«Այս հագուստը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է». Արևիկ Գևորգյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն
Դերասանուհի Արևիկ Գևորգյանը որոշել է ներկայանալ որպես դիզայներ և թողարկել է հագուստի իր հավաքածուն։ Նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները Արևիկը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ մասնագիտությունը նոր չէ իր համար, քանի որ առաջին մասնագիտությամբ նկարիչ–դիզայներ է։ Նա նշեց, որ հայրն էլ նկարիչ է։ Մեծանալով նկարչի ընտանիքում` մանկուց նկարել է։ Արևիկի հավաքածուն անմիջականորեն կապված է նկարչության հետ, քանի որ նա այն թողարկել է իր իսկ նկարած պրինտներով։ Արևիկի հավաքածուն ֆոտոշարքով ներկայացրել են ինքն ու դերասանուհի Եվա Զոհրաբյանը։
«Քանի որ նկարելն ինձ ավելի մոտ է, իմ հագուստներն էլ անմիջական կապ ունեն նկարչության հետ այնքան, որ կարելի է ուսերից հանել և կախել պատից։ Մինչև այս հագուստի հավաքածու թողարկելու մասին չէի մտածում։ Ավելի շատ նկարում էի շարֆերի վրա` բատիկա, սակայն դրանք չէի դիտարկում վաճառքի տեսանկյունից։ Երևի թե, ազատ ժամանակս նպաստեց, որպեսզի սկսեմ ստեղծագործել։ Մեղրամսի ընթացքում, երբ ես ու ամուսինս շրջագայում էինք, շատ ոգեշնչվեցի։ Կարծում եմ` բոլոր դիզայներներն էլ ոգեշնչվում են այն երկրներից, որտեղ լինում են։ Սեպտեմբերին սկսեց հասունանալ միտքս, փորձեցի շատ արագ նախապատրաստվել ձմռանը, քանի որ մտահղացումս վերարկուներին էր վերաբերում,– ասաց նա ու հավելեց, որ բրենդի համար ընտրել է DIZIZ անունը։ –Այն երկու նշանակություն ունի` թարգմավում է որպես «Վարակ», քանի որ գաղափարն ինձ համար վարակիչ էր և «Սա է»»:
Յուրաքանչյուր դիզայներ թելադրում է իր ոճը։ Արևիկն իր հավաքածուով կոչ է անում վառ հագնվել` այդպիսով գունավորելով սեփական կյանքը։ «Իմ հագուստն ավելի շատ խորհրդի կարգով է ներկայացված։ Ես ուզում եմ, որ մարդիկ շատ վառ հագնվեն, իրենց կյանքը լցնեն վառ գույներով։ Մեր երկրում ինձ պակասում են գույները։ Շատ հայ դիզայներներ փորձում են կոտրել մռայլ գույների կարծրատիպը և փոփոխություն կա։ Առավելապես ձմռան ամիսներին մեզ պակասում են վառ գույները։ Իմ հագուստն ունի բնավորություն, որը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է»,– նշեց դերասանուհին, ապա հավելեց, որ հագուստի առաջին գիծը ներկայացնում է փոփարտ ուղղվածությամբ։
Արևիկը նշեց, որ իր պրինտների թեման սերն ու հարաբերություններն են, քանի որ այդ մասին կարելի է անվերջ ստեղծագործել։ «Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ առաջնայինը սերն է։ Իմ հագուստներն ամբողջովին պրինտ է։ Նկարները չեն գունաթափվում, քանի որ ներկվում են հիմնաթելերը։ Ես պատվիրում եմ բրդյա կտոր, որը 50 տոկոսով բուրդ է, 50 տոկոսով` բամբակ, իմ նկարած նկարներով ստեղծում ենք պատկերներ, որոնք պրինտ ենք անում կտորի վրա»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը` Արևիկը նշեց, որ փորձում է մնալ գնային միջին սանդղակում. «Սկզբում ընդհանրապես չէի մտածում գնային քաղաքականության մասին, քանի որ շատ էմոցիոնալ եմ, շատ էի վարակված գաղափարով։ Հետո սկսեցի փորփրել շուկան և հասկացա, որ հայկական շուկայում չկա միջինացված արժեք։ Կամ շատ էժան է, կամ շատ թանկ։ Ես միջինացված գնային քաղաքականություն եմ վարում։ Օրինակ, բրդյա վերարկուները կլինեն 100-150 հազար դրամ։ Դա բավականին մատչելի է` հաշվի առնելով, որ դիզայներական աշխատանք է»։
Ըստ Արևիկի` ինքը հիմա չի մտածում բրենդի շահութաբերության մասին։ «Սա մի քիչ ռիսկային քայլ էր ինձ համար, քանի որ ես այս ամենի մեջ ներդրել եմ մեծ չափով էներգիա և ժամանակ։ Ես դեռ չեմ մտածում շահույթի մասին, քանի որ հաճույք եմ ստանում այն ստեղծելուց։ Ես հաճույք եմ ստանում, երբ իմ հագուստը տեսնում եմ ինչ–որ մեկի հագին։ Ինձ կայացած եմ զգում, որ կարողացել եմ ինչ–որ մեկին գույն տալ։ Ֆինանսական շահույթի մասին վաղ է խոսել։ Վաճառքի քանակից է կախված շահույթ կունենաս, թե ոչ։ Այս պահին սա իմ ստեղծագործությունն է»,– նկատեց Արևիկը։
Ինչ վերաբերում է շոու բիզնեսում դիզայներ դառնալու տենդենցին, Արևիկը համաձայնեց, որ շոու բիզնեսում «մոդայիկ» է դարձել դիզայների մասնագիտությունը, սակայն նկատեց, որ այն այլևս շահավետ չէ։ «Նորաձևությունը, կարծես, արագ սնունդ լինի, տենդենցները շատ արագ փոխվում են։ Մեծ էներգիա և եռանդ ես ծախսում դրա վրա։ Ինձ համար իկոնա չէ, որ ես էլ եմ զբաղվում դիզայներությամբ։ Եթե դու որոշում ես մտնել դրա մեջ, պետք է ունենաս կոնկրետ բնավորություն և ասելիք։ Իմ հագուստն ունի կոնկրետ ուղղվածություն։ Այն ստանդարտ մոտիվներով չէ։ Նորաձևությունը տաբու չէ։ Հիմա նորաձևությունն է ծառայում մեզ, մենք այնքան չենք հետևում նորաձևությանը, որքան նորաձևությունն է հետևում մեզ։ Մենք կարող ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք»,– շեշտեց դերասանուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)