«Ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել». Աննա Մանուչարյանը՝ դստերը միայնակ մեծացնելու և «Դեպի Մանկական եվրատեսիլին» մասնակցության մասին

12:36 • 08.05.18



 

Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Ավազե դղյակ» հեռուստասերիալում, նոր հեռուստանախագծերում առայժմ չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ հեռուստատեսային նոր առաջարկներ ստացել է, բայց չի ընդունել։

 

«Ինձ համապատասխան առաջարկներ չկան, գերադասում եմ դադար վերցնել,- ասաց նա ու ավելացրեց, որ կոնկրետ սկզբունքներ ունի, որոնցով առաջնորդվում է այս կամ այն առաջարկն ընդունելիս։ –Ես չեմ համաձայնում նկարահանվել բաց տեսարաններում։ Դա առաջարկը մերժելու հիմնական պատճառներից է, բացի այդ, համապատասխան վարձատրության խնդիր կա: Էկրանին երևալն ինձ համար ինքնանպատակ չէ»:  

 

Աննայի խոսքով` փոխարենն այս շրջանում ակտիվ ստեղծագործական փուլում է կապված դստեր՝ Արփիի հետ: Նա հայտնեց, որ դուստրը պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. «Երբ Արփին փոքր էր, շատ էր երազում  «Եվրատեսիլին» մասնակցելու մասին, բայց տարիքը թույլ չէր տալիս: Իհարկե, այդ երազանքը տարիների ընթացքում խամրեց, բայց քանի որ շատ լավ է երգում, 4 տարի վոկալային կրթություն է ստացել, որոշեցինք փորձել: Երգն արդեն կա, հիմա նախապատրաստական աշխատանքների մեջ ենք»:

 

 

Արփիի եվրատեսիլյան երգը փանկ ոճի մեջ է: Երգի հեղինակն ու գործիքավորողն Աննայի եղբայրն է՝ Հայկ Մանուչարյանը: «Առանձնապես միտում չունենք մասնակցել անպայման հաղթելու համար: Մեզ համար հետաքրքիր է, փորձում ենք: Ես Արփիին տրամադրել եմ, որ ամեն ինչ միանգամից չի լինում, որևէ մեկն առաջին քայլից բարձունքի չի հասել: Պիտի այնքան փորձես, մինչև քո արժանի առաջին տեղը վաստակես: Վերջերս Արփին նաև թավջութակի միջազգային մրցույթի մասնակցեց և երրորդ տեղը զբաղեցրեց:  Նա կարողացավ բեմում ցույց տալ իր հնարավորությունների առավելագույնը, ինչը ես մեծ հաղթանակ եմ համարում»:

 

Աննայի կարծիքով` 11-ամյա աղջիկն իրենից նաև դերասանական տաղանդն է ժառանգել, թեև դստեր մոտ չի նկատել արվեստի այս ճյուղով գնալու ցանկություն, բայց փորձեր եղել են: Նա խաղացել է «Քարե դարդ», «Նվագախմբի երեխաները» սիթքոմներում և ռեժիսոր Ալիք Բարսումյանի՝ «Անտունի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը ներկայացվել է նաև  Tiff kids միջազգային փառատոնին:

 

«Եթե ասեմ, որ Արփին շատ  ոգևորված է դերասանի մասնագիտությամբ, սուտ կլինի։ Ինքն ավելի շատ սիրում է պարել,  հաճախում է հիփ–հոփ պարերի, իր ապագան տեսնում է այդ բնագավառում: Նաև ցանակնում է Կոնսերավոտրիա ընդունվել: Հուսամ՝ կհամատեղի երկու մասնագիտությունները: Ամեն դեպքում, արվեստից չի էլ կարող հեռանալ: Չէի էլ ցանկանա իրեն այլ ոլորտում պատկերացնել, որովհետև արվեստագետի կյանքն  ավելի հետաքրքիր է, գունեղ՝ թռիչք ունի: Գուցե, շատ սուբյեկտիվ եմ վերլուծում, բայց նրա որպես մարդ- անհատականություն ճանաչելով, տեսնում եմ, որ իր մեջ տաղանդ կա, որը անտեսելը մեղք եմ համարում»,-ասաց Աննան:

 

 

Դերասանուհին դստերն ազատ ընտրության հնարավորություն է տալիս, ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ այլ հարցերում: Աննան երեխայի դաստիարակության մեջ կարևորում է  ինքնուրույն անհատ ձևավորվելու գործընթացին չխանգարելը. «Ես փորձում եմ Արփիին անձնական տարածքի որոշակի ազատություն տալ, իհարկե, վերահսկում եմ, բայց ճնշում չգործադրելով։ Իմ վերահսկողությունն այնքան լուռ և նուրբ մոտեցումներով է, որ նա չի էլ համարում, որ պետք է խիստ լինեմ: Իմ երեխային ճանաչելով՝ ես, բնականաբար, գիտեմ իր չափի զգացողությունը, Արփին երբևէ իր ցանկությունների մեջ չափը չի անցնում»:

 

Աննան նշեց, որ Արփին իր համար վստահելի խորհրդատու է, ում խորհուրդները լսում ու հաշվի  է առնում։ «Գիտեք, ժամանակի շունչը երեխաներն են զգում: Օրինակ, երբ տանից պիտի դուրս գամ, անպայման, հաշվի եմ առնում Արփիի կարծիքը հագուստիս, սանրվածքիս հետ կապված:  Անգամ, երբ նկար եմ տեղադրում սոցիալական ցանցերում, Արփիին հարցնում եմ՝ ի՞նչ ես կարծում՝ որ մեկն է լավ, ինքը որն ընտրում է, դա ինձ մոտ դաջվում է: Օբյեկտիվ է դատում»,– նշեց մայրիկը: 

 

Հանգամանքը, որ շատ հաճախ արտաքինից Աննային ու դստերը որպես ընկերուհիներ են ընկալում, դերասանուհու խոսքով, գուցե, պայմանավորված է նաև հագուստի ոճերի նմանությամբ։ «Ես հաճախ ծնողներիս կողմից նկատողություն եմ ստանում կապված իմ հագուստի ոճի ընտրության հետ: Ասում են՝ այնպես ես հագնվում, ինչպես Արփին, տարբերություն չկա, դու արդեն 30-ն անց կին ես, մայր ես, պիտի ավելի ծանրակշիռ տեսք ունենաս։ Սրանք հորս խոսքերն են, մայրս էլ կողմ է, բայց ես հոգեվիճակով ինձ չեմ զգում 30–ն անց կին, ես չեմ կարող ինձ ստիպել հագնվել այլ կերպ»:

 

 

Անդրադառանալով դստերը միայնակ մեծացնելու հարցին՝ Աննան նկատեց, որ դա իսկապես դժվար կլիներ, եթե ամուսնալուծությունից հետո չլիներ իր հայրական ընտանիքի օգնությունը:

 

«Ես այդ մասին շատ եմ մտածել: Եթե ես ամուսնալուծվելուց հետո միայնակ մնայի Արփիի հետ, առանց որևէ օգնության, բնականաբար, շատ դժվար կլիներ, գրեթե, անհնար: Մենք ուղղակի կգոյատևեինք, որովհետև այդ փուլում և՛ հոգեբանկան սթրեսի մեջ ես, և՛ չես կողմնորոշվում՝ ինչով զբաղվել, ինչպես գումար վաստակել, երեխան փոքր է, օգնող է պետք: Ամուր թիկունք ինձ համար եղել են և կան ծնողներս։ Ես, որպես այդպիսին, դժվարության դեռ չեմ հանդիպել, փառք Աստծո, միշտ իմացել եմ, որ մենակ չեմ: Մենք Արփիի հետ որոշակի ժամանակահատված առանձին ենք ապրել, բայց դա այն փուլում էր, երբ ես արդեն ամուր կանգնած էի ոտքերիս վրա, և կարող էի այդ պատասխանատվությունը, հաճելի բեռը վերցնել ինձ վրա: Գաղտնիք չէ, որ առանց օգնողի, իսկ ինձ ծնողներս են օգնում, հնարավոր չէ: Եթե մեր շուրջը նայենք, գրեթե, բոլոր կանայք այդ դժվարության միջով անցնում են՝ մեկը բաժանված է, մյուսի ամուսինն արտագնա աշխատանքի է  մեկնել: Միշտ չէ, երբ ամուսին ունենալը օգնող հանգամանք է: Շատ կանայք կան, ովքեր ստիպված ապրում են չարդարացված արգելքների ներքո»,-ասաց դերասանուհին:

 

Աննան նշեց, որ կյանքը վերադասավորելու ծրագրեր չի կազմում։ Ավելին` չի նեղվում իր կարգավիճակից։ «Հակառակը ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, որովհետև գիտեմ, որ ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել, բայց Փառք Աստծո, ես շտապելու որևէ բան չունեմ: Արդեն ունեմ Արփիին և ուղղակի ապրում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, մնացածը, Աստծո կամքով, չգիտեմ, ինչպես կստացվի»:

 

Անահիտ Հակոբյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

18:37 • 24/09

System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Սիրուշոն հանդես կգան համատեղ աշխատանքով

15:56 • 24/09

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

13:39 • 24/09

Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

13:00 • 24/09

Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով