«Կասկածելի երեկոն» այլևս չի լինի, «Լավ երեկոն» կշարունակվի. Գարիկը բացահայտումներ է անում
«Վիտամինցիների» թիմի 2 նախագծերը` «Լավ երեկոն» և «Կասկածելի երեկոն», հայկական հեռուստաեթերի ամենապահանջված ժամանցային նախագծերից են։ Գարիկը զբաղված է այս երկու նախագծերում` առաջինում լսարանին ներկայանում է Արամ MP3–ի, երկրորդում` Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ։ Շուտով կսկսվեն հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանները։ Հեռուստադիտողները «Լավ երեկոն» դիտելու հնարավորություն կունենան, «Կասկածելի երեկոն»` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկը պատմել է առաջիկա անելիքների և «Կասկածելի երեկոն» փակելու որոշման մասին։
Գարիկը հայտնեց, որ «Լավ երեկոն» նոր եթերաշրջան միանշանակ ունենալու է։ Առաջին եթերաշրջանը մեծ արձագանքներ ստացավ և նույնիսկ գերազանցեց սպասելիքները։ Ստեղծագործական խմբի առջև դժվարին խնդիր կա. երկրորդ եթերաշրջանը չպետք է զիջի առաջինին։
«Միանշանակ նոր եթերաշրջանում լինելու են նորություններ, սակայն դա չի լինելու այլ հաղորդում։ Հեռուստադիտողը պետք է զգա, որ մենք ոչ միայն գնացել ենք արձակուրդ ու անջատվել, այլև հանգստացել ու մտածել ենք նոր բաներ։ Մենք ամբողջ էներգիայով, հավեսով ու էնտուզիազմով մտածում ենք` ինչ անել։ Մենք էլ ենք սպասում, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,– ասաց Գարիկը։
Հումորիստը նշեց, որ այժմ լիովին ընդգրկվել է հաղորդման սցենարական կազմում, քանի որ այդպես ավելի հեշտ է աշխատել։ Սցենարիստների խմբում այժմ ընդգրկված են նա, Ռոբերտ Մարտիրոսյանն ու Վան Գրիգորյանը։ Գարիկը նկատեց, որ շատ հաճախ իրենց է միանում նաև Արամը։
«Մենք սովոր ենք ելույթ ունենալ մեր սցենարով։ Այս անգամ էլ հասկացանք, որ եթե սցենարը մենք չենք գրում, մեզ համար խորթ է լինում այն, ինչ անում ենք։ Եթե նախորդ եթերաշրջանի հետ կապված ինչ–որ դիտողություններ ունեմ, ունեմ նաև ինքս իմ հանդեպ։ «Լավ երեկոն» շատ շտապելով ու միանգամից մտավ եթեր։ Մենք չհասցրեցինք անել այն ամենը, ինչ պատկերացնում էինք, սակայն մեր մտածածի 90 տոկոսը հասցրել ենք անել»,– ասաց Գարիկը։
Հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանը միանգամից ինտեգրվեց թիմին ու սիրվեց լսարանի կողմից։ Գարիկը նրան համարում է իրենց ձեռքբերումներից։ «Արուսիկը կարճ ժամանակում դարձավ ոչ թե նախագծի աշխատող, այլ թիմի լիարժեք անդամ։ Դա իր աշխատասիրության ու տեսակի շնորհիվ էր։ Նա անկրկնելի տեսակ ունի` որպես աղջիկ հումորիստ։ 10 տարուց ավելի է մենք անընդհատ քասթինգների միջոցով փնտրել ենք այս տեսակի մարդ, սակայն Զառայից հետո չենք կարողացել համալրել մեր շարքերը իմպրովիզ հումոր ունեցող աղջկանով»,– նշեց նա։
Նախորդ եթերաշրջանի ամենատպավորիչ հաղորդումը Գարիկի համար եղել է գեներալ Սեյրան Սարոյանի մասնակցությամբ թողարկումը։ «Ամենատպավորիչն էր որովհետև... ամեն մեկն իր «որովհետև»–ը կարող է ասել։ Միայն այն, որ նա եկավ մեզ հյուր ու դարձավ հաղորդման մի մասնիկը, արդեն լավ էր։ Մենք ունեցել ենք հյուրեր, որոնք լուրջ ոլորտից եկել են և չեն կարողացել կոտրել այդ լրջությունը։ Գեներալի մասնակցությամբ հրաշալի հաղորդում եղավ։ Մենք նախատեսում էինք նաև խաղի հատված, սակայն դա պետք է լիներ հարցազրույցի հաշվին։ Մենք հասկացանք, որ զրույցից ավելի ոչինչ չարժե անել։ Բոլոր տեսակի էմոցիաները, որ պետք է բալանսավորեինք խաղով և հարցազրույցով, միայն հարցազրույցով ստացանք»։
Գարիկի հետ զրուցեցինք նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կասկածելի երեկո» նախագծի մասին, որն իրականացնում են Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ։ Հումորիստը հայտնեց, որ «Կասկածելի երեկոն» նոր եթերաշրջան չի ունենա. «Հյուրերը վերջացան... հիմա ամբողջ ուժերով կպած ենք «Լավ երեկոյին»»։
Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք «Շանթի» հետ սպասվում է այլ համագործակցություն. «Միանշանակ։ Այդ ուղղությամբ էլ ենք աշխատում։ Ռոբի հետ իմպրովիզացիոն նոր հաղորդման նպատակ կա։ Տեսնենք ինչպես կստացվի»։
«Կասկածելի երեկոն» լի էր հետաքրքիր բացահայտումներով առաջին հերթին Ռոբի և Գարիկի մասին։ Եթե հյուրերի մասին բացահայտումները մեկ–երկուսն էին, հաղորդավարներին այլ տեսանկյունից ճանաչելու համար հեռուստադիտողն ամբողջ 2 տարի ուներ։ Գարիկը նշեց, որ Ռոբի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր։
«Ռոբն ամենաառանձնահատուկ մարդն է, որին երբևէ կարող եք հանդիպել աշխարհում։ Իր նման բազա ունեցող մարդու հետ միշտ կարող ես շփվել։ Իր հետ հետաքրքիր է աշխատել, որովհետև նա լավ իմաստով այնքան հեռուստատեսային չէ, այնքան փակագծային չէ, այնքան չի ընկնում ձևերի հետևից, որ կարող է մոռանաս, որ դու եթերով ես դիտում իրեն։ Քեզ կարող է թվալ` ընկերներով հավաքվել եք ու ուղղակի հումոր եք անում։ Ինքն ամենաանկեղծ մարդկանցից է, որին կարող ես տեսնել եթերով։ Նա շատ յուրահատուկ մարդ է։ Իմպրովիզացիոն ժանրն ամենաբարդն է հումորիստների համար։ Մենք 10 տարուց ավելի բեմից են արել այդ հումորը, Ռոբը միշտ մեզ հետ է եղել, «Վիտամինի» սցենարիստներից է, սնել է «Վիտամինը» հումորներով ու այսօր ապացուցեց, որ ոչ միայն որպես սցենարիստ, այլև իմպրովիզատոր հրաշալի է, ոչ ոքի չի զիջում»,– նկատեց Գարիկը ու հավելեց, որ մեծ հաճույքով կրկին եթերում կլինի Ռոբի հետ։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի