«Շատ եմ սիրում իմ երգը և կարծում եմ` այն արժանի է ներկայանալու «Եվրատեսիլին»». Ամալիյա Մարգարյանը` «Դեպի Եվրատեսիլի» և Հունգարիայից ստացած արձագանքի մասին
Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին։ Երիտասարդ երգչուհի Ամալիյա Մարգարյանին լսարանը կարող է հիշել ուկրաինական X Factor և «Ռուսաստանի ձայնը» նախագծերից։ Հիմա Ամալիյան ներկայացված է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում։ Նա պայքարում է հաղթանակի համար Waiting For The Sun երգով, որի համահեղինակներն ինքն ու Վահրամ Յանիկյանն են։
Ամալիյան նախորդ տարի ևս մասնակցել է «Դեպի Եվրատեսիլին», սակայն երրորդ փուլից դուրս է մնացել։ «Այս տարի ևս որոշեցի մասնակցել, քանի որ ձևաչափն է փոխվել` մենք մեր երգերով ենք ներկայանում։ Բացի այդ, նախորդ տարի այնքան էլ ինքավստահ չէի, այս տարի ավելի վստահ եմ դարձել»,– ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարի իրեն փորձել է տարբեր ոճերում։ Այս տարի ներկայանում է իրեն հոգեհարազաատ ոճում։
Երիտասարդ երգչուհին կարևորում է կատարումը։ Ասում է` ինքն ավելի զգացմունքային երգ է ներկայացրել, քանի որ հենց այսպիսի երգեր է կարողանում հասցնել մարդկանց. «Յուրաքանչյուր կատարող պետք է իրեն համապատասխան երգ ներկայացնի։ Դու կարող ես համոզիչ լինել քո կերպարի մեջ։ Պետք է լավ ներկայանաս քո ոճի մեջ»։
Երգչուհին ասաց, որ «Դեպի Եվրատեսիլի» բեմում կներկայանա իր երգին համապատասխան շոուով, սակայն այդ մասին բացահայտումներ անել չցանկացավ։
«Երգը գրել ենք շատ էմոցիոնալ վիճակում։ Մենք ունեինք երաժշտությունը, սակայն երկար ժամանակ խոսքերը չէինք գրում. մոտ 3 ամիս թեմայի փնտրտուքների մեջ էինք։ Այս տարի ԱՄՆ–ում փոթորիկներ եղան, մարդիկ տուժեցին։ Երբ իմացանք այդ մասին, ստուդիայում էինք, այդ տպավորությունների մեջ մոտ 10 րոպեում շարադրեցինք խոսքերը։ Երգն այն մասին է, որ մարդիկ կորցնում են իրենց տները, իրենց հույսը, իրենց լույսը, սակայն գիշերվանից հետո միշտ գալիս է առավոտ։ Ես գուցե չեմ բախվել աղետների, սակայն այս բառերը կարելի է այլ իրավիճակի էլ վերագրել ու վերապրել»,– ասաց նա։
Թեև Ամալիյան կարևորում է հաղթանակը «Դեպի Եվրատեսիլում», ասում է` չհաղթելու դեպքում շատ չի հիասթափվի։ «Ես շատ մեծ աշխատանք եմ տանում, որպեսզի իմ ելույթը համոզիչ լինի։ Ինձ համար շատ կարևոր է հաղթանակը։ Ես իմ երգը շատ եմ սիրում և համարում եմ, որ իմ երգն արժանի է ներկայանալու, սակայն եթե ես չհաղթեմ, շատ մեծ հիասթափություն չի լինի։ Կարծում եմ` շատ արժանի մրցակիցներ և երգեր կան։ Ի վերջո, մենք Հայաստանն ենք ներկայացնում, եթե հաղթողը լինի ինձանից ավելի լավը, ես դա կընդունեմ։ Քանի որ երգի թեման գլոբալ ստացվեց, ես ուզում եմ հանրությունը լսի այս երգը։ Երեկ նամակ էի ստացել մի հունգարացու կողմից, որը կույր է։ Նա գրել էր, որ գրանցված չէ սոցիալական ցանցերում, նամակն էլ անձամբ չի գրում, սակայն շատ էր ցանկանում արտահայտել իր հիացմունքը։ Միգուցե, իմ երգն այդ մի մարդուն է հասել, սակայն ես ինձ համարում եմ լսված»,– ասաց երգչուհին։
Թե որոնք է համարում այն արժանի երգերը, որոնց հաղթանակի դեպքում չի սրտնեղի, Ամալիյան նշել չցանկացավ։ «Մենք` 20 կատարողներս, արդեն ընտրվել ենք, և ես յուրաքանչյուր երգ լսելիս մտածում էի` ինչ հետաքրքիր միտք է։ Ես չեմ ունեցել այս միտքը, ինչու չեմ ունեցել։ Յուրաքանչյուր երգ իր մեջ «իզյումինկա» ունի»,– դիվանագիտորեն պատասխանեց երգչուհին։
«Եվրատեսիլի» ֆան էջերի քվեարկությունների ժամանակ Ամալիյան առաջատար դիրքեր չի զբաղեցնում։ Մասնակիցներից ոմանք իրենց ընկերներին պարբերաբար կոչ են անում քվեարկել։ Երգչուհին այս առումով լուռ է։ «Ինչ–որ առումով դա սկզբունքային եմ համարում։ Ես իմ հարազատների կարծիքը երգիս մասին արդեն գիտեմ։ Ուզում եմ հասկանալ` մարդիկ իսկապե՞ս հավանում են իմ երգը, թե՞ ոչ։ Ես չեմ ուզում պարտադրել, որ ինձ սատարեն։ Այդպես չեմ հասկանա, թե իմ աշխատանքն ինչպես է գնահատվում մարդկանց կողմից»,– նշեց նա։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները