Արամոն` 50-ամյակի, ընտանիքի ու ձեռքբերումների մասին
Երգիչ, դերասան Արամոն ապրիլին կբոլորի 50 տարին։ Կես դար ապրած դերասանին կյանքը շատ բան է սովորեցրել, հղկել, ուղղորդել։ Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Արամոյի հետ` անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, ինչպես նաև տարեդարձի օրը սպասվող հոբելյանական համերգի մասին։
Իր ծննդյան օրը ոչ միայն նվերներ ու շնորհավորանքներ ստանալը, այլև սիրելի հանդիսատեսին նվեր մատուցելը Արամոյի համար ավանդույթ է դարձել, 50 ամյակը բացառություն չէ: Նրա խոսքով` այս անգամ նա կներկայանա նոր համերգային ծրագրով: «Երգերի 50 տոկոսը նոր, չհնչած երգեր են: Պրեմիերաներից բացի կհնչեն նաև արդեն սիրված երգեր: Իմ հոբելյանական համերգին մասնակցելու են նաև Էմման ու որդիս` Ավոն։ Էմման մի քանի երգ կերգի, Ավիկը մի քանի գործերի մեջ նվագել է, այդ օրը ևս կնվագի, բայց մեծ մասամբ իմ օրն է լինելու: Այլ հյուրեր չեն լինելու, բեմում ես եմ լինելու։ Ուզում եմ իմ հանդիսատեսի հետ լինել, իմ ծննդյան օրը երգել իրենց համար»,-ասաց երգիչը:
Արամոն շատ է սիրում իր ծննդյան օրն ու զարմանում այն մարդկանց վրա, ովքեր կարող են չսիրել իրենց տարեդարձի օրը: Նա խոստովանում է, որ իր սերը տարիքի հետ ոչ թե պակասում է, այլ ավելանում:
Կյանքի 50 տարիներն Արամոյին տվել են հմտություն ու փորձառություն, ինչպես ինքն է նշում, մի շարք հարցերի ավելի խորն է նայում: Արամոն ամենից շատ կարևորում է լսելու ու մարդկանց ներելու կարողությունը: «Կշռադատել, փորձել լսել, կարողանալ ներել մարդկանց և լիքը–լիքը խորը իմաստնություն է տվել կյանքիս կես դարը, ինչի համար շատ գոհ ու հպարտ եմ: Ինչ վերաբերում է խլելուն, ինձանից մարդկային կյանքեր է տարել, իմ հարազատ մարդկանց, թեև իրենք միայն ֆիզիկապես չկան»,-ասաց նա:
Եթե ունենար ապրած 50 տարիները սրբագրելու հնարավորություն, Արամոն իր կյանքում փոփոխություններ չէր անի, բայց որոշ շտկումներ կմտցներ, մասնավորապես, պատանեկության ու երիտասարդության տարիներում, երբ սխալվելու հավանականությունն ավելի մեծ է լինում:
«Ժամանակին շատ էմոցիոնալ էի` պայթող լավայի պես: Շատ անգամ էմոցիաներովս էի առաջնորդվում, ոչ թե ուղեղով: Կյանքը ցույց տվեց, որ էմոցիաները պետք է շատ ցույց չտաս, պետք է լինես հանգիստ, խաղաղ, կշռադատող, հավասարակշիռ: Ուրախ եմ այն կյանքի համար, որ այդ տարիներն ապրել եմ, եթե մյուս կյանքում հարցնեին՝ կուզեի՞ր նույն ասպարեզում լինել, վստահությամբ կասեի` այո, կուզեի նորից արվեստի մեջ լինել»,-ասաց Արամոն:
Այս տարի լրանում է նաև Արամոյի բեմական գործունեության 32-րդ տարին: Բեմում երգելն ու խաղալը հավասարաչափ հոգեհարազատ են նրան: Երգարվեստը, թատերարվեստն ու կինոն Արամոն հավասար հարթություններում է պահում, երբեմն, հանգստի ուղարկելով կամ երգիչ Արամոյին, կամ դերասանին:
«Մեկն իմ աջ ձեռքն է, մյուսը` ձախ: Այդ երկու կշեռքի նժարներն իմն են, ես մեջտեղում եմ և ինձ լավ եմ զգում: Երբ լինում են ֆիլմեր կամ ներկայացումներ, բնականաբար, ես հանգիստ եմ տալիս երգիչ Արամոյին, որովհետև ուղեղս երկու տեղ չի կարող աշխատել՝ մի բան տուժելու է: Երբ համերգ է լինում, ժամանակավորապես հանգիստ եմ տալիս դերասան Արամոյին»,-ասաց նա:
Դերասան Արամոյին հանդիսատեսը չի հասցնի կարոտել նաև էկրաններին: Նա նշեց, որ կինոասպարեզում հանդես գալու մտահղացումներ և առաջարկներ արդեն իսկ կան: «Ֆիլմերի հրավերներ կան Ռուսաստանից: Ես պետք է ավելի վաղ մեկնեի, բայց հիմա զբաղված եմ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ։ Նկարահանումը համընկավ ներկայացման օրերին և մի փոքր հետաձգվեցին մինչև ամառ: Հայ-ռուս-վրացական նախագծեր են, որտեղ ես ընդգրկվելու եմ որպես դերասան, սցենարի մասին բացահայտումներ անել դեռ չեմ կարող»,- ասաց նա:
Դերասան Արամոն հանդես է գալիս նաև Սուրեն Շահվերդյանի բեմադրած մեկ այլ՝ «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ, որը բեմադրվել է Էմմա Պետրոսյանի համանուն պիեսի հիման վրա: Արամոն տեղեկացրեց, որ Էմման արդեն հասցրել է ավարտել նոր պիեսը, որի բեմականացման ուղղությամբ ևս աշխատանքներ կտարվեն. «Կարծում եմ` շուտով մենք կսկսենք աշխատանքները, դերասանների ընտրությունը: Մեր կյանքն անցնում է շատ ստեղծագործական ու էմոցիոնալ»:
Արամոն ինքն իրեն առաջին հերթին առողջություն է մաղթում։ Ասում է` դա ամենակարևորն է։ «Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, որովհետև ունեմ հիանալի ընտանիք, փառահեղ որդի, ծնող, հարազատներ, հիանալի ընկերներ և իմ հրաշալի ու չնաշխարհիկ հանդիսատեսին: Առողջությունը գլխավորն է, որպեսզի կարողանամ փորձել մարդկանց սեր, լավ էմոցիաներ, լավ էներգիա փոխանցել, քանի որ դերասանի, արտիստի, երգչի կյանքում դա պարտադիր է»,-եզրափակեց Արամոն:
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի