Լուիզա Ղամբարյանի հուզմունքն ու Սուրեն Շահվերդյանի պահանջկոտությունը «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման ժամանակ
Դրամատիկական թատրոնի հանդիսատեսը փորձում է զբաղեցնել տեղերը, իսկ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը բեմից հետևում է այդ ընթացքին։ Բլանշի կերպարով նա սպասում է իր բեմելին, չնայած թատերական բազմամյա փորձին` հուզված է։ Սուրեն Շահվերդյանի բեմադրած «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը Լուիզա Ղամբարյանի, Ստեփան Ղամբարյանի, Նարինե Պետրոսյանի և Արամոյի մասնակցությամբ հանդիսատեսի դատին է հանձնվում երկրորդ անգամ։ Հանդիսատեսի շարքերից Սուրենն ուշի ուշով հետևում է ներկայացման ընթացքին, Tert.am Life–ը` նույնպես։
Թենեսի Ուիլյամսի պիեսը մոտ 20 տարի առաջ Սուրենը բեմադրել է հոր` Վահե Շահվերդյանի հետ` Նելլի Խերանյանի և Մուրադ Ջանիբեկյանի մատուցմամբ։ Տարիներ անց Սուրենը որոշել է միմիայն իր մոտեցումներով և պատկերացմամբ ներկայացնել պիեսը` ընդգրկելով դերասանական նոր կազմ։ Մինիմալիստական լուծումներով ներկայացումը հիմնված է դերասանների խաղի, էներգետիկայի ու ռեժիսորական լուծումների վրա։ բեմը զարդարված է համեստ, բայց գեղեցիկ։ «Այսօր բարդ է հանդիսատեսին կենտրոնացնել, սա մեծ շոու չէ. մենք մինիմալիզմի մեջ ներկայացում ենք խաղում, որտեղ բացի դերասանների խաղից և ռեժիսորական լուծումներից ոչնչով չենք կարող զարմացնել հանդիսատեսին»,– նկատեց ռեժիսորը։ Իսկ զարմացնել հանդիսատեսին նրան հաջողվել էր։ Ամենաբարձր գնահատականներից մեկը, թերևս, այն էր, որ հետնաբեմում Վահե Շահվերդյանն ընկերների հետ զրույցում ասաց, որ որդին գերազանցել է իրեն։
Առաջին ներկայացումից հետո ստեղծագործական թիմը 1 օր է հասցրել փորձ անել, քանի որ Սուրենն արտերկրում էր։ Շտկումներ անել լիարժեք չեն հասցրել, սակայն ռեժիսորն ունի իր դիտողությունները։ Սուրենը նկատեց, որ մինչև հաջորդ ներկայացումը մի քանի փորձի ժամանակ կա, որի ընթացքում բավականին աշխատանք ունեն անելու։ «Շտկելու բաներ, վստահաբար, կան։ Ես այն ռեժիսորներից եմ, որը, գրեթե, գոհ չի լինում իր արած աշխատանքից։ Ներկայացումը կենդանի օրգանիզմ է, որը ժամանակի հետ պետք է զարգանա ու ավելի էմոցիոնալ դառնա։ Որոշ թույլ տեղեր կան, պետք է ուժեղանան, որոշ տեղերում պետք է շտկել չափազանցությունը։ Աշխատանք կա, սակայն, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ գնահատողը հանդիսատեսն է, որը, ինչպես տեսնում եմ, շատ լավ է ընդունում և շունչը պահած հետևում է ներկայացմանը»,– նկատեց ռեժիսորը։
Թեև Բլանշի դերակատար Լուիզա Ղամբարյանի խաղի մասին ռեժիսորը որոշ դիտարկումներ ուներ, հանդիսատեսը ներկայացման ավարտին նրան ծափահարեց հոտնկայս` այդպիսով տալով իր գնահատականը։ «Սուրենն ուներ դժգոհություններ։ Նա մշտապես ինձանից և՛ գոհ է, և՛ դժգոհ։ Ես դա համարում եմ նորմալ գնահատական, որովհետև մենք կարողանում ենք կես խոսքից հասկանալ իրար։ Նա խստապահանջ է իմ դեպքում։ Որքան փորձում եմ բավարարել իր ռեժիսուրայի պահանջները, այնքան դրանք ավելի ու ավելի են շատանում։ Կատարողական իմաստով ամեն ինչ ընթացել էր նորմալ, սակայն կան զգացողություններ, որոնք նրան չեն գոհացնում։ Գուցե, հանդիսատեսը չզգա դա, սակայն Սուրենը կարող է այնպիսի փոքրիկ դիտողություն անել, որը շտկելուց հետո ամեն ինչ իսկապես շատ ավելի ազդեցիկ լինի։ Որքան էլ ես լինեմ փորձառու, ամեն անգամ հուզմունք կա, որի արդյունքում կարող են բացթողումներ լինել։ Ես դա նորմալ եմ համարում, երբ ամեն անգամ նկատում ես քայլերիդ առաջընթացը, միաժամանակ հասկանում ես, որ շատ ավելին կարող ես անել, սպասելիքներն ու ակնկալիքները շատ են։ Մշտապես պետք է գնաս կատարելագործման ուղով, դա աննկատ պրոցես է, սակայն ստիմուլ է տալիս արվեստագետին, որպեսզի չդոփի տեղում»,– ընդգծեց դերասանուհին։
Թեև դերասանը պետք է պատրաստ լինի ցանկացած կերպար կերտելու, շատ ավելի հեշտ է խաղալ կերպար, որը մոտ է իրեն։ Բլանշի ճակատագիրն էապես տարբերվում է Լուիզայի կենսագրությունից։ Կերպարը կերտել նրան օգնել են ռեժիսորի խորհուրդները, Բլանշի նկատմամբ ունեցած ներքին կարեկցանք, որպես կին` ապրած տարբեր շրջանները։ «Մեր կենսագրությունները, փառք Աստծո, շատ տարբեր են, սակայն յուրաքանչյուր 30-ն անց կնոջ մեջ կան օգնող հատկանիշներ, եթե նա չի ապրել բամբակների մեջ, ունեցել է վայրէջքներ ու վերելքներ, սիրահարվածության, սոցիումում հաստատվելու ժամանակ հաջողություններ ու հիասթափություններ։ Բլանշին մարմնավորել փորձել եմ Սուրենի հազարավոր խորհուրդներով։ Նա այնքան լավ գիտի պիեսը, բոլոր շերտերով այնպես է ուսումնասիրել Բլանշին, որ կան բաներ, որոնք ես, որպես կին, չեմ կարող այնքան լավ հասկանալ, որքան նա` լինելով տղամարդ։ Սա այն ներկայացումն է, որը երկար ժամանակ է պահանջում լիովին խմորվելու, հասունանալու համար։ Ամբողջությամբ հոգեվիճակների, տրամադրության ներկայացում է։ Տեխնիկական առաջադրանքներ չեն, որպեսզի այստեղ ցատկես, այստեղ պտտվես։ Հոգեբանական մշտական աշխատանք է պահանջում։ Գուցե, 12–րդ ներկայացման ժամանակ ինքս ինձ համար փաստեմ, որ կերպարն ինձ համար մարսված է, և ես կարող եմ այն լիարժեք ներկայացնել»,– նշեց Լուիզան։
Դերասան Ստեփան Ղամբարյանի համար այս ներկայացումը շատ կարևոր էր։ Մեր նախորդ զրույցում դերասանը նշել էր, որ թատրոնում խաղալու, էներգիա ստանալու հոգևոր պահանջ ունի։ Նա նույնպես խաղում է մի կերպար, որն իրենից էապես տարբերվում է։ Այնուամենայնիվ, Սթենլի Կովալսկու կերպարում Ստեփանը համոզիչ էր, թեև համարում է, որ առաջին մի քանի ներկայացումները դեռևս պրեմիերաներ են։
«Երկրորդ ներկայացման ժամանակ բեմում ինձ ավելի լավ էի զգում, քան առաջինի ժամանակ։ Կարծում եմ` ժամանակի հետ կսկսեմ լողալ ներկայացման մեջ։ Շատ եմ կարևորում անսամբլի զգացողությունը, եթե դա ունեմ, ամեն ինչ ստացվում է։ Այս թիմի հետ շատ լավ եմ զգում դա»,– ասաց դերասանը։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)