«Պատրաստ եմ արտաքին կտրուկ փոփոխության». Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ հարցազրույցը

18:44 • 26.04.18



EXCLUSIVE

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի մասին մամուլում հաճախ կարելի է հրապարակումներ տեսնել։ Նրա ամեն լուսանկարը կարող է հրապարակման առիթ դառնալ, սակայն հարցազրույցներ Արփին հազվադեպ է տալիս։ Ասում է`իր մասին խոսել շատ չի սիրում։ Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել Արփիի հետ, որը լի է հետաքրքիր բացահայտումներով ինչպես նրա անցած ճանապարհի, այնպես էլ բարձր հոնորարների, պլաստիկ վիրահատությունների, գայթակղիչ առաջարկներ ստանալու մասին։ Արփին է մեզ է տրամադրել նաև իր նոր ֆոտոշարքը։

 

Իր առաջին քայլերն Արփին սկսել է որպես երգչուհի, երբ դեռ 15 տարեկան էր։ «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթում ժամանակին նա արժանացել է 2 մրցանակի, այնուհետև քայլերն ուղղել է Երգի պետական թատրոն և Թատերական ինստիտուտ։ Հեռուստատեսությունում նա առաջինը վարել է ATV–ի առավոտյան եթերը, հետագայում ներկայացել է «Շոու նյուզ», «Փոփ հանրագիտարան» նախագծերի շրջանակում։ Այսօր Արփին չի ծրագրում նոր հաղորդում վարել։ Թեև հաղորդավարուհու աշխատանքից չի հրաժարվել, ասում է` անընդհատ եթերում լինել չի սիրում, իրեն դադարներ են պետք։

 

–Արփի, տարիներ առաջ գործունեությունդ սկսեցիր որպես երգչուհի, հետո եկար հեռուստատեսություն`  որպես հաղորդավարուհի, ավելի ուշ սկսեցիր գործունեություն ծավալել որպես դերասանուհի։ Վերջինը, կարծես, երկրորդ պլան մղեց երգչուհու և հաղորդավարուհու աշխատանքներդ։ Ի վերջո, ո՞ր աշխատանքն է քեզ ավելի շատ դուր գալիս։

 

–Ինձ համար  թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը և երգարվեստն իրարից անբաժանելի մասնիկներ են։ Յուրաքանչյուրի մեջ կարողանում եմ ինձնից ինչ–որ բան ներդնել։ Երբևէ չեմ տարանջատել դրանք. թե՛ սովորելու, թե՛ աշխատելու ընթացքում յուրաքանչյուր բնագավառին տրամադրել եմ ժամանակ և զբաղվել պրոֆեսիոնալ։ Ինձ համար բարդ է տարանջատելը, սակայն եթե ընտրության առաջ կանգնեմ, երևի թե, կընտրեմ դերասանական  արվեստը, քանի որ այս բնագավառում ես ինձ շատ լավ եմ զգում։ Ասում են՝ մարդը պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որ ոչ մի օր չաշխատի։ Ես իսկապես չեմ զգում, որ աշխատում եմ` անկախ նրանից, թե գրաֆիկս որքան ծանրաբեռնված է։

 

 

–Մինչև «Ֆուլ հաուս» նախագիծը դու արդեն ճանաչված էիր, քեզ հաճախ էին քննարկում, սակայն քեզ ընկալում էին որպես գեղեցիկ աղջիկ, որը հայտնվել է եթերում։ Սիթքոմում նկարահանվելուցդ հետո քեզ սկսեցին շատ ավելի ջերմ ընդունել։ Ինքդ ո՞րն ես համարում կարիերայիդ շրջադարձային կետը։

 

–Ինձ համար շատ կարևոր են բոլոր այն աստիճանները, որոնցով բարձրացել եմ, սակայն չեմ կարող չասել, որ կարևորագույն կետը «Ֆուլ հաուսն» էր։ Իսկապես, մինչև այդ ինձ նայում էին որպես գեղեցիկ աղջկա, հնարավոր է նույնիսկ քննարկվեր, որ արտաքինիս համար են ինձ ընտրում, սակայն «Ֆուլ հաուսից» հետո ինձ սկսեցին ճանաչել որպես դերասանուհու։ Դրան զուգահեռ եղան նաև գեղարվեստական ֆիլմեր, որոնք մարդկանց մոտ ամրապնդեցին այդ մոտեցումը։

 

–Հայկական կինոշուկայում ռեժիսորները հիմնականում դերասաններին տեսնում են մի ամպլուայում։ Ըստ քեզ` կարողացե՞լ ես  տարբեր կերպ ներկայանալ հանդիսատեսին։

 

–Կարծում եմ` դեռ ոչ։ Ես մեծ սիրով կհամաձայնեի խաղալ մի դեր, որն ամբողջությամբ տարբերվում է մինչև այս խաղացածս դերերից։ Չգիտեմ` դա ինչ կերպար կարող է լինել, սակայն մեծ սիրով դուրս կգայի եղած սահմաններից և կգնայի ռիսկային փոփոխության։

 

–Մենք տարիներ շարունակ քեզ տեսնում ենք արտաքին նույն կերպարով։ Թվում է` փոփոխություն անելը քեզ շատ բարդ կտրվի։ Պատրա՞ստ ես արտաքին փոփոխության գնալ` տարբերվող կերպարի համար։

 

–Իհարկե, զուտ ինձ համար չեմ անի այդ փոփոխությունը, չեմ հրաժարվի երկար վարսերից կամ դառնամ շիկահեր, սակայն սիրելի աշխատանքի, լավ կերպար մարմնավորելու համար հաստատ կանեմ։ Կերպարային յուրաքանչյուր փոփոխության պատրաստ եմ, որովհետև դա ինձ ստիպելու է ավելի լավ մտել կերպարիս մեջ, ինչ վերաբերում է տեսարաններին, ինձ մոտ հստակ են սահմանները։

 

–Այնուամենայնիվ, մասնագիտությանդ մեջ ունե՞ս տաբուներ։

 

–Մենք ծնվել ենք հայ ընտանիքում, ապրում ենք Հայաստանում, իհարկե, տաբուներ կան։ Ճիշտ չեմ համարում, երբ ասում են, եթե ընտրել ես այս մասնագիտությունը, պիտի ամեն ինչի պատրաստ լինես։ Կան տաբուներ, որոնք հայերիս են հատուկ։ Ես չեմ կարող դրանք անտեսել, եթե նույնիսկ լինեմ այլ շուկայում։

 

 

–Քեզ տեսել ենք բաց հագուստով, ժամանակին աչքի էիր ընկնում շատ կարճ զգեստներով, «Սկոտչ&վիսկի» ֆիլմում ունեցել ես մերկանալու տեսարան, սակայն այդ ամենը ներկայացվում էր որոշակի շղարշով` մերկանալու տպավորությունը կար, մերկությունը` ոչ։ Տաբուներդ լրիվ բաց տեսարաններում նկարահանվելու հե՞տ են կապված։

 

–Ես գիտեմ, որ չեմ զգա դա, իսկ եթե չզգամ, անիմաստ է սուտ անելը։ Հոգեբանական առումով ես հասել եմ այն հասունությանը, որ հստակ գիտեմ` ինչի եմ պատրաստ, ինչի` ոչ։

 

–Սովորաբար ռեժիսորը դերասանին տեսնում է այլ աչքով։  Որպես դերասանուհի տարբեր ռեժիսորների հետ աշխատելով` ի՞նչ բացահայտումներ ես արել ինքդ քո մեջ։

 

–Ես շատ եմ սիրում ռեժիսորի հետ աշխատանքը, որովհետև թե՛ ինքս եմ իմ առաջ խնդիրներ դնում, թե՛ ռեժիսորի տված խնդիրներն  եմ փորձում լուծել։ Դա հնարավորություն  է տալիս, որ ինքս էլ հասկանամ իմ դերասանական հմտությունները սահմանափա՞կ են, թե՞ ոչ։ Ես իմ մեջ հետաքրքիր բացահայտումներ եմ արել ռեժիսորների հետ աշխատանքի ընթացքում, դրա համար եմ հիմա ծարավ նոր կերպարների, փոփոխությունների։

 

–Թատրոնում կարճ ժամանակ ես խաղացել, էմոցիոնալ առումով թատրոնն այլ աշխարհ է դերասանի համար։ Քեզ ի՞նչ է տվել թատրոնում խաղալը։

 

–Ես հաստիքով չեմ աշխատել թատրոնում, որովհետև ժամանակս չի բավականացրել, սակայն կոմերցիոն ներկայացումներում ներգրաված եղել եմ։ Հուսով եմ` կլինի ժամանակ, երբ կկարողանամ լիարժեք նվիրվել նաև թատրոնին, որովհետև շատ եմ սիրում բեմում աշխատել։ Էմոցիոնալ առումով թատրոնը շատ հարուստ է։ Ֆիլմում խաղալիս ինձ համար հետաքրքիր է ընթացքը, թատրոնում` ավարտը, որովհետև վերջում ես տալիս եմ այն, ինչ ամիսներ շարունակ կուտակվել է իմ մեջ, խաղում եմ իմպրովիզներով։

 

–Ունե՞ս խաղընկեր, որի հետ կես հայացքից հասկանում եք իրար։

 

–«Ֆուլ հաուսի» բոլոր դերասանները, որովհետև մոտ 5 տարի է, ոչ միայն տեսախցիկների առաջ ենք խաղում, այլև բեմում։ Դա նույնիսկ վտանգավոր է, որովհետև, երբեմն, բեմում շատ ենք իմպրովիզներ անում, կես հայացքից կարող ենք հասկանալ իրար ու շեղվել սցենարից։

 

 

–«Ֆուլ հաուսի» թիմով ընկերներ եք դարձել, ամիսներ տևող ճամփորդություններ եք ունեցել իրար հետ։ Այնուամենայնիվ, խնդիրներ լինում են նույնիսկ ընտանիքներում, տարաձայնություններ ունենո՞ւմ եք։

 

–«Ֆուլ հաուսը» մեզ համար բանակ է դարձել, ամիսներով իրար հետ ենք ապրում։) Իհարկե, խնդիրներ կարող են լինել, դա նորմալ է, սակայն մենք արդեն այնքան հարազատ ենք դարձել, որ խնդիրներն ընտանիքի պես ենք լուծում։ Դա գալիս է ոչ միայն դերասանական կազմից, այլև պրոդյուսերից, ռեժիսորից, տեխնիկական անձնակազմից։ Ճամփորդությունների ժամանակ էլ, եթե ինչ–որ  խնդիր է լինում, լուծում ենք ընտանիքի անդամների պես։ Իրարից չենք նեղանում, իրար դեմ վատ չեք տրամադրվում։

 

–4 տարին քիչ ժամանակ չէ մի կերպար մարմնավորելու համար։ Եղե՞լ են պահեր, երբ մտածել ես, որ սպառվել ես և կցանկանայիր այլ դերում ներկայանալ։

 

–Ինձ թվում է` յուրաքանչյուրի մոտ լինում է նման պահ, սակայն երբ վերադառնում ես ստեղծագործական աշխատանքին, հասկանում ես, թե ինչքան ես կարոտել այդ ամենը։ Սա շատ կարևոր նախագիծ էր յուրաքանչյուրիս համար, որովհետև մեզ շատ է բարձրացրել։ Դադարի ընթացքում հասցրել էինք կարոտել ամեն ինչ։

 

–Շուտով մեկնարկելու է նոր եթերաշրջանը, ինչը ռիսկային է։ Հանդիսատեսի պահանջներն ավելի մեծ են, քան սկզբում էր։ Ի՞նչ տրամադրվածությամբ ես սպասում պրեմիերային։

 

–Վստահ կարող եմ ասել, որ նոր  եթերաշրջանը շատ հետաքրքիր է լինելու, սակայն երբեք չես կարող 100 կամ 90 տոկոս վստահ լինել ինչ–որ գործի հաջողության վրա։ Երբ սկսում էինք այս ամենը, պատկերացում անգամ չունեինք, որ այս տեսակ հաջողություն կունենանք։ Հուսով եմ` կպահպանենք հաջողությունը, որովհետև բոլորս  մաքսիմալ ուժերը ներդրել ենք, որպեսզի մարդկանց հուսախաբ չանենք։ Բոլորս խաչած  մատներով ենք սպասում պրեմիերային։ Հիմա ավելի լարված եմ, քան 4 տարի առաջ, երբ նախագիծը նոր պետք է մեկնարկեր։ Գուցե, անհամեստ հնչի, սակայն այն ժամանակ ոչ ոք չէր սահմանել այս նշաձողը, հիմա ունենք հաջողություն, որը պիտի գերազանցենք։

 

 

Արփի Հայաստանում շուկան բավականին փոքր է։ Իհարկե, դու աշխատում ես, որպեսզի արդյունքի հասնես, սակայն ինչոր պահից սկսած բարձրանալը շատ արագ ընթացք է դառնում, որից հետո հանդիպում ես պատի, առաջ գնալու հնարավորությունները սահմանափակվում են։ Ո՞րն է քո նպատակակետը, որին հիմա ձգտում ես։ Ծրագրերդ կախպված են Հայաստանի՞, թե՞ արտերկրի հետ։

 

–Շատ ծրագրեր ունեմ, սակայն չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, քանի դեռ դրանք իրականություն չեն։ Քանի որ հաճախ եմ մեկնում Միացյալ Նահանգներ, որը համարվում է կինոյի և դերասանական արվեստի լավագույն կենտրոններից մեկը, սովորելու, հմտություններս խորացնելու ցանկություն ունեմ։ Հուսամ` ծրագրերիս գոնե մի մասը կիրականանա։

 

Այժմ նոր երգիս աշխատանքներն եմ անում։ Շուտով նաև բիզնես նախագիծ կներկայացնեմ, որը, հուսամ, հետաքրքիր կլինի։ Փակագծերը կբացեմ ավելի ուշ։

 

Փաստորեն, դու էլ ես համալրում այն հայտնիների շարքերը, որոնք եկամուտի լրացուցիչ աղբյուր են ուզում։

 

–Ես բիզնեսի համար չեմ անելու դա, ուղղակի ստացա առաջարկ, որից բխեց  այս միտքը։ Այն, ինչ անելու եմ, աշխարհում ընդունված բան է, սակայն Հայաստանում հանրային մարդու կողմից նորույթ է լինելու։ Սա ևս ինձ համար առաջին հերթին աշխատանք է, որը հաճույքով եմ անում։

 

–Հայաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն ես համարվում։ Բարձր հոնորարի առկայությունը քեզ համար պարտադի՞ր պահանջ է խաղալու համար։

 

–Այո։ Հնարավոր է` լինեն այնպիսի նախագծեր, որտեղ չլինեն ֆինանսական մեծ միջոցներ, սակայն լինի որակ, բացառություն անեմ, կարող եմ նույնիսկ անվճար նկարահանվել, սակայն մյուս դեպքերում չեմ կարող չկենտրոնանալ բարձր հոնորարների վրա, որովհետև այսօր ես դրանով եմ ապրում։

 

–«Աստղային կյանք» կոչվածը, որքան էլ լիարժեք չէ Հայաստանում, այնուամենայնիվ, ենթադրում է որոշակի կենցաղ։ Կենցաղդ շա՞տ թանկ է։

 

–Արդեն այո։ Կար ժամանակ, երբ չէի էլ մտածում նման բաների մասին, սակայն այսօր ավելի պահանջկոտ եմ դարձել։ Ըստ դրա էլ արդեն հոնորարներն են բարձրանում։

 

 

–Ընտանիքիդ մասին, գրեթե, չես խոսել։ Երբ տարիներ առաջ սկսում էիր ճանապարհդ, ֆինանսական ի՞նչ հարթության վրա էիր, որքանո՞վ է այն համեմատելի այսօրվա  ֆինանսական վիճակիդ հետ։

 

–Ես չեմ եղել հարուստ ընտանիքից, չեմ տեսել ճոխություն։ Միջին, համեստ, հասարակ ապրող ընտանիք եմ ունեցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Չեմ էլ պատկերացրել, որ մի օր կկարողանամ ֆինանսական այսպիսի կայունության հասնել, անկախ լինել ։ Երբ նոր էի սկսում, ունեցել եմ ինչ–որ բաների պակաս, սակայն միշտ փորձել եմ ինքս իմ աշխատանքով ունենալ այն, ինչի մասին երազում եմ։ Այնքան ուրախ եմ, որ իմ աշխատանքով այսօր ունեմ այդ ամենը, նույնիսկ կարող եմ ինքս ինչ–որ բաներ անել ընտանիքիս համար։

 

–Երբ ինչ–որ մեկը հայտնվում է հեռուստատեսությունում և հստակ քայլերով առաջ գնում, անխուսափելի են խոսակցությունները, որ ինչ–որ մեկը նրան առաջ է տանում։ Հարուստ տղամարդիկ էլ հաճախ թիրախավորում են ոլորտի գեղեցիկ աղջիկներին։ Շա՞տ ես ստացել գայթակղիչ առաջարկներ, ինչպե՞ս ես արձագանքել դրանց։

 

–Իմ տեսակից ելնելով այդպիսի առաջարկներն ինձ համար նեղվելու առիթ են։ Մարդու տեսակն ու պահելաձևը շատ կարևոր են։ Ես կտրուկ եմ այդ հարցերում, որովհետև հստակ գիտեմ` ինչ եմ անում, ինչպես եմ հասել այս ամենին։ Տեսակով շատ անկախ եմ, երբևէ թույլ չեմ տա, որ նույնիսկ պրոդյուսերական որևէ ընկերություն փորձի իշխել ինձ։

 

–Երբ անում էիր առաջին քայլերդ, պատկերացնո՞ւմ էիր, որ մի օր կդառնաս Հայաստանի ամենահայտնի դերասանուհիներից մեկը։

 

–Չէի էլ կարող երևակայել, որ մի օր այսպիսի հայտնիություն ձեռք կբերեմ։ Ինձ համար դա հաճելի, պարտավորեցնող, միաժամանակ վտանգավոր է։ Գուցե տարօրինակ թվա, որ հայտնիությունը վտանգավոր եմ համարում, սակայն շատ պատասխանատու է, երբ քեզ հետևում են թինեյջերները։ Դու սխալվելու իրավունք չունես, քանի որ հանրային կերպարդ օրինակ է դառնում քեզ հետևող մարդկանց համար։

 

–Հայտնիությունը որքան էլ հաճելի երևույթ է, ինչ–որ առումով կաշկանդող հատկություն ունի, կորցնում ես ազատությունդ։ Դա քեզ շա՞տ է խանգարում։

 

–Գուցե շատերը զարմանան, բայց չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց դա հիմա գրեթե անհնար է դարձել։ Ես սովորական մարդ եմ, որը կարող է ունենալ կենցաղային, անձնական, ընտանեկան խնդիրներ, տրամադրության անկումներ, սակայն երբ տանից դուրս եմ գալիս, ստիպված եմ այդ ամենը թողնել, ամեն վայրկյան պատրաստ լինեմ ժպտալու, նկարվելու։ Դու իրավունք չունես տանից դուրս գալ անխնամ տեսքով, որքան էլ շտապես։

 

Ես վաղուց չեմ կարողանում ազատ քայլել քաղաքում, քանի որ զբոսանքը վերածվում է անվերջ լուսանկարվելու։ Ես այս ամենը զգում եմ աշխարհի տարբեր քաղաքներում, որոնք հայաշատ են։ Դրսում մարդկանց արձագանքն ավելի բուռն է,քանի որ իրենցից շատ ավելի հեռու ես։

 

 

–Անձնական կյանքդ ևս ինչ–որ պահի դադարում է լինել միայն քոնը։ Հանրային հետաքրքրությունը որքանո՞վ է խանգարում քեզ անձնական կյանքում։

 

–Քանի որ տեսակով շատ փակ մարդ եմ, երբևէ չեմ մտածել, որ իմ անձնական կյանքը կարող է քննարկման առարկա  դառնալ։ Արդեն իսկ վատ է, որ անձնականս քննարկվում է, դա կարող է ափերից հանել ինձ։ Միայն կարող եմ ասել, որ երբ իմ կյանքում հստակ, պաշտոնական փոփոխություն լինի, բոլորը կիմանան։

 

–Արփի, հայտնի լինելու դեպքում, բնականաբար, չեն կարող չլինել քննադատություններ։ Քո մասին էլ հաճախ լինում են բացասական կարծիքներ։ Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում հոգեվիճակիդ վրա։

 

–Կար էտապ, երբ այդ ամենը սրտիս շատ ավելի մոտ էի ընդունում։ Հիմա չեմ կարող ասել, որ անտարբերության եմ մատնել այդ քննարկումները, սակայն ավելի սառն եմ մոտենում այդ հարցին։ Իհարկե, կարող ես ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, սակայն այդ ամենն ազդի ներաշխարհիդ վրա։ Տեսակով ինքնամփոփ եմ, միայն ես գիտեմ, թե ինչ եմ մտածում, զգում, ապրում, երբ մենակ մնալիս կամ քնելուց առաջ վերհիշում եմ այդ ամենը։Միաժամանակ, հասկանում եմ, որ դա նորմալ է։ Չի կարող մի մարդը բոլորին դուր գալ։ Բնական է, որ քիչ, թե շատ հայտնի մարդը հայտնվում է տարբեր քննարկումների կիզակետում։ Մտածում եմ, որ ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Եթե ընտրել եմ այս մասնագիտությունն ու աշխատում եմ այս լայնամասշտաբ բնագավառում, պիտի պատրաստ լինեմ գնալ մինչև վերջ։

 

–Հաճախ քեզ վերագրում են պլաստիկ վիրահատություններ։ Տարիների ընթացքում արտաքին ի՞նչ փոփոխություններ ես արել։

 

–Ես պլաստիկ վիրահատություններ չեմ արել։ Մարդ եմ, որը ժամանակի ընթացքում շատ ավելի խնամված է դարձել։ Դա նորմալ է։ Ժամանակի հետ գեղեցկության չափանիշներն են փոխվում, յուրաքանչյուր աղջիկ,  առավել ևս, եթե եթերում է, պարտավոր է միշտ ֆորմայի մեջ և խնամված լինել։ Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչել են, օրինակ, 10 տարի առաջ, անզեն աչքով տեսնում են, որ դիմագծերումս ոչինչ չի փոխվել։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում մարդիկ մեծանում են և կարող են փոքր–ինչ փոխվել։

 

–Հիմա մենք տեսնում ենք ինքնավստահ, առաջին հայացքից առանց կոմպլեքսների Արփի Գաբրիելյանի, տարիներ առաջ, նույնքան ինքսնավստա՞հ էիր։

 

–Իհարկե, ոչ։ Փոքրուց ծնողներս ինձ տարել են տարբեր խմբակների` երգելու, պարելու, ասմունքի, սակայն զզվում էի, երբ ինչ–որ առիթի ինձ ասում էին` երգի։ Միանգամից կոմպլեքսավորվում էի։ Մասնագիտությանս բերումով իմ մեջ շատ կոմպլեքսներ եմ հաղթահարել, թեև չեմ կարող ասել, որ այսօր չունեմ կոմպլեքս։

 

 

–Հիմա ինչի՞ց կարող ես կոմպլեքսավորվել։

 

–Հնարավոր է`ինչ–որ տեղ կամ պահ գա, երբ կոմպլեքսավորվեմ մարդկանց հայացքներից ու չցանկանամ ելույթ ունենալ։ Իհարկե, հիմա դա հաղթահարելի է, կարողանում եմ ինձ հավաքել ու ելույթ ունենալ։

 

–Ճանապարհիդ ընթացքում հիասթափություններ շա՞տ ես ունեցել։

 

–Իհարկե, եղել են նաև հիասթափություններ, որոնք յուրաքանչյուրիս կյանքում լինում են թե՛ անձնական , թե՛ գործնական, թե՛ ընտանեկան հարցերում։ Նորմալ է, երբ  լինում են հիասթափություններ, որոնց հաջորդում են ոգևորություններ։ Եթե մենք հիասթափություններ չապրենք, ոգևորությունների ալիքը չենք  զգա։

 

–Ո՞րն է եղել ամենամեծ հիասթափությունդ։

 

–Ամենամեծ հիասթափությանս վրա չեմ էլ ֆիքսվել, փառք Աստծո:) Չեմ սիրում  կառչել բացասականից։ Ամեն առումով դրական մարդ եմ։ Նույնիսկ բացասական երևույթի մեջ էլ գտնում եմ դրականը, որովհետև միշտ հնարավոր է գտնել լավը։

 

Լուսանկարները` Գոգա Ասատրյանի

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ