«Չեմ սիրում խոսել իմ սխալների մասին». Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ ունեցած խնդիրները հաղթահարելու իր տարբերակի և Վալենտինը միասին չնշելու պատճառի մասին

17:27 • 13.02.18



 

Դեկտեմբերին  Tert.am Life–ը հարցազրույց ներկայացրեց Լիլիթ Բաբասյանի հետ, ով առաջին անգամ խոսեց ընտանեկան խնդիրների մասին։ Ամիսներ անց այս թեման շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Լիլիթն ու Ալեքսանդրը լիարժեք չեն հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վալենտինի օրվան ընդառաջ  Tert.am Life–ն Ալեքսանդրի հետ զրուցել է սիրո, խնդիրների, ընտանիքի մասին։

 

Վալենտինի օրը զույգը միասին չի նշելու, քանի որ Լիլիթը Մոսկվայում է։ «Լիլիթը կվերադառնա 3 օրից։ Մոսկվայում սեմինար պետք է անցկացնի, բայցի այդ, մեր երեխային պետք է տանեինք հերթական հետազոտությանը։ Ես կպատրաստեմ Լիլիթի նվերը և իր վերադարձից հետո, անպայման, կնշենք Սիրո տոնը, թեև ես ավելի կարևորում եմ Սուրբ Սարգսի տոնը, որը միասին ենք անցկացրել»,– ասաց Ալեքսանդրը։

 

Վերջերս Ալեքսանդրը նոր մեքենա էր նվիրել կնոջը։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե որքանով են նվերներն օգնում  սիրաշահել Լիլիթին։ «Հաճախ ոչ թե նվերի թանկարժեքությունն է ազդում Լիլիթի վրա, այլ էմոցիոնալ մասը։ Ես շատ եմ թանկարժեք նվերներ մատուցել Լիլիթին, սակայն հասկացել եմ, որ իրեն հետաքրքրում է նվերի մեջ եղած զգացմունքը։ Նա մինչև հիմա խոսում է մեր երկրորդ հարսանիքի մասին։ Կարծում եմ` դա ավելի ազդեցիկ է։ Մեքենան կվարի, մի քանի տարուց նորը կգնի, իսկ զգացմունքների մասին միշտ կհիշի»,– ասաց դերասանը։

 

 

Ինչ վերաբերում է առկա խնդիրներին` Ալեքսանդրն ասաց, որ ինքը խնդիրներ չի հաղթահարում, դրանք, ինքնըստինքյան, լուծվում են, որովհետև այնպիսի խնդիրներ չեն, որոնք հաղթահարման  կարիք ունեն։ Դիտարկմանը, որ Լիլիթի մոտ հիմա էլ նկատելի է, որ ամեն բան նախկինի պես հարթ չէ, նա պատասխանեց. «Լավ հարաբերությունների ընթացքում խնդիրները հարթվում, գնում են։ Տարաձայնությունները երեխայի ծննդից հետո սկսվեցին, որոնք ժամանակի հետ անցան, գնացին։ Ինչ–որ առումով, խնդիրներ առաջացրին գերուշադրությունն ու սերը։ Ես բազմաթիվ հայրերի եմ ճանաչում, որոնք շատ են սիրում իրենց երեխաներին։ Ես ոչ թե շատ եմ  սիրում, այլ պաշտում եմ իմ երեխային, ինչի արդյունքում տուժում են մեր հարաբերությունները։ Լիլիթն այնքան ուշադիր է, որ եթե ասում եմ` ուշադիր եղիր, նեղվում է, ասում է` սրանից ավելի ի՞նչ անեմ։ Ինքը նեղվում է, որ այդքան բան անելուց հետո էլի պահանջում եմ, բայց ես իմ տեսակով շատ պահանջկոտ եմ, ես սիրում եմ ավելի շատ ստանալ, պահանջել։ Գուցե դա վնաս է, բայց ես այդ տեսակն եմ ու չեմ պատրաստվում փոխվել։ Երեխան շուտով դպրոց է գնալու, չեմ կարծում, որ մեր ունեցած անհամաձայնությունները գլոբալ լուծման կարիք ունեցող խնդիրներ են։ Միգուցե, Լիլիթն իր խնդիրներն ավելի դժվարությամբ է հաղթահարում, քան ես։ Որպես կանոն` ես խնդիրները լուծում եմ արագ և որակով»։

 

Ալեքսանդրն ուզում է երկրորդ անգամ հայր դառնալ, իսկ Լիլիթը նշել էր, որ վախենում է, նույնիսկ, լսել երկրորդ երեխա ունենալու մասին` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առաջացան առաջին երեխայի ծննդից հետո։ Նրան անհանգստացնում է այն, որ նույնիսկ առաջին երեխայի դաստիարակության շուրջ վերջնական համաձայնության չեն գալիս։

 

 

«Երեխա ունենալը պարտադիր է նաև մեր երեխայի համար, որպեսզի էգոիստ չմեծանա։ Քանի որ ես իր հետ եմ, Լիլիթը վախենալու խնդիր չունի,– ասաց Ալեքսանդրը, իսկ դիտարկմանը, որ վախերը պայմանավորված են հենց իր հետ ունեցած տարաձայնություններով, պատասխանեց,– Դա կապված էր առաջին երեխայի հետ։ Դու քո փորձի, քո ընտանիքի, քո սխալների վրա ես սովորում։ Երկրորդ երեխայի առկայության դեպքում նույն սխալները չենք գործելու, որովհետև դա կլինի ոչ թե սխալ, այլ անխելքություն»։

 

Ալեքսանդրը, սովորաբար, չի ընդունում կամ դժվարությամբ է ընդունում իր սխալները։ Հարցին, այս դեպքում գիտակցո՞ւմ է իր սխալը, ո՞րն է այն, պատասխանեց. «Ես չեմ սիրում խոսել իմ սխալների մասին, չեմ էլ պատրաստվում։ Երբ ես հասկանում եմ, որ սխալ եմ արել, իմ արարքներով շտկում եմ դա, ոչ թե խոսում եմ այդ մասին։ Լիլիթին էլ չեմ ասում` սխալվել եմ։ Ես գերադասում եմ իմ արարքներով  ապացուցել, որ հասկացել եմ սխալս ու այլևս չեմ անի։ Պարզապես խոսելը ոչնչի չի բերի, պետք է գործ անել»։

 

Դերասանը երբեք դեմ չի եղել, որպեսզի իր ընտանիքը լինի հանրության ուշադրության կենտրոնում, սակայն նրան ճանաչող մարդիկ կարող են նկատել, որ դերասանն ավելի շատ սիրում է խոսել դրականի մասին և ցույց տալ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է։ Լիլիթն, ընդհակառակը, անկեղծորեն խոսում է տվյալ պահին իր հոգեվիճակի մասին։

 

 

«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս, որ Լիլիթն այդպես է վերաբերում հարցերին, խոսում է այն թեմաների մասին, որոնց մասին չարժե խոսել, սակայն ես չեմ ուզում բռնանալ իր մարդ տեսակի վրա։ Ես դեմ եմ այդ հարցերը բարձրաձայնելուն ոչ թե այն պատճառով, որ դա սխալ եմ համարում, պարզապես, ես այլ տեսակի մարդ եմ։ Եթե ես ցանկանամ, որ Լիլիթը բացարձակ չխոսի, այնպես կանեմ, որ չխոսի, բայց չեմ անում։ Պահ է գալիս, ես նախանձում եմ Լիլիթի անկեղծությանը, դրա համար, եթե նույնիսկ ինձ դուր չի գալիս, ես դա սխալ չեմ համարում և չեմ բռնանում»,– ասաց նա։

 

Դերասանը վստահեցնում է, որ անկախ բոլոր տարաձայնություններից սերը չի տուժում, ըստ նրա, հենց սերն է այն ուժը, որն իրենց միասնական է պահում։ «Մեր հարաբերություններում սերն առաջին տեղում է։ Հենց սիրո շնորհիվ է, որ մեր հարաբերություններն այսքան ամուր են և մենք միասին ենք»,– նկատեց նա։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները