«Թշնամուս չեմ ցանկանա անցնել նման բանի միջով». Արեն Բայադյանը` Հրազդանի կիրճն ընկնելուց հետո վերականգնողական փուլի և աշխատանքի վերադառնալու մասին
Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։ Նա վայր էր ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Ռեժիսորն ուներ ողնաշարի և կողերի կոտրվածքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ Արենն արդեն տանն է և վերականգնողական փուլում է։ Դեպքից ամիսներ անց Արենը կրկին աշխատում է, ասում է` հիմա ավելի ակտիվ գրաֆիկով, քան նախկինում։ Tert.am Life–ի հետ զրույցում Արենը պատմել է այս փուլում ունեցած բարդությունների, դրանք հաղթահարելու և նոր աշխատանքների մասին։
Արենը նշեց, որ վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնել, հիմա արդեն լիարժեք վերականգնվել է և վերադարձել աշխատանքի։ Վերականգնողական փուլը հեշտ չէր, սակայն նա չի դժգոհում։
«Բավականին մեծ աշխատանք արեցի այդ փուլը հաղթահարելու համար։ Կյանքում ոչ ոքի չեմ ցանկանա նման բանի միջով անցնել, անգամ, թշնամուս։ Շատ դժվար փուլ էր, որի մասին չէի ուզի խոսել։ Առողջության վերականգման հետ կապված այդ փուլերը, ցավերն ու ապրումները կարող են կոտրել մարդու հոգեկան աշխարհը, բայց ես դժվարություններին չէի նայում։ Պարզապես, պետք է գնահատես կյանքդ, գնաս դեպի նպատակդ։ Երբ նպատակ ունես, ուժ է մտնում քո մեջ։ Դժվարությունը, ցավը շատ մեծ էին, սակայն հիմա չեմ ուզում վատը հիշել։ Փառք Աստծո, որ ամեն ինչ այդպես հաղթահարվեց»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ այդ ամենը հաղթահարել իրեն օգնել են կինը, ընկերներն ու գործընկերները։
Դեպքն Արենին մտածելու, կյանքը վերագնահատելու հնարավորություն է տվել։ «Շատ բան է փոխվում։ Բնականաբար, դա ունենում է իր ազդեցությունը։ Աշխարհայացքդ է փոխվում, գնահատում ես ամեն վայրկյանդ, ամեն պահդ, այն, ինչ ունես։ Դեպքը շատ բան փոխեց իմ կյանքում։ Հաճախ, մարդիկ զղջում են, որ ինչ–որ վատ բան է եղել իրենց հետ։ Ես չեմ զղջում և ժամանակը հետ չէի տա։ Ոչինչ պատահական չի լինում։ Այս դեպքն իր նշանակությունն ուներ»,– նշեց Արենը։
Անդրադառնալով քննարկումներին, որ իրեն ծեծել էին, կոտրված էին նաև մատները, Արենն ասաց, որ նման բան չկար. «Շատ խոսակցություններ կան նաև այն մասին, որ դա ինքնասպանության փորձ էր, հաշվեհարդար, սակայն դա եղել է դժբախտ պատահար։ Ինչը պետք է պատճառ լիներ, որ ինձ պես արվեստագետի հետ հաշվեհարդար տեսնեին։ Ես չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել, բայց եղավ։ Մեր ազգին բնորոշ են տարբեր խոսակցությունները։ Այդ ամենի հետևից գնալ չես կարող»։
Արենի խոսքով` այժմ աշխատում է ավելի ակտիվ, քան նախկինում։ Ասում է` ուրիշ էներգիա ունի, ուզում է իրագործել մտքերը։ Վերջերս նա եղել է ԱՄՆ–ում, Մոսկվայում, որտեղ տեսահոլովակներ է նկարահանել։ Հայաստանում էլ նկարահանել է Հռիփսիմե Հակոբյանի և Արկադի Դումիկյանի զուգերգի, Էրիկի «Իմ աշխարհ եկ» և մի շարք այլ տեսահոլովակներ։ Շուտով լույս կտեսնեն Իվետա Մուկուչյանի, Արման Հովհաննիսյանի, Գրիգորի Եսայանի, Արամեի տեսահոլովակները, որոնց ռեժիսորը ևս Արենն է։ «Բազմաթիվ տեսահոլովակներ ու աշխատանքներ կան։ Մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր տեսահոլովակներ են սպասվում»,– ասաց նա։
Երգիչները հաճախ դժգոհում են, որ Հայաստանում օր օրի ավելի թանկ հաճույք է դառնում երգիչ լինելը, քանի որ թանկանում են տեսահոլովակների, երգերի արժեքները։ Արենը նշեց, որ տեսահոլովակների արժեքները չեն թանկացել։ «Իրականում, տեսահոլովակների արժեքների թանկացումներ չկան։ Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես մի քանի տարի առաջ էր։ Դա կարող է պայմանավորված լինել երգչի ֆինանսական կարողությամբ կամ անկարողությամբ»,– ասաց նա։ Տեսահոլովակի միջին արժեք նշել Արենը դժվարացավ, քանի որ դա պայմանավորված է նրանով, թե ինչ գաղափար է պետք կյանքի կոչել։
«Ես ունեմ մոտ 15 տեսահոլովակ, որոնք նկարահանել եմ արտերկրում։ Հայաստանը մատչելիության տեսանկյունից բավականին լավ է այլ երկրների համեմատ, սակայն մեզ մոտ ավելի դժվարությամբ ենք ստանում այդ ամենը, որովհետև այստեղ կրկնակի աշխատանք ենք տանում»,– ասաց նա։
Հայկական շոու բիզնեսում կար մի փուլ, երբ բավականին քիչ էին նկարահանվում տեսահոլովակներ։ Այս շրջանում, սակայն, երգիչների մոտ ակտիվ տեսահոլովակներ նկարահանելու տենդենց է նկատվում։ Արենը ևս նկատում է, որ որոշակի պասիվություն կար, սակայն ասում է, որ աշխատանքի խնդիր երբևէ չի ունեցել, քանի որ առաջարկներ է ստանում նաև արտերկրից։ «Պասիվությունը պայմանավորված է նրանով, որ երգչին ինչ–որ շրջանում, գուցե, պետք չէ տեսահոլովակ, ավելի կարևոր է երգի տարածումը, որը մատուցելու տարբեր եղանակներ կան։ Սակայն ես հետևողական եմ եղել և կարող եմ ասել, որ ամբողջ տեսահոլովակների առումով Հայաստանը ամենահարուստն է, ամենաշքեղն ու ամենապահանջվածը Կովկասում»,– եզրափակեց ռեժիսորը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ