Հայկ Ղուլյանը` «Հայաստանի ձայնում» հաղթանակի, Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի բարեկամը լինելու և Արամեի դիտողության մասին
«Հայաստանի ձայնը» նախագծում 3 ամսվա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը։ Ինչպես միշտ, հաղթանակն առանց քննարկումների չմնաց, քանի որ հաղթանակի թեկնածուներից յուրաքանչյուրն ուներ երկրպագուների իր բանակը, որն անարդար էր համարում մեկ այլ մասնակցի հաղթանակը։
Tert.am Life–ը Հայկի հետ զրույցել է ի սկզբանե ունեցած սպասելիքների, հաղթանակի, քննադատությունների և Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ բարեկամական կապի մասին։
Որպես հաղթող` իր անունը լսելուց հետո Հայկը չափազանց հուզված էր։ Ասում է` կցանկանար զսպել հուզմունքը, սակայն էմոցիաները շատ էին, չստացվեց։ «Ամեն ինչ խառնվել էր իրար ու այդ օրը պայթեց։ Մի կողմից գիտեի, որ կարող է նման բան լինել, որովհետև «Կույր լսումների» փուլն ինձ համար անսպասելի լավ արձագանք ունեցավ»,– ասաց Հայկը, ով իր հաղթանակի գրավականը համարում է «Կույր լսումների» փուլում երգած «Յարը մարդուն յարա կուտա» ու եզրափակչում «Թամամ աշխարհ պտուտ եկա» ստեղծագործությունների կատարումը։
Հայկը սովորում է Կոնսերվատորիայի ջազ–վոկալ բաժնում, մագիստրատուրայի ուսանող է, սակայն ասում է, որ նախագծի ընթացքում չի փորձել ջազային կատարումներ ներկայացնել։ «Երբեք ինձ թույլ չեմ տվել նախագծի ընթացքում երգել երգ, որը 150 մլն մարդ երգել է` տարբեր ձևերով։ Помолимся за родителей ստեղծագործությունը երգեցի, քանի որ շատ խորը երգ է, որը մարդիկ, չգիտեմ ինչու, պատկերացրել են ռեստորան։ Ես պետք է նաև նվագեի երգելու ընթացքում, ցավոք, չստացվեց։ Կարծում եմ`այդ դեպքում շատ ավելի ուժեղ արձագանք կստանար,– ասաց նա, ապա հավելեց, որ հայտնի երգեր կատարելու մասին շատ է խոսել մյուս մասնակիցների հետ։ –Ես չեմ հավատում, որ մեր ազգը, մեր բնավորությամբ այլ ազգերը կարող են սևամորթներից ավելի լավ երգել գոսպել կամ ջազ։ Դա շատ քիչ է ստացվում, ես մի օրինակ ունեմ` Տաթևիկ Հովհաննիսյանը։ Ես չեմ հասկանում` ինչու ենք մենք ուրիշին այդքան շատ սիրում, բերում, դարձնում մերը, 2 կարաոկե գտնում, երգում, ասում` մենք երգիչ–երգչուհի ենք, բա մեր երաժշտությունն ո՞ւր գնաց կորավ»։
Ըստ Հայկի` ինքն ու Նունեն հեշտ էին հասկանում իրար. «Մենք միշտ շատ արագ հասկանում էիք` ինչ պետք է անենք։ Կարող է երգը դժվար որոշեինք, սակայն շատ արագ էինք հասկանում, թե ինչ պետք է անենք երգի հետ»։
Երիտասարդ երգչի հետ խոսեցինք նաև վերջին եթերներից մեկում իր հասցեին հնչած խիստ քննադատության մասին։ Թե՛ Արամեն, թե՛ Սևակը նկատողություններ արեցին նրան, մարզիչը` Նունե Եսայանը պաշտպանեց Հայկին, սակայն համեմատեց «անսանձ ձիու» հետ։ 23-ամյա երգչից հետաքրքրվեցինք` արդյոք վիրավորված է։ «Սևակից բացարձակ վիրավորված չեմ։ Ինքը հրաշք է, խայտառակ լավ անձնավորություն է։ Արամեի դեպքում ես ուղղակի չէի հասկանում` եթե դու գիտես, որ դա բեմադրություն է, որը մարդիկ դրել են 15 րոպե առաջ, ռեժիսորն ինձ ասել էր, որ պետք է խաղամ ջղայնացած ամուսնու կերպար։ Ես բեմ արագ բարձրացա, քանի որ բեմադրությունը 15 րոպե առաջ էին դրել և չէի հիշում, երբ պետք է բեմ բարձրանամ։ Ես իրենից բացարձակ վիրավորված չեմ, ուղղակի ինձ համար անհասկանալի էր։ Եթե որպես վոկալիստ ասելու բան լինի, մեծ սիրով կլսեմ ու երբևէ չեմ համարձակվի հակաճառել։ Ես իրեն եթերում էլ պատասխանել եմ, որ դա բեմադրություն է, և ես շարժվել եմ ըստ բեմադրության, այսինքն` բեմում իմ «լկտի» լինելը բեմադրված էր, սակայն դա մոնտաժվել էր»,– ասաց Հայկը։
Անդրադառնալով Նունե Եսայանի սովորեցրած ամենակարևոր բանին` Հայկն ասաց, որ մարզիչն իրեն վստահություն է տվել։ Նա խոսեց նաև հանդիսատեսի ընկալման մասին, թե ինքը չափազանց ինքնավստահ է. «Ես մի բանի համար եմ ուրախ, որ չկարողացա զսպել հուզմունքս հաղթանակի պահին, որովհետև չէի հասկանում`ինչու կարծիք կար, որ ես շատ ինքնավստահ եմ։ Ես երբևէ չեմ մտածել, մարդկանց ցույց տալ, որ ինքնավստահ եմ։ Հարցազրույցի ժամանակ ոտքս դրել էի ոտքիս, մարդիկ ընկալել էին` ինքնավստահություն։ Ես չէի էլ պատկերացրել, որ դա կարող է այդպես ընկալվել, եթե ենթադրեի, այդպես չէի նստի»։
Հայկի հաղթանակն առանց քննարկումների չանցավ։ Մեկնաբանությունների դաշտում շատերը գրում են, որ պետք է հաղթեր Արամեի թիմից Տիգրան Կարապետյանը, որը զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Նունեն ինձ մի բան էլ է սովորեցրել` անձամբ չեմ հետևում քննարկումներին։ Տիկոն իմ շատ լավ ընկերն է։ Մենք նույն տեղում ենք ծնվել, մեծացել։ Խոսում էին, որ sms են ուղարկել, չէր գնում, ես էլ կարող եմ sms–ներ ցույց տալ, որ իմ ընկերներն ասում էին` ուղարկել ենք, չէր հասել։ Քվեարկության երկրորդ փուլում կրել է Տիկոն։ Երրորդ փուլում նման խնդիր բացարձակ չի եղել»,– ասաց նա, իսկ դիտարկմանը, կարծո՞ւմ է, եթե sms–ների հասնելու խնդիր չլիներ, երկրորդ փուլում էլ ինքը կհաղթեր, պատասխանեց. «Ես չգիտեմ եթե բոլոր sms–ները հասնեին, ես կհաղթեի, թե ոչ։ Տիգրանը հաղթեց, որովհետև իր օգտին քվեարկվել են»։
Մեր ուշադրությունից չի վրիպել նաև Հայկի բարեկամական կապը Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ։ Հայկ հաստատեց այս լուրը։ «Աշոտ Ղուլյանն իմ հորեղբայրն է, բայց ոչ հարազատ»,– ասաց նա, սակայն բացառեց հորեղբոր հնարավոր ազդեցությունը իր հաղթանակի վրա։ «Շատ խնդալու է։ Ի՞նչ պետք է աներ ինքը։ Ինքը կարող էր իր հեռախոսից ձայն տալ իր բարեկամին, որը կրում է իր ազգանունը, ուրիշ ի՞նչ կարող էր անել Աշոտ Ղուլյանը»,– ասաց նա։
Հաղթանակից հետո Հայկը խոստանում է չկորել ասպարեզից։ Հաճախ նախագծերի հաղթողները գնում են իրենց գործերով ու մոռանում են երաժշտական գործունեության մասին։ Նա նկատեց, որ 4-5 տարեկանից իր գործը երաժշտությունն է։ «Ինձ համար միշտ տարօրինակ է եղել, երբ իրավաբանը կամ տնտեսագետը մասնակցում է նախագծին ու 3 ամսում մտածում է, որ ինքը վերջն է։ Երբ իրեն սկսում են ասել`դու վերջն ես, այն մարդիկ, ովքեր ինձ պես երաժշտական դպրոց, ուսումնարան, կոնսերվատորիա են գնացել, հասկանում են` ում է պետք, եթե ես պիտի տանջվեմ այդ մասնագիտության մեջ, վերջում չգիտեմ ով գա, ասի, բարև ձեզ, ես երգիչ եմ»,– ասաց նա ու հավելեց, որ առաջիկայում հանդիսատեսին կներկայացնի նոր գործեր։ Հայկը նշեց, որ շատ երգեր գրում է և վաճառում, սակայն հիմա կսկսի երգեր պահել իր համար։ Իր գրած երգերից նա առանձնացրեց Մաշա Մնջոյանի կատարմամբ «Ես քոնն եմ» ստեղծագործությունը. «Մարդիկ շատ չլսեցին այն, որովհետև հիմա, եթե որակով բան ես գրում, չեն լսում։ Գրում եմ նաև երգեր, որոնք կովկասյան վիճակում են։ Այդտեղից գումար եմ աշխատում։ Լավ բաներ չեմ գրում, բայց...»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի