Մարբի. «Երաժշտությունն ապրելակերպ է»
Երգչուհի Մարբին` Մարինե Հակոբյանը, ծնվել է Ստեփանակերտում, որտեղ էլ սկսել է առաջին քայլերը։ Մանուկ հասակից հաճախել է երաժշտական դպրոց։ Հետագայում եկել է Երևան, ընդունվել Կոնսերվատորիա, այսօր արդեն հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարը։
Նրա բեմական անունը` Մարբի, ստեղծվել է ակնթարթորեն, երբ ընկերական զրույցներից մեկի ժամանակ մտածում էին` ինչ անուն ընտրել, որպեսզի լինի հնչեղ ու թեթև։
Tert.am Life–ը երիտասարդ երգչուհու հետ զրուցել է անցած ճանապարհի, երաժշտական ուղու և կյանքը գեղեցիկ ապրելու բանաձևի մասին։
–Մարբի, 17 տարեկան աղջկա համար որքանո՞վ էր բարդ Ստեփանակերտից միայնակ գալ Երևան ու փորձել քայլեր անել երգարվեստում։
– Դա և՛ բարդ էր, և՛ թեթև։ Նոր ինֆորմացիաներն իրենց մեջ միշտ բարդություն են կրում, բայց դա նաև հետաքրքիր է։ Հասկանում ես, թե ուր ես գնում, ինչի ես ընդունակ։ Ես միշտ փորձում եմ նոր բաներ սովորել։ Ինձ համար հետաքրքիր ընթացք էր։
–Կոնսերվատորիան տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է ունենում, սակայն ոչ բոլորն են կարողանում հաստատվել ոլորտում։ Ինչպե՞ս ստացվեց մուտքդ երգարվեստ։
–Երբ ավարտեցի, արդեն համագործակցում էի Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո սկսեցի համագործակցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սկսվեցին համագործակցությունները, ակումբային համերգները։ Համագործակցություններ ունեցա պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, որտեղից էլ սկսվեց ճանապարհս։ Հուսով եմ` կանգ չեմ առնի։
–Երիտասարդ երգիչն ի՞նչ բարդություններ է ունենում այս ոլորտում։
–Բարդություն չի ունենա, երբ հասկանա` որն է իր ճիշտ ուղին, մտածելով քայլ անի։ Բարդ է, երբ ճանապարհն ինքնահոսի է։ Միայն երգիչների դեպքում չէ այդպես, առհասարակ այդպես է։ Չեմ ուզում առանձնացնել արտիստին, որովհետև նա մարդ է, որն ապրում է նաև բեմից դուրս։
– Թվում է` հեռուստատեսությունն է ամենամեծ ուժը, որը բերում է հայտնիության և պահանջարկ։ Հեռուստատեսությամբ քեզ հաճախ չենք տեսնում, սակայն ակումբային գործունեությունդ բավականին ակտիվ է։ Կարելի է ասել, գործում ես անդերգրաունդում։ Ինչպե՞ս կարողացար հասնել հակառակին։
–Ամեն ոլորտ ունի իր բարդությունը։ Հեշտ չէ, գրեթե, ամեն օր 3-4 ժամ կենդանի նվագակցությամբ երգել։ Ակումբային ելույթները անմիջական կոնտակտ են պահանջում հանդիսատեսի հետ։ Դժվար, թե բարդ, սա է մեր ճանապարհը։ Ես եմ ընտրել այս ուղին։ Ես գիտեի, որ պահանջարկն այդքան մեծ չի լինելու, բայց որակով է լինելու։ Ես գնում եմ դեպի գեղեցկություն, որակ, իսկ քանակը կարևոր չէ։ Հեռուստատեսությունը քանակ է ապահովում, ինձ համար կարևոր են որակական հատկանիշերը։
Կարծում եմ` մենք կարողացանք հայտնիություն ձեռք բերել ժանրային ընտրության, երգացանկի, հետաքրքիր լուծումների շնորհիվ։ Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեզ, ինչը զարմանալի է, միաժամանակ, ուրախալի։ Ես համարում եմ, որ երաժշտությունն ապրելակերպ է։ Վերջին տարիներին այսպիսի ապրելակերպն ավելի տարածված է դարձել։ Գուցե, ընդհանուրի մեջ նրանք քիչ են, բայց էլի լավ է։
–Ջազ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է, սակայն հասարակության մի մասի համար պարզապես նորաձև է դարձել ասել, որ ջազ է լսում, իրենց միջոցառումն անցկացնել ջազ երաժշտության ներքո։
–Չեմ հերքի, իսկապես, կա այդպիսի բան։ Ջազը որակական սեգմենտ է կրում իր մեջ։ Մի քիչ թիթիզ է դարձել, բայց էլի վատ չէ։ Ամեն դեպքում տենդենց է, գուցե և կեղծ, բայց նշանակում է` մարդիկ իրենց մեջ հասկանում են, որ դա լավ է։ Գուցե, չեն ընկալում, բայց փորձում են մոտ լինել այս երաժշտությանը։
–Քեզ հաճախ ներկայացնում են որպես ջազ երգչուհի, սակայն տարբեր ժանրերում ես ստեղծագործում։ Ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ։
–Ես ու իմ բենդը մշակումներ ենք անում տարբեր ժանրերում` ֆոլկ–ջազ, ֆյուժըն, ֆանկ, բլյուզ, փոփը` միքս լուծումներով։ Ես ինձ համարում եմ միքս երգչուհի, բայց այդ ամենը համակցված է` ազատություն է, այդ իսկ պատճառով, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում այս ժանրերում։
–Դու և բենդդ ելույթների ժամանակ ավելի շատ «քավըր»–ներ եք ներկայացնում։ Սեփական երգացանկը համալրելու և միայն ձեր երգերով ներկայանալու ցանկություն չունե՞ք։
–Ակումբային կյանքով ապրելիս պետք է հաշվի առնես նաև հանդիսատեսի ցանկությունները, սակայն նորություններն էլ միշտ հնչեղ են, հետաքրքիր լուծումները միշտ լավ են ընկալվում։ Հիմա աշխատում ենք մեր հեղինակային երգերը շատացնելու ուղղությամբ։ Մի քիչ դանդաղ, բայց առաջ ենք գնում։ Անշուշտ, նպատակը հեղինակային ստեղծագործություններով ներկայանալն է, որպեսզի տարբերվող լինենք։
–Պարբերաբար հանդես ես գալիս նաև արտերկրում։ Դրսում ինչպե՞ս են ընդունում երաժշտությունդ։ Լսարանների միջև ի՞նչ տարբերություններ կան։
–Արտերկրում մասնակցում եմ միջոցառումների, փառատոնների։ Շուտով պատրաստվում եմ գնալ Նյու Յորք։ Ապրիլի 22–ին Times Square–ում կկայանա Armenian Genocide Commemoration–ը, որի ժամանակ կերգեմ նաև ես։ Արտերկրում միշտ հետաքրքրությամբ են լսում քո մշակույթի հնչյունները, հատկապես, փառատոնների ժամանակ։
–Այժմ շատ երգիչներ են փորձում նոր մշակմամբ ներկայացնել ազգային երաժշտությունը։ Դու և քո բենդը ևս ունեք այդպիսի ստեղծագործություններ։ Որքանո՞վ ես կարևորում դա։
–Նորաձևության մեջ էլ տեղ գտան էթնիկ լուծումները, երաժշտության մեջ էլ։ Դա շատ լավ է ազդում մեզ վրա. վերադառնում ենք ակունքներ, միաժամանակ, մոդեռն ենք։ Մեզ մոտ այդպիսի գործերը դեռ քիչ են, բայց իրենց տեղն ունեն մեր երգացանկում։
–Մարբի, փառատոնների ներկայանում ես, սակայն քեզ մրցութային երգչուհի չես համարում։ Ինչո՞ւ։
–Մրցույթների սիրահար չեմ։ Չեմ սիրում, երբ երաժշտությունն իր մեջ մրցութային տարր է կրում։ Սա սպորտ չէ, տեխնիկա չէ, զգացողություն է, իսկ զգացողությունը չես կարող գնահատել, ասել` սա լավ էր, սա` ոչ։
–Ամեն դեպքում, այդ զգացողությունը վերածվում է բիզնեսի, քանի որ այն պահելը թանկ հաճույք է։ Եթե մրցույթի վերածելուն դեմ ես, ինչպե՞ս ես վերաբերում երաժշտությանը` բիզնես տեսանկյունից։
–Այժմյան ժամանակաշրջանում բիզնես հասկացողությունը ամեն ոլորտում է։ Դու աշխատում ես բրենդդ զարգացնելու ուղղությամբ, բրենդդ էլ աշխատում է քեզ համար։ Բիզնեսից հեռու լինել չենք կարող։ Կյանքի կառուցվածքն է այդպիսին` ամեն ինչն է դարձել բիզնես։ Պետք է փորձենք այլ կերպ մոտենալ դրան։ Լինելով երաժշտության մարդ` փորձում եմ, գոնե, այնպես անել, որ երաժշտությունը չտուժի բիզնեսի պատճառով։ Ես փորձում եմ պահել շահութաբերությունը, սակայն այնքան չգնալ շահույթի հետևից, որ իմ երաժշտության որակը տուժի։ Ես երբեք չեմ գնա կոմերցիայի հետևից, չեմ էլ կարող։
–Չե՞ս վախենում «երբեք» արտահայտությունից։
–Այս պարագայում` ոչ։ Գիտեմ, որ չեմ կարող։ Եթե մինչև հիմա չեմ արել, ուրեմն չեմ էլ անի։
–Քո երաժշտությունը որքանո՞վ է շահութաբեր քեզ համար։
–Ծանր է պատասխանել։ Ցանկացած երաժշտի համար ավելի շահութաբեր է հանդիսատեսի ուշադրությունն ու ջերմությունը, մնացած բաները ֆիկտիվ են։ Իմ երաժշտությունը շահութաբեր է այնքանով, որ ես իմ ժամանակը գեղեցիկ եմ ծախսում, իսկ ժամանակն ամենաթանկն է։ Երբ այն գեղեցիկ է անցնում, դու արդեն շահում ես։
–Ավելի հաճախ լինում ես ակումբային փոքրիկ բեմերում, սակայն երգչի ուղին դեպի մեծ բեմ է գնում։ Որտե՞ղ ելույթ ունենալիս ես քեզ ավելի լավ զգում։
– Երաժշտությունն ինքնին էմոցիոնալ է։ Ելույթի տեղը կարևոր չէ։ Բեմում դու մոռանում ես` այն մե՞ծ է, թե` չէ, ովքեր են քեզ նայում։ Ակումբում ելույթ ունենալն ավելի բարդ է` շատ մոտ կոնտակտ կա, որը ենթադրում է անկեղծություն, ազատություն։
Ես ամեն ակումբ չեմ գնա երգելու։ Ես ընտրում եմ այն տեղերը, որտեղ որակը գնահատվում է, իմ երաժշտական ուղղվածությունն է թելադրում ինձ` ուր գնալ։
Մեծ բեմերում էլ եմ հանդես գալիս։ Վերջերս շատ եմ ունեցել համերգներ` շրջագայության մեկնեցինք Ռուսաստան, մասնակցեցի «Երևան Ջազ ֆեստին», Գարի Քյոսայանի համերգին և այլն։
–Գրեթե, ամեն օր երգելը ինչքանո՞վ է բարդ։
–Երբ ամեն օր բեմում ես, չես հասցնում հասկանալ բացթողումներն ու առավելությունները։ Երբ երգելուդ մեջ դնում ես գաղափարախոսություն, ընթացքը հեշտանում է, սակայն շաբաթը մի քանի օր դժվար է զարմացնել հանդիսատեսին։ Պետք է բալանսը պահես` պարբերաբար նորություններ ներկայացնելով։
–Ի՞նչ նորություններով կներկայանաս հանդիսատեսիդ առաջիկայում։
–Հիմա աշխատում եմ երգերի, ձայնագրությունների վրա։ Ցանկալի է, որ աշխատանքը դանդաղ է առաջ գնում, բայց դա համերգային ակտիվության պատճառով է։
–Երգչի համար շատ կարևոր է ոչ միայն երգերի ընտրությունն ու մատուցումը, այլև ներկայանալի լինելը։ Քո ոճով ինքդ ես զբաղվում, թե՞ համագործակցում ես դիզայներների հետ։
–Եթե բեմում կին է, պետք է կանացի լինի։ Իմ ոճով ես եմ զբաղվում։ Իհարկե, համագործակցում եմ դիզայներների հետ, սակայն դա էլ է իմ ընտրությունը։ Ես երբեք չեմ անի այն, ինչ ինձ դուր չի գալիս։
–Բեմում կարևոր է նաև գայթակղիչ լինել։ Ո՞րն է քեզ համար բաց ներկայանալու սահմանը։
–Ազատությունը չպիտի շփոթել վուլգարության հետ։ Ամեն ինչ պետք է լինի սիրուն և կանացի։ Հանդիսատեսն ինձ չի տեսնի վուլգար կերպարներում։ Երգիչը պիտի ներկայանալի լինի ոչ միայն բեմից, այլև առօրյայում։ Վուլգարությունը միայն հագուստը չէ։ Երգիչը կյանքի ոճ է թելադրում նաև առօրյայում։ Հանրային մարդն իր վրա մեծ պատասխանատվություն է կրում` իրենից սովորում են, պետք է մաքսիմալ ճիշտ ներկայանա։
–Ո՞րն է կյանքի քո ոճը։
–Գեղեցիկ ապրելը։ Ամեն ինչ պետք է սիրուն ու ներդաշնակ տեսնել։ Պետք է սիրուն ուտել, սիրուն հագնվել, սիրուն խոսել, սիրուն վայրեր հաճախել։) Դա ամենակարևորն է։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
15:48 • 06.05.24 Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա»
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ