«Ծիծեռնակ» ազգային–երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրները, հուզիչ պահն ու հետաքրքիր դրվագները

12:45 • 01.04.18



 

Ազգային-երաժշտական մրցանակաբաշխությունը Հայաստանում կրկին իրականություն է։ Տարիների դադարից հետո նախորդ տարի ՀՀ Մշակույթի նախարարությունն անցկացրեց «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը, որը 2018–ին կազմակերպվեց առավել մեծ մասշտաբով։ Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կայացած մրցանակաբաշխությունը երկրորդ շնչառություն բացեց հայկական շոու բիզնեսում, դասական և ժողովրդական երաժշտարվեստում։ Շատերը վստահ են` մրցանակաբաշխության առկայությունը կստիպի երգիչներին առավել լավ աշխատել` հաջորդիվ մրցանակների արժանանալու համար։ Tert.am Life-ը ներկայացնում է բոլոր հետաքրքիր դրվագները։

 

Այս տարի մրցանակներ հանձնվեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգերում։ Մրցանակների ժանրերը բաժանվել էին 3 ուղղության՝ ժողովրդական, դասական և մասսայական արվեստ։ Հիմնական մրցանակների հավակնորդներն իրենք էին հայտ ներկայացրել անվանակարգում առաջադրվելու համար։

 

Երեկոյի հանդիսավարները Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանն էին, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ Հայաստանում ամեն տարի կազմակերպվում էր ազգային–երաժշտական մրցանակաբաշխություն։ «Կռունկից» «Ծիծեռնակ» հասած հաղորդավարական զույգը հաճոյախոսություններ չէր խնայում միմյանց համար։ «Իմ կյանքի վերջին իրադարձություններից հասկացա, թե որքան կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ ինտելեկտ ունենա»,– Նազենիին հաճոյախոսեց Ավետը` հավանաբար, նկատի ունենալով «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

 

 

Ավետ Բարսեղյանը նաև մրցանակակիր էր։ Նա և Ռիտա Սարգսյանը հատուկ մրցանակ ստացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» մանկական նախագծի համար։ Մրցանակը ստացավ Ավետը, նկատեց, թե որքան լավ է, որ Հայաստանում Առաջին տիկինը զբաղված է մանկական երգեր գրելով, ոչ թե քաղաքական ինտրիգներով և մրցանակը նվիրեց իր դստերը` Լուսեին, որպեսզի փոքրիկը մեծանա լավ երգերի ներքո։

 

Հատուկ մրցանակի արժանացավ նաև Սիրուշոն` արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար։ Երգչուհին անձամբ չստացավ մրցանակը, քանի որ այս պահին էլ «Արմատ տուր» համերգային շրջագայությամբ գտնվում է արտերկրում։

 

«Կյանք ու կռիվ» երգը Ռուսլան Ելիզյանի հետ կատարելուց հետո հատուկ մրցանակ ստացավ նաև Արթուր Գրիգորյանը։ Նրա մրցանակը հանձնող երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընդգծեց, թե որքան հպարտ է, որ այս մրցանակը հանձնելու հնարավորությունն իրեն է ընձեռվել։

 

 

«Ծափահարությունները և՛ ձեր, և՛ իմ կողմից պետք է նվիրենք հայ  զինվորին։ Պետք է գնահատել զինվորներին և հասկանալ, որ այս գեղեցիկ տոները կայանում են միայն այն լավ պատճառով, որ մենք ունենք այդպիսի զինվորներ»,– ասաց Արթուր Գրիգորյանն ու նկատեց, որ զինվորների մասին հենց այնպես երգեր գրել պետք չէ։

 

Ինքը` Արթուր Գրիգորյանը հանձնեց «Տարվա լավագույն երգչի» մրցանակը։ Երբ հնչեց Էրիկի անունը, Գրիգորիչը նկատեց, փառք Աստծո, լավ երգիչ է։)

 

Էրիկը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։ «Շատ հուզված եմ։ Առաջին անգամ Ազգային մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեցի 2011–ին։ 7 տարի անց ես կրկին ստանում եմ այս մրցանակը։ Ամեն մրցանակը նոր ճանապարհ է։ Ես հուսով եմ, որ չեմ հիասթափեցնի ձեզ, իմ հանդիսատեսին։ Սա ձեր մրցանակն է, որովհետև առանց ձեզ ես չէի արժանանա այս մրցանակին։ Չէր լինի այս մրցանակը, եթե չլինեին այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ` հեղինակներ, գործիքավորողներ։ Սա նաև իմ ընտանիքի մրցանակն է, որովհետև առաջին հերթին նրանք  են իմ կողքին։ Այս մրցանակը մի մարդունն է, ով վստահ եմ`հիմա դիտում է` Լանայինն է (Էրիկի նշանածը` Սվետլանան)»,– ասաց նա։

 

 

«Տարվա հիթ» ճանաչվեց Էդգար Էլբակյանի «Լուսին» ստեղծագործությունը, որը ներկայացնում են Գարիկն ու Սոնան։ Սա, թերևս, երեկոյի ամենահուզիչ պահն էր։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս անվանակարգում մրցանակը Արսեն Գրիգորյանի հետ  հանձնում էր Լիլի Էլբակյանը։ Վերջինս չկարողացավ զսպել էմոցիաները, երբ ծրարի մեջ կարդաց «Լուսին» անունը։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գարիկին և Սոնային այս երգի հրաշալի  մեկնաբանության համար։ Երգը ծիծեռնակի պես թռավ, այն երգում են տարբեր տեղերում, նույնիսկ ճեմարաններում»,– ասաց Լիլին։

 

Գարիկը, որ առողջական խնդիրների պատճառով այս փուլում քիչ է երևում հանրային միջոցառումներին, ներկա էր արարողությանը։ Նա մի փոքր դժվարությամբ բեմ բարձրացավ, մրցանակը ստացավ ու հանձնեց Աննա Էլբակյանին։ «Շատ պարտավորված ենք։ Ցանկացած երգահան իր երգին երեխայի պես է վերաբերում ու լավագույնն է ցանկանում նրան։ Մենք ուրախ ենք, որ Էդգար Էլբակյան կրտսերի այս երեխայի համար ապահովեցինք դա։ Շատ հուզված ենք և ուզում ենք ասել, որ որտեղ այդ երգը հնչել և հնչելու է, միշտ նվիրված է Էդգարի մայրիկին` Աննա Էլբակյանին։ Ես և Սոնան ուզում ենք այս մրցանակը ևս հանձնել Աննա Էլբակյանին»,– ասաց Գարիկը, Սոնան էլ հավելեց. «Էդգար Էլբակյան, դու ապրում ես քո երգերում։ «Լուսինն» ու այս մրցանակն էլ դրա վառ  ապացույցն են»։

 

Գարիկը մրցանակը հանձնեց Լիլի Էլբակյանին։ Դերասանուհին հուզված նկատեց, որ եթե Էդգարը ներկա լիներ, նույնը կաներ. «Քանի որ ինքն ապրում է, ես հավատում եմ, ինքը  տեսնում է և ուրախանում այս ամենով»։

 

 

Ի դեպ, Գարիկն ու Սոնան առաջադրված է նաև «Տարվա լավագույն ռոք խումբ» անվանակարգում։ Այս մրցանակը, սակայն, ստացավ «Նեմրան»։ Գարիկն իրեն բնորոշ հումորով արձագանքեց դրան։ «Ուզում եմ շնորհավորել «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում մրցանակ ստացած «Նեմրային» և սրտանց ասել` չփոշմանեք։ Շատ ուրախ եմ ձեզ համար, ուրախությունից հանգստանամ, կշարունակեմ։) Տարվա հիթը, կարծում եմ, ավելի լավ մրցանակ է, առավել ևս, որ չի նշվում, թե որ տարվա»,– կատակեց երաժիշտը։

 

«Տարվա լավագույն երգչուհու» կոչմանն արժանացած Իվետա Մուկուչյանը լրագրողների հետ մրցանակի մասին խոսել չցանկացավ։ Նա լրագրողների ձեռքից բռնած դուրս հրավիրեց դիմահարդարման սենյակից։ Նրա պահվածքի նախապատմությունն այն էր, որ երգչուհուն դուր չէր եկել, որ ամիսներ առաջ  Tert.am Life–ը նրան հարց էր ուղղել իր և Արամ MP3–ի համագործակցության դադարեցման մասին, մինչդեռ հարցը բացառապես աշխատանքային կոնտեքստում էր և եթե համագործակցության սկզբում երգչուհին պատրաստ էր խոսելու նախագծի մասին, նախագիծը դադարեցնելու դեպքում ևս պետք է պատրաստ լինի մենկաբանություն տալ։ Եթե անգամ, երգչուհին չի ցանկանում մեկնաբանություն տալ, նա չի կարող լրագրողներին պարտադրել իրեն հարց չտալ լայն քննարկման առարկա դարձած թեմայի մասին։

 

Այսպիսով` ներկայացնում ենք  «Ծիծեռնակ 2018» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին։

 

Հատուկ մրցանակ տրվեցին

 

Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» նախագծի համար

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ Համահայկական նվագախումբ նախագիծը լավագույնս իրականացնելու համար

«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջին՝ «Մշակութային կանգառ» ծրագրի համար

Գայա Արզումանյանին`  «Այայրի երկիր Արցախ» երգի համար

Արտակ Կիրակոսյանին` «Կրկին բեմում» համերգային նախագծի համար

Սիրուշոյին` Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և Ավետ Բարսեղյանին`  «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ»

«Ջազի հայկական ասոցացիայի» նախագահ Կամո Մովսիսյանին` Հայաստանում ջազի տարածմանը խթանելու համար

Հանրային հեռուստաընկերությանը` մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար

Հակոբ Հակոբյանին և Արմեն Հովհաննիսյանին` « Տարվա հայտնություն» դառնալու համար

Արթուր Գրիգորյանին` հայ երգարվեստում ունեցած ներդրման համար

 

 

Դասական ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին

 

Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական  կամերային երգչախումբ

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող  (վոկալ անվանակարգում) - Լիպարիտ Ավետիսյան

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող  (գործիքային անվանակարգում) - Դիանա Ադամյան (ջութակ)

Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ - Հայկ Մելիքյան

Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վերդի «Ռեքվիեմ»

 

 

Ժողովրդական ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին

 

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ  - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ

Ժողովրդական ժանրում  տարվա լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ անվանակարգում) - Վարդան Բադալյան

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող՝  (գործիքային անվանակարգում) - Նորայր Գաբրիելյան (դուդուկ)

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն ալբոմ - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ  - Կամո Սեյրանյան – «Դուդուկի մեծարման երեկո»

 

 

Մասսայական  ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին

 

Մասսայական ժանրում տարվա լավագույն ռոք խումբ - «Նեմրա»

Մասսայական ժանրում տարվա լավագույն փոփ խումբ - Արցախի ձայներ

Մասսայական ժանրում  տարվա լավագույն ալբոմ – «Յելոու սթոունս»

Մասսայական ժանրում  տարվա լավագույն տեսահոլովակ – Հայկո – «Սիրո հավերժ քաղաք», ռեժիսոր Արամայիս Հայրապետյան

Մասսայական ժանրում  տարվա լավագույն դուետ - Արամ MP3 և 3.33 – «Սկսում ենք»

Մասսայական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ  - Հայկո – «Սիրո հավերժ քաղաք»

Մասսայական ժանրում տարվա հիթ –  Գարիկ և Սոնա – «Լուսին»

Մասսայական ժանրում տարվա լավագույն երգիչ – Էրիկ

Մասսայական ժանրում տարվա լավագույն երգչուհի – Իվետա Մուկուչյան

 

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին