Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

13:07 • 28.03.18



 

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, ոչ միայն շնորհավորանքներ լսեցին, այլև կատարված աշխատանքի համար շնորհակալություն ստացան թատերարվեստի մի շարք ներկայացուցիչներ: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին երևանյան և մարզային թատրոնների դերասաններ, դրամատուրգներ, բեմանկարիչներ, թատերական ասպարեզին այս կամ այն կերպ առնչվող մարդիկ:

 

Tert.am Life-ը ներկա է գտնվել միջոցառմանն, ֆիքսել հետաքրքիր պահերն ու բոլոր մրցանակակիրներին:

 

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխության սկզբում մեծ էկրանին ցուցադրվեց Ալեքսանդր Գրիգորյանի մտորումների մասին պատմող տեսաֆիլմ: Մրցանակաբաշխության հաղորդավարները Լուիզա Ներսիսյանն ու Վիգեն Ստեփանյանն էին:

 

 

Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը, ողջունելով թատերարվեստի ներկայացուցիչներին, շնորհավորեց նրանց՝ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով. «Իհարկե, կուզեի, որ այսօր շատ ավելի տոնական լիներ, դահլիճում նստած մարդիկ  լինեին առնվազն փողկապով, բայց կարծում եմ` յուրաքանչյուր տարի մենք կարձանագրենք շատ ավելի բարձր տրամադրություն, և այդ լավ տրամադրությունը մեզ կբերի նաև տոնական մթնոլորտ: Կարծում եմ` համամիտ եք ինձ հետ, որ թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիր, երազի հայրենիք: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,-ասաց Ամիրյանը:

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր ելությում նշեց, որ այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր, երիտասարդ  ստեղծագործողներ. «Մեր թատերական երիտասարդությունը փայլուն հանդես եկավ վերջին տարիներին: Մենք ունեցանք հետաքրքիր աշխատանքներ` թե՛ բեմադրություններ, թե՛ դերակատարումներ, թե՛ ձևավորումներ, ինչի համար շատ ուրախ եմ։ Արդեն իրենց հաստատած երիտասարդներից հետո գալիս է նոր սերունդ, գալիս են հետաքրքիր մտածողություն ունեցող մարդիկ, և հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել, քան տեսանելի է»:

 

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակին արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման մեջ Ջուլիայի դերակատարման համար: Tert.am Life-ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ ինքը տարիներ շարունակ ներկայացված է  եղել «Արտավազդ»-ի տարբեր անվանակարգերում, այս առումով ռեկորդակիր է:

 

«Մի քանի անգամ որպես երիտասարդ դերասանուհի եմ ներկայացվել, մի անգամ ստացել եմ «Երիտասարդ դերասանուհի» մրցանակը, հետո «Երկրորդ պլանի լավագույն դերակատար», հիմա արդեն «Լավագույն դերասանուհի», ինչի համար շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ ժյուրիի կազմին, շնորհակալ եմ իմ ռեժիսորին, իմ թատրոնին, որ միշտ իմ կողքին է, և ավելի պարտավորված այսուհետև պիտի բեմ բարձրանամ»,-ասաց Տաթևը:

 

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու դերասանների` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և  Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

 

 

«Լավագույն երիտասարդ  դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը` «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ, որ իր համար,  իսկապես, անակնկալ էր իր համար մրցանակը ու առաջինն էր իր ստեղծագործական կյանքում:

 

«Պարտավորեցնող է, նաև շատ ոգևորող, որովհետև մենք ապրում ենք մի հասարակության մեջ,  որտեղ ոգևորող բաներ շատ քիչ կան: Թե՛ հասարակությունը, թե՛  շրջապատող աշխարհը քիչ է ոգևորում մարդուն, և անընդհատ  փորձում ենք ոգեշնչման աղբյուր վերցնել ինչ-որ տեղից»,-ասաց նա: Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհին ցանկություն չունի մշտական բնակության տեղափոխվել մայրաքաղաք և այստեղ ծավալել մասնագիտական գործունեություն: «Հետաքրքիր  նախագծերին մասնակցելու համար, ժամանակ առ ժամանակ, գալիս եմ, բայց Գյումրին արվեստների մայրաքաղաք է, ու ես ինձ ավելի լավ եմ զգում արվեստի, քան ՀՀ մայրաքաղաքում»,- նկատեց նա:

 

«Լավագույն երիտասարդ  դերասան» անվանակարգում  հաղթող ճանաչվեց Նարեկ Բաղդասարյանը` «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

 

 

Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ, որը հանձնեցին Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն ու որդին: Այն  տրվեց դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին` «Իմ կյանքը իմ  ճամպրուկի մեջ» ներկայացման համար: Նարինեն, հազիվ զսպելով հուզմունքը, նկատեց, որ դահլիճում շատերն են եղել թատերական գործունեության ընթացքում իր ուսուցիչները և առանձնացրեց, հատկապես, Ալեքսանդր Գրիգորյանին:

 

«Երբ ընդունվել էի Ալեքսանդր Գրիգորյանի կուրս, ինձ միշտ հարցնում էին՝ դու նրան բարեկա՞մ ես, ես շարունակ ասում էի՝ չէ, բայց վերջերս հասկացա, որ այո՛, մենք հարազատներ ենք, որովհետև Ալեքսանդր Գրիգորյանը ամեն վայրկյան իմ կողքին է եղել: Նա գիտեր իմ ապրումները, նույնիսկ, իր վիրահատության հաջորդ օրը եկել էր իմ պրեմիերային, որովհետև պարտադիր պետք է ներկա լիներ»,- վերհիշեց Նարինեն:

 

Այս տարի խրախուսական մրցանակներ հանձնվեցին թատերարվեստում իրենց առաջին քայլերն արած ու արդեն հաջողություն գրանցած երիտասարդ դերասանների: «Արտավազդ» դեբյուտ դիպլոմների արժանացան Հռիփսիմե Նահապետյանը, Լաուրա Ստեփանյանը, Հարութ Մելիք-Բեկյանը և Պապ Իսպիրյանը:

 

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

 

 

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը և Արմեն Սանթրոսյանը:

 

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների միության  ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:

 

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեցին Նորա Գրիգորյանը՝ «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը՝ «Անասնաֆերմա» ներկայացումների համար:

 

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը և Տաթև Հովհաննիսյանը՝ «Չափն ըննդդեմ չափի» ներկայացման համար:

 

«Լավագույն մանկական ներկայացում»  ճանաչվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյանի «Փոքրիկ ուրվականը»:

 

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի  «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:

 

 

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Քնարիկ Զաքարյանը՝ «Վատ տղաներ» ներկայացման համար:

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

 

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում եղել են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը:

 

Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնը կանցկացվի նաև Գորիսում՝ մարտի 29-ին:

 

Անահիտ Հակոբյան

Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին