«Մտավախությունս մեծ էր». Բեն Ավետիսյանն իրեն նոր ոլորտում կփորձի
Դերասան Բեն Ավետիսյանի գործունեության մեջ նոր էտապ է սկսվում։ Նա իրեն փորձելու է ուսուցչի դերում։ Դերասանը, ով այս փուլում նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում, Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է ինչպես նոր աշխատանքի ու մտավախությունների, այնպես էլ նոր դերի ու տարբերվող կերպարի մասին։
Դասավանդելու որոշումը Բենին հեշտ չի տրվել։ Ասում է` դասավանդելու հնարավորություն վաղուց ուներ, սակայն հետաձգում էր դա մի շարք մտավախությունների պատճառով։ Երևանի ստուդիաներից մեկում Բենը դասավանդելու է դերասանի վարպետություն։
«Երկու տարուց ավելի է, այս թեման կար, սակայն որոշում չէի կայացնում։ Մտավախությունս մեծ էր։ Հասկանում եմ, որ հնարավոր է ունենամ ուսանողներ, որոնք, գրեթե, իմ տարիքին են, սակայն ես չեմ փորձելու իրենց դարձնել դերասան, որովհետև ինքս դեռ ինձ կայացած դերասան չեմ համարում, ինքս էլ շատ բան ունեմ սովորելու, ուղղակի օգնել երեխաներին, ովքեր սիրում են արվեստը, ընդունվել Թատերական ինստիտուտ։ Ինչ–որ առումով սա կարելի է համարել նախապատրաստական կուրս։ Ես չեմ դասավանդելու զուտ դասավանդելու կամ համբավ ձեռք բերելու համար»,– շեշտեց Բենը։
Նոր աշխատանքին Բենը վերաբերում է մեծ պատասխանատվությամբ, միաժամանակ ասում է, որ խիստ է ընտրելու ուսանողներին։ Ուզում է իր խմբում ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են այս ոլորտն ու հենց այնպես չեն ընտրել այս ճանապարհը. «Ամենակարևորը համարում եմ երեխաների մեջ դեպի արվեստը սեր գտնելը։ Եթե մարդը չի սիրում մասնագիտությունը, որքան էլ իր ծնողը, բարեկամը խորհուրդ տա, ստիպի գնալ այս կամ այն խմբակին, ոչինչ չի ստացվի։ Սա ասում եմ իմ փորձից։ Ինքս Գյուղինստիտուտում (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) էի սովորում, բայց չէի սիրում մասնագիտությունս և փոխեցի այն։ Ես չեմ ընդունել այն մարդկանց հայտերը, որոնք ուղղակի ուզում են 2 ամիս զբաղվել»,– ասաց նա ու հավելեց, որ տարիքային խմբի սահմանափակումներ էլ ունի։ Իր խմբում կընդգրկի պատանիների, երիտասարդների, քանի որ փոքրիկներին դասավանդման իր տարբերակը քիչ բան կտա։
Բենն ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում դերասան դարձնել մարդկանց։ «Ես չեմ կարող ասել, թե դերասան եմ դարձնելու ուսանողներիս։ Դա սխալ մոտեցում կլինի իմ կողմից։ Ես երեխաների ծնողների հետ էլ եմ խոսելու, որ սա ուղղակի նախապատրաստական կուրս է։ 1 տարի ինչ–որ ստուդիայում սովորել, վկայագիր վերցնել ու ասել` ես դերասան եմ, ճիշտ չէ»,– նկատեց նա։
Անդրադառնալով այս շաբաթ մեկնարկած «Երևի» հեռուստասերիալում իր նոր դերին` նա ասաց, որ իր համար առաջնային է տարբերվող դերերով ներկայանալը։ «Կերպարս տարբերվում է իմ մյուս դերերից։ Դա շատ կարևոր էր ինձ համար, հակառակ դեպքում չէի մասնակցի այս նախագծին։ Կարծում եմ` եթե որպես դերասան չես կարողանալու նորովի ներկայանալ, նոր կերպար բացահայտել ժողովրդի համար, իմաստ չունի խաղալ նույն բանը։ Եթե առաջարկն ընդունում ես միայն սերիալում խաղալու համար, կնշանակի, որ դու վատ դերասան ես,– ասաց Բենն ու հավելեց, որ մարմնավորում է կայացած տղայի, որը նոր է զորացրվել բանակից։ –Եթե «Երանիում» կերպարս ինքն իրենով կայացած չէր, ինչ–որ առումով, իր ընտանիքի շնորհիվ էր կայացել, այստեղ հերոսս տան տղամարդն է , իր պատասխանատվության տակ են մայրն ու 3 քույրերը»։
Բենը կարևորում է, որ իր խաղընկերները դերասաններ են։ Նա վստահ է` Գրետա Մեջլումյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Մաշա Արիստակեսյանի, Շուշաննա Թովմասյանի, Եվա Բաղդասարյանի հետ խաղալը փորձի փոխանակման լավ հնարավորություն է։ Ասում է` նոր խաղընկերների հետ էլ հեշտությամբ է աշխատում։ «Շատ կարևոր է, թե ով է խաղընկերդ։ Եթե տեսարանում միայն դու լավ խաղաս, խաղընկերդ վատը լինի, ոչինչ չի ստացվի, սա համատեղ աշխատանք է։ Նոր խաղընկերներիս հետ որքան հասցրել ենք նկարահանվել, ստացվել է, դա շատ է ուրախացնում ինձ։ Շատ գոհ եմ, որ իրենք են իմ խաղընկերները»,– նշեց նա ու հավելեց, որ ռեժիսոր Վահե Սայանի հետ աշխատանքն էլ լավ է ստացվում։
Բենի խոսքով` չի վախենում իր առջև ծառացած մասնագիտական բարդություններից։ «Վահեն իմ առջև դնում է այնպիսի խնդիրներ, որոնց լուծումից միայն հաճույք եմ ստանում։ Որպես դերասան, ավելի եմ կոփվում, հայտնվում եմ այնպիսի իրավիճակներում, որոնցում դեռ չեմ եղել»,– նկատեց նա։
Հաճախ ավելի բարդ է լինում կերտել կերպարներ, որոնք ակնառու առանձնահատկություն չունեն, դերասանի առաջ խնդիր է ծառանում տարբերվել «սովորական» կերպարով։ Այս առումով Բենը կարևորում է մասնագիտական կրթությունը։ Ասում է`ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով։
«Եթե դերասանն ունի մասնագիտական «բագաժ», կարողանում է կերտել կերպարը։ Իհարկե, դու քեզնից ինչ–որ բան դնում ես կերպարի ստեղծման մեջ, սակայն կերպարի կերտմանը պետք է հասնես ոչ թե քո անձնական օրգանիկայով, այլ հասկանաս կերպարն ու իրեն ստեղծես որպես անհատականություն` իր ձայնով, միմիկաներով, առանձնահատկություններով։ Չկան մեծ և փոքր դերեր, կան փոքր դերասաններ։ Եթե կերպարը միատեսակ ես ստեղծում, ուրեմն դու փոքր դերասան ես»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից