«16 տարի առաջ իմ վաստակած գումարով գնեցի առաջին մեքենաս». Նարինե Սուլթանյանը` ղեկին
Tert.am Life-ի նոր՝ «Ղեկին կանայք են» էջում այսուհետև կներկայացնեք հայկական շոու-բիզնեսի կին վարորդներին: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն է: Նա պատմեց, որ մեքենա վարել սկսել է 23 տարեկանում. Արդեն 16 տարի է՝ վարորդ է: Նա նշեց, որ իր առաջին ավտոմեքենան եղել է մեխանիկական՝ Hyundai Accent մակնիշի, որը գնել է իր վաստակած գումարով:
«Իմ կարիերայի սկզբնական շջանում, երբ աշխատում էի «Մետեո TV» հեռուստաընկերությունում, որը գտնվում էր Լեո փողոցում, ինձ համար դյուրին էր տեղ հասնելը. Հետո, երբ հեռուստաընկերության շենքը տեղափոխեցին Անաստասավան, ստիպված էի երթուղայինով գնալ և նյարդայնանում էի երկար ճանապարհից: Այդ ժամանակ որոշեցի մեքենա գնել: Երբ արդեն մեքենան կար, վարել սովորելու ժամանակ չունեի, քանի որ այն ժամանակ ավելի զբաղված էի՝ փորձեր, ներկայացումներ, նկարահանումներ: Ավելի ուշ գնացի վարորդական դասընթացների. 9-րդ պարապմունքից սկսեցի վարել»,-պատմեց նա:
2014 թվականից մինչև այսօր Նարինեն վարում է Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նոր վիճակում՝ Դուբայի ավտոսրահից: Այն Նարինեի վարորդական կենսագրության ընթացքում երրորդ մեքենան է: Դերասանուհու կարծիքով՝ վարորդ լինելու համար կարևոր նախապայման է ռեակցիայի զգացողությունն ու հանգստությունը: «Կարծում եմ՝ մեքենա վարելու ձևից կարելի է բնորոշել մարդուն, նրա բնավորության գծերը,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ կանայք, երբեմն, ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ։ –Ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ ինքս էլ նյարդայնանում եմ ու ասում՝ հաստատ կին է ղեկին։ Երբեմն, այդպես էլ լինում է, բայց շատ հաճախ սխալվում եմ: Կարծում եմ` կարծրատիպը, որ կանանց տեղը խոհանոցում է, շատ վաղուց անցել է»:
Նարինեն իրեն բնորոշեց որպես կարգապահ վարորդ, ով մշտապես հետևում է երթևեկության կարգուկանոնին: Իսկ երևանյան խիտ երթևեկությունն ու խցանումները, նրա խոսքով, միշտ չէ, որ իրեն նյարդայանցնում են. «Ես շատ հանգիստ եմ վարում։ Կարծում եմ, եթե այս քաղաքում ինչ-որ տեղից ուշանում ես, 5 րոպեում էլ կարող ես հասնել, և չարժե ռիսկի դիմել: Ինձ փոքր-ինչ օգնում է իմ հավասարակշռությունը, բայց, ընդհանուր առմամբ, լինում են պահեր, երբ նյադայնանում եմ: Ինչ արած, մեր երթևեկության կանոներն են այդպիսին՝ ստիպված սպասում եմ մինչև իմ հերթը գա»:
Նարինեն ասաց, որ վերջին անգամ պետավտոտեսուչներն իր մեքենան կանգնեցրել են մոտ երկու ամիս առաջ, թեև դերասանուհին չմտաբերեց, թե ինչ խախտում էր արել: Հարցին, թե հայտնի լինելը վարորդի կարգավիճակում օգնո՞ւմ է իրեն, նա պատասխանեց. «Իհարկե լինում են դեպքեր, երբ ճանաչում են ինձ, բայց ես երբևէ չեմ շահարկում իմ ճանաչելիությունը, որովհետև օրենքը բոլորիս համար է: Կարծում եմ, եթե խախտում եմ արել և իրենք արձանագրում են դա, իրավունք չունեմ վիրավորվելու կամ նեղանալու: Եթե սխալ եմ արել, չեմ զլանում ասել` ներողություն և շնորհակալություն, երբ ինձ ընդառաջում են: Մեր պետավտոտեսուչները շատ բարեհամբույր են, երբևէ խնդիր չեմ ունեցել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ խախտում եմ արել, բայց իրենք, հասկանալով, որ դիտավորյալ չեմ արել, ընդառաջել են»:
Դերասանուհին պատմեց, որ վթարային վիճակում մեկ անգամ է հայտնվել, սակայն ոչ իր մեղավորությամբ, հետևից հարվածել են իր մեքենային։ «Հիմա ես ավելի հանգիստ եմ, քանի որ գոյություն ունի ԱՊՊԱ, համբերատար սպասում եմ նրանց ժամանելուն, թեպետ վթարի օրը շատ էի շտապում, բայց ինչ արած: Նման իրավիճակներում առաջին զանգս ամուսնուս է լինում, մնացածն արդեն՝ ինքն ինչպես կդասավորի»,– նշեց Նարինեն:
Կանանց, երբեմն, մեղադրում են վարելու ընթացքում տարբեր գործողություններ իրականացնելու համար: Պարզեցինք, որ Նարինեն այս առումով բավականին զուսպ է. «Երբեմն լինում է, որ լուսացույցի տակ կանգնած, արագ, մեկ րոպեի ընթացքում անեմ այն, ինչ չեմ հասցրել: Կարող է, ընդամենը, շրթներկս թարմացնեմ, սակայն շպարվելը ղեկին սխալ է: Ղեկին սելֆի անում եմ, բայց ոչ շարժման ընթացքում»:
Դերասանուհու խոսքով` իր մեքենայի հիմնական ուղևորը դուստրն է, ում օրվա ընթացքում մայրիկը տանում է դպրոց, երաժշտության ու օտար լեզվի դասընթացների: Մեքենայի մեջ մշտապես առկա իրը դստեր նվիրած կախազարդն է։
«Այն իմ ղեկի դիմաց` հայելու առջև է կախված։ Աղջկաս ձեռքով է պատրաստված: Երևի երրորդ տարին է՝ մեքենայիս մեջ է: Մանկապարտեզում է սարքել ու նվիրել ինձ: Լապտերի պես թղթից և ծաղիկներից պատրաստված աքսեսուար է: Հիմա բաց վարդագույն է դարձել՝ արևից փոքր-ինչ խամրել է, բայց միևնույն է ինձ համար ամենաթանկ իրն է մեքենայիս մեջ»,– ասաց նա։
Նարինեն նշեց, որ տարիների ընթացքում սկսել է հասկանալ մեքենայի կառուցվածքը, ավտոպահեստամասերը, բայց անսարքության դեպքում, միևնույն է, ինքնուրույն գլուխ չի հանում և դիմում է մասնագետի օգնությանը:
Ամենաերկար ճանապարհը, որ երբևէ գնացել է հաղորդավարուհին՝ Սևանն է. «Ճիշտն ասած, քաղաքից դուրս գնալիս ես շատ չեմ վարում: Եղել է, որ մինչև Աբովյան ու Սևան եմ գնացել իմ մեքենայով, բայց ավելի հեռու կամ ամուսնուս, կամ ընկերուհիներիս հետ եմ գնում: Չի ստացվել այնպես, որ իմ մեքենայով շատ հեռու գնամ»:
Դերասանուհին ասաց, որ մեքենա վարելու ընթացքում սիրում է երաժշտություն լսել, ոճը կախված է իր տրամադրությունից: «Ունեմ մի ձայնասկավառակ, որտեղ 100-ից ավելի տարբեր ժանրերի երգեր կան` Ռադիո Ավրորայի երգադարանից եմ վերցրել: Ես չեմ դադարում լսել այն, որովհետև հատ առ հատ ընտրել եմ երգերը: Իսկ, ընդհանուր առմամբ, նախընտրում եմ դասական և փոփ երաժշտություն: Իմ սիրելի երգիչներից են Անդրեա Բոչելլին, Լուչանո Պավարոտտին: Ընդհանրապես, իտալական երաժշտություն շատ եմ սիրում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ