«Մտածում եմ` իմ ընտանիքն ի՞նչ է քաղում ֆիլմից, հետո եմ ցույց տալիս մնացածին». Գոռ Վարդանյանը` «Հրեշների գայլի» և «յաիսնիցա» սկանդալային արտահայտության մասին
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մարտի 19-ից կմեկնարկի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմը, որը հասցրել է դառնալ սկանդալային` տարածված տեսանյութերի և հումորային դարձած որոշ հատվածների շնորհիվ։
Tert.am Life–ը նախագծի պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանի հետ զրուցել է ֆիլմի, դրա վերաբերյալ քննադատությունների, մեմ դարձած արտահայտությունների և իր ընտանիքին ֆիլմը ցույց տալ–չտալու մասին։
Գոռն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է ոստիկանական համակարգում` ոստիկանապետի աջակցությամբ: Գոռն այս ֆիլմում առաջին անգամ ոստիկանական համազգեստով է ներկայացել: «Մենք ցույց ենք տալիս ոստիկանության կարևորությունը մեր երկրում։ «Հրեշների գայլը» շատ ուսուցողական ֆիլմ է։ Կարծում եմ` արդեն ժամանակն էր, որ այս ֆիլմը եթեր գնար, որովհետև մենք ցույց ենք տվել, որ անգամ ոստիկանական համակարգի մեջ կան բացասական մարդիկ, ավելի կարևոր է պայքարել նման մարդկանց դեմ: Ֆիլմում մենք ներկայացնում ենք ոստիկանության նշանակությունը հասարակության կյանքում, մարդկային հարաբերությունները, պայքարն անարդարության դեմ: Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս կյանքի վատ կողմերը, որոնց դեմ պայքար է տարվում»,– նշեց նա։
Գոռ Վարդանյանը նկատեց, որ աղմկահարույց ֆիլմը բավականին մեծ դիտողականություն է ունեցել։ «Ամեն սերիան նայել են 3 միլիոնից ավելի, դա պատահական լինել չի կարող: Մինչև օրս, երբ շփվում եմ մարդանց հետ, բոլորը խոսում են «Հրեշների գայլից»։ Ամենահետաքրքիրն այն է, որ երիտասարդ շատ տղաներ դրական են արտահայտվում ոստիկանի կերպարի մասին: Բոլորն ասում են` ուզում ենք մեր ոստիկանական համակարգում նման հերոսներ լինեն»,– շեշտեց Գոռը և հավելեց, որ այդպիսի հերոսները ոստիկանական համակարգում բավականին շատ են:
Թե ինչու է որպես խորագիր ընտրել «Հրեշների գայլը», Գոռը պարզաբանեց, որ հրեշները մարդկանց վատ շրջապատն են, իսկ գայլն այն կենդանին է, որը չի վարժվում, ապրում է իր օրենքներով: «Գայլն էլ է հրեշ, բայց որպեսզի հրեշների դեմ պայքարող լինի։ Այդպիսի պայքարի համար պետք է լինի գայլի բնավորությամբ մեկը: Մեր հերոսը գայլի հոգեբանությամբ և տեսակով մի կերպար է, որը չի ենթարկվում այլ շահագրգռումների»,– ասաց նա։
Այս ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց Գոռի ռուսերեն մի արտահայտության համար, որը մեմ դարձավ համացանցում։ Դերասանն առաջին անգամ խոսեց այս միջադեպի մասին։ «Ես չէի խոսում այդ մասին, որովհետև կարծում եմ` այդտեղ մեկնաբանելու բան չկար, կարևորն այն է, որ մարդիկ խոսում են այդ մասին։ «Ս» տառի փոխարեն «շ» է գնում, թե հակառակը, ինչ կապ ունի։ Եթե իմանայի, որ արձագանքն այդքան մեծ կլինի, 2 տեղ նման բան կանեի։ Շատ լավ եղավ, որ այդպես ստացվեց։ Դա մեծ PR էր։ Շատ գեղեցիկ եղավ, միլիոնավոր մարդիկ այդ մի տառի վրա սկսեցին մեծ PR անել մեզ համար։ Մտածում եմ հաջորդ ֆիլմում էլ այդպիսի մի վրիպում անել,– ասաց նա ու նկատեց, որ նման քննարկումները միայն դրական են ազդում ֆիլմի ռեյթինգի վրա,– Հոլիվուդում պրոֆեսիոնալները միլիոններ են ծախսում սև PR անելու համար, միտումնավոր սխալներ են թույլ տալիս։ Եթե լինում է պատահական մի սխալ, որը կարող է նման ալիքի հիմք դառնալ, իմ կարծիքով, տվյալ պրոդյուսերի հաջողությունն է։ Ամեն էլեմենտ չէ, որ կարող է քննարկումների լայն ալիք բարձրացնել։ Ես պրոֆեսիոնալ աչքով եմ մոտենում այդ ամենին»։
Չնայած Գոռի նախագծերը բարձր ռեյթինգ են ունենում, միաժամանակ քննադատության մեծ ալիք են բարձրացնում։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք հաշվի առնում է քննադատությունները` շտկումներ անելու նպատակով։ «Երբ շատ են քննադատում, նշանակում է աշխատանքն իրենից մի բան ներկայացնում է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որքան շատ են վատ բաներ ասում, այնքան լավն է ֆիլմը։ Քննադատությունները լինում են 2 կարգի` խելացի քննադատություններ, որոնք անում են խելացի մարդիկ, ովքեր վերլուծում են ֆիլմը և դատարկ, որոնք անում են մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում միայն բազմոցին նստած են եղել։ Երկրորդ խմբի կարծիքն ինձ չի հետաքրքրում, ուղղակի հետաքրքրում է, որ իրենք խոսեն։ Ինչ վերաբերում է առաջին խմբին, բնական է, ցանկացած աշխատանքում լինում են վրիպումներ, սխալներ։ Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում։ Պետք է հաշվի առնել խելացի մարդկանց կարծիքները, ովքեր իրենց կյանքում ինչ–որ բան են արել»,– ասաց նա ու հավելեց, որ շատ է կարևորում կարծիքներ լսելու և դրանք վերլուծելու ունակությունը։ Իր շրջապատում կան մարդիկ, որոնց կարծիքը, անպայման, հաշվի է առնում։
Գոռի ֆիլմերը հաճախ քննադատվում են հասարակության մեջ վատն արմատացնելու համար, ինքը, հակառակը, կարծում է, որ վատը ցույց տալով ու դրա դեմ պայքարելով, սովորեցնում են լավը։ Գոռի խոսքով` ինքն իր ֆիլմերը դիտում է ընտանիքի անդամների, այդ թվում` երեխաների հետ։
«Ես տարբեր մասնագիտություններ ունեմ, որոնցից ամենակարևորն այն է, որ ես օրինակ եմ երեխաների, երիտասարդների համար` որպես Դոկանտոյի ֆեդերացիայի նախագահ, մանկավարժ, Երևանի սպորտային աշխատանքները համակարգող։ Դա կապված է նաև իմ կերպարի հետ։ Ցանկացած քայլ պետք է արվի այնպես, որ դա լինի օրինակ։ Ես շատ ուշադիր եմ այդ հարցում։ Բնականաբար, ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է։ Մտածում եմ` իմ ընտանիքն ի՞նչ է քաղում ֆիլմից, որից հետո եմ դա փոխանցում մնացածին։ Եթե ես այսօր աշխատում եմ ուրիշի երեխաների հետ, նշանակում է, այդ ընտանիքներն իրենց սրբություններին` երեխաներին հանձնում են մեզ, որպեսզի դաստիարակենք իրենց։ Ես իրենց վերաբերում եմ իմ սեփական երեխաների պես։ Մտածում եմ` ես դա կանե՞մ իմ երեխայի համար, թե՞ ոչ։ Այդ աքսիոմայով ենք աշխատում մյուս բոլոր բնագավառներում։ Իհարկե, իմ երեխաները նայում են իմ ֆիլմերը, պարտադիր պետք է նայեն։ Սակայն ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ սա գեղարվեստական ֆիլմ է, որքան էլ հիմնված լինի իրական պատմության վրա»,– ասաց նա։
Իր բոլոր ֆիլմերում, բացառությամբ մեկի, Գոռը ներկայանում է իր անունով։ Դերասանից հետաքրքրվեցինք, արդյոք սա նշանակում է, որ ինքն իրեն է խաղում։ Նա նկատեց, որ իրեն չի խաղում, սակայն այն կերպարները, որոնք խաղում է, շատ հոգեհարազատ են իրեն։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)