Աննա և Արմեն Էլբակյաններն առաջին անգամ խոսում են Էդգարի մասին. ինչպես է անցել Էդգար Էլբակյանի ձայնասկավառակի շնորհանդեսը
Էդգար Էլբակյան կրտսերին, իբրև ստեղծագործողի, հասարակությունը ճանաչեց ամիսներ առաջ, երբ մանկության ընկերոջ` դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ, ծնունդ առան Էդգարի երգերը։ Այսօր արդեն լույս է տեսել Էդգարի` «Ընկերոջս» խորագրով ձայնասկավառակը, որի շնորհանդեսին ներկա էին ինչպես Էդգարի դասընկերներն ու հարազատները, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հայտնի մարդիկ, ովքեր կատարել են Էդգարի երգերը։
Tert.am Life–ը ներկա է եղել ալբոմի շնորհանդեսին։ Իրեն նվիրված երեկոյին Էդգարը ներկա էր իր երգերով, որոնք ապրեցին իրենից երկար` կյանք տալով նաև իրեն, ուժ տալով հարազատներին։ 18 տարեկանում կյանքից հեռացած Էդգարի մասին խոսելիս ընկերներն ու հարազատները չէին մոռանում նաև մյուս ընկերոջը` Արեգին։ Մանկության ընկերներ Էդգարն ու Արեգը խեղդվել են` փորձելով փրկել մեկը մյուսին։ Նրանց երրորդ ընկերը` Ստեփան Ղամբարյանը, որ 17 տարի առաջ մենակ մնաց, այսօր կյանք է տվել Էդգարի թողած ժառանգությանը։
Էդգարի ընկերասիրության մասին բոլորը միանշանակ են խոսում, այնպես որ, «Ընկերոջս» խորագիրը պատահական չի ընտրվել։ Քրոջ` Լիլիի խոսքով` խորագիրը, կարծես, հենց ինքը ընտրած լիներ։
Ծնողների համար ամենաբարդն էր խոսել իրենց որդու մասին` ասելիքը չափազանց շատ է, բայց զգացմունքները խեղդում են։ Ավելի վաղ Tert.am Life–ը ներկայացրել էր քրոջ`Լիլի Էլբակյանի հարցազրույցը Էդգարի մասին, սակայն Աննա և Արմեն Էլբակյանները նշել էին, որ թեման չափազանց նուրբ է, խոսել ի վիճակի չեն։ Շնորհանդեսին ծնողները խոսեցին Էդգարի գործերի, նրա մանկության մասին։
«Երբ էդգարը 12-13 տարեկան երեխա էր, մեր թատրոնը գտնվում էր Գրողների միության շենքում։ Ուզեինք, թե ոչ, անընդհատ գործ ունեինք գրողների, բանաստեղծների, գրականագետների հետ։ Էդգարն իր տետրակը ձեռքին ծառից ծառ էր թռչում, խաղում էր ներկայացումներում։ Մի օր գրողներից մեկը հարցրեց` ձեռքիդ ի՞նչ է, խնդրեց կարդալ, Էդգարն ասաց` ձեռագիրս ընթեռնելի չէ, բայց եթե կարող եք, կարդացեք։ Տետրը վերցրեց, մի անկյունում նստեց, կարդաց, հետո ասաց` կտա՞ս, տանեմ տուն, մյուսներն էլ կարդամ։ Էդգարը համաձայնեց։ Հաջորդ օրը ներկայացում ունեինք, որտեղ Էդգարն էլ էր խաղում։ Մեկ էլ այդ գրողը եկավ, ասաց, որ ցույց է տվել տղերքին, իրենց ամսագրի խմբագրությանը, ուզում են բանաստեղծությունները տպագրել։ Էդգարը ձեռքիցս քաշեց մի կողմ, ասաց` պապ, ասա, թող չտպեն։ Զարմացա, չեմ կարծում, 14 տարեկան երեխային ասես, որ իր բանաստեղծությունները ուզում են տպել, ուրախությունից երկինք չթռչի։ Հարցրի` ինչո՞ւ, ասաց` ես դեռ պատրաստ չեմ։ Սրանք այն գործերն են, որոնք ինքը համարում էր, որ պատրաստ չէ հրատարակելու։ Ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված կանխորոշում։ Այդպես ստացվեց... Այսօր բոլորիս համար երջանիկ օր է, որովհետև հիշում ենք մի մարդու, որի հետ ունեցել ենք անձնական հարաբերություններ»,– արցունքակալած աչքերը ակնոցի հետևում թաքցնելով` ասաց Արմեն Էլբակյանը։
Չնայած որդու մասին խոսելը շատ էմոցիոնալ էր` Աննա Էլբակյանը ևս մի դրվագ հիշեց որդու մանկությունից. «Էդգարն 8 ամսականից սկսել էր երգել, դեռ չէր քայլում։ Բոլորը զարմանում էին` ինչ ուժեղ ռիթմի զգացողություն ուներ։ Երբ փոքր էր, ուզում էր, որ իր համար հեքիաթի փոխարեն Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներ ինձ ասում էին՝ ինչու եք ծանրաբեռնում ձեր երեխային, բայց ես հասկանում էի... Չգիտեի, որ այսպես կլինի, բայց հասկանում էի, որ ուղղակի հեքիաթները, մանկական ներկայացումները նրա համար քիչ են, երևի, պետք է հասցներ»,- ասաց Աննա Էլբակյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր երգիչներին` որդու երգերի հրաշալի կատարման համար։
Ալբոմում զետեղված է 2 սկավառակ, մեկում զետեղված են Էդգարի երգերը երգիչների, մյուսում հենց իր և մոր` Աննա Էլբակյանի կատարմամբ։ Պրն Էլբակյանը պատմեց, որ Էդգարի և տկն Աննայի կատարումները ձայնագրվել են իրենց խոհանոցում. «Երգում են խոհանոցում, Էդգարը լուցկիով ռիթմ էր տալիս, կիթառն էլ մի բան չէր, «մագնիտոֆոնն» էլ վաղուց Ամերիկայից բերած ճապոնական մի սարք էր։ Ձայնագրությունը մի որակի չէր, բայց դա է մնացել։ 18 երգ էր, որոնցից 14–ն է զետեղված սկավառակում»։
Էդգարի հայրն անդրադարձավ նաև Ստեփան Ղամբարյանի, իր որդու և Արեգի ընկերությանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց Ստեփանին` այս նախաձեռնության համար, Արմեն Ամիրյանին` նախաձեռնությանն աջակցելու համար. «Փշի (Ստեփան Ղամբարյանի մականունն է) նախաձեռնությունը շատ կարևոր էր։ Հենց ասում եմ Փուշ, աչքիս առաջ հառնում են Արեգը, Փուշը, էդգարը` 3 փոքր տղաները, որոնք քարկտիկի նման վազում էին մեր բակում ու աչքներիս առաջ մեծացան` ընկերության շատ գեղեցիկ մթնոլորտ ստեղծելով թե՛ դպրոցում, թե՛ բակում։ Շնորհակալ եմ քեզնից Փուշ` Ստեփան Ղամբարյան։ Ինձ համար դեռ Փուշ ես, բայց այսօր արդեն կայացել ես որպես Ստեփան Ղամբարյան, դերասան և մարդ։ Եկեք քեֆ անենք ու խմենք Էդգարի, Արեգի, Փշի ընկերության, բոլորի ընկերության կենացը»։
Ստեփան Ղամբարյանն այս նախաձեռնության իրականացումը համարում է իր կյանքի կարևորագույն գործը։ «Սա իմ 20 տարիների ամենամեծ աշխատանքն է։ Եթե համարեմ, որ ինչ–որ բան արել եմ իմ կյանքում, սա էր։ Այս աշխատանքի շնորհիվ ես ինձ ավելի լավ եմ զգում»,– ասաց նա։ Դիտարկմանը, որ իր նախաձեռնության շնորհիվ հասարակությունը ճանաչեց և սիրեց Էդգար Էլբակյանին` որպես երգահանի, բանաստեղծի, նա արձագանքեց, որ իր համար դա ամեն ինչ արժեր. «Սա ապրելու, կյանքը շարունակելու ստիմուլ էր»։
Ձայնասկավառակում կան երգեր, որոնք կատարում են Մարտա Կիրակոսյանը, Հայկ Պետրոսյանը, Մաշա Մնջոյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արսեն Սաֆարյանը։ Կան նաև երգեր, որոնք «Երգ երգոցում» ներկայացրել են այլ կատարողներ, սակայն ձայնագրվել են այլ երգիչների կատարմամբ։
Ստեփանն ասաց, որ բոլոր երգիչները սիրով են մասնակցել նախաձեռնությանը, պարզապես, եղել են մարդիկ, ովքեր երկրում չէին ձայնագրության փուլում։ Այսպիսով` նախաձեռնությանը միացել են Ֆելիքս Խաչատրյանը, ով կատարում է նոր երգ, «Էմփիռեյ» խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը, որը երգել է Խորեն Լևոնյանի կատարած «Կարոտ» երգը, Նարինե Դովլաթյանը երգել է Էմմա Պետրոսյանի երգը, իսկ Նարինեի երգը կատարել է Ռադիկ Գաբրիելյանը, Անի Ամիրյանը երգում է Արսեն Գրիգորյանի կատարած երգը։
Երգերի գործիքավորումն արել է Արման Էլբերտը։
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ