«Քանի դեռ քեզ սիրում են, պետք է գնահատես պահը». Քրիստինե Պեպելյանի համերգի հետաքրքիր ու տպավորիչ պահերը
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը տևական դադարից հետո Վալենտինի օրվա առթիվ մենահամերգ ունեցավ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Քրիստինեի գործունեության հիմքում սերն է` ռոմանտիկ երգերը, այնպես որ, օրվա ընտրությունը պատահական չէր։ Երգչուհին ներկայացրեց իր լիրիկական ու ռոմանտիկ երգերը, հուզեց հանդիսատեսին ու ստիպեց երգել իր հետ։
Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը։ Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ նախապատրաստվել էր ռոմանտիկ երեկոյի, բայց հանդիսատեսի տրամադրությունը ստիպել է վերանայել ծրագիրը։
«Հետաքրքրիր ստացվեց։ Ես պլանավորել էի, որ ամեն ինչ պետք է լինի շատ լիրիկական, ռոմանտիկ, սակայն իրավիճակը փոխվեց ու պարզվեց, որ մարդիկ պատրաստ են նաև պարելու։ Ես չէի մտածել, որ իրենք կհամաձայնեն պարել Վալենտինի օրը, բայց արի ու տես, որ ամեն ինչ եղավ հակառակը։ Ստիպված եղա կրկնել մի քանի ռիթմիկ գործեր։ Շատ էմոցիոնալ օր ունեցա։ Շնորհակալ եմ, որ հանդիսատեսը վերադարձրեց ինձ այդ էմոցիաները, որովհետև ես իմ բոլոր էմոցիաները դատարկվելու աստիճան տվեցի իրենց։ Դահլիճում ներկա էին նաև իմ գործընկերները՝ Ավետ Բարսեղյանը կնոջ հետ, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Արամեն և Աննան։ Հաճելի էր իրենց տեսնել իմ կողքին»,– ասաց երգչուհին։
Անդրադառնալով օրվա ընտրությանը՝ Քրիստինեն նշեց, որ անկախ նրանից, թե ինչ քննարկումներ են ծավալվում Վալենտինը նշել-չնշելու հետ, ինքն ուրախ է, որ տոնը սիրո առթիվ է։
«Կարծում եմ` միայն այն, որ գաղափարը սիրո մասին է, պետք է նպաստի նշել օրը` անկախ նրանից, թե որտեղից է ծագել այն։ Սա ևս մի անգամ լավ էմոցիաներ ունենալու առիթ ու հնարավորություն է։ Ես կողմ եմ բոլոր այն երևույթներին, որտեղ սեր կա։ Ամեն ինչում սեր պետք է լինի` կլինի աշխատանք, ընկերություն, թե այլ բան, պետք է հիմքում սեր լինի. Հակառակ դեպքում նշանակում է՝ ինչ–որ բան սխալ է ստացվում։ Ես ամեն ինչ անում եմ սրտով։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ սրտիս հետ գնալու։ Ուզում եմ մարդիկ սիրով ապրեն։ Կյանքը շատ կարճ է։ Պետք է շատ կարողանաս սիրել, տալ էմոցիաներդ, ազնիվ լինել։ Իմ երգերը հիմնականում սիրո մասին են։ Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում սիրո պատմություններ ունեն, շատ դեպքերում դրանք խաչում են իմ երգերի հետ։ Ես ուրախ եմ, եթե ստացվում է»,- նշեց Քրիստինեն։
Դադարից հետո մենահամերգն առավել զգացմունքային էր և՛ երգչուհու, և՛ նրա երկրպագուների համար։ «Երեկոն, իսկապես, տպավորիչ էր ինձ համար։ Սա մեր պատմությունն է։ Հանդիսատեսի հետ ամեն հանդիպումը գնահատել է պետք, որովհետև ամեն ինչ ժամանակի հարց է` օրն անցնում է, ամեն ինչ` օրվա հետ։ Քանի դեռ քեզ սիրում են, կողքիդ են ու ուրախանում են քո ներկայությամբ, պետք է շատ բարձր գնահատես պահը։ Երբ դադարներից հետո մեծ ծրագրով դուրս ես գալիս բեմ, վայրկյաններ անց թվում է՝ չի եղել այդ դադարը։ Տպավորություն է, որ վերջին հանդիպումը մի քանի օր առաջ էր։ Դա շատ հաճելի փաստ է։ Համերգի ամենատպավորիչ պահերից մեկը նոր երգիս պրեմիերան էր։ Արամ Ավագյանի երաժշտությամբ, Ավետ Բարսեղյանի խոսքերով «Սիրել, թե ատել» գործը շատ գեղեցիկ է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ «Մայրիկը» երգեց դահլիճը»,– ոգևորությամբ նշեց երգչուհին։
Քրիստինեն երկար ժամանակով չի կորչում լսարանի տեսադաշտից, սակայն ունենում է գործունեության ակտիվ ու պասիվ փուլեր։ Ասում է՝ թեև արտաքուստ կարող է պասիվ լինել, սակայն միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ է։
«Կուլիսային կյանքում միշտ ակտիվ եմ, իսկ հանրային դադարներն ինձ պետք են։ Չգիտեմ` մյուսներն ինչով են առաջնորդվում, բայց ես կարծում եմ, որ այսօր երգիչների, երաժշտության տարատեսակ ժանրերի մեծ ընտրության մեջ մարդկանց պետք է այդ դադարը։ Ինձ այդ էմոցիաները պետք են լիցքավորվելու, նորից մտածելու, նոր գաղափարների համար։ Դրանք անհրաժեշտ շրջաններ են, առանց որոնց չեմ կարող։ Ես աշխատանքից հանգստանալու կարիք շատ չեմ ունենում, որովհետև սա ինձ համար այն աշխատանքն է, որին ոչինչ չի կարող փոխարինել։ Ես երջանիկ եմ այս աշխատանքով։ Չես կարող ցանկանալ հանգստանալ մարդկանց սիրուց։ Ընդամենը կարող ես ֆիզիկապես հանգստի կարիք ունենալ»,– նկատեց նա։
Երգչուհու մեծ մենահամերգը Երևանում 2012–ին էր։ 6 տարի անց Քրիստինեն պատրաստ է նոր մենահամերգ ունենալ, որը նախատեսում է 2018–ին։ Մինչև այդ, պատրաստվում է նկարահանել «Սիրել, թե ատել» երգի տեսահոլովակը։ Քրիստինեն հայտնեց, որ այժմ քննարկվում են տեսահոլովակի սյուժեի տարբերակները։
Լուսանկարները` Շուշան Անտոնյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից