Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին

12:13 • 16.02.18



 

«Առաջին ալիքի» աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողը բացահայտեց «Արդարության հետքերով» գնացող Արուս Տիգրանյանին, ում զավեշտալի ռեպորտաժները դարձան «Լավ երեկո»–ի անբաժանելի մասը։ 22-ամյա լրագրողի սարկազմը շատերին ծիծաղեցնում է, ոմանց անհարմար դրության մեջ դնում, ոմանց` վախեցնում։ Իհարկե, սա չի կարող չարտացոլվել եթերից դուրս Արուսի կյանքի վրա։

 

Tert.am Life–ը զրուցել է կարճ ժամանակում հայտնի դարձած լրագրողի հետ ու ներկայացնում է «վատ» հարցեր տվող աղջկա պատմությունը։

 

-Արուս, շատերն ընտրում են լրագրողի մասնագիտությունը՝ հաղորդավար դառնալու հեռանկարով։ Ի՞նչը Ձեզ բերեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

 

– Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ մասնագիտություն պետք է ընտրի ելնելով իր հետաքրքրություններից։ Ես այդ բախտավոր մարդկանցից մեկն են։ Փոքր տարիքից իմացել եմ, որ լրագրող եմ դառնալու։ Ինձ դուր էր գալիս ոչ թե հեռուստատեսային, հաղորդավարական, այլ հենց լրագրողական աշխատանքը` փնտրել, գտնել ինչ-որ հետաքրքիր բան։

 

 

 

–Ուսանողական տարիներին հիմնել եք PINK TV–ն և ինքներդ Ձեզ համար աշխատանքային հարթակ ստեղծել։ Այլ խմբագրություններում չաշխատելու ցանկությունը անկախության ձգտման դրսևորո՞ւմ էր։

 

– Երկրորդ կուրսից այլ խմբագրություններում էլ եմ աշխատել։ Գուցե, մի քիչ գոռոզ հնչի, սակայն ժուռնալիստիկան ինձ համար միշտ ուրիշ մի բան է եղել։ Ես ինձ հարմարավետ չէի զգում նրա մեջ, ինչ կար մեր ասպարեզում։ Ուսանողական տարիներին այնքան փորձ չունես, որպեսզի զբաղվես նրանով, ինչով ուզում ես։ Մեր ստեղծած հարթակը շատ հարմար էր իմ ու ինձ պես իրենց մասնագիտությունը սիրող, տարբեր ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար` հետաքրքրություններն ու մասնագիտությունը միքսելու, երիտասարդական թարմ ձևաչափով ասելիքը ներկայացնելու համար։

 

–Ի՞նչ էր Ձեզ պակասում հարմարավետության համար։

 

–Երևի, ազատություն` ոչ մի քաղաքականություն չունենալու, գովազդատուների պահանջներից հեռու մնալու, մեր ուզածով հումոր անելու ու դրանից չվախենալու, խոսքի, ոճի, բովանդակության ազատություն։

 

– Որքան էլ սիրեք ու տրվեք աշխատանքին, կարևոր է նաև շահույթը։ Այդ տարիքում դա առաջնային չէ՞իք համարում, թե՞ հեռուն գնացող ծրագրեր ունեիք։

 

–Ինչ–որ գործ անելիս պետք է հեռուն նայել։ Գուցե այդ պահին PINK TV–ն եկամուտ, որպես այդպիսին, չէր բերում կամ շատ քիչ էր բերում, հիմնված էր մեր էնտուզիազմի վրա, բայց, փաստորեն, այդ տարիներին մենք մեզ վրա արել ենք շատ մեծ ներդրում։ Սխալվելու, փորձելու հնարավորությունը հիմա ինձ և մյուս մասնակիցներին բերում է մի քանի անգամ ավելի մեծ շահույթ։

 

 

–«Վիտամինի» տղաները հենց այդտեղ են նկատել Ձեզ։ Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը։

 

–Քանի որ ես «Նեմրա» խմբի մեծ երկրպագուներից եմ, համերգներից մեկի  ժամանակ տեսանյութ էի նկարահանում։ Իրենք երգում էին Գարիկ–Սոնա դուետի հետ։ Կուլիսներում հարցազրույց արեցինք նաև Գարիկենց հետ, ինչը հետո իմացա, որ հետաքրքրել էր Գարիկին։ Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ ուսումնասիրել ու հավանել էին PINK TV–ն։ Այդ ժամանակ  այլ հեռուստաընկերությունում էի աշխատում, Ռոբի հետ հարցազրույց արեցի, ինչից հետո նա ինձ զանգահարեց ու ասաց, որ դեմքս ծանոթ էր իրեն, բայց հարցազրույցից հետո է հիշել, որ 2 օր առաջ մեր ռեպորտաժներն էին նայում։ Այդպես հանդիպեցինք, քննարկեցինք առաջարկն ու սկսեցինք համագործակցել։

 

–«Լավ երեկո»–ում Ձեր ռեպորտաժները զվարճալի են, միաժամանակ, ի ցույց դնելով այն իրականությունը, որում ապրում ենք, վեր են հանում հասարակական  խնդիր։ Այս ամենը հումորի տեսանկյունից ներկայացնելը շտկումների հնարավորություն տալի՞ս է, թե՞ ամեն ինչ մնում է զվարճանքի դաշտում։

 

–Շատ լավ եք մեկնաբանում, որովհետև քչերն են այդպես մեկնաբանում, ավելի շատ ասում են` մարդկանց «ձեռ եք առնում»։ Յուրաքանչյուր մարդ պետք է գրագետ լինի ոչ միայն դպրոցական առարկաները սովորելու, մասնագիտություն ձեռք բերելու, այլև  ներկայանալի լինելու տեսանկյունից։ Շատ տխուր է, երբ փողոցում 10 մարդուց 7–ը պատրաստ չէ խոսել տեսախցիկի առաջ, դա իր համար խնդիր է կամ եթե պատրաստ է խոսել, խոսելուց հետո հասկանում ես, որ ավելի լավ է չխոսեր։ Չեմ ուզում քննադատել, բայց կարծում եմ` իրենց հեռուստատեսությամբ նայելով` պետք է հասկանան, որ, գուցե, ինքնազարգացման կարիք ունեն։

 

 

–Քննադատություններն էլ չենք շրջանցի։ Հանրության մի մասը հումորով է մոտենում Ձեր հարցումներին, մյուս մասը քննադատում է, որ մարդկանց վատ դրության մեջ դնելու խնդիր ունեք։ Ձեզ համար ո՞րն է ռեպորտաժը զավեշտալի դարձնելու և մարդկանց չվնասելու սահմանը։

 

–Շատ դեպքեր են եղել, երբ ունեցել ենք մի քանի անգամ ավելի ծիծաղելի կամ ռեյթինգային հարցումներ, սակայն եթեր չենք հեռարձակել` հասկանալով, որ այդ մարդու համար կարող է շատ ցավալի լինել։ Մենք չենք վազում մարդկանց խայտառակելու հետևից, կա շատ նուրբ սահման հումորի և «ձեռ առնելու» միջև։ Վստահ եմ, որ այն, ինչ մինչև այսօր եթեր է հեռարձակվել, եղել է հումորի սահմանում։ Ազգային մտածողության տեսանկյունից մենք ունենք ամեն ինչ ծանր տանելու, քննադատելու բնավորություն, ինչի դեմ չես կարող  պայքարել, ուղղակի պետք է փորձես մի քիչ թեթև, ուրախ լինել։

 

– Ավելի հաճախ մենք տեսնում ենք հումորային, զավեշտալի պատասխանները։ Ըստ էության` խելամիտ պատասխաններն է՞լ են դուրս մնում եթերից, որովհետև ձևաչափից դուրս են։

 

–«Լավ երեկոն» ժամանցային ծրագիր է, պարզ է, որ մեր նպատակը, ի սկզբանե, եղել է ուրախ ռեպորտաժներ ունենալը։ Շատ լուրջ, ադեկվատ պատասխաններ լինում են, լինում են մարդիկ, ովքեր գիտեն, որ հարցի նպատակն այլ է, թեթև են տանում, անցնում են կամ իրենք էլ են կատակում։ Քանի որ ռեպորտաժը հումորային է, դրանում տեղ են գտնում այն հատվածները, որոնք ուրախ են։

 

Ի՞նչ փոփոխություններ կկրեն «Արդարության հետքերով» արված ռեպորտաժները «Լավ երեկո»–ի նոր եթերաշրջանում։

 

–Բնականաբար, փոփոխություններ լինելու են։ Եթե ուզում ես ինչ–որ բան զարգացնել, պետք է փոփոխես։ Թե ինչ փոփոխություններ են լինելու, կմնա գաղտնիք, սակայն «Արդարության հետքերով»գնալ շարունակելու ենք։

 

 

Քչերը գիտեն, որ ժամանակին ներկայացել եք նաև «Արմքոմեդի» նախագծում։ Ի՞նչը խանգարեց երկար մնալ նախագծում։

 

–«Արմքոմեդի»–ն իմ առաջին աշխատանքներից մեկն էր։ Հումորային ձևաչափում առաջին աշխատանքս էր ու առաջին աշխատանքի համար բավականին լավ էր, բայց հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ դա այն չէր, ինչ ես կարող էի անել։ Շատ պատահաբար եմ հայտնվել «Արմքոմեդի»–ում, իմացա որ լրագրող են փնտրում, ինձ հետաքրքրեց, հատկապես, այդ շրջանում ամեն ինչ հետաքրքիր էր։ Տղաներն ինձ կանչեցին։ Քանի որ դա մի եթերաշրջան էր, ես էլ չէի անում իմ մաքսիմումը, հերթը հասավ  ուրիշներին։ Այդ շրջանում նոր էի հիմնել PINK TV–ն ու իմ առաջնահերթությունների մեջ  ավելի շատ դա էր։ Ուսուցողական շրջան էր։ «Արմքոմեդի»–ում մնալը գուցե ինձ չտար այն, ինչ ունեմ հիմա։

 

Մի առիթով նշել եք, որ առավել գնահատելի է այն, ինչը հեշտ չես ձեռք բերել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել հասնելու համար այն կետին, որում հիմա եք, ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել։

 

–Չեմ կարծում, որ հիմա իմ կյանքի այն կետն է, երբ շատ բաների եմ հասել։ Ամեն դեպքում ինքս ինձ համար ունեմ ձեռքբերումներ։ PINK TV–ում փորձ ձեռք բերելու փուլը եղել է կյանքիս ամենալավ շրջանը։ Ես շատ հավակնոտ էի, ձգտում էի միանգամից ունենալ ինչ–որ բան, չէր ստացվում, էլի էի ձգտում, էլի չէր ստացվում... Փորձել եմ լինել ինչ–որ տեղերում, որոնց պատրաստ չէի կամ ուղղակի իմը չէին։ Ինչ–որ բանի հասնելու ձգտումը քեզ տանում է տարբեր տեղեր։ Գուցե, ինչ–որ բան չստացվի, հիասթափվես, շատ մեծ գումարներ չաշխատես, բայց դա քեզ հնարավորություն է տալիս ճանաչելու քո ոլորտը։ Երբ հայտնվում ես այնտեղ, որն իրոք քոնն է, հասկանում ես, որ եթե այդ ճանապարհը չանցնեիր, չունենայիր վատ, քեզ դուր չեկած ռեպորտաժներ կամ չստեղծեիր ինչ–որ բան, որից եկամուտ չունեիր, գուցե պատրաստ չլինեիր, այն կետին, որում, օրինակ, հիմա ես եմ։

 

 

Բնավորությանդ ո՞ր գծերն են օգնում, որո՞նք են խանգարում առաջ գնալ։

 

–Առաջին հերթին օգնում է համառությունը։ Եթե ինձ մոտ մի բան չի ստացվում, նորից եմ փորձում։ Օգնում է ներքին ազատությունը։ Լրագրողը, հատկապես, «Լավ երեկոյի» լրագրողը պետք է  ներքին ազատություն ունենա, պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։ Երևի, խանգարում է այն, որ ես մի քիչ պերֆեկցիոնիստ եմ, ձգտում եմ կատարյալի ու, երբեմն, լավը կարող է չբավարարել ինձ։ Մի քիչ էլ շատ եմ խորանում ամեն ինչի մեջ`ազգային մտածողության հայու գեներն են, բայց ժամանակի հետ կանցնեն։)

 

Այս փուլում ի՞նչը չի բավարարում Ձեզ, որը պետք է շտկեք։

 

–Քանի որ ինքս եմ ասում ինձ խանգարող գծերը, կարողանում եմ ղեկավարել դրանք։ Այս շրջանում դեռ  ամեն ինչ լավ է ինձ համար։ Բնականաբար, սրանից լավ էլ է լինում, սակայն այս պահի համար ինձ գոհացնում է իմ տեղը։

 

–Մարդիկ սկսել են վախենալ Ձեզանից։) Իսկ Դուք ինչի՞ց կամ ումի՞ց եք վախենում։

 

– Ես համարձակ մարդ եմ։ Աշխատանքի շրջանակներում ավելի համարձակ եմ,  վախերս մնում են անձնական դաշտում, որոնք դժվար տեսանելի են մարդկանց։

 

Փոքր ժամանակ երկրաշարժից էի վախենում, միջատներից։ Գլոբալ վախեր չունեմ։ Մարդիկ վախենում են մահանալուց, ինչ–որ մեկից հարցազրույց վերցնելուց, ձախողվելուց կամ մենակ մնալուց։ Ես նման վախեր խորացված չունեմ։

 

 

–Իսկ անձնական կյանքում ի՞նչն է խանգարում Ձեզ համարձակ լինել։

 

–Երևի, աղջիկ լինելը։ Գուցե հնչի ինչպես գենդերային անհավասարության ջատագովի կարծիք, բայց կարծում եմ, որ տղաներն ավելի նախաձեռնող պետք է լինեն։

 

–Այնուամենայնիվ, Ձեզ հիմա ավելի շատ ընկալում են որպես համարձակ աղջիկ, էկրանին ստեղծված կերպարն ամենուր ուղեկցում է Ձեզ։ Դա խանգարո՞ւմ է։

 

–Այդ կերպարը գրված չէ, այն ձևավորվել է իմ հատկանիշների վրա։ Առանձնապես խնդիրներ չեմ ունենում։ Գուցե, առօրյայում ինձ չճանաչող մարդիկ մտածում են, որ հիմա պետք է անհարմար հարցեր տամ, բայց դա ինձ այդքան էլ չի խանգարում։

 

–Արուս, կարճ ժամանակում հայտնի դարձաք, ինչը, ըստ էության, սահմանափակում է ազատությունը։ Հայտնիությունն ավելի շատ խանգարո՞ւմ է, թե օգնո՞ւմ։

 

– Ինձ մոտ անցումը շատ կտրուկ եղավ։ Արամի ու Գարիկի մասնակցությամբ «Լավ երեկոն» չէր  կարող մասսայական չլինել։ Միանգամից զգացի նախագծի ազդեցությունն ու չհասցրի հասկանալ` լա՞վ է, թե՞ վատ։

 

Շատ հաճելի է, երբ քեզ չճանաչող մարդիկ տեսնում ու գնահատում են աշխատանքդ։ Դա մոտիվացիա է աշխատելու, նոր մտքերի համար։ Բացասական կողմը, երևի, այն է, որ անձնական տարածքդ գնալով նեղանում է։ Ուզած–չուզած ստիպված ես միշտ պատրաստ լինել հանրության առաջ ներկայանալու` թե՛ արտաքնապես, թե ՛հոգեպես, թե՛ տրամադրությամբ։ Չես կարող քեզ շատ ազատ պահել, որովհետև ուզես, թե ոչ մարդիկ «աչքի տակով» հետևում են քեզ։

 

 

–Աստղային հիվանդության մասին խոսելիս բոլորն ասում են, որ իրենց շրջանցել է, թեև այս կամ այն կերպ հասնում է, գրեթե, բոլորին։ Մտածո՞ւմ եք` ինչպե՞ս պահել սահմանն ու «պաշտպանվել»։

 

–Հնարավոր չէ այդ մասին չմտածել, որովհետև բոլոր ընկերներդ ասում են` վայ, աստղայինդ տարել է։ Ավելի շատ մտածում ես` ինչպես հարմարվել մարդկանց վերաբերմունքին։ Մտերիմներիցդ շատերը սկսում են ինչ–որ վերապահումներ ունենալ քեզ հետ, փորձել պաշտպանել քեզ դրանից։ Եթե ինքդ քեզ լավ ես ճանաչում, գիտես` քեզ ինչ է սպառնում, ինչ` ոչ։ Ինքս ինձ լավ իմանալով` ես, գոնե, գիտեմ, որ իմ հիմնական սկզբունքները չեն փոխվելու։ Չեմ բացառում, որ ինչ–որ փոփոխություններ կլինեն, բայց գիտեմ, որ դա ինձ չի վնասի։ Փորձում եմ պահպանել անձնական, ընկերական, մարդկային հարաբերություններն ու թույլ չտալ, որ  աշխատանքն ազդի դրանց վրա։

 

–Հայտնի դառնալուց հետո շրջապատում ոմանք սկսում են հատուկ նշանակություն տալ սովորական քայլերին ու հեռանում են, ոմանք ձգտում են հայտնվել հաջողություն գրանցած մարդու կողքին։ Ընկերական շրջապատդ փոփոխություն կրե՞լ է։

 

–Ես ունեմ մի քանի շատ մտերիմ ու սիրելի ընկերներ, որոնց հետ ընկերությունը հիմնված է ոչ թե զուտ սոցիալական պահանջ բավարարելու, այլ իրար մոտ որակների, աշխարհայացքների վրա։ Քանի որ հիմքն ամուր է, կորուստներ չեն եղել։ Համալրում եղել է, որովհետև սկսել եմ աշխատել շատ լավ մարդկանց հետ, որոնց հետ աշխատանքի ընթացքում ընկերացել եմ, սկսել եմ սովորել իրենցից։

 

 

–Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել եք։

 

–«Վիտամինի» թիմից շատ բան եմ սովորել։ Շատ բան սովորել եմ Ռոբից` որպես ոլորտի գիտակ։

 

Սովորել եմ տարանջատել քեզ համար  ծիծաղելի հումորը, հանրությանը ծիծաղեցնող հումորից։ Սովորել եմ լինել ավելի ինքնավստահ, ամեն ինչ ավելի ճիշտ արժևորել։ Ես շատ եմ խորանում ամեն ինչի մեջ, բայց այս ընթացքում սովորել եմ «թեթև տանել», լրագրողի համար շատ կարևոր բան եմ սովորել` մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ։ Սովորել եմ աշխատանքն անձնականից տարանջատելու արվեստը ու, երևի, մի քիչ ինքնագնահատականս է բարձրացել։

 

–Որքան էլ սիրեք աշխատանքը, դրանից ևս հանգստանալու կարիք է լինում։ Ո՞ւր եք փախչում աշխատանքից հանգստանալու համար և ինչպե՞ս եք կազմակերպում հանգիստը։

 

–Շատ ճիշտ է։ Ես շատ քիչ մարդու եմ ճանաչում, որ իմ չափ սիրում են իրենց աշխատանքը, սակայն դեկտեմբերի վերջին, երբ ամփոփում էինք աշխատանքը, զգում էի, որ սպառված եմ  բոլոր առումներով։ «Լավ երեկոյի» առաջին եթերաշրջանը շատ հագեցած էր։ Երբ դու ստեղծագործական աշխատանք ես անում, ոչ մի անգամ վատը լինելու իրավունք չունես։ Ամանորից հետո ընկերներիս հետ գնացինք Վրաստան` հանգստանալու։ Զգում էի, որ ինձ ոչինչ չի կարող տպավորել, որովհետև ուղղակի ուզում էի փակվել 4 պատի մեջ ու ոչինչ չանել։ Երբեմն, պետք է երկրից գնաս, հատկապես, երբ զգում ես, որ քեզ ճանաչում են ու փողոցում քեզ զգում ես ինչպես եթերում։ Արտերկրում դու կարող ես, օրինակ, առանց դիմահարդարման դուրս գալ ու անել ինչ ուզում ես։

 

 

–Հանգիստն ասոցացվում է միայն քնելու հետ, թե՞ կան զբաղմունքներ, որոնք Ձեզ թարմացնում են։

 

–Ասում են` պասիվ աշխատանք ունեցող մարդիկ ակտիվ հանգիստ են ունենում և հակառակը։ Ես միշտ շատ  ակտիվ եմ եղել, սակայն դրանից հետո պասիվ հանգիստ եմ ուզում։ Դրանից դուրս ես տարբեր զբաղմունքներ ունեցող մարդ եմ։ Հիմա արձակուրդի շրջան է, ես գրում եմ իմ բլոգում, հոգեբանական գրքեր եմ կարդում, ուսումնասիրում, շատ եմ սիրում նկարել, լողալ, սակայն այդ ամենը պետք է լինի լիարժեք  հանգստից հետո։

 

–Մարդու լսած երաժշտությունը շատ բան է պատմում իր մասին։ Հանգստի ժամանակ ո՞ր երաժշտությունն է միշտ ուղեկցում Ձեզ։

 

–«Նեմրան» ինձ համար միայն երաժշտություն չէ։ Ես իրենց սկսել եմ լսել կյանքի որոշակի փուլերում, որոնք ինքնաճանաչողական էին։ Ակտիվ աշխատանքից հետո, երբ ուզում ես ինքդ քեզ վերադառնալ, պետք է ունենաս հարազատ երաժշտություն, որը քեզ հետ եղել է այն ժամանակ, երբ չես եղել այդ աշխատանքի մեջ։ Մի առիթով խմբի մենակատարի` Վանի հետ զրույցի ընթացքում հասկացա, որ «Նեմրան» ինձ համար այն երաժշտությունն է, որն օգնում է ինքս ինձ հետ մենակ մնալ ու հանգստանալ։

 

–Իսկ հաճա՞խ եք Ձեզ հետ մենակ մնալու կարիք ունենում։

 

–Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է, որպեսզի մարսես քո ապրած ինչ–որ շրջան, կարողանաս հետևություններ անել։ Ես կարևորում եմ շաբաթվա, օրվա մեջ ինքս ինձ հետ մնալու ժամանակահատվածը։

 

 

–Արուս, ի՞նչ հեռանկարներ ու ապագա եք տեսնում ձեզ համար։

 

–Չեմ սիրում խոսել երազանքների ու ապագայի մասին, որովհետև ծրագրերը բարձրաձայնելը պարտավորեցնում է կատարել դրանք։ Աշխատում եմ դրանք պահել իմ մեջ։ Եթե ստացվի այնպես, ինչպես ուզում եմ, կխոսեմ այդ մասին, եթե ոչ, իմ մեջ  հանգիստ կլինեմ, որ ոչ մի պարտավորություն չունեմ։ Գուցե մենք մեծ բաների ենք ձգտում, որոնց մասին բարձրաձայնելը կարող է էգոիստական թվալ։

 

–Արդյոք ամենամեծ պարտավորությունն առաջին հերթին ինքներդ Ձեր առաջ չունեք։

 

–Նաև։ Երբ պարտավորված ես քո առաջ, այլ է. դու փորձում ես ձգտել դրան, սակայն սահմաններ չես գծում։ Երբ դա դառնում է հանրությանն իրացված տեղեկություն, հավելյալ պատասխանատվություն է ավելանում։

 

–Հայաստանում երիտասարդներն ավելի հաճախ իրենց ապագան տեսնում են արտերկրում։ Ձեր ապագան կապում եք Հայաստանի՞, թե՞ արտերկրի հետ։

 

–Կարծում եմ` ամեն մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի համար։ Պետք չէ հաջողությունները կամ ձախողումները կապել երկրի հետ։ Աշխարհի շատ հաջողակ մարդիկ տարբեր ծայրերից են։ Հաստատ տեղերը չեն պայմանավորել իրենց հաջողությունը։ Ավելի լավ կլինի, եթե մենք հենվենք ինքներս մեր հնարավորությունների վրա։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին