«Մեր հնարավորություններն ավելի բարձր կգնահատեի, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե «Դեպի Եվրատեսիլին»». «Նեմրա»–ի վոկալիստ

17:53 • 16.01.18



 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցները երեկվանից սկսել են ներկայացնել «եվրատեսիլյան» երգերի պրեմիերաները։ Շարունակելով ներկայացնել «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներին` Tert.am Life–ը զրուցել է «Նեմրա»–ի վոկալիստ և կիթառահար Վանի հետ։

 

«Նեմրան» մարտական տրամադրված չէ և մրցույթում  հավանական է համարում ինչպես հաջողությունը, այնպես էլ անհաջողությունը։ «Կարծիքների մեծամասնությունը դրական է, սակայն ես ավելի բարձր կգնահատեի մեր հնարավորությունները, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե հայաստանյան «Դեպի  Եվրատեսիլին»։ Շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի ռոք երաժշտությունը լուրջ ընկալվի հայ հասարակության կողմից։ Չնայած մենք ծանր ռոք չենք ներկայացնում, ավելի մոդեռն ռոք ենք նվագում, մարդիկ կիթառի հնչյունները լսելիս ինչ–որ տհաճ ապրումներ են ունենում, իրենց ավելի շատ դուր է գալիս այլ երաժշտություն»,– ասաց  Վանը։

 

Ըստ նրա`  իրենք դիմել են մրցույթին իրենց երկրպագուների խնդրանքով։ ««Դեպի Եվրատեսիլ» նախագծի էջում շատ էին նշում «Նեմրա», մեր երկրպագուները դիմում էին մեզ, որ, անպայման, մասնակցենք։ Երբ իմացանք, որ այս տարվա կանոններով յուրաքանչյուրը պետք է ներկայանա իր երգով, որոշեցինք ուղարկել երգը։ Երգը ստեղծվել է մեր սրտից։ Այն չի գրվել հատուկ «Եվրատեսիլի» համար, ուղղակի միակ երգն էր, որ 3 րոպե էր տևում։  Մենք չենք կենտրոնացել դրա վրա, PR քայլեր չենք անում, շարունակում ենք մեր գործունեությունը, համերգները, տեսահոլովակները, ձայնագրում ենք մեր նոր ալբոմը։ Սա ընդամենը մի քայլ է մեզ համար»,– նշեց վոկալիստը։

 

 

Դիտարկմանը, որ մրցույթների մասնակցությունը, սովորաբար, արվում է որոշակի ակնկալիքներից ելնելով, եթե մեծ ակնկալիքներ չունեն, ի՞նչն է ստիպել մասնակցել մրցույթին, Վան անկեղծ պատասխանեց, որ որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունեն։ Նախագիծն իրենց համար նաև PR է ապահովում։ «Ներկայացնելով մեր նոր երգը` մենք ավելի մեծ PR ունեցանք, որի համար պետք է մեծ գումարներ ծախսեինք։ Մեզ ավելի շատ երկրպագուներ են միանում։ Մենք մեր օգուտն արդեն ստացել ենք։ Թե հետագայում  ինչ կլինի, մեզ քիչ է հետաքրքրում։ Եթե մենք հաջողության հասնենք, նշանակում է` այս ժանրի երկրպագուները շատ են մեր երկրում, եթե ոչ, կնշանակի, մեր հասարակությունն այլ ժանր է նախընտրում»,– ասաց նա։

 

«Նեմրա»–ի երգի մասին առաջին արձագանքները հիմնականում դրական են, սակայն «Եվրատեսիլ» մրցույթը, սովորաբար, լայն քննարկումների տեղիք է տալիս և բացասական կարծիքները  չեն շրջանցել նաև «Նեմրային»։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում են մեր լսարանի կարծիքները,– ասաց Վանն ու հավելեց, որ խմբի մյուս անդամները, իմանալով իր բնավորությունը, իրեն թույլ չեն տալիս հետևել մեկնաբանություններին, սակայն, ընդհանուր առմամբ, գիտի, որ մարդիկ  ավելի շատ բացասականն են արտահայտում, քան դրականը։ –Կոչ եմ անում մարդկանց ավելի դրական լսել երգերը, փորձել ընտրել այն երգերը, որոնք իրենք հավանում են ու չկենտրոնանալ այն երգերի վրա, որոնք չեն հավանում։ Մեզ մոտ բացասական էմոցիաներն արտահայտելն ավելի լավ է ստացվում, քան դրականը։ Խորհուրդ եմ տալիս վայելել այս ամենը, սա շոու է, երաժշտություն, սա պատերազմ չէ։ Պետք է ամեն ինչ տարբեր լինի։ Բոլորս էլ նույն հասարակության մասն են կազմում»։

 

 

Անդրադառնալով իր մրցակիցներին` Վանն ասաց, որ իր համար ֆավորիտ է «Գաթա» բենդը. «Ես ավելի կոնկրետ կարող եմ ասել իրենց երգը լսելուց հետո, սակայն, առհասարակ, շատ եմ սիրում «Գաթա» բենդին։ Իրենք իմ ֆավորիտն են։ Այլ մասնակիցներից շատ տեղյակ չեմ, քանի որ ոճային առումով այլ են։ Ավելի ռոքային է նաև Alternativ խումբը, սակայն չեմ հասցրել լսել  իրենց երգը։ Այսօր, անպայման, կլսեմ»։ Դիտարկմանը, որ կան մասնակիցներ, որոնք այս ընթացքում շատ են քննարկվում` ոմանք կերպարի, ոմանք հայտնիության տեսանկյունից, Վանը պատասխանեց, որ «Եվրատեսիլում» կարևոր է նաև շոուն, սակայն ինքն անձամբ առավել կարևորում է երգը. «Մրցույթը կոչվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթ, սակայն շատ դեպքեր են եղել, երբ ոչ միայն երգի համար է գնահատվել։ Ամեն ինչն էլ նորմալ եմ համարում»։

 

«Նեմրա»–ի լսարանը, գուցե, միլիոնավոր չէ, սակայն կայուն է։ Խումբը հեռուստատեսային գործունեություն չի ծավալում։ Վանն ասում է` դա մեծ գումարների հետ է կապված։ «Հեռուստատեսությունը կարևորում ենք, այն ավելի մեծ կշիռ ունի։ Իմ կարծիքով` հիմա հեռուստատեսությամբ, հիմնականում, ցուցադրվում են աղբային երևույթներ։Նրանք ասում են, որ հասարակությունը ունի դրա կարիքը։ Հեռուստատեսությամբ տեսահոլովակ ցուցադրելը մեծ գումարների հետ է կապված, ամսվա ընթացքում տեսահոլովակը պտտելու համար տարբեր հեռուստաընկերություններ կոնկրետ թվեր ունեն, սակայն էնպես չի, որ մեր երգերը երբեք չեն ցուցադրվում։ Ուղղակի հասարակությունն ավելի շատ նախընտրում է այլ ժանրի երաժշտություն, դա նորմալ է, բոլոր երկրներում էլ այդպես է»,– նշեց կիթառահարը։

 

 

Վանից հետաքրքրվեցինք, թե իրենց համար որքանո՞վ է շահավետ զբաղվել երաժշտական գործունեությամբ Հայաստանում։ Նա նշեց, որ 1 տարի է, ինչ «Նեմրա»–ն  դադարեցրել է ակումբային գործունեությունը, հիմնականում, համերգասրահներում կամ բացօթյա համերգներին են ներկայանում։ «Կարողանում ենք բավարարել մեր առօրյան, ինչն այս պահին ինձ բավարար է։ Իհարկե, շոուբիզնեսային մեծ գումարների հետ համեմատել  հնարավոր չէ, որովհետև ռաբիս երաժշտությունն (չեմ ասում փոփ, որովհետև դա ինձ համար ռաբիս է) ավելի մեծ պահանջարկ ունի»,– եզրափակեց նա։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները