«Մարդիկ մտածում են` դատվել ես, ուրեմն այլ մարդ ես դարձել». Մովսես Նիկողոսյանն ազատ արձակվելուց հետո առաջին անգամ վերադառնում է սերիալ
Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով լսարանին առավել հայտնի էր որպես «Քաղաքում» հեռուստասերիալի Կարբիտ, տևական ժամանակ էկրաններին չէր, քանի որ ազատության մեջ չէր։ Կալանավայրից ազատ արձակվելուց հետո առաջին անգամ կվերադառնա հեռուստաէկրան։ Մովսեսը նկարահանվել է ATV հեռուստաընկերության նոր «Կարմիր բլուր» հեռուստասերիալի առաջին տեսարաններում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է ոչ միայն նոր աշխատանքի, այլև կալանավայրից դուրս գալուց հետո ադապտացման փուլի, ընկերական շրջապատի փոփոխության, մարդկանց վերաբերմունքի և ոչ միայն այդ ամենի մասին։
Հեռուստանովելում Մովսեսը մարմնավորում է դերասան Սամվել Սարգսյանի երիտասարդությունը։ Նա եթերում կլինի առաջին սերիաներում, հետագայում կերպարը կզարգացնի Սամվել Սարգսյանը։ «Այս դեպքում խնդիր կա նմանեցնելու միմիկաները, ժեստերը։ Փորձել եմ նմանություններ գտնել, թե ինչքանով է ստացվել, հանդիսատեսը կդատի»,– ասաց նա։
Դերասանը նշեց, որ այս դերը մարմնավորելն իրեն հարմար էր այնքանով, որ այժմ չէր կարող մեծ զբաղվածություն ունենալ ֆիլմում։ Երկարատև դադարից հետո Մովսեսն առաջին անգամ է վերադառնում նկարահանման հրապարակ։
«Ես հիմա ավելի ոգևորված եմ աշխատում, քան առաջ։ Կարծում եմ` դերասանի համար շատ կարևոր է կյանքի տեսողականությունը, իմ կյանքի տեսողականությունն ավելի է մեծացել, ինչը նպաստում է իմ խաղին։ Կալանավայրում չէի կարող զբաղվել արվեստով, դա ոչ նպատակահարմար կլիներ, ոչ էլ արդյունավետ։ Ամեն դեպքում դա չխոչընդոտեց, որպեսզի հետագայում վերադառնամ իմ աշխատանքին»,– նշեց դերասանը։
Կալանավայրից դուրս գալուց հետո Մովսեսը միանգամից չի վերադարձել հեռուստաէկրան, քանի որ որոշակի ադապտացման փուլ պետք է անցներ։ Ասում է` պատրաստ չէր։ «Ես 8 ամիս առաջ եմ ազատ արձակվել, սակայն սկզբում, իրոք, պատրաստ չէի։ Փոփոխությունը շատ մեծ է այնտեղի ու արտաքին աշխարհի միջև, եթե դրան գումարվեր արվեստը, մի քիչ աբսուրդ կլիներ։ Ես փորձեցի կարգավորել հոգեվիճակս, հետո միայն նկարահանվել»,– պատմեց Մովսեսը։
Դերասանը նկատեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ. «Շատ մարդկանց վերաբերմունքը փոխվում է, մտածում են, եթե դատվել ես, ուրեմն այլ մարդ ես դարձել, սակայն ես ինչպիսին կայի, այդպիսին էլ մնացել եմ։ Բոլորի հետ ինչպես եղել եմ, այդպես էլ պիտի շարունակեմ»։
Այնուամենայնիվ, դերասանի ընկերական շրջապատում փոփոխություններ են եղել, ասում է` շատերից այլ սպասելիքներ ուներ։ «Ես հեռացա շատերից, որովհետև այն սպասումները, որ ունեի, չարդարացան, այլ տեսակով ճանաչեցի այդ մարդկանց։ Ես որոշեցի, որ պետք չէ իրենք լինեն իմ կողքին, թեև ես էլի պատրաստ եմ լինել իրենց կողքին, իմ մեջ ոչինչ չի փոխվել, ինչպես առաջ եմ եղել, այնպես էլ հիմա»,– նշեց նա։ Մեր հարցին` հիմա իր ընկերական շրջապատում մնացե՞լ են մարդիկ հայտնի գործընկերների շրջանակից, Մովսեսը պատասխանեց, որ հայտնի ընկերների անուններ նշել չի ուզում, սակայն շատերը մնացել են իր շրջապատում։
Կալանավայրում Մովսեսը գիրք է գրել, որը հանդիսատեսին կներկայացնի ֆիլմի տեսքով։ «Մինչև ֆիլմի աշխատանքները սկսելը պետք է դուրս գամ Հայաստանից, որի իրավունքը դեռ չունեմ։ Հիմա պայմանական ազատության մեջ եմ, հունվարի 22–ին կլրանա ժամկետը։ Դրանից հետո կսկսեմ զբաղվել իմ ֆիլմի աշխաանքներով։ Եթե ասեմ, որ կհամաձայնեի երկարատև դերով ներկայանալ, կստեմ, որովհետև ծավալուն դերը մեծ աշխատանք է պահանջում, իսկ ես ուզում եմ իմ ժամանակը տրամադրել իմ ֆիլմին»,– նշեց նա։
Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք այլ զբաղմունք ունի` հաշվի առնելով, որ ֆիլմի նկարահանումները մեծ ներդրումներ են պահանջում։ «Արտերկրում կհովանավորեն այդ ֆիլմը։ Դերասանական լավ կազմով, ռեժիսորական լավ աշխատանքով ֆիլմ է լինելու, սակայն իմ նպատակը մի քիչ այլ է, ինքնակենսագրական ֆիլմ է, որը հիմնված է իրական փաստերի վրա»,– եզրափակեց Մովսեսը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից