Ովքե՞ր են «Էլենի օրագրի» ամենաընկերասեր, ամենանյարդային, ամենաբարի դերասանները. բացահայտում են Մաքսը, Էլենը, Լևոնը, Սառան և մյուսները

19:08 • 09.02.18



 

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը արդեն հասցրել է սիրվել լսարանի կողմից։ Tert.am Life–ը եղել է սերիալի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում ոչ միայն լուսանկարներ, այլև բլից հարցազրույցներ անձնակազմի հետ։

 

Tert.am Lifeի «Հարցախույզ» շարքում այս անգամ «տանջել» ենք հեռուստանովելի երիտասարդ դերասաններին և պարզ ու բարդ հարցերով բացահայտել, թե ովքեր են անձնակազմի «ամենաները»։ Ի դեպ, այն, որ Մարիամ Ադամյանն անձնակազմի ամենախենթ անդամն է, ասել են, գրեթե, բոլորը։

 

Անկեղծ ու հումորային պատասխանների միջոցով առաջարկվում ենք իմանալ, թե ինչ տրամադրություն է տիրում նկարահանման հրապարակում։)

 

Սիսիան Սեփանյան

 

Ամենապոզիտիվը  Դավիթ Հակոբյանն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը չեմ կարող ասել` ով է։

Ամենաընկերասերը Հասմիկ Խոջյանն է։

Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։

Ամենաբարին Լիդիա Օռլովան է։

Իմ ամենամտերիմ մարդը  Միկա Ղափլանյանն է։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում ... չկա այդպիսի մեկը։

Ամենաշատն ուշանում է  Միկա Ղափլանյանը (ինձ ասել է, որ ինքն իմ անունն է տվել :))

Ամենաբարդ տեսարանը...  չի եղել այնպիսի տեսարան, որն ընդհանրապես չստացվի։

Ամենավատ նկարահանման օրը  մի քանի օր առաջ էր։ Հիվանդանոցում նկարահանում էինք անում, ես էլ շատ վատառողջ էի։ Երևի, ամենածանր օրն էր, որովհետև ինքնազգացողությունս շատ վատ էր։

Ամենալավ նկարահանման օրն առաջին օրն էր` Լևոնի տանն էինք, տեսարանս Դավիթ Հակոբյանի հետ էր։

Կոնֆլիկտներ... աշխատում ենք խուսափել կոնֆլիկտներից։ Բարեբախտաբար, մեզ մոտ շատ ջերմ, ընկերական մթնոլորտ է։ Չեմ հիշում կոնֆլիկտ։

 

 

Լիդիա Օռլովա

 

Ամենապոզիտիվը Միկա Ղափլանյանն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը Սառայի հայրիկի դերակատարն է`Էրվին Ամիրյանը։

Ամենախենթը Սիսիան Սեփանյանն է։

Ամենաընկերասերը Մաշոկը՝ Մարինկա Խաչատրյանը։

Ամենաբարին Մարիամ Ադամյանն է։

Իմ ամենամտերիմ մարդը  վերջերս` Միկան։ Քանի որ Մարինկայի հետ նկարահանումներն առանձնացել են, ավելի շատ Միկայի հետ ենք լինում։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում  Էրվին Ամիրյանն է։

Ամենաշատն ուշանում է   Սիսիան Սեփանյանը։

Ամենաբարդ տեսարանը... Զորիի հետ առաջին կոնֆլիկտի տեսարանից հետո այնպես էի գոռում, որ ձայնս կտրվել էր։

Ամենավատ նկարահանման օրը մի քանի օր առաջ հիվանդանոցում նկարահանում ունեինք։ Ես էլ զբաղվածություն չէի տվել, մի ռեպլիկ ունեի, որն ասելու համար մոտ 2 ժամ սպասեցի։

Ամենալավ նկարահանման օրն 2 օր առաջ էր։ Դպրոցում նկարահանում ունեինք, շատ ուրախ անցավ։

Կոնֆլիկտներ... երբեմն ադմինիստրատորի հետ են լինում` կապված ժամերի հետ։

 

 

Էդգար Իգիթյան

 

Ամենապոզիտիվը  ձայնային ռեժիսորը` Միշան է։)

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը... բոլորի մոտ էլ կարող է լինել լարվածություն, բայց բռնկվող մարդ չունենք։ Կարող եմ ամենախիստ մարդուն ասել` ռեժիսորն է` Մհեր Խաչատրյանը։

Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։

Ամենաընկերասերը էլի Մարիամ Ադամյանն է։

Ամենաբարին ձայնային ռեժիսորը` Միշան է։)

Իմ ամենամտերիմ մարդը... բոլորի հետ մտերիմ եմ։ Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ բոլորին փորձում  եմ լավ վերաբերել։ Իհարկե, կան մարդիկ, ում հետ շփումը շատ է, բայց էլի չեմ կարող առանձնացնել։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում... չկա այդպիսին։

Ամենաշատն ուշանում է... մեկ–մեկ բոլորս էլ ուշանում ենք, բայց մշտական ուշացող չունենք։

Ամենաբարդ տեսարանը...  նկարահանման  առաջին օրը դժվարությամբ ես մտնում կերպարի մեջ։ Փորձում ես մաքսիմալ լավ ցույց տալ քեզ և մի քիչ դժվար է անցնում։ Ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտանում է։

Ամենավատ նկարահանման օրը...  մի քանի դժվար օրեր են եղել։ Իզայի և Զորիի տանը հյուրընկալվելու օրը բարդ անցավ ու ուշ վերջացրինք։

Ամենալավ նկարահանման օրն առաջին կամ երկրորդ օրն էր, երբ լողավազանի տեսարաններն էինք նկարահանում։ Ամբողջ օրը լողավազանում էիք, նկարահանումից հետո լողացի։ Շատ է տպավորվել։

Կոնֆլիկտներ... ինչպես բոլոր աշխատավայրերում, մեզ մոտ էլ են լինում, սակայն շատ շուտ մոռացվում են, քանի որ փորձում ենք պահել մարդկային, ընկերական շփումը։

 

 

Իննա Խոջամիրյան

 

Ամենապոզիտիվը պիտի լինի ռեժիսորը, որովհետև իր տրամադրությունից կախված է մեր տրամադրությունը։ Մեր ռեժիսորը` Մհեր Խաչատրյանը, աշխարհի ամենապոզիտիվ մարդն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը, որ կարող է լինել նկարահանման հրապարակում, ռեժիսորն է։)

Ամենախենթը Մարիամ Ադամյանն է, ինչի մասին է խոսքը։

Ամենաընկերասերը բոլորն էլ ընկերասեր են, ուղղակի կախված է նրանից, ում հետ կմտերմանաս, ում հետ կպահես գործնական հարաբերություններ։ Մեզ մոտ բոլորն էլ ընկերասեր են։

Ամենաբարիների շարքում Խերանյան Նելլին ու Դավիթ Հակոբյանն են։ Իրենք այնքան բարի ու համբերատար են, որ  ինձ պես երիտասարդ սերնդին սովորեցնում են, ու դա անում են այնքան բարի ձևով, որքան ես, երևի թե, մի քիչ մեծանալուց հետո չեմ կարող։

Իմ ամենամտերիմ մարդը... ամենաջերմ հարաբերությունները Հասմիկ Խոջյանի հետ են։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում... դե հիմա ոնց բացատրեմ:) Չկան մարդիկ, ում հետ շփումը չի ստացվում, կան մարդիկ, ում հետ ուղղակի չես շփվում։

Ամենաշատն ուշանում է   ես` ստաբիլ 10-15 րոպե, սակայն առավոտյան ժամը 9–ին գալու դեպքում։ Եթե կանչեն 12-ին 1 րոպե, անգամ, չեմ ուշանա։

Ամենաբարդ տեսարանը...  այս նախագծում բարդագույն տեսարաններ շատ եմ ունեցել` սկսած առաջին սերիայից` հիդրոֆոբիա ունեմ, ինձ մի քանի դուբլով գցեցին լողավազանը, որն ինձ համար մղձավանջային էր, դասարանում սեղանի մոտ ընկա, հետո` դպրոցի բակում։ Այս սերիալից մարմնիս տարբեր հատվածներում բավականին հետքեր ու վերքեր ունեմ։

Ամենավատ նկարահանման օրը  դպրոցի բակում նկարահանում ունեինք, ինքնազգացողությունս շատ վատ էր։ Նկարահանող խումբը մոտ 40 րոպե սպասել է մինչև կարողացել եմ մի քիչ լավ զգալ ու նկարահանվել։

Ամենալավ նկարահանման օրը ծնունդս էր, երբ ինձ անակնկալ մատուցեցին։)

Կոնֆլիկտներ... վերջին ժամանակաշրջանում չմտաբերեցի կոնֆլիկտ։ Կոնֆլիկտ կարող է լինել միայն ժամանակի պատճառով, երբ ինչ–որ բան չենք հասցնում։ Դրանք կարճ խոսակցություններ են, որոնք կոնֆլիկտ չեմ էլ համարում։

 

 

Մարիամ Ադամյան

 

Ամենապոզիտիվը  օպերատոր Վարդանն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը, երբեմն,  ես եմ ։)

Ամենախենթը Լիդիա Օռլովան է։

Ամենաընկերասերը Էդգար Իգիթյանն է։

Ամենաբարին ռեժիսորի օգնական Լուսինեն է։)

Իմ ամենամտերիմ մարդը  – մի քանի հոգի կան, որոնց հետ ոչ թե շատ մտերիմ եմ, այլ սիրում եմ, երբ իրենք լինում են նկարահանման հրապարակում`  Էդգար Իգիթյան, Լիդիա Օռլովա, Միկա Ղափլանյան, Հասմիկ Խոջյան,  Իննա Խոջամիրյան։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում – կա, բայց չեմ ասի ով է:)

Ամենաշատն ուշանում է   տարօրինակ է, բայց ուշացողներ շատ չկան։ Հիմա ամենաուշացողը ես եմ` 15 րոպե։

Ամենաբարդ տեսարանը...  Երբ ես նկարահանման հրապարակում լինում եմ Մուրադ Նադիրյանի հետ։ Մեզ մոտ ոչ մի տեսարան չի ստացվում, որովհետև մենք միայն ծիծաղում ենք։ Ե՛վ շատ դժվար է, և՛ շատ հաճելի։

Ամենավատ նկարահանման օրը  ամսվա մեջ լինում է մի քանի անգամ, երբ ես պետք է թատրոնի փորձից հասնեմ նկարահանման և ուշանում եմ։ Ինձ համար դա շատ բարդ ու նյարդային է լինում։

Ամենալավ նկարահանման օրն այն օրերն են, երբ ես նկարահանվում եմ Նելլի Խերանյանի հետ։ Ես պաշտում եմ Նելլի Խերանյանին։ Բոլորին կարող եմ ասել, որ ես գժվում եմ իր համար։

Կոնֆլիկտներ... ես չեմ ունենում։ Երբեմն, կարող է ադմինիստրատորի հետ խնդիր լինի` ժամերի հետ կապված, բայց դա շատ արագ մոռանում ենք։

 

 

Միկա Ղափլանյան

 

Ամենապոզիտիվը Մարիամ Ադամյանն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ձայնային ռեժիսոր Միշան է։

Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։

Ամենաընկերասերը Սիսիան Սեփանյանն է։

Ամենաբարին համացանցային մենեջեր Ամինա Ավագյանն է։

Իմ ամենամտերիմ մարդը Սիսիան Սեփանյանը, Մարիամ Ադամյանն ու Ամինա Ավագյանը։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում... ձայնային ռեժիսոր Միշան է, ուզում եմ շփվեմ իր հետ, հետաքրքիր մարդ է, բայց չի ստացվում։

Ամենաշատն ուշանում է  Սիսիան Սեփանյանը։

Ամենաբարդ տեսարանը... երբ Հասմիկ Խոջյանը գրքով 5 անգամ խփեց գլխիս։

Ամենավատ նկարահանման օրը  չի եղել, նույնիսկ 5 ժամ սպասելը հաճելի է։

Ամենալավ նկարահանման օրն բոլորն են։

Կոնֆլիկտներ... անձամբ ինձ հետ չի եղել։

 

 

Մարինկա Խաչատրյան

 

Ամենապոզիտիվը  ես եմ, Մարիամ Ադամյանը, Օլյա Հակոբյանը։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը... բոլորս նյարդային ենք։)

Ամենախենթը Օլյա Հակոբյանն է։

Ամենաընկերասերը Լիդիա Օռլովան է։

Ամենաբարին Էդգար Իգիթյանն  է։

Իմ ամենամտերիմ մարդը   Լիդիա Օռլովան է։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում...  ես բոլորի հետ կարողանում եմ շփվել։

Ամենաշատն ուշանում է չունենք այդպիսին։

Ամենաբարդ տեսարանը... այս նախագծում չեմ ունեցել։ Երևի թե, դպրոցի այն տեսարաններն են, որտեղ շատ ենք։

Ամենալավ նկարահանման օրն առաջին նկարահանման օրն է։ Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում` ավելի դրական ու պոզիտիվ։

Ամենավատ նկարահանման օրը  մի ամիս հետո սկսվեց։) Իրականում` չի եղել։

Կոնֆլիկտներ... իհարկե, լինում են, տարբեր պատճառներ կարող են լինել։ Հիմնականում այն ժամանակ, երբ շուտ են կանչում նկարահանման։

 

 

Հասմիկ Խոջյան

 

Ամենապոզիտիվը Իննա Խոջամիրյանը, Ամինա Ավագյանը։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը, չունենք, որովհետև բոլորը պրոֆեսիոնալ են։

Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։

Ամենաընկերասերը Իննա Խոջամիրյանը, Սիսիան Սեփանյանը, Միկա Ղափլանյանը, Լիդիա Օռլովանն, Մարիամ Ադամյանը։ Ում մոռացել եմ, կներեք։

Ամենաբարին ես եմ։)

Իմ ամենամտերիմ մարդը  Իննան է։

Մարդ, ում հետ շփումը չի ստացվում չկա։

Ամենաշատն ուշանում է  չեմ ֆիքսել։

Ամենաբարդ տեսարանը...  բարդ են տեսարանները, երբ դերասանները շատ են։

Ամենավատ նկարահանման օրը չի եղել, որովհետև ես մեծ սիրով եմ գալիս։

Ամենալավ նկարահանման օրն Իննայի ծննդյան օրն էր, երբ անակնկալ մատուցեցինք իրեն։ Շատ լավ անցավ։Ես էլ նոր էի սկսել նկարահանվել այդս ֆիլմում։

Կոնֆլիկտներ...  ինձ հետ կապված դեռ չի եղել։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի և Ամինա Ավագյանի

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը