«Երբեք չէի լսել, որ հայ երգչի տեսահոլովակը գողանան». Ժոռ Դիլբարյանը` ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակի գողության և առաջիկա անելիքների մասին

14:17 • 10.02.18



 

Երգիչ Ժոռ Դիլբարյանը հանրությանը վաղուց է ծանոթ։ Թեև հանդիսատեսը նրան ճանաչում է, գնում համերգներին, հրավիրում կորպորատիվ երեկույթների, երգչի  մասին տեղեկություններ, գրեթե, չկան։ Ասում է` չի սիրում խոսել իր մասին։ Այնուամենայնիվ, երգիչը Tert.am Life–ին պատմել է իր գործունեության, առաջիկա անելիքների և ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակը գողանալու մասին։

 

Երաժշտական գործունեության մասին

 

Ժոռը պատմեց, որ մանկուց է երգել, բայց երաժշտական գործունեություն, որպես այդպիսին, սկսել է 2002 թվականից։ «Առաջին ձայնասկավառակս թողարկել եմ բանակից վերադառնալուց հետո՝ 2002–ին։ Դա ինձ համար առանձնահատուկ աշխատանք էր` կոչվում էր «Ինչ անեմ»։ Այն ինձ ճանաչում բերեց։ Հետագայում ունեցա հիթեր` «Ժամ ու տարի», «Շտապիր սիրել», «Մնա, մնա», սակայն այդ ձայնասկավառակն առանձնահատուկ էր։ Գուցե, զարմանալի թվա, սակայն ամբողջ կյանքում միայն երաժշտությամբ եմ զբաղվել։ Եղբայրս` Վարուժոն, ևս երաժիշտ է։ Մենք ունենք մեր ձայնագրման  ստուդիան»,– պատմեց նա։

 

Ժոռը կարևորում է, որ լսարանին ներկայանում է հեղինակային երգերով։ Ըստ նրա` երբ ներկայացնում ես այն, ինչ ինքդ ես գրել, ավելի խորն ես զգում երգը։ Երբևէ չի համագործակցել այլ հեղինակների հետ,  սակայն նշեց, որ պատրաստ է համագործակցել։

 

 

«Ինձ, գրեթե, ամեն օր նոր երգեր են ուղարկում, սակայն ես պետք է ներքուստ զգամ երգը։ Հակառակ դեպքում, անգամ, եթե հասկանամ, որ հիթ է, չեմ կատարի։ Ես առաջին հերթին պետք է երաժշտությունը զգամ։ Ինքս էլ ստեղծագործելիս  նախ երաժշտությունն եմ գրում, հետո խոսքերը։ Ցավոք, հիմա երգն էլ է դարձել բիզնես։ Նախկինում ինչ–որ երգ գրելիս չէիր մտածում` հիթ կդառնա՞, թե՞ ոչ։ Քո գրած 10 երգից երկուսը կարող էին ավելի հիթային լինել, սակայն դու պարտադրված չէիր, անպայման, հիթեր  ներկայացնել։ Հիմա պետք է նաև հաշվի առնել, թե երգը որքանով է նպատակահարմար բիզնես տեսանկյունից։ Ես պայքարում եմ, որպեսզի լսարանին ներկայացնեմ նաև այն երգերը, որոնք զգում եմ, սակայն, ինչ խոսք, հաշվի եմ առնում  պահանջարկը»,– ասաց նա։

 

Երգիչը խոստովանեց, որ լինում են անկումային փուլեր, երբ ստեղծագործելու ցանկություն չի ունենում։ «Ստեղծագործելը պայմանավորված է տրամադրության, կյանքի տվյալ փուլի հետ։ Եղել է շրջան, երբ 2-3 տարի դադար ունեցա` չէի ստեղծագործում, չէի ձայնագրվում, ակտիվ չէի։ Նախորդ տարվանից կրկին անցել եմ աշխատանքի ու շատ անելիքներ ունեմ։ Կարծում եմ` եթե այդ շնորհքը քեզ ի վերուստ է տրված, չի կորչի»,– նկատեց երգիչը։

 

Այս տարիների ընթացքում Ժոռը երբևէ չի ներկայացել զուգերգով։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք սկզբունքային է զուգերգերով չներկայանալը. «Ես միշտ մտածել եմ, որ զուգերգը պետք նպատակային լինի։ Պետք է համապատասխան երգ լինի, ձայնային տեմբրները համահունչ լինեն։ Եթե հետաքրքիր երգ գրեմ, որը զուգերգով ավելի գեղեցիկ կհնչի, կներկայանամ որևէ երգչի կամ երգչուհու հետ։ Այս պահին նման ծրագրեր դեռ չունեմ»։

 

 

Դադարից հետո վերադարձի մասին

 

2017-ը երգիչն արդյունավետ տարի է համարում` թողարկել է 2 տեսահոլովակ, ձայնագրել է 3 նոր երգ, Թաթայի և Արմենչիկի հետ համերգ է ունեցել Լաս Վեգասում։

 

«Ինձ համար առանձնահատուկ համերգ էր, քանի որ նույն բեմում ելույթ ունեցա այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Թաթան, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Ֆրանչեսկա Ռամիրեսը։ 6000 հայի առաջ ելույթ ունենալը մեծ քննություն էր։ Դա իմ առաջին համերգն էր այդքան  հանդիսատեսի առջև։ Շատ ջերմ մթնոլորտում անցավ։ Հանդիսատեսը հայավարի քեֆ էր անում»,– պատմեց նա։

 

Ժոռը կարևորում է նաև այն, որ 2017–ին 2 տեսահոլովակ է ներկայացրել «Իմ արև» և «Չիմանամ» երգերի հիման վրա. «Առաջիկայում սպասվում են նոր երգեր։ Հուսով եմ` 2018-ին մի քանի տեսահոլովակ կունենամ։ Մինչև տարեվերջ ուզում եմ ձայնասկավառակ թողարկել։ Մի քանի օրից հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր տեսահոլովակ։ Իմ «Մնա, մնա» երգն ավելի ռիթմիկ ենք ներկայացրել։ Այն առաջին անգամ թողարկել էի 2013–ին։ «Մնա, մնա»–ն մինչև հիմա իմ երգացանկի սիրված երգերից մեկն է, մինչև հիմա երգում եմ առիթներին։ Վստահ եմ, որ երգը նոր կյանք կստանա։ Հետաքրքիր տեսահոլովակ ենք նկարահանել։ Ես չեմ լինելու տեսահոլովակում, բայց գաղափարը հետաքրքիր է»։

 

 

Տեսահոլովակի գողության մասին

 

Երգչի` թոփ-մոդել Քեյթ Ավրամչիկովային մասնակցությամբ  «Իմ արև» տեսահոլովակի կադրերը գողացվել և օգտագործվել են ռուս դիջեյների տեսահոլովակում։

 

«Իմ տեսահոլովակի կադրերը սև ու սպիտակ տարբերակով օգտագործված էին ռուս դիջեյների տեսահոլովակում։ Ես երբեք չէի լսել, որ հայ արտիստներից որևէ մեկի տեսահոլովակը գողանան։ Մենք կապ հաստատեցինք իրենց հետ, պարզվեց, ֆրանսիական մոդելային գործակալություններից մեկն է իրենց վաճառել այդ կադրերը։ Գործակալն իրեն այնպես պահեց, կարծես, հենց իրենց կադրերն էին։ Ուզում էի դատական գործ սկսել։ Vimeo–ում բողոքարկեցինք, անմիջապես ջնջեցին տեսահոլովակը։ Մոդելային գործակալությունից մենեջերիս գրել էին` ինչպես ֆրանսիացիներս ենք ասում` պատերազմը պարտված է, բայց դեռ ավարտված չէ։ Հիմա սպասում եմ, գուցե մյուս տեսահոլովակներս գողանան։) Միայն իրենց պահվածքի համար ուզում էի դատական գործ սկսել, սակայն ժամանակի սղության առումով բավարարվեցի հեղինակային իրավունքը վերականգնելով։ Տղաներն էլ խնդրեցին, որ Youtube–ին չբողոքենք, քանի որ բավականին շատ դիտումներ ունեին, փոխարենն իրենք ավելացրին օրիգինալ  տեսահոլովակի լինկը»,– ասաց նա։

 

Ժոռը նշեց, որ այս տեսահոլովակն իրենց համար բավականին ծախսատար և աշխատատար է եղել։ «Բոլորը կարծում են, թե Մայամիում կամ  Թայլանդում ենք նկարահանել, իրականում նկարահանել ենք Սևանում` Ճայերի կղզում։ Տեսահոլովակում հիմնականում գրաֆիկական աշխատանք ենք արել։ Արտերկրից մոդել հրավիրելը ծախսատար էր, սակայն աշխատանքը շատ հեշտ էր։ Ես աշխատել եմ մոդելների հետ թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից։ Որևէ մեկի դեմ որևէ բան չունեմ, ամեն մեկն իր ձևով պրոֆեսիոնալ է, սակայն Քեյթն իսկապես շատ  պրոֆեսիոնալ էր։ Դա ոչ միայն իմ, այլև ռեժիսորի կարծիքն էր։ Մենք 24 ժամ անընդմեջ նկարահանում ենք արել, ոչ մի րոպե չի տրտնջացել»,– հիշեց երգիչը։

 

 

Կորպորատիվների մասին

 

«Տարիներ առաջ Հայաստանի տարբեր մարզերում շատ էի հանդես գալիս մենահամերգներով, սակայն վերջին տարիներին ավելի շատ հավաքական համերգներ են լինում։ Ես սիրում եմ բեմում լինել, բեմի էներգիան լրիվ այլ է, բայց հիմա ամեն ինչ գնացել է դեպի կորպորատիվ միջոցառումներ։ Իհարկե, ինքս էլ երգում եմ կորպորատիվներին»,– ասաց նա։ Երգչից հետաքրքրվեցինք` արդյոք ունի հատուկ ռայդեր, որի ապահովման դեպքում միայն կներկայանա կորպորատիվի։ «Բոլոր հարցերով պայմանավորվածություն է ձեռք բերում մենեջերս։ Ես հատուկ նախապայմաններ չունեմ, պայմաններս մինիմալ են, եթե, օրինակ, Հայաստանից դուրս եմ գնում հյուրանոցը, մաքրությունը լավ լինի ու ժպիտի պակաս չլինի»,– ասաց նա։

 

Ժոռի վերջին երգն ավելի պարային է։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք պատրաստվում է երգացանկը համալրել «քեֆային» երգերով, որպեսզի կորպորատիվների պատվերներն ավելի շատ լինեն. «Չգիտեմ` քեֆային են, թե ոչ, բայց ուզում եմ ուրախ երգեր ներկայացնել։ Ինձ մոտ միշտ հիթ են դարձել ավելի ռոմանտիկ, լիրիկական երգերը։ Հիմա ուզում եմ ավելի ուրախ երգեր ներկայացնել»։

 

 

ԱՄՆ–ում չբնակվելու մասին

 

Շատերը կարծում են, թե Ժոռն ԱՄՆ–ում է ապրում։ Նա նշեց, որ իրականում ԱՄՆ–ում եղել է միայն գործնական նպատակներով, ընդ որում` ոչ այդքան հաճախ։ «Եվրոպայում և Ռուսաստանում ավելի շատ եմ եղել։ Գուցե, իմ երաժշտական ոճն էր պատճառը, դեռ 2002–ից մարդկանց մոտ միշտ տպավորություն է եղել, թե ես Հայաստանի հայ չեմ։ Մարդկանց մոտ կարծիք ստեղծվեց, որ ես Հայաստանի հայ չեմ։ Իրականում, ես ծնվել, մեծացել և ապրում եմ  Հայաստանում»,– պարզաբանեց նա։

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները