Լայն քննարկումների առարկա դարձած «Դեպի վայրէջք» դրաման` «Արմենիա TV»–ի եթերում
Երկուշաբթի օրվանից «Արմենիա TV»–ն կսկսի Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» հեռուստանովելի ցուցադրությունը։ Թրաֆիքինգի մասին պատմող ֆիլմում խաղում են Սարգիս Գրիգորյանը, Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մերի Հակոբյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը և այլք։ Այս ֆիլմում իր առաջին քայլերն արեց Սարգիս Գրիգորյանի կրտսեր դուստրը` Յանան։
25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմում կան համբույրի և բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ, ինչը լայն քննարկումների առարկա էր դարձել։ Tert.am Life-ը ներկայացնում է դերասանների կարծիքներն այս մասին ու ֆիլմի մանրամասները։
Գլխավոր հերոսուհու դերակատար Էմմա Մանուկյանը բավականին բարդ հոգեբանական ապրումներ է ունեցել կերպարը մարմնավորելիս։ Միաժամանակ ֆիլմում իրականացել է իր վաղեմի երազանքը` նկարահանվել է Աննա Էլբակյանի հետ։
Ինչ վերաբերում է բաց տեսարաններին ամուսնու` դերասան Վիլեն Սարգսյանի արձագանքին` Էմման ասաց, որ նման հարցերն իրենց մոտ քննարկման առարկա չեն դառնում։ «Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի այն, որ իմ ասպարեզից է, նաև ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար իմ աշխատանքը։ Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի։ Այս նախագծում ես հասկացել եմ, որ սա ճիշտ տեղն է, չեն կարող այդ տեսարանները չլինել։ Էստեղ չկա սկանդալ, արտասովոր որևէ բան։ Դա շատ նորմալ է, մեր մասնագիտության մի մասը»։
Մերի Հակոբյանն առաջին անգամ էր նկարահանվում համբույրի տեսարանում։ Մինչև այդ նա հայտարարել էր, որ երբեք չի նկարահանվի համբույրի տեսարանում, հիմա ասում է` շտապել էր նման հայտարարություն անել։ ««Դեպի վայրէջք»–ում ես անցա այդ կարծրատիպը։ Երբ երկար ժամանակ աշխատում ես ֆիլմերում ու ունենում ես հնարավորություն գլխավոր կերպարներով ներկայանալու, հասկանում ես, որ այդպիսի դերերի համար ռեժիսորներն ունեն ուրիշ առաջադրանքներ։ Դու պետք է լինես հնարավորինս պրոֆեսիոնալ, որովհետև հեռուստադիտողը չի ուզում տեսնել սուտ համբույր։ Այս ֆիլմում շատ են բաց տեսարանները։ Ես վստահ եմ, որ դա այնպես կմատուցեմ, որ իմ հեռուստադիտողը չի խորշի այն նայելուց։ Ինձ համար կարևոր է, որ տեսարանը չլինի վուլգար։ Եթե բաց տեսարանը ներկայացնում ես այնքան կոռեկտ, որ հեռուստադիտողը գլուխը չթեքի, չխորշի դրանից, ուրեմն չես անցել սահմանը։ Ինձ համար խնդիր չէ բաց տեսարանում խաղալը»,– ասել է նա։
Տղամարդ դերասանների` Ալեքսանդրի և Սարգսի դեպքում բաց տեսարանները նրանց կանանց` Լիլիթին և Մանոյին խանդի առիթ էին տվել, ընդ որում, Լիլիթի դեպքում խանդն առավել ընդգծված էր։ Մի առիթով նա ասել է, որ ամուսինն ուզում էր համբուրել Մերիին, քանի որ նա գեղեցիկ աղջիկ է։ «Ես և Լիլիթը խոսել ենք։ Բնական է, խանդը կա։ Ես իր արձագանքից հասկացա, որ հոգու խորքում չուզելով համաձայնեց։ Մեծ հաճույքով կուզեր ասել` ոչ, սակայն չցանկացավ վնասել նախագծին, իմ խաղին»,– նշել է Ալեքսանդրը։
Մանոն առավել սրտնեղել էր հասարակական արձագանքից. «Բնականաբար, չեմ կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին, ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն հարցը»,– պատմել է Մանոն։
Իր հերթին ռեժիսոր Ելենա Արշակյանը ասել է, որ բաց տեսարաններով սկանդալ անելու և ավելորդ ուշադրություն գրավելու միտում չեն ունեցել. «Մենք անում ենք մեր աշխատանքը։ Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ դեռ զարմանում են այդ գործոնի վրա»։
Նա պատմել է, որ Էվան և Սարգիսը շատ արագ են ընկերացել։ Նրանց տեսարանները շատ հեշտ են ստացվել, իսկ ահա Ալեքսանդրն ու Մերին որոշ բարդություններ են հաղթահարել. «Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի հետ խնդիր կար, քանի որ մինչև այս նախագիծն իրենք իրար չէին ճանաչում։ Բնականաբար, հանդիսատեսին չի հետաքրքրում` Մերին ու Սաշն իրար ճանաչո՞ւմ են, թե` ոչ։ Իրենք սիրահարված զույգ պիտի խաղային, ունեին անկեղծ տեսարաններ, սկսեցին հանդիպել, ընկերացան։ Ֆիլմի վերջում կարող եմ ասել, որ, ի վերջո, ամեն բան ստացվեց»։
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից