի լինում լրացնել այլ գործով։ Այստեղ կարևոր է հոգին, անկեղծությունը։ Երգչի աշխատանքը զուտ երգելը չէ, գոյություն ունի կապ հանդիսատեսի հետ, խոսք, համբերություն, հարգանք դիմացինի հանդեպ»,– սովորեցնում է երգչուհին։
Երաժշտական ուղին լի է նաև հիասթափություններով։ Քրիստինեն շեշտում է` պետք է համբերատար լինել և առաջ է քաշում կյանքի իր փիլիսոփայությունը` ամեն իրավիճակում շնորհակալ լինել. «Իրենց ասել եմ, որ պիտի շնորհակալ լինեն կյանքի բոլոր հիասթափություններից։ Ամեն հիասթափություն նոր գաղափար է տալիս մարդուն, շատ բան է փոխում։ Եթե դրանք չլինեն, ճիշտ բալանսի մեջ չենք մնա։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, համբերություն է պետք։ Սա այն աշխատանքն է, որը միանգամից չի լինում։ Լավ էլ չէ, եթե միանգամից ստացվի, որովհետև միանգամից էլ կավարտվի»։
Քրիստինեն վստահեցնում է` ուսանողների հանդեպ օբյեկտիվ է` մեկին չի գերադասում մյուսից. «Ուսանողներիս շարքերում է նաև քրոջս աղջիկը։ Տարիներ շարունակ իրենք չեն էլ իմացել, որ Քրիստինան իմ զարմուհին է, որովհետև ինքը գիտեր, երբ մենք մտնում ենք լսարան, ես իր համար Քրիստինե Ռուբենովնան եմ, նա չի կարող ինձ հետ խոսել «դու»–ով, ինչպես սովոր է անել մանկուց։ Եթե լսարանում ինչ–որ մեկը սխալ է, ուրեմն, սխալ է։ Կարևոր չէ` ով է նա։ Մենք առանց որևէ ագրեսիայի ու անձնական վիրավորանքի քննարկում ենք աշխատանքային բոլոր խնդիրները»։
Քրիստինեի ուսանողների թվում են նաև «Հայաստանի ձայնը» նախագծում իր թիմում ընդգրկված Անահիտ Պետրոսյանը, X-Factor նախագծում Անդրեի թիմում ընդգրկված Քերոբ Հովելյանը։
Քրիստինեն Կոնսերվատորիայում անցկացնում է շաբաթական երկու օր։ Շրջագայությունների ընթացքում լինում են բացակայություններ, սակայն ասում է, որ դրանք, անպայման, լրացնում են։ Երգչուհին իրեն բնորոշում է որպես պարտաճանաչ դասախոս. «Չի լինում, որ ես չկարողանամ դասի գալ, իրենց տեղյակ չպահեմ, սպասեցնեմ։ Պրակտիկորեն չի լինում, որ ես ուշանամ դասից։ Առհասարակ, որևէ տեղից չեմ ուշանում»։
Մեր այցի ժամանակ նա հագնված էր դասական ոճով։ Նա նշեց, որ մեզ համար էր պատրաստվել, առհասարակ, կարող է դասի գալ նաև սպորտային հագուստով, իրենք սահմանափակումներ չեն դնում, սակայն կա մի սահման, որը չի անցնի։ Սպորտային հագուստն էլ պետք է դասախոսին վայել լինի։
Մեր զրույցի ժամանակ լսարան եկավ նաև Արմանուշ Լևոնովնան, ջերմորեն ողջունեց նախկին ուսանողուհուն, ով այսօր արդեն իր գործընկերուհին է։ Պարզվում է` նա մեծ դեր է ունեցել Քրիստինեի` դասախոս դառնալու հարցում։ «Այս հաճույքի ու պատվի հեղինակն իմ դասախոս Արմանուշ Լևոնովնան է, որի մոտ ես սովորել եմ 8 տարի` բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում։ Սկզբում եկել էի իր մոտ որպես ասիստենտ, հետո մնացի որպես դասախոս։ Եթե չլինեին նա և իր ձգտումը, որ ես մնամ իր կողքին, այստեղ չէի լինի։ Արմանուշ Լևոնովնան ասում էր` ես ուզում եմ, որ իմ սաներից որևէ մեկը մնա կողքիս և աշխատի որպես դասախոս։ Իր շնորհիվ իմ մտքով անցավ, որ կարելի է նաև դասավանդել»,– ասաց երգչուհին ու հավաստիացրեց` երբևէ չի մտածել այս աշխատանքը թողնելու մասին։ Ասում է` ուսանողներին չափազանց շատ է սիրում, հետո հպարտությամբ հավելում, որ իր մոտ հավաքված են լավագույնները. «Երևի ամեն դասախոս նույնն է ասում, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ինձ մոտ հավաքվել են լավագույն երեխեքը։ Դասախոսներից շատերն էլ փաստում են, որ ես ունեմ ուժեղ դասարան։ Հետաքրքիր գունապնակ ունենք, որտեղ բոլոր գույները կան»։
Դասախոսները հաճախ ծիծաղելի են որակում իրենց աշխատավարձը։ Քրիստինեն այս թեմայով դժվարացավ խոսել. «Ես չգիտեմ` ինչքան աշխատավարձ եմ ստանում։ Աշխատավարձս փոխանցվում է իմ հաշվեհամարին, բայց չգիտեմ` որքան է այն կազմում, որքան է եղել սկզբում և որքան է ավելացել հիմա, երբ ուսանողներիս թիվն ավելացել է։ Հարցն այն չէ, որ չեմ կարևորում աշխատավարձը, պարզապես աշխատավարձը վերջին թեման է, որի համար ես այստեղ աշխատում եմ։ Ես այս աշխատանքն անում եմ հաճույքի համար, ինձ համար սա ուրիշ աշխարհ է։ Այստեղ աշխատելն ինձ համար ոչ միայն հաճույք է, այլև մեծ պատիվ։ Ես հնարավորություն ունեմ աշխատելու Հայաստանի ամենասիրուն, ստեղծագործ բուհերից մեկում։ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս լինելն ամենամեծ աշխատավարձն է, որ ես երբևէ կարող էի ունենալ։ Ես չգիտեմ` բարձր եմ ստանում, թե ցածր, բայց կուզեի, որ մանկավարժները բարձր աշխատավարձ ստանային»,– նշեց երգչուհին։
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի