Սոս Ջանիբեկյանն ու Մադոննան երեխայի են սպասում. Սոսն առաջին անգամ խոսում է ռոմանտիկ նշանադրության և Մադոննայի հետ 1 տարվա համատեղ կյանքի մասին

18:15 • 19.03.18



EXCLUSIVE

Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը մշտապես եղել է  հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչ հասարակությունը քննարկում էր, թե Սոսը չի կարող ընտանիքի տղամարդ լինել, դերասանն առանց ավելորդ աղմուկի ստեղծել է իր ընտանիքը, ունի իր տաքուկ անկյունը, ավելին, պատրաստվում է հայր դառնալ։ Մոտ մեկ տարի է` Սոսն ու ոճաբան, հաղորդավարուհի Մադոննան համատեղ կյանք են վարում։ Օգոստոսին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Թեև տղա ունենալու Սոսի երազանքը հետաձգվում է, ապագա հայրիկը շատ երջանիկ է։

 

1 տարի առաջ դերասանն առաջինը Tert.am Life–ին պատմեց Մադոննայի հետ հարաբերությունների մասին, այսօր Սոսը բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին և պատմել ընտանեկան կյանքի, Իտալիայում կայացած ռոմանտիկ նշանադրության, հարսանիք չանելու պատճառի և Մադոննայի հետ հարաբերությունների ամրության մասին։

 

–Սոս, գիտեմ, որ երեխա ունենալն այս փուլում պլանավորված չէր ձեզ մոտ։ Ինչպե՞ս ընդունեցիր լուրը, ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ լսեցիր հայր դառնալուդ մասին։

 

–Գրեթե միշտ, ես ցանկություններիս տալիս եմ կատարվելու հնարավորություն կամ հակառակը, բայց պլաններ չեմ կազմում, ամեն ինչ թողնում եմ Աստծո, պատահականության, տիեզերքի, ճակատագրիս վրա։ Ամեն գիշեր աղոթելիս «Եղիցի կամքը ՔՈ» և «Փրկեա զմեզ ի չարե» տողերի մեջ ուղարկում եմ, գրեթե, ամբողջ էներգիաս։

 

Ես հանդիպեցի այն աղջկան, ով կցանկանայի, որ լիներ երեխայիս մայրը կամ հնարավոր է` ցանկացա երեխա ունենալ այս տարիքում, այս պահին և հանդիպեցի այդ աղջկան։ Երբ իմացանք լուրը, միանշանակ, ուրախացանք։

 

 

–Հայր դառնալու բնազդային ցանկությանդ մասին խոսել ենք ուղիղ 2 տարի առաջ` ճիշտ այս ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, մի բան է խոսել ցանկության մասին, այլ բան է գիտակցել այդ պատասխանատվությունը։ Լիարժեք պատրա՞ստ ես հայր դառնալուն։

 

–Ցանկությունները միշտ կատարվում են, պետք է ուշադիր լինել ցանկությունների մեջ։ Իհարկե, պատրաստ եմ հայր դառնալու։ Այն պահից, երբ մնացի անտեր՝ կորցրեցի հորս, այդ սերը և ուժը սկսեցի ուրիշ տեղ, ուրիշների մեջ փնտրել։ Երբ բոլորն ինձ հուսահատեցրին, հասկացա, որ իմ մեջ պիտի գտնեմ Հորս, թե՛ նրա ուժը, թե՛ նրա սերը։ Այդ պահից սկսած միշտ պատրաստ էի հայր դառնալու։ Իմ ընտանիքը կազմելով և երեխա ունենալով` ես ինձ փրկում եմ արվեստագետի խառը և մոլորված ուղղով գնալուց։ Ես ուժեղացնում եմ ինձ` ավելի կապվում Աստծո հետ, սովորում եմ սիրել ամեն օր, սովորում եմ պատասխանատու լինել, սովորում եմ չվախենալ կյանքից, սովորում եմ ինձ նեղություն տալ հանուն նրա, որ կողքինիս համար լավ լինի և կյանքս մաքրել այն ամենից, ինչն ինձնից ուժ է տանում ուժ տալու փոխարեն։

 

–Որպես իսկական հայ տղամարդ` ուզում էիր տղա ունենալ, բայց փոքրիկն աղջիկ է։ Ինչպե՞ս ընդունեցիր այս լուրը։

 

Տղա ունենալու ցանկությունը, իհարկե, շատ փոքր թաքնված էր հոգուս խորքում, միայն այն պատճառով, որ կարողանայի կարոտս առնել հոր և որդու հարաբերություններից, կարոտս առնել հորիցս։ Իսկ տղա, թե աղջիկ, այստեղ նույնպես ասում եմ` «Եղիցի կամքը Քո»։

 

–Որոշե՞լ եք ինչ անուն եք տալու փոքրիկին։

 

–Անունը դեռ չենք որոշել, կարծում եմ, ժամանակն իր հետ կբերի անունը։

 

 

–Արդեն նախապատրաստվո՞ւմ եք երեխայի ծննդին, թե՞ դեռ վաղ է։ Առհասարակ, նման հարցերում օգնո՞ւմ ես Մադոննային։

 

Իհարկե, օգնում եմ, նա ինձ երեխա է պարգևում, 9 ամիս ապրում է` իր մեջ պահելով իմ երեխային, իր իմունիտետը տալիս է երեխայիս, կալցիումը տալիս է երեխայիս, իր կյանքը պատրաստ է տալ երեխայիս, կերակրել երեխայիս, հանուն երեխայիս իրեն զրկել լիքը բաներից, իրեն ստիպում է անել ինչ–որ բաներ հանուն երեխայիս, ես դրա համար շնորհակալ եմ կնոջս։ Ես նման չեմ այն տղամարդկանց, ովքեր իրենց կանանց դնում են 3-4 պլանում։ Նա իմ կինն է` իմ կյանքի ընկերը, և ես փորձում եմ օգնել իրեն իր պարտականություններում։ Երկուսս էլ վառ գիտակցում ենք մեր անելիքները`նա` որպես կին, ես` որպես տղամարդ, և դրանից հետո պատրաստ ենք օգնության հասնել իրար։

 

–Քո և Մադոննայի ամուսնության կամ համատեղ կյանքի մասին որևէ տեղեկություն այս ընթացքում չի եղել։ Արդեն միասի՞ն էիք ապրում, թե՞ երեխա ունենալու լուրը ձեզ բերեց համատեղ կյանքի։

 

–Մենք միասին ենք ապրում, գրեթե, մեկ տարի։ Հարսանիք չարեցինք, որովհետև երբ հաշվեցի հյուրերի քանակը, հասկացա, որ այդքան գումար չեմ ծախսի հարսանիքի վրա, որտեղ 3 ժամ հետո ոչ ոք չի էլ հիշում` ինչի համար էին հավաքվել։ Մենք նշանվեցինք Իտալիայում` Կոմո լճի ափին` մայրամուտին` ծամոնից պատրաստած մատանիներով։ Ես ծամոնս հանեցի, մատանի սարքեցի և նրա ձեռքը խնդրեցի, նա համաձայնեց առանց նայելու` դա ոսկի՞ է, արծա՞թ, թե՞ ծամոն։ Կարևորն անսպասելիությունն էր, անակնկալը և այդ պահը։ Ես չէի էլ պատկերացնում,որ  կողակիցս կարող է լինել այնպիսի աղջիկ, ում համար կարևոր կլիներ մատանին արծաթի՞ց է , ոսկո՞ւց , թե՞ սպիտակ ոսկուց։

 

 

–Դու միշտ խուսափել ես ամուսնությունից, որը փորձել են քեզ «պարտադրել»` ավելի վստահ լինելու համար, որ հարաբերություններն ամուր են։ Կարծես թե, քո ու Մադոննայի հարաբերությունները զարգացան քո տեսակին համապատասխան` սեր, հարաբերություններ, համատեղ կյանք, երեխա։ Դու միշտ նշում էիր, որ փնտրում ես կատարյալ հարաբերություններ։ Գտե՞լ ես քո կատարյալ հարաբերութունները, թե՞ հասկացար, որ ինչ–որ հարցերում պետք է դու էլ զիջումների գնաս։

 

 –Այո, ամեն ինչ իր հունով գնաց և հասավ երեխա ունենալուն։ Ինձ համար ընտանիքը և ամուսնությունը գալիս է երեխայի հետ միասին։ Մեզ ամուսնություն, զագս, հարսանիք, բարեկամներ, վկաներ, եսիմինչեր պետք չեն։ Դրանք ուժ չեն. հազարավոր ընտանիքներ բաժանվում են, չնայած այդ ամենը ադաթներով ու «տեղը տեղին» են արել։ Մեզ պետք է միշտ միասին պահի սերը, հոգատարությունը, փոխհասկացողությունը, բարությունը։

 

Միշտ իդեալական հարաբերություններ եմ ցանկացել, ոչինչ չի փոխվել։ Մեր հարաբերություններում ինձ ուժ է տալիս այն, որ Մադոննան ամբողջովին հավատում և վստահում է ինձ, թե ես ուր եմ ուզում հասնել մեր հարաբերություններում, ինչն եմ համարում իդեալական և ճիշտ։ Ամենակարևորն այն է, որ կողակցիդ հետ նույն լեզվով խոսեք։

 

Մադոննան աշխատում է, դրա հետ մեկտեղ տանը միշտ համով պատրաստած ուտելիք կա, տունը միշտ մաքուր է, ես միշտ սիրված, ինձ համար դա շատ կարևոր է և, կարծում եմ, ողջունելի։ Դրա համար ես միշտ երջանիկ եմ և փորձում եմ անել այնպես, որ ինքն էլ լինի երջանիկ։

 

–Քո անձնական կյանքը միշտ եղել է քննարկումների կիզակետում։ Հանրությունը շատ է քննարկել, որ դու չես կարող ընտանիքի մարդ լինել, քանի որ չափից շատ ես սիրում ազատությունը։ Երեխա ունենալու լուրը ի՞նչ է փոխել քո մեջ, քո և Մադոննայի հարաբերություններում։

 

–Հասարակությունը ինչ ուզի, կմտածի, բայց վստահ եմ` այս հարցազրույցը կարդալիս բոլորը կուրախանան ինձ համար։ Ես չեմ կորցրել իմ ազատությունը, ուղղակի չեմ ցանկանա անել այն, ինչ կտխրեցնի իմ 2 ձագուկներին։

 

Իհարկե, ինչքան էլ այսքան ազատ եմ խոսում, մեր ընտանիքը հայ տղամարդու և հայ կնոջ ընտանիք է, բոլորս գիտենք մեր տեղը և դերը։ Կինը մնում է կին, տղամարդը` տղամարդ։ Այնպես, ինչպես եղել է մեր ընտանիքներում։ Ուղղակի պայմանականություններն ու ձևականությունները բաց ենք թողնել և ուշադրություն դարձրել միայն բովանդակությանը։

 

Այն պահից սկսած, երբ հասկացա, որ հայր եմ դառնալու, փորձում եմ այնպես անել, որ կյանքումս լինեն միայն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց նեղություն տալ հանուն մյուսի լավի, քանի որ ես միշտ հակառակին պատրաստ եմ։

 

 

–Մեր նախորդ զրույցներից մեկում ասում էիր, որ մինչև այս քո բաժանումների գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ քեզ համար կինն ու տղամարդը հավասար չեն: Խոստովանում էիր, որ էգոիստ ես, բայց շեշտում, որ  փորձում ես ընտրել կին, ով ավելի շատ կհամակերպվի քո թերությունների հետ, քան դու՝ իր։ Մադոննային հաջողվո՞ւմ է ավելի զիջող լինել այս հարցում։

 

–Իհարկե, ես համաձայն չեմ եղել կին–տղամարդ հարաբերությունների եվրոպական մոդելին , նրանց հավասար լինելուն և  կարծում եմ` չեմ էլ լինի։ Կարող եմ վստահ ասել` Մադոննան չի կարող այնպիսի տղամարդու հետ, ով այդպես է պատկերացնում հարաբերությունները, նա վառ գիտակցում է, որ կինը մնում է կին։ Ընտանիքի սյունը կինն է և ամեն ինչ գալիս է լավ կնոջից, իսկ ես գտել եմ լավ կին։

 

Մինչև այս իմ բոլոր հարաբերություններում կար այն կռիվը, որ կինը և տղամարդը հավասար են։ Այն, ինչ կարող է ներվել և նորմալ դիտվել տղամարդու դեպքում, կարող է ներվել և նորմալ դիտվել նաև կնոջ դեպքում և, այո՛, ես միանգամից վերջ եմ դրել այդպիսի հարաբերություններին։

 

Գրեթե միշտ, այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում կայանալ, որպես տղամարդ` ինքնահաստատվել դրսում, կայանում և ինքնահաստատվում են իրենց կանանց վրա։ Բարեբախտաբար, ես կարիք չունեմ կնոջս վրա ինքնահաստատվելու, առավել ևս` Մադոննայի դեպքում, ով հայացքիցս ամեն ինչ հասկանում է, կես խոսքից գիտի` ինչն է ինձ հաճելի, ինչը` ոչ և փորձում է ամեն ինչ այնպես անել, որ ինձ համար լավ լինի։ Վստահ եմ, որ մեր ընտանիքում կլինեն սիրելու, հասկանալու, հոգատար լինելու, պատրաստակամ լինելու հատկությունները, ինչպես կար իմ ընտանիքում` մայրս կատարյալ ընտանիքի կին է, վստահ եմ` իմ կինն էլ կլինի թե՛ կատարյալ կին ինձ համար, թե՛ կատարյալ մայր երեխայիս համար։

 

–Սոս, քո կյանքում շատ կանայք են եղել, թեև երկարատև հարաբերություններ քչերի հետ ես ունեցել, իսկ կենցաղ կիսելուն ոչ միշտ է հերթ հասել։ Ի՞նչ է փոխվում հարաբերություններում կենցաղ կիսելուց հետո։

 

– Կենցաղը տգեղանում է և ծանրանում, երբ գումարդ է վերջանում, կենցաղը երկրորդական է և միշտ փողով լուծելի։ Պետք է փող աշխատել, լավ ապրել, ժպտալ, բարի մնալ ամեն հարցում, սիրել սովորել, երբեմն, սեփական անձին նեղություն տալ իմանալ, դիմացինին ապրեցնելուց կյանք ստանալ, արևին նայել, քամուն լսել, կպչուն մտքերից ազատվել, կասկածները հանել, ուժ տվող ընկերներ ունենալ, լեզուդ հասկացող մարդկանցով շրջապատվել, քնելուց աղոթել, ճիշտ մարդկանց հետ թռչել. ուզում ես թռչել` ինչպես արծի՞վ, թռչիր արծիվների հետ, ուզում ես մնալ բարի՞, բարի մնա բարիների հետ։

 

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին