«Նռան հատիկ» սերիալի Նանեն իրականում Ալլայի դերակատարի աղջիկն է
«Նռան հատիկ» հեռուստասերիալում Ալլայի և Նանեի դերակատարները` Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Լիա Շուգարովան իրականում մայր ու դուստր են։ Tert.am Life–ի հետ զրույցում Ռուզանը պատմել է, թե ինչպես դուստրը հայտնվեց հեռուստասերիալում և ինչպես են անցում նկարահանումները նրա հետ։
8-ամյա Լիան առաջին անգամ է ներկայանում սերիալում և աշխատում, գրեթե, ամենօրյա ռեժիմով, սակայն նկարահանվելու փորձ ունեցել է` խաղացել է Էդգար Բաղդասարյանի «Երեք քույր» ֆիլմում։ Մայրը պատմեց, որ դստեր հայտնվելը «Նռան հատիկ» սերիալում պատահական է ստացվել։
«Երբ Դիանան ինձ հրավիրեց հանդիպման, բալիկիս հետ գնացի, որովհետև ամուսինս տանը չէր, մայրիկիս էլ հարմար չէր մնալ երեխայի մոտ։ Ես անգամ չգիտեի, որ այնտեղ երեխայի դեր կա։ Առաջին անգամ պետք է քննարկեինք ինձ առաջարկվող կերպարը։ Երբ Դիանան առաջին անգամ տեսավ երեխային, հարցրեց` հնարավո՞ր է աղջիկս ցանկանա նկարահանվել։ Ես աղջկաս հարցրեցի, քանի որ ինքը պիտի ասեր` համաձա՞յն է, թե՞ ոչ, ես իրավունք չունեմ իր փոխարեն որոշել։ Բնականաբար, իրեն հետաքրքիր էր, ես էլ համաձայնեցի։ Փորձեցին և տեսան` ինչ արագ ու ճկուն է իր մոտ ստացվում այդ ամենը, և նա ընտրվեց կերպարի համար»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ ինքն ու աղջիկը շատ են կապվել թիմի անդամներին։
Ռուզանը նշեց, որ աղջկան սովորեցնում է պրոֆեսիոնալ լինել նկարահանման հրապարակում, չսրտնեղել ռեժիսորի, օպերատորի դիտողությունից, քանի որ դա արվում է լավ արդյունք ունենալու համար։ «Նա շատ լավ գիտի, որ մենք աշխատում ենք, բոլորն իրեն սիրում են ու եթե պահը պահանջում է խիստ խոսակցություն, դա կապ չունի իր անձի հետ։ Ինքս էլ զգացմունքային չեմ նման հարցերում։ Խմբում հավաքված են բարի, պրոֆեսիոնալ մարդիկ, կարծես մի լավ, ջերմ ընտանիք լինի։ Այնպես որ, դիտողություններից չեմ սրտնեղում»,– նշեց Ալլայի դերակատարը։
Դերասանուհու մոտ մայրական բնազդը գլուխ է բարձրացնում, երբ հարցը վերաբերում է դստեր` դասերը բաց թողնելուն, քիչ քնելուն։ «Մաման մեջս արթնանում է, երբ պետք է մի քիչ ուշ գնանք տուն, քիչ քնի կամ դասերը չհասցնի պատրաստել։ Մեր թիմի անդամները ըմբռնմամբ են մոտենում իմ պոռթկումներին։ Ինքս էլ հասկանում եմ, որ սա սերիալ է, որը նկարահանվում է Հայաստանում։ Սերիալի դեպքում պետք է ճկուն լինես և տեղավորվես ժամանակի մեջ»,– ասաց դերասանուհին։
Ռուզանը բավականին պահանջկոտ է ժամերը պահպանելու առումով։ Նա չի սիրում անտեղի սպասել։ «Ես խնդիր ունեմ ժամերի հետ կապված։ Ես շատ պունկտուալ եմ։ Անգամ, եթե ուզում եմ ուշանալ, չի ստացվում։ Դա բխում է իմ բնավորությունից և նրանից, որ ապրել ու աշխատել եմ Փարիզում։ Ես ինստիտուտն ավարտել եմ ու կյանք մտել` ֆրանսիացիների հետ աշխատելով։ Ինձ մոտ պրոֆեսիոնալ հարթակը ձևավորվել է Փարիզում, որտեղ ուշանալ չկար, ամեն ինչ իր դարակում էր, համակարգված։ Մեր թիմակիցները` սկսած Դիանայից, շատ մարդկային մոտեցան իմ պահանջներին։ Հայաստանում դու կարող ես պրոբլեմատիկ թվալ քո պահանջներով, սակայն ես տեսնում եմ, որ ինձ սիրում են, տեսնում են, որ նեգատիվ ոչ մի բան չկա իմ մեջ,– նշեց Ռուզանը ու հավելեց, որ հիմա յուրօրինակ դպրոց է անցնում` ընտելանում է հայաստանյան աշխատելաոճին,– փառք Աստծո, սիրող մարդկանց գրկում եմ անցնում այդ դպրոցը»։
Անդրադառնալով սերիալի և դերասանների հասցեին հնչող քննադատություններին, որոնք չեն շրջանցել նաև երեխաներին` դերասանուհին ասաց, որ երեխաներին քննադատել չի կարելի։ «Նրանց պետք է սիրել և շնորհակալ լինել։ Եթե երեխան հայտնվել է այդ դաշտում, իր հետ բերել է հրաշք։ Երկու երեխաներն էլ`Արենի դերակատար Վարդանն էլ, իմ աղջիկն էլ իրենց պահում են պրոֆեսիոնալ մակարդակով։ Ես չեմ գովում իմ աղջկան, սակայն պետք է ասեմ, որ նման քննադատությունն ինձ համար զավեշտալի է։ Բնական է, որ պետք է լինեն նաև բացասական կարծիքներ, որովհետև մարդիկ տարբեր են, բայց ես մեծ մասամբ միայն դրականն եմ լսում և՛ սերիալի, և՛ խաղընկերներիս մասին։ Հատկապես, հիացած են երեխաներով»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է իր և դստեր հարաբերություններին` Ռուզանը նշեց, որ աղջկա հետ շփվում է որպես մեծի, քանի որ նա բավականին հասուն է. «Մենք ընկերներ ենք այն օրվանից, երբ նա հայտնվել է իմ փորիկի մեջ։ Նա դեռ փոքր է, բայց շատ հասուն է և ունի ուժեղ բնավորություն։ Դա, երբեմն, բախումների է բերում։ Երբեմն, հասկանում եմ, որ գործ ունեմ անհատի հետ, և ես պետք է հաշվի նստեմ, իմ յուրաքանչյուր քայլից, խիստ խոսք ասելուց առաջ պետք է մտածեմ։ Հատկապես, երեխայի հետ պետք է վարվել այնպես, որ նա զգա` իրեն ոչ միայն սիրում են, այլև հարգում»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ