Հայտնի է «Ամենախելացին» նախագծի հաղթողի անունը
Հայաստանի տարբեր բուհերի բակալավրի առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում պայքարեցին առաջին տեղի համար, սակայն Հայկազ Մելքումյանը կարողացավ գերազանցել բոլորին:
Հայկազը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառում ֆակուլտետում։ Մագիստրատուրայի առաջին կուրսում է։ Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, միշտ հետևել է խաղին և ցանկացել մասնակցել։
««Ամենախելացինի» գրեթե բոլոր եթերաշրջաններին հետևել եմ։ Միշտ ցանկացել եմ մասնակցել, սակայն մեծահասակների համար դեռ հնարավորություն չկար։ Երբ իմացա, որ մագիստրատուրայի ուսանողներն էլ կարող են հայտագրվել, ձեռքիցս բաց չթողեցի այդ հնարավորությունը։ Հիանալի խաղ էր։ Շնորհակալ եմ «Ամենախելացինի» կազմակերպիչներին հիանալի հարցերի համար։ Ճիշտն ասած, սպասում էի հաղթանակի, բայց այդքան բարձր չէի գնահատում իմ հնարավորությունները։ Մրցակիցներս էլ իրենց շատ լավ դրսևորեցին»,– ասաց հաղթող մասնակիցը։
Հայկազը «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ստացավ նորագույն սերնդի համակարգիչ։ Ֆիզիկա, Կրոն, Չինաստան և Ֆինանսներ կատեգորիաներում իրենց գերազանց դրսևորած մասնակիցներն էլ ստացան տվյալ կատեգորիաներում սահմանված մրցանակները։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 5–րդ եթերաշրջանում մասնակիցներն իրենց գիտելիքներով փայլեցին։ « 5–րդ եթերաշրջանում մենք տեսանք գիտելիքների, կրթվածության հատկությունների փայլատակում։ Խաղի արդյունքում հաղթում է մեկը, բայց բոլոր մասնակիցներն էլ արժանի են գովասանքի ամենալավ խոսքերին։ Հաղթողին և մյուս մասնակիցներին ցանկանում եմ մեծ հաջողություններ և նոր նվաճումներ մաղթում «Գազպրոմ Արմենիայի» կողմից»,– ասաց Միքայել Հարությունյանը։
«Կրոն» անվանակարգում իրեն լավագույնս դրսևորած մասնակիցը 2018-ին կմեկնի ուխտագնացության Երուսաղեմ. Մրցանակը սահմանել է Արարատյան հայրապետական թեմը՝ գլխավորությամբ Նավասարդ Սրբազանի: Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը նշեց. «Ամեն անգամ որոշակի ոգևորություն ենք ապրում տեսնելով այս պատանիների ձգտումները հաղթանակ տանող ճանապարհին։ Այդ ամենը նաև մեզ է ոգևորում։ Խրախուսում ենք նման նախագծերը, որտեղ կարողանում ենք հայտնաբերել նման խելացիների։ Դեպի Երուսաղեմ ուխտագնացությունը պետք է ավելի ամրապնդի ոչ թե տեսական կրոնական գիտելիքը, այլ հոգևոր գիտակցությունն ու հավատքը»։
Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը հայտնեց, որ Չինաստան բաժնի հաղթողն ամռանը կմեկնի Չինաստան։ «Կոնֆուցիոսի ինստիտուտն արդեն 2–րդ եթերաշրջանն է` «Ամենախելացին» նախագծի կողքին է։ Այս անգամ ևս հաղթողն ամռանը կմեկնի Չինաստան, որտեղ կծանոթանա թե՛ մշակույթին, թե՛ պատմությանը։ Այս եթերաշրջանը տարբերվում էր ավելի համառ պայքարով, որովհետև դպրոցականներն ավելի զիջող էին, ուսանողները` ավելի համառ։ Կոնֆուցիոսի ինստիտուտը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին և ավելի բարձրացնել մասնակիցների մոտիվացիան»,– նշեց Գոռ Սարգսյանը։
Ինչպես տեղեկացրել էինք, որ «Ամենախելացին» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում ավելացել է գործընկերների թիվը: Այս եթերաշրջանում նախագծի կողքին են ՀՀ Կենտրոնական Բանկը և «Ռոսատոմ» ընկերությունը։ Արդյունքում՝ «Ֆինանսներ» և «Ֆիզիկա» կատեգորիաները մրցանակային էին։
«Կենտրոնական բանկն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է ֆինանսական կրթման ծրագրեր հասարակության համար։ Նախագիծն ունի իր ուրույն ձևաչափը մեր եթերում։ Խաղը շատ հետաքրքիր էր ու բովանդակային։ Մարտին Տոնիկյանը շատ լավ դրսևորեց իրեն և հնարավորություն կունենա մեկամսյա աշխատանքային փորձառություն անցնել ՀՀ գլխավոր դրամատանը։ Կարծում եմ, որ այդ ընթացքում նա կստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ու կծանոթանա մեր ոլորտի փորձագետների հետ»,– ասաց ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման մասնագետ Լուսինե Ներսիսյանը։
«Ռոսատոմսերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն էլ նշեց, որ Ֆիզիկա կատեգորիայի հաղթող մասնակիցը կուղևորվի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, կլինի «Ռոսատոմի» մի քանի ենթակառուցվածքներում և գործարաններում, որտեղ սարքավորումներ են պատրաստվում հայկական ատոմակայանի համար։Ինչպես նաև կայցելի ռուսական 2 խոշորագույն քաղաքների մշակության օջախներ ու տեսարժան վայրեր: ««Ռոսատոմ» ընկերությունը կարևորում է ինտելեկտուալ նախագծերը և միշտ աջակցում է նման նախագծերը։ Մեր նպատակն է առավել ուսումնասիրված դարձնել ատոմային ֆիզիկայի բնագավառը»,– ավելացրեց Եվգենի Սալկովը։ «Ռոսատոմ» ընկերությունը այս հնարավարությունը նաև ընձեռեց խաղի հաղթող Հայկազ Մելքումանին, ով ևս 2018-ին կլինի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: «Յուքոմ» ընկերությունն էլ Հայկազին նվիրեց էլեկտրոնային գիրք:
Ամփոփելով 5–րդ եթերաշրջանը` զրուցեցինք հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ «Ինձ համար 5–րդ եթերաշրջանի ամեն վայրկյանն էլ առանձնահատուկ էր։ Մենք 5–րդ եթերաշրջանում այնպիսի ուսանողների մասնակցություն ունեցանք, որոնց գոյության մասին չէինք էլ կասկածում։ Սա մի առանձնահատուկ ուժի, մտքի և գիտելիքի դրսևորման տոն էր։ Ես շատ կուզեմ, որ Հայաստանն ասոցացվի հենց այս տիպի խելացի երիտասարդության հետ։ Ամեն խաղից հետո ես ինձ ավելի վստահ էի զգում, որ ապրում եմ մի երկրում, որտեղ կա այսպիսի սերունդ։ Հայկազ Մելքումյանը բացարձակ հաղթող էր։ Նա ստաբիլ ռեկորդային սահմանագծով է անցել բոլոր փուլերը։ Ես նման բան չէի տեսել»,– ասաց Նազենին։
«Ամենախելացին» նախագծի խմբագիր Հարություն Արզումանյանն էլ նկատեց, որ այս եթերաշրջանը բավական լարված է անցել։ «Ինչ խոսք, հրաշալի եզրափակիչ խաղ ունեցանք և մենք ևս մեկ անգամ համոզվեցինք նրանում, որ «Ամենախելացին» շարունակում է կոտրել կարծրատիպեր` այսօրվա երիտասարդության վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ երիտասարդությունն այսօր կարդում է ու հետաքրքրվում է ամեն ինչով։ Եզրափակչում երեք մասնակիցներն էլ իրենց շատ լավ դրսևորեցին։ Պետք է խոստովանեմ, որ դեռ նման պայքար չէինք ունեցել»,– նշեց Հարությունը։
Խաղով նաև տպավորված էին խաղի Հայաստանյան կազմակերպիչները: «Ամենախելացին» նախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը նշեց. ««Ամենախելացին» ամբողջությամբ և մասնավորապես 5–րդ եթերաշրջանն ապացուցեց, որ նման ձևաչափով նախագիծ բերել հայկական հեռուստաեթեր արդարացված էր։ Մենք ականատեսը դարձանք խելքի ու մտքի հրավառության` բառիս ամենալայն իմաստով»,– եզրափակեց Նվերը:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի