«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպեն՝ ընտրյալին գաղտնի պահելու պատճառի, նրա հետ հարաբերությունների ու գործնական նպատակների մասին

19:19 • 30.03.18



 

Տարիներ առաջ  վենեսուելլացի գործընկերոջ հուշումով ու խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անունով: Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհին նաև պարուհու ու երգչուհու մասնագիտական կրթություն է ստացել: Անին ասում է՝ ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափն ունի, ոչ ոք քո չափը չի որոշում:

 

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել Անի Լուպեի հետ թատրոնում հայտնվելու, ընտրյալի հետ հարաբերությունների, անձնական ու ստեղծագործական ծրագրերի մասին:

 

-Անի Լուպեն նույն ինքը Անի Գրիգորյանն է, որտեղի՞ց է գալիս «Լուպե» կեղծանունը, ի՞նչ նախապատմություն ունի:

 

-Տասը տարի և ավելի առաջ էր, երբ երգում էի իսպանական կենտրոնում: Այնտեղ Վենեսուելլայից մի երգիչ կար՝ Վիկտոր Արմանդո Ռոխասը, ում հետ աշխատում էի: Մի օր իրեն հարցրի՝ ինչո՞ւ է ձեզ մոտ երկու անուն, մեկ ազգանուն, ասաց՝ մեզ մոտ մեկը հայրիկի անունն է, մյուսը՝ քո, ասաց՝ դու էլ կարող ես Գուադա Լուպե լինել (Իրենց սիրո աստվածուհու անունն է), քեզ շատ է սազում, ասացի՝ այդպես չի լինի, որ ասեն՝ Անի Գուադա Լուպե, ասաց՝ կրճատ են ասում՝ Անի Լուպե: Այդպես էլ մնաց: Շարունակեցի երգել լատինո ոճում, մի օր հարցրին՝  ինչպե՞ս ներկայացնենք՝ Կամերային թատրոնից Անի Գրիգորյա՞ն, այդ պահին հիշեցի գործընկերոջս խոսքն ու ասացի՝ Անի Լուպե: Հիմա արդեն այնքան հարազատ է դարձել, ազգանունս չեմ էլ հիշում։)

 

 

-Ուսանողական տարիներից եք աշխատել թատրոնում, սկզբում` Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, իսկ 2010-ից մինչև այսօր Կամերային պետական թատրոնում եք: Ի՞նչպես ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, թատրո՞նը Ձեզ գտավ, թե՞ Դուք նրան:

 

-Եթե անկեղծ, ես ուզում էի պարուհի դառնալ, իսկ փոքր ժամանակ շատ էի սիրում նկարել: Գնացի Պարարվեստի ուսումնարան, որտեղ սովորեցի 4 տարի, հետո արդեն կամ պետք է այնտեղ շարունակեի սովորել, կամ Թատերական ընդունվեի: Այնպես չէր, որ միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, բայց այդ ամենի մեջ էի: Ի վերջո, չշարունակեցի պարել, գնացի Թատերական ինստիտուտ: Այն ժամանակ՝  2001 թվականին, դեռ ծանոթ չէի մյուզիքլ ժանրին, բայց երբ ինձ հարցրին` ո՞ր բաժին եմ ուզում ընդունվել՝ դրամատի՞կ, թե՞ մյուզիքլ, միանգամից ընտրեցի մյուզիքլը։ Այն ինձ հետաքրքիր էր, քանի որ անծանոթ էր: Այս ժանրը թույլ է տալիս և՛ երգել, և՛ պարել, և՛ խաղալ: Երբ ինձ հարցնում են` երգչուհի ես, թե դերասանուհի, պատասխանում եմ՝ ամեն ինչն էլ սովորել եմ: Չեմ կարող առանձնացնել՝ ես դերասանուհի եմ, թե երգչուհի, իմ պարագայում դրանք փոխկապակցված են:

 

- Հայ ընտանիքները կարծրատիպային մոտեցում ունեն դերասանի մասնագիտության հանդեպ։ Խոչընդոտների հանդիպե՞լ եք ընտանիքի անդամների կողմից:

 

-Չէ, իմ ընտանիքում այդպիսի բաներ չեն եղել, որովհետև ես այնպիսի մարդ եմ, որ եթե մի բան չսիրեմ, ես չեմ շարունակի զբաղվել դրանով։ Մերոնք, իմանալով այդ ամենի մասին, ինձ ազատ էին թողնում ընտրության հարցում:

 

 

- 2013-ին Դուք արժանացաք «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Դա ինչ-որ բան փոխե՞ց Ձեր հետագա գործունեության մեջ, ազդե՞ց մոտիվացիայի վրա։

 

-Եթե ասեմ ոչ, ճիշտ չի լինի, որովհետև ամեն դեպքում այդ պահին դու քեզ ինչ-որ չափով գնահատված ես զգում, այսինքն` դու հասկանում ես, որ քո արած գործը մասնագետները գնահատել են և քեզ լավ ես զգում: Իհարկե, քո խաղը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ այնքան, բայց երբ իմ ռեժիսորը՝ Արա Երնջակյանը, ասում է՝ այո՛, լավ էր, դա ինձ համար ամեն ինչ արժե, «Արտավազդից» էլ բարձր է: Կստեմ, եթե ասեմ, որ դա էլ իմ մեջ չի առաջացրել ավելի լավ աշխատելու ձգտում, բայց  դա շատ կարճ է տևում: Դու հասկանում ես, որ ստանում ես մրցանակ, հաջորդ վայրկյանին դատարկություն է լինում, այսինքն` դու էլ ի՞նչ աշխատես այս պետությունում, ի՞նչ ստանաս: Չկա զարգացում, վերջ: Տեսեք, ես ստացել եմ, ես բավարարվել եմ, ես շնորհակալ եմ, բայց մտածում եմ՝ լավ, բա հետո՞: Հետո չկա: Դա է ու վերջ:

 

-Նկատի ունեք` մեր երկրում դերասանի աշխատանքը հեռանկարային չէ՞:

 

 -Տեսեք, թեկուզ թատրոնում և կինոյում, ինչի՞ն ձգտես, բացի գումար աշխատելը: Այստեղ ֆիլմը գնահատողների արժեքները կորել են, նյութականը եկել է առաջ: Երբ մի բան անում ես, մտածում ես՝ ինչո՞ւ անես, եթե կողքինդ կարող է գումար տալ ու իր ֆիլմը կամ ներկայացումը առաջ տանել: Արժեքները կորել են, նյութականը գերակա է դարձել: Քեզ մնում է միայն քո արածից հաճույք ստանալը, ուրիշ ոչինչ:

 

 

-Դերասանի մասնագիտության մեջ բարդույթները պետք է մոռանալ, ավելի համարձակ լինել: Իրական կյանքում բարդույթներ ունե՞ք:

 

-Չէ, ես ինչ-որ բարդույթներ չունեմ: Եղանակի հետ կապված ունեմ խնդիրներ: Հիմա արդեն կարողանում եմ ապրել, որովհետև ամբողջ  ձմեռն ինձ համար մահանալու ժամանակ է և չեմ կարողանում ստեղծագործել: Եթե արևի կտոր դուրս եկավ, ինձ համար արդեն  ոչ մի խոչընդոտ չի կարող լինել:

 

-Անի, դերասանները երկար տարիներ կարող են լինել թատրոնի բեմում, բայց հայտնիություն, ի վերջո, բերում է հեռուստատեսությունը։ Որքանո՞վ է հայտնի լինելը կարևոր դերասանի համար:

 

-Չի լինի այնպիսի մարդ արվեստի բնագավառում, որ ասի դա կարևոր չէ։ Դա շատ կարևոր է: Քո աշխատանքը գնահատում են հանդիսատեսը, քո երկրպագուները: Այդպիսի մարդ չկա, որ ասի վատ եմ զգում, երբ ինձ գրում են, վայ ինչ լավ ես խաղում: Բայց ես աստղ համարում եմ  համաշխարհային  ճանաչում ունեցող մարդկանց և փառքը համարում  եմ հենց նրանցը: Իսկ փոքրիկ Երևանի համար լավ է ճանաչված լինելը:

 

-Ընդհանրապես, հեշտ է դեր կերտել, երբ մարմնավորածդ հերոսը քեզնից ծայրահեղ տարբե՞ր է,  թե՞ հակառակը, երբ որոշակի նմանություններ լինում են:

 

-Չգիտեմ ճիշտը որն է, բայց ինքս սիրում եմ, երբ կերպարն  ինձ շատ նման չի լինում: Այլապես, ինձ համար հետաքրքիր չէ: Սիրում եմ, երբ կերպարը հեռու է լինում ինձնից, որպեսզի ես կարողանամ այդ կերպարն ուսումնասիրել, մտածել, թե այդ աղջիկը, ում դերակատարն եմ, ի՞նչ կաներ այն իրավիճակում, որն ինձ հոգեհարազատ չէ: Հիմա, մարդիկ կան, մտածում են, ես ռուզանի նման եմ, բայց թատրոնում լրիվ ուրիշ դերեր եմ խաղում:

 

 

- Տեղյակ եմ, որ մտադիր եք  որպես երգչուհի հանդես գալ, տեսահոլովակ նկարահանել: Ե՞րբ և ի՞նչ սպասենք Ձեզանից:

 

-Նախատեսել էի աշնանը նորություն ունենալ, բայց տեսնեմ ինչպես կստացվի: Ինչ-որ կոմերցիոն երգեր չեմ կարող անել: Ես այնպիսի երգեր եմ սիրում, որ այստեղ չեն լսում, լատինամերիկյան երգեր եմ սիրում, իսկ դրանք քիչ լսարան ունեն Հայաստանում: Թերևս, եթե տեսահոլովակ նկարահանեմ, կզրուցեմ մասնագետների հետ ու կհասկանամ՝ ինչ անել: Միջին տարբերակ պետք է գտնեմ, որպեսզի այնպես էլ չլինի, որ միայն ինձ համար եմ երգում: Ճիշտն ասած, Ռիչարդ Մադլենյանը ծննդիս ինձ երգ է նվիրել, շատ եմ ուզում կատարել այն, երևի, հենց դա էլ կդարձնեմ տեսահոլովակ: Տեսնենք, ինչպես կստացվի:

 

-Անի, միշտ նշում եք, որ ընտրյալ ունեք , ինչո՞ւ եք թաքցնում նրան: Խոսքը ,իհարկե,  ամեն քայլը հանրայնացնելու մասին չէ, բայց ի՞նչն է Ձեզ ստիպում այդպես թաքուն պահել անձնական կյանքը, ի՞նչն է Ձեզ կաշկանդում:

 

-Քանի որ ինձ չի հետաքրքրում ուրիշի անձնական կյանքը, ինձ թվում է՝ իմն էլ որևէ մեկին չի հետաքրքրում: Այն մարդուն, ում հետ ես շփվում եմ և ինձ հաճելի չէ, որ մեր մասին  իմանան: Դա մեր առանձին աշխարհն է, որը պարտադիր չէ բացել: Ես սիրում եմ, երբ իմ գործունեությանն են հետևում,  իսկ անձնականը չեմ կարծում, որ այդքան հետաքրքիր է մարդկանց: Լավ, օրինակ, մարդիկ իմացան ինչ-որ մեկի հետ եմ շփվում, դա ի՞նչ է տալու։

 

-Որքան էլ դուք այդ համոզմանն եք, ամեն դեպքում հանրությանը հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքրության կենտրոնում է: Երբևէ հրապարակային չե՞ք դարձնի:

 

-Չեմ կարող ասել`  ժամանակը կգա, կասեմ այդ մասին։ Ես այդ ամենի ընթացքն եմ սիրում, պարտադիր չէ դու ամուսնանաս, նոր սիրելիիդ մասին հայտարարես: Մենք որոշել ենք, որ այսպես ավելի նորմալ է, ճիշտ է:

 

 

-Իսկ ամուսնության ծրագրեր ունե՞ք:

 

-Չէ, այդպիսի բաները երբեք չեմ պլանավորում։ Դա իմ կյանքի նպատակը չէ: Գիտեք, ինչ-որ բան է ստեղծվել մեզանում՝ մարդիկ գնում են մանկապարտեզ, հետո դպրոց, հետո ինստիտուտ, հետո աշխատում են, ամուսնանում ու երեխա ունենում: Հիմար սխեմա է գծած:  Ինձ համար դա շատ վտանգավոր, վախենալու սխեմա է: Դրա համար ես այդպիսի բաները չեմ պլանավորում: Ես հաճույք եմ ստանում օրվանից, պահից: Սրանք գեղարվեստական խոսքեր չեն, ես հենց այդպես էլ ապրում եմ: Այդ ամենն ինքնաբերաբար է ստացվում, առանց պլանավորելու։ Ինձ համար անհասկանալի է, եթե շփվում ես, ուրեմն մյուս տարի պետք է ամուսնանաս ձևաչափը: Հետո դա ինձ համար շատ բարդ բան է, ես այդ ամենին շատ լուրջ եմ վերաբերվում:

 

-Ձեր ու Ձեր ընտրյալի մասնագիտության ոլորտները տարբե՞ր են:

 

-Այո, թեև այդքան էլ հեռու չեն իրարից։ Այդ ամենը չի խանգարում մեզ, որովհետև մենք հասուն մարդիկ ենք:

 

- Դերասանուհիներն ավելի բաց են բեմում, ինչը, երբեմն ,ազդում է անձնական հարաբերությունների վրա։  Ձեր դեպքում ինչպե՞ս է, ի՞նչ վերաբերմունք ունի նա  Ձեր մասնագիտությանը:

 

-Կարծում եմ` դա գալիս է նրանից, թե դու ինչպես ես ներկայանում: Բաց լինելը ո՞րն է, եթե մի ներկայացման կամ ֆիլմի մեջ պահանջվում է այդպիսի բան, դու դերասան ես ու խաղում ես: Ընկալման ձևը մեր հասարակության խնդիրն է, որը չի անցնելու: Եթե դու աշխատում ես այս պետությունում, ուրեմն, պետք է հաշվի առնես որոշ բաներ: Ես իմ ընկերոջ հետ ոչ մի խնդիր չունեմ այդ հարցերում: Ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափը ունի, ոչ ոք քո չափը չի որոշում: Դու դա կարողանում ես պահպանել` ըստ ձեր կյանքի, առօրյայի: Ես միշտ ասել եմ, երբ մարդն ամուսնանում է կամ ընկեր ունի, այդ ժամանակ է ազատ, որովհետև երբ միայնակ ես, դու պատասխանատու ես քո բոլոր արարքների համար: Այդ դեպքում մի քիչ դժվար է, իսկ երբ ընկեր կամ ամուսին ես ունենում, լրիվ ազատ ես:  Ինձ համար այդ ընթացքն է ազատություն կոչվում: Մարդիկ իրար հետ պետք է լինեն իրար հաճույք պատճառելու, ոչ թե սահմանափակումներ դնելու համար:

 

 

-Տարիքի հետ փորձառություն ենք ձեռք բերում, այլ հայացքով նայում ժամանակին լուրջ թվացող շատ հարցերի: Երբ հետ եք նայում, տարիները ի՞նչ փորձառություն են տվել Ձեզ:

 

- Ես իմ ապրած տարիներից ամեն ինչ ստացել եմ: Իմ ամեն մի տարիքում ես շատ բավարար եմ ապրում: Անկեղծ եմ ասում, այն, ինչ ես ուզել եմ ունենալ կյանքում, ունեցել եմ: Գուցե  18 տարեկանում ինչ-որ բաներ ավելի շատ կանեի, ժամանակն ավելի խնայողաբար կօգտագործեի, բայց ոչ մի ուրիշ բան չէի փոխի, որովհետև չկա մի այնպիսի բան, որի համար ես փոշմանել եմ: Իմ ափսոսանքը միայն այն է, որ, թող ինքնագովեստ չլինի, բայց  ես իմ ստացածով, իմ շատ փոքր տաղանդով, գուցե, ավելին կարող եմ, քան այստեղ եմ անում: Ես վստահ եմ իմ ուժերին իմ մասնագիտության մեջ, կարող եմ անել ավելին, ինչի հնարավորությունն այստեղ չկա:

 

-Այդ դեպքում չե՞ք մտածել ձեր ուժերը դրսում փորձելու, արտերկրում հեռանկար գտնելու մասին։

 

-Մտածել եմ, բայց ես կարոտախտ ունեմ, այդ հիվանդությունն ինձ մոտ կա: Եթե ես հեռու եմ լինում, ամենաշատը մայրիկիս եմ կարոտում, ընկերներիս, ես չեմ կարողանում առանց նրանց: Եվ հետո մտածում եմ, մի կյանք ենք ապրում, եթե այստեղ կարողանում ես, կոպիտ ասած, գոյատևել ու գիտակցում ես, որ մարդիկ, ում սիրում ես, հավերժ չեն լինելու քո կողքին, ինչքան կարող ես, պետք է  նրանց կողքին լինես։ Երկիր փոխելը ոչինչ չի տալիս, պիտի քո սիրած մարդկանց կողքին լինես:

 

-Անի, ավելի շատ երազանքներով ապրո՞ղ, թե՞ հստակ նպատակներ գծող տեսակ եք:

 

-Երազանքներ միշտ ունեմ: Ամեն օր երազանքներով ապրում եմ, ունեմ ոչ ռեալ երազանքներ, որոնք չեն կարող լինել, որովհետև այդպիսի հրաշքներ միայն ֆիլմերում են լինում: Նաև առողջ երազանքներ ունեմ: Հասնում եմ նրանց այնքան, որ շոշափում եմ: Օրինակ, կարող է երազեմ ինչ-որ կղզի գնել, դա էլ է ռեալ, բայց կապված է հսկայական գումարի հետ և մոտ ժամանակներում չեմ կարող ունենալ, բայց ես իրականացնում եմ իմ երազանքները:

 

 

-Արտաքինից ուժեղ, ինքնավստահ ու էներգիայով լի մարդիկ, որոնց թվում վստահաբար Ձեզ էլ կարող ենք դասել, ունենում են նաև թույլ լինելու, պաշտպանության կարիք: Ձեր դեպքում ինչպե՞ս է։

 

-Միանշանակ, կա այդպիսի բան: Ես չեմ կարծում, որ աշխարհում կա այնպիսի մարդ, որն իրեն թույլ չի զգում կամ պաշտպանվելու ցանկություն չունի, դա հաճելի է: Խնդիրն ուժեղի մեջ  չէ: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ խրախուսանքներից շատ ավելին եմ անում, քան վատ խոսքերից: Մարդիկ կան, որ հակառակն են անում, երբ ասում ես ինչ-որ բան վատ է, իրենք ավելին են անում հակառակն ապացուցելու համար: Ես ապացուցող չեմ, այսինքն` մերթընդմերթ հարկավոր են մարդիկ, որոնք ինձ կխրախուսեն։ Անկախ այդ ամենից` ես ռեալ գիտակցում եմ իրականում որքանով է լավ։ Երբ ինձ ասում են` դա քո մոտ ստացվել է, ինքս գիտեմ՝ ստացվե՞լ է, թե՞ ոչ: Ուժեղի թույլի խնդիր չկա, բայց ես իմ կյանքում ոչ ոքի ոչինչ չեմ ապացուցում: Ես անարդարություններից եմ նեղվում, եթե անգամ, դա ինձ չի առնչվում։ Դա կարող է լինել պետության կամ ինչ-որ ընտանիքի վիճակը: Ես շատ ծանր եմ տանում նման բաները: Շատ շուտ եմ վիրավորվում, բայց չեմ նեղանում: Իմ արտաքինից դատելով՝ միշտ ասում են, չէի մտածի, որ շուտ կվիրավորվես, բայց ինձ մոտ լրիվ հակառակն է : Ես շատ շուտ եմ ընկճվում, ուղղակի դա բացահայտ չի լինում: Քանի որ բնավորությամբ պոզիտիվ մարդ եմ, մտածում են՝ չեմ վիրավորվում: Ինձ ամենաշատը վիրավորում է մարդկանց բարձր տոնով խոսելը` լինի աշխատավայրում, թե տանը: Ինձ հետ չի կարելի բարձր խոսել:

 

-Բա՞ց եք մարդկանց հետ շփումներում: Նոր ծանոթները հեշտությա՞մբ կարող  են դառնալ Ձեզ ընկերը:

 

-Ես կարողանում եմ ճանաչել մարդկանց: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես, բայց առաջին հանդիպման  ժամանակ աուրա եմ զգում, գուցե, դիմացինը քեզ ոչինչ էլ չի արել, բայց լինում է, որ շփվել չեմ կարողանում նրա հետ: Իսկ ընկերանալ շուտ չեմ կարող: Ես ունեմ իմ 15–16 տարվա ընկերները: Ծանոթներ շատ կան, բայց ընկերները հատուկ են և իմն են:

 

-Ասում են,  ոչ թե երջանիկ կյանք է լինում, այլ երջանիկ օրեր, պահեր: Համաձա՞յն եք, Ձեզ որքանո՞վ եք երջանիկ մարդ համարում:

 

-Ես իմ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ ես երջանիկ եմ, որովհետև Աստված ինձ մի քիչ շատ է սիրում։) Իհարկե, երջանիկ եմ:  Գիտեք, ես այնքան բավարարված եմ այս կյանքից, բնականաբար, ինչ-որ բաներ պետք է լինեն կամ չլինեն, ինչ- որ բաներ վատ կամ լավ են լինում, դա նորմալ ընթացք է, իսկ երջանկությունը միայն պահերը չեն: Դու ինքդ ես ընտրում լինել երջանիկ, թե ոչ: Այո՛, կան մարդիկ, ում կյանքում, իրոք, չի ստացվել, բայց ես ոչնչից չեմ բողոքում:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին