Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը»
Սարգիս Գրիգորյանի կինը, 2 աղջիկների` Էվայի և Յանայի մայրիկը լինելու պարտականություններից զատ Մանոն ունի իր առօրյան ու զբաղմունքները։ Ամեն հարցում ամուսնուն օգնելուց բացի Մանոն ինքնամոռաց զբաղվում է իր առաջին մասնագիտությամբ` պարով։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել պարուհու հետ, որը բաժանել ենք 2 մասի` «Մանոյի աշխարհը» և «Աղջիկներն ու մրցակցությունը»։
Մանոյի աշխարհը
«Ես ֆանատիզմի աստիճան սիրում եմ այն աշխատանքը, որով զբաղվում եմ։ Իմ ամբողջ էներգիան ներդնում եմ այդ գործի մեջ։ Ինձ շատ են առաջարկում նկարահանվել սերիալներում, սակայն ափսոսում եմ ժամանակս։ Պարի դահլիճում ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Ավելի ռեալիզացված եմ։ Իմ երկրորդ մասնագիտության` դերասանական խաղի պակասն էլ չեմ զգում։ Գործս շատ դրական է։ Հարսանեկան պարեր եմ բեմադրում։ Այնքա՜ն հաճելի ու լավ էմոցիաներ ես ունենում, երբ մարդու համար կարևոր այդ օրը կարողանում ես հեքիաթային դարձնել։ Վերջերս նոր պար բեմադրեցի, որից մեծ հաճույք ստացա։ Երկար ժամանակ նոր բան չէի արել, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր արվեստագետի համար։ Հարսանեկան պարերի բեմադրությունը չի ենթադրում անընդհատ նորություն, սակայն հաճելի է, երբ ինչ–որ մեկը քեզանից նորություն է ուզում։ Հետաքրքիր միտք ծնվեց, որը դրական արձագանքի արժանացավ։ Դա ինձ շատ ոգևորեց»,– աշխատանքի մասին եռանդով պատմեց Մանոն։
Բիզնես տեսանկյունից էլ Մանոյի աշխատանքը շահավետ է, սակայն նա նշում է, որ գումարի համար չի զբաղվում պարով։ «Հարսիկների պակաս չունեմ, սակայն դա գումարի համար չեմ անում։ Այդպիսի խոսք կա` դու աշխատիր, փողը քո հետևից կգա։ Ես չեմ գնում փողի հետևից, դա ուղղակի իմ աշխատանքի արդյունքն է»։
Թե ինչու տեսահոլովակներ չի թողարկում որպես պարուհի, Մանոն անսպասելի պատասխան տվեց. «Չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել»։ Նկատառմանը, որ ինքը, կարծես, երբեք չի խուսափել հանրային ուշադրությունից, պարուհին պատասխանեց. «Ես սիրում եմ լուսանկարվել, և դա անում եմ իմ հաճույքի համար։ Ես անընդհատ չեմ երևում նրա համար, որ ինձ չմոռանան, ուղղակի զբաղվում եմ նրանով, ինչ սիրում եմ»։
Աղջիկներն ու մրցակցությունը
Պարուհի մայրիկը չէր կարող աղջիկներին պարի չտանել։ Նա չի ուզում, որ Էվան ու Յանան պարուհիներ դառնան, սակայն մայրիկի պատիվը գետնով չտալ և լավ պարել պարտավոր են։) «Ես չգիտեմ` իրենք ինչ մասնագիտություն կընտրեն, սակայն կարևոր է, որ պարել իմանան թե՛ իրենց կառուցվածքի, թե՛ առողջության համար։ Յանան շատ է սիրում պարել։ Էվան էլ է սիրում, սակայն ծուլանում է»,– ասաց մայրիկը։
Աղջիկների բազմազբաղ առօրյայի մի մաս են դարձել նաև երգի դասերը։ Էվան ու Յանան սկսել են հաճախել «Արևներ» խումբ։ «Իրենք այնքան տարբեր են։ Յանան բնատուր շնորհ ունի, սակայն ալարկոտ է։ Էվան ավելի աշխատասեր է։ Չգիտեմ` հետագայում ով ինչպես կզարգացնի այդ ջիղն իր մեջ։ Յանան համառ է ու սիրում է առաջինը լինել, Էվան էլ շատ պարտաճանաչ է»,– ասաց նա։ Մայրիկից հետաքրքրվեցինք` արդյոք աղջիկների միջև չկա մրցակցություն։ Ինչպես և կարելի էր ենթադրել մրցակցություն կա։ Էվայի մոտ խանդի դրսևորում կա, սակայն դա նախանձ չի դառնում` մայրիկի ջանքերի շնորհիվ։ «Յանայի` «Դեպի վայրէջք» սերիալում նկարահանվելն ավելի նպաստեց դրան։ Դրսում Յանային ավելի շատ են ճանաչում, Էվան, բնականաբար, զգում է դա։ Ես շատ եմ խոսում իր հետ, որ դա նախանձի չվերածվի։ Իրեն էլ եմ առաջարկել նկարահանվել։ Ինքը գիտի, որ ինքն է հրաժարվել, չնկարահանվելը եղել է իր ընտրությունը, բայց, երբեմն, բզբզում է։ Յանային ասում է` կամաց երգիր, որ իմ ձայնը լսվի»,– ծիծաղելով պատմեց Մանոն։
Ծնողները Յանայի անունով ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջ են բացել, որը բավականին ակտիվ են պահում, սակայն վերջերս էջը կոտրել են։ Մանոն նշեց, որ դրանից շատ են վրդովվել։ Դիտարկմանը, որ տպավորություն է, որ իրենք փորձում են այնպես անել, որ Յանան չկորի հանրության տեսադաշտից, Մանոն արձագանքեց, որ իրականում այդպես է, քանի որ նոր ծրագրեր ունեն. «Մենք փորձում ենք պահել Յանայի ակտիվությունը, որովհետև մանկական նոր ծրագիր ենք անում, կոչվում է Sweet home Yana։ Ինտերնետային հաղորդում է լինելու»։
Հարցին` արդյոք փորձում են Յանային մանկուց ռեալիթի շոուի աստղ դարձնել, Մանոն պատասխանեց. «Ինքը շատ է սիրում այդ ամենը, ամեն օր ասում է` կարոտում եմ նկարահանումները։ Յանային շատ հեշտ է տրվում այդ ամենը։ Հաղորդման շրջանակում Յանան հետաքրքիր արկածների մեջ է ընկնում, որը նաև դաստիարակչական բնույթ է ունենալու։ Սցենարով հիմնականում Սարգիսն է զբաղվում։ Նկարահանումներն արդեն արել ենք, մոնտաժային փուլում ենք»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)