Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության և ամուսնու երեխաների հետ հարաբերությունների մասին

15:33 • 07.12.17



 

Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա ընտրյալը 19–ամյա Մարիամ Հովհաննիսյանն է, որը մասնագիտությամբ դերասանուհի է, թեև հեռուստադիտողներին շատ հայտնի չէ։ Զույգի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն այս տարի է բաժանվել կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամը պատմեց իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։

 

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– ասաց Մարիամը։

 

 

Ըստ Մարիամի` իրենց սիրո հիմքն այն է, որ իրենք չեն կարող ապրել առանց իրար։ «Դա փոխաբերական իմաստով չեմ ասում։ Մեր միջև կա կապվածություն և սեր։ Շատ լավ ենք հասկանում իրար։ Եթե մարդիկ կարող են իրար հասկանալ խոսքով, մենք հասկանում ենք  հայացքներով։ Ինքը մեծ է, բայց ինձ հետ կարողանում է լինել իմ ուզած ձևով,– ասաց նա ու հավելեց, որ իրենց հարաբերություններում առաջատարը Տիգրանն է։ –Իմ ընտանիքի  գլուխը Տիգրանն է։ Եթե մենք ինչ–որ բանի ուզում ենք հասնել, երկուսով ենք խորհրդակցում, որոշում կայացնում ու հասնում դրան»։

 

Տիգրանն ու Մարիամը մոտ մեկ ամիս է, ինչ միասին են ապրում, սակայն նրանց հարսանիքը  կկայանա փետրվարի 14–ին` Մարիամի տարեդարձի օրը։ Նա չցանկացավ նշել, թե որքան  ժամանակ են ինքն ու Տիգրանը միասին։ Անդրադառնալով հարցին, որ ինքն է առիթ հանդիսացել Տիգրանի և Լիանայի ամուսնալուծության համար, Մարիամը պատասխանեց. «Ես չեմ կարող խորանալ այդ թեմայով, որովհետև շատ խորը թեմա է, սակայն ես առիթ չեմ հանդիսացել։ Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը  չի սիրել իր կնոջը»։ Հստակեցնող հարցին` իրենց սերը ծնվել է այն ժամանակ, երբ Տիգրանը դեռ ամուսնացած էր, Մարիամն արձագանքեց. «Մենք սկսեցինք  միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին»։

 

 

Ինչ վերաբերում է ամուսնու երեխաների հետ հարաբերություններին` Մարիամը նշեց, որ Տիգրանի որդին` 14–ամյա Ռոբերտն իրենց հետ է ապրում, իսկ դուստրը` 1-ամյա Արինան, մայրիկի հետ երկրում չէ։ «Շատ լավ  հարաբերություններ ունենք։ Մեզ համար զարմանալի էր, սակայն Ռոբերտը մեզ հասկացավ և ասաց, որ ուզում է հայրը երջանիկ լինի։ Կարծում եմ, եթե երեխան առողջ մթնոլորտում է  լինում, իր կյանքը, ապագան, ավելի կատարելագործված է լինում։ Արինայի հետ շատ շփում չունենք, քանի որ նա մայրիկի հետ արտերկրում է։ Մայրը խոչընդոտ չի հանդիսանում մեր շփմանը, պարզապես այս պահին երկրում չեն»,– ասաց նա։

 

Հայկական իրականությունում մինչև ամուսնությունը համատեղ կյանքը իրականության մեջ համարձակություն  է, հատկապես, 19-ամյա աղջկա համար, որը որոշել է կյանքը կապել իրենից 21 տարի մեծ, ամուսնալուծված տղամարդու հետ։  Մարիամից հետաքրքրվեցինք, թե ինչպես  են այս ամենին արձագանքել իր ընտանիքի անդամները։ «Ես շատ եմ սիրում Տիգրանին, դրա  համար կարողացա շատ բաների դեմ դուրս գալ և  շատ բաների միջով անցնել։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, ընդունել է մեր ամուսնությունը։ Սկզբում, ընդհանրապես, չէին ընդունում, սակայն արյունը ջուր չի դառնա, փորձում են համակերպվել։ Հայրս դեմ է, սակայն փորձում է համակերպվել։ Ի վերջո, իր աղջիկն եմ»,– ասաց նա։

 

 

Մարիամը մասնագիտությամբ դերասանուհի է, սակայն հայտնի չէ որևէ նախագծից։ Նա նշեց, որ փոքր դերերով ներկայացել է սիթքոմերում, գովազդում։

 

«Ես շատ առաջարկներ եմ ունեցել, սակայն Տիգրանի խորհրդով շատ բաներից  հետ եմ կանգնել ու սպասում եմ նոր նախագծի, որում, երևի, միասին կներկայանանք»,– ասաց նա։ Հարցին` ակնկալո՞ւմ է, որ Տիգրանն իրեն կօգնի կայանալ ոլորտում, պատասխանեց . «Իհարկե։ Նա ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս, և ես շատ ուրախ եմ, որ ինքն է իմ կողքին։  Ամեն մեկը չէ, որ քեզ ճիշտ հասկանում է, կարողանում է կարեկցել և ճիշտ խորհուրդ տալ։ Նա ինձ միշտ ճիշտ խորհուրդ է տվել»։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:47 • 13/11

Կադրեր «Ազիզյանները» սիթքոմի նկարահանման հրապարակից

17:51 • 13/11

Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում

16:48 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

14:10 • 13/11

Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

15:23 • 12/11

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին` Լևոն Մուրադյանի մահվան և հոգեհանգստի մասին

14:41 • 12/11

Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է

12:51 • 12/11

Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:46 • 10/11

Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին

15:48 • 10/11

«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

13:59 • 10/11

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

13:45 • 10/11

Նազենիի, Խորենի, Հայկոյի և այլոց բացահայտումները` Հրաչ Քեշիշյանի մասին

20:10 • 09/11

Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը մեծ թափ է հավաքել

17:41 • 09/11

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյանը՝ 3 տարվա դադարից հետո եթեր վերադառանալու և «Ես տեսնում եմ» սերիալի մասին

15:52 • 09/11

Անժելա Բարխուդարյանի դուստրերն ու հայտնի դերասանները՝ երգչուհու նոր տեսահոլովակում

13:39 • 09/11

Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

13:06 • 09/11

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:05 • 09/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

16:35 • 08/11

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

15:15 • 08/11

«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:13 • 08/11

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

14:21 • 08/11

Yerevan Jazz Fest–ի բացումն ու Արթուրո Սանդովալի երևանյան ելույթը

18:45 • 07/11

Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիորյանը կներկայացնեն համատեղ տեսահոլովակ՝ հայտնի երգերի cover տարբերակով

15:41 • 07/11

«Միսս հայուհի» Արենա Զեյնալյանի առանձնահատուկ 25-ամյակն ու նվերները

14:11 • 07/11

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ երեկույթին

13:03 • 07/11

Գրեմմիակիր Արթուրո Սանդովալը Երևանում նշել է տարեդարձը

17:15 • 06/11

«Քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում». Դիանա Գրիգորյանի հուզիչ գրառումը` որդու տարեդարձի առթիվ

16:35 • 06/11

Էմմա Մանուկյանի նոր ֆոտոշարքը` համարձակ կնոջ կերպարում

14:39 • 06/11

«Զարմանում եմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ Երևան հրավիրելը». Արթուրո Սանդովալի ոգևորությունը և Yerevan Jazz Fest 2018-ի անակնկալները

12:55 • 06/11

«Ինչ էի անելու առանց քեզ». Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի տարեդարձի առթիվ

19:19 • 05/11

Վիկտորիա Իսակովան, Դմիտրի Նագիևը, Մաքսիմ Վիտորգան և Ալյոնա Դոլեցկայան IQOS 3-ի պրեզենտացիային. Ֆոտոշարք

18:03 • 05/11

«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը

17:41 • 05/11

Սպորտային պարերի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ֆուտբոլիստ և աճպարար. նոր լուսանկարներ «Մեծ փոքրիկները» նախագծի նկարահանումից

17:00 • 05/11

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

14:39 • 05/11

«Վահեն ինձ շատ է փոխել». բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Շուշաննա Թովմասյանի հարսանիքից

12:49 • 05/11

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը` Երևանում. հաղթեց Ռուսաստանից Դարյա Բարանովան, Եվա Բաղդասարյանը 4–րդ «Վիցե Միսսն» է

18:18 • 03/11

«Այս երգից սպասելիքները մեծ են». Կարեն Ասլանյանն ու Մաշ Իսրայելյանը հանդես կգան զուգերգով

15:50 • 03/11

Արևիկ Ալավերդյանի 32-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը

15:41 • 03/11

«Միան ավելի ամրապնդեց մեր ընտանիքը». Վաչեն ու Գայանեն տոնում են իրենց ամուսնության 5–ամյակը

13:55 • 03/11

Լիդուշիկի մենահամերգի հետաքրքիր պահերն ու Յանայի առաջին բեմելը

18:40 • 02/11

«Ժամանակին փոքր-ինչ գեր էի, բայց ինձ նաև այդպիսին էի սիրում». Մարիա Չանդիրյանը՝ առողջ և գեղեցիկ մարմին ունենալու գաղտնինքների մասին

17:05 • 02/11

«Աղջիկս կյանքս շատ է փոխել». Ավետ Բարսեղյան

15:43 • 02/11

«Սա ինձ համար մեծ շանս է». իրականում ինչպիսին է «Ոսկե դպրոցի» Արամիկը

12:14 • 02/11

Տիգրան Համասյանի Երևանյան համերգի հետաքրքիր դրվագները

19:03 • 01/11

«Տարիներ առաջ Գոհարն ինձ մոտ էր եկել որպես հաճախորդ». Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը՝ Գոհար Ավետիսյանի հետ աշխատանքային և ընկերական հարաբերությունների մասին

17:50 • 01/11

«Արամեն չէր հավատում, որ առաջին անգամ եմ պատրաստում». Աննա Թովմասյանը՝ խոհարարական հմտությունների և ամուսնուն զարմացնելու մասին

17:06 • 01/11

Քիմ Քարդաշյանն ու քույրերը Հելոուինի կապակցությամբ VS «հրեշտակների» են վերածվել

12:12 • 01/11

Ինչպես են Երևանում տոնել Հելոուինը

18:19 • 31/10

Ամուսնու և որդու անակնկալը՝ Նազիկ Ավդալյանի 32-ամյակին

16:41 • 31/10

«Պետք է ոչ մեկին չհիասթափեցնեմ». «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը` մրցույթին նախապատրաստվելու և սպասվող բեմական շոուի մասին

15:17 • 31/10

Ալեքսանդր Պլատոյի երևանյան առաջին մենահամերգն ու հայտնի հյուրերը

14:42 • 31/10

Վարդան Հովսեփյանի որդու՝ 2 ամսական Մաքսի առաջին ֆոտոշարքը

13:59 • 31/10

«Կալանքի առաջին Նոր տարին էր, երգելու տրամադրություն բացարձակ չունեի». Վարդան Պետրոսյանի հուշերը բանտից և Ազնավուրի ազդեցությունը

12:41 • 31/10

Վարդան Պետրոսյանի վերադարձը, ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվեղի երևանյան բեմելն ու Ազնավուրին նվիրված համերգի մյուս հետաքրքիր դրվագները

17:17 • 30/10

«488՝ իմ թագուհու համար». Քայլի Ջեներն իր մայրիկին թանկարժեք ավտոմեքենա է նվիրել

16:00 • 30/10

«Երբ ժամանակը գա, ես չեմ թաքցնի». Էլեն Ասատրյանը՝ 22-ամյակին ստացած անակնկալի, անձնական և գործնական ձեռքբերումների մասին

13:38 • 30/10

«Lիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա». Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է

19:03 • 29/10

Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

18:33 • 29/10

Վահե Ղազարյանի դուստրը հաղթել է «Ֆրանկոֆոնիա 2018» երգի մրցույթ–փառատոնում

15:13 • 29/10

«Ժամեր շարունակ նռան հատիկների մեջ պառկելը հեշտ չէր, բայց հաճույք եմ ստացել աշխատանքից». Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի բեքսթեյջը

15:11 • 29/10

Հակոբի պահանջները և Արմենի գնահատականը. տղաների նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագները

15:58 • 27/10

«Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքը». Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին

15:39 • 27/10

Քրիստինա Կարապետյանի և Կարո Նաղդալյանի նորածին որդու առաջին լուսանկարը

14:40 • 27/10

Քիմ Քարդաշյանն իր կիսամերկ ֆոտոշարքում նկարել է նաև կրտսեր դստերը

13:06 • 27/10

Գոռ Վարդանյանի նոր 18+ ֆիլմը կոռուպցիայի մասին է

19:41 • 26/10

«Ամեն ինչ խառնվեց ու ստիպված եղանք սցենարը փոխել». Նարեկն ու Սերգեյը՝ «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» ներկայացման մասին

17:26 • 26/10

Ալինա Մարտիրոսյանի որդու և եղբոր անակնկալն իր և Կարեն Արայանի ամուսնության 2-ամյակի առթիվ

13:55 • 26/10

Կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումները` Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում

13:26 • 26/10

Սուրեն Առուստամյանը՝ 36-ամյակը Աթենքում նշելու և լավագույն նվերի մասին

11:01 • 26/10

Հայտնիները՝ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերային

17:43 • 25/10

Կարեն Արայանն ու Ալինա Մարտիրոսյանը նշել են իրենց ամուսնության 2-ամյակը

14:01 • 25/10

Երևան եկած Արմուշի անակնկալը Գարիկ Պապոյանին

13:11 • 25/10

«Մի տեսարանի համար ինձ իրականում ծեծեցին». Ռաֆայել Երանոսյանը կներկայանա մանկական հեքիաթ ֆիլմի չար հերոսի կերպարում

18:21 • 24/10

«Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ». Վարդան Հովսեփյանը` որդու ծննդից հետո ընտանեկան կյանքի մասին

16:27 • 24/10

Ոճային լինելու 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

14:40 • 24/10

«Առանց Դավթի ոչ մի որոշում չեմ կայացնում». Աննա Դովլաթյանը՝ ամուսնու հետ ֆիլմում նկարահանվելու և նրա օգնության մասին

12:35 • 24/10

«Պրոֆեսիոնալ մարդ, որի կողքին իսկապես զգում ես, որ կին ես». Նազենիի հուզիչ գրառումն Ավետի մասին

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային