Նունե Եսայանն ու Սոֆի Մխեյանը` «Հայաստանի ձայնում» իրենց միջև եղած միջադեպի մասին
«Հայաստանի ձայնը» շարունակում է մնալ այս փուլի ամենաքննարկվող նախագծերից մեկը։ Վերջին եթերից հետո լայն քննարկման արժանացավ Սոֆի Մխեյան–Նունե Եսայան երկխոսությունը։ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին խոսելիս Սոֆին նշել էր, որ ոչ մի էմոցիա չստացավ, տպավորություն էր, որ չէին հասկանում՝ ինչ են երգում։ Ի պատասխան Նունեն ասաց, որ այսուհետև ինքն էլ ավելի անկեղծ կդատի մյուս մարզիչների մասնակիցներին։ Այս թեմային վերաբերյալ Սոֆիին քննադատել էր նաև դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` նշելով, որ պետք է հարգելՆունեի տարիքն ու կենսափորձը։ Քննարկման նոր ալիք բարձրացավ, որ Սոֆին ու Նունեն կոնֆլիկտ են ունեցել։
Երգչուհիները թեմայի շուրջ անձնավորված խոսել չցանկացան, սակայն իրենց հարաբերությունների մասին պարզաբանում տվեցին Tert.am Life–ին։
Նունե Եսայանի համար փոքր–ինչ անհասկանալի է, որ ամեն եթերից հետո քննարկումների ալիք է բարձրանում, թե մարզիչները ներքին խնդիր ունեն իրար հետ։ Նախորդ անգամ էլ նրան կոնֆլիկտ էին վերագրել Արամեի հետ։ Նա վստահեցնում է, որ մարզիչներն իրար հետ ունեն շատ լավ հարաբերություններ։ «Եթերից կարծիք կազմել, դրա շուրջ ինչ–որ բաներ հորինել ու սկսել վատ բաներ գրել, ապուշություն է։ Ում հետաքրքիր է մեր ներքին խոհանոցը, թող գա նկարահանումներին, հետո գնա ու ինչ ուզում է` գրի»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ այդ պահին ամեն դեպքում սրտնեղեց Սոֆի Մխեյանի կարծիքից, Նունեն արձագանքեց, որ դա բնական է։ «Ամեն մեկիս թիմում մեր երեխաներն են, ամեն կերպ պետք է պաշտպանենք իրենց` առանց իրար վնասելու։ Շոու է, եթե քո երեխաներին նեգատիվ մի բան են ասում, պետք է պաշտպանես։ Մարզիչներս բոլորովին խնդիր չունենք իրար հետ։ Հետնաբեմում նորից ծիծաղում ենք, քննարկում, խոսում։ Ծիծաղելի բաներ են»,– ասաց նա։
Թեև Նունեն այդ պահին խոստացավ ավելի խիստ լինել, մինչև եթերի վերջ նկատելի չէր վերաբերմունքի փոփոխություն։ Նունեն նշեց, որ ինքը չի կարող ավելի խիստ լինել, որովհետև դա կարող է կոտրել մասնակցին։ «Ես չեմ կարող ավելի խիստ լինել։ Սկսնակ երեխաներ են։ Հանդիսատեսը մեզ հաճախ ասում է` ավելի անկեղծ եղեք։ Թող գան, մեր տեղում նստեն, տեսնեմ կարո՞ղ են ավելի անկեղծ լինել, երբ հետնաբեմում այդ երեխայի ընտանիքն է, ինքն էլ նոր է բարձրացել բեմ, կարող է կոտրվել։ Եթե մենք նկատողություն ունենք, փորձերի ժամանակ ասում ենք, սովորեցնում, բայց բեմում այդ երեխային տապալելը սիրուն չէ։ Սրանով ուզում եմ նաև դիմել հանդիսատեսին, որ մեզ չքննադատեն, որ անկեղծ չենք։ Մեր առջև ինչ–որ երեխայի ճակատագիր է։ Պետք է մեղմ ասել նկատողությունը, որպեսզի ինքը չհիասթափվի, չկոտրվի»,– ասաց երգչուհին, ապա հավելեց, որ հետնաբեմում մարզիչները խորհուրդներ են տալիս ոչ միայն իրենց, այլև մյուս թիմերի անդամներին։ Նա նշեց, որ մասնակիցներն էլ են ընկերություն անում իրար հետ։ «Ես չգիտեմ` նախորդ եթերաշրջաններում ինչ է եղել, բայց մեզ մոտ շատ լավ միջավայր է։ Իհարկե, փոքր ինտրիգներ լինում են, սակայն դա որևէ կերպ չի խանգարում մեր հարաբերություններին»,– ասաց Նունեն։
Ինչ վերաբերում է տվյալ թեմայի շուրջ քննադատություններին, որ մյուս մարզիչները պետք է հաշվի առնեն իր տարիքն ու կենսափորձը, Նունեն կարծում է, որ դա չպետք է կաշկանդող հանգամանք լինի մյուսների համար։ «30 տարվա մասին կատակը ձևավորվեց իմ ու Արամեի միջև։ Մինչև հիմա ներքին խոհանոցում տարբեր կատակներ ենք անում դրա շուրջ։ Եթե որոշվել է, որ տվյալ մարդը մարզիչ է և արդեն հայտնվել է եթերում, ուրեմն իրավունք ունի ամեն ինչ էլ ասել։ Ամեն մեկն իրավունք ունի արտահայտվելու, ես էլ իրավունք ունեմ պաշտպանել իմ երեխային։ Մեծ–փոքր, փորձ ունենալ–չունենալը հարաբերական հարցեր են։ Թե ով ինչ կարծիք ունի տվյալ մարզչի մասին, իր երկրպագուն է, թե չէ, իր խնդիրն է»,– ասաց նա։
Իր հերթին Սոֆին նկատեց, որ «Հայաստանի ձայնում» պարտադիր պայման է, որպեսզի 4 աթոռին նստած լինեն տարիքային տարբեր խմբերի մարդիկ` մինչև 30 տարեկան, 30–45 և 45–ից բարձր։ «Ճիշտ չէ դա բերել անձնական դաշտ ու դարձնել քննարկման առարկա։ Այս նախագիծն ունի կանոններ, որոնց պետք է ծանոթ լինել, հետո քեզ իրավունք վերապահել կարծիք հայտնել։ Փաստ է, որ մեզ վստահված է այդ աթոռը։ Նշանակում է` յուրաքանչյուրս իրավունք ունենք բարձրաձայնելու այն, ինչ մտածում ենք` որպես մարզիչ։ Այն, ինչ մարդիկ մտածում են, քննարկում կամ ստեղծում, բացարձակ կապ չունի իրականության հետ։ Գուցե, իրենց հետաքրքիր կլիներ, եթե այդպիսի աժիոտաժ լիներ, բայց մենք հրաշալի հարաբերություններ ունենք։ Իսկապես, ընկերական, ջերմ մթնոլորտ է։ Ես շատ լավ գիտակցում եմ ով է Նունեն, ինչ կենսափորձ ունի, իր տեսակը, շատ լավ հասկանում եմ` երբ կարելի է անցնել սահմանը։ Ես ոչ թե Նունեին հետ կապված եմ կարծիք ասել, այլ փորձել եմ ուղղորդել մասնակիցներին։ Գուցե, մի քիչ խիստ եմ արտահայտվել։ Տարիներ ի վեր ասել եմ, որ ուրախ եմ Նունեին իմ ընկերը համարել։ Դա նույնիսկ քննարկման թեմա չէ։ Այդ մասին ամեն մեկի կարծիքին անդրադառնալու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն։ Այս հարցը դաստիարակության հետ զուգահեռելուն գնահատական տալ անգամ չեմ ուզում։ Յուրաքանչյուրը թող մտածի իր դաստիարակության մասին։ Եթե մենք այդ աթոռին ենք, յուրաքանչյուրս հստակ գիտենք մեր անելիքը»,– նկատեց երգչուհին։
Սոֆին բացահայտեց, որ մարզիչներն ունեն խմբակային «չաթ», որտեղ անում են քննարկումներ, հումորներ։ Նման աժիոտաժներն էլ հաճախ հումորի թեմա են դառնում իրենց մոտ. «Ներքին խոհանոցը լրիվ այլ է։ Ուղղակի մարդկանց ինտրիգ էր պետք, այս շաբաթ էլ ստացան իրենց չափաբաժինը։ Հաջորդ շաբաթ հուզմունքն ավելի շատ է լինելու, քան ինտրիգը»։
Ինչ վերաբերում է մասնակիցների մասին անկեղծ կարծիք ասելուն, եթե Նունեն կարծում է, որ դա կարելի է եթերից դուրս անել, Սոֆին կարծում է, որ եթերում կարծիք հայտնելը մասնակցին ուղղորդելու համար է։ Նա նշեց, որ հանդիսատեսից բազմաթիվ դրական կարծիքներ է լսում իր տեսակետը ազնիվ ու անկեղծ բարձրաձայնելու համար։
«Կարծում եմ` յուրաքանչյուր դեպքում հանդիսատեսը քննարկելու է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Եթե ամեն ինչ լինում է հարթ, իրենց դա դուր չի գալիս, կարծիք ենք հայտնում, վատ է, անկեղծությունը վատ է, անկեղծ չլինելն էլ է վատ։ Ուզում եմ հասկանալ` կա՞ մի բան, որ դուր է գալիս իրենց։ Ինչ էլ լինի, քննարկումներ միանշանակ կլինեն։ Նունեն իր տակտիկան ունի, ես` իմ։ Շատ կարևոր է լինել ազնիվ։ Մենք ազնիվ ենք` յուրաքանչյուրս մեր ձևի մեջ։ Շատ դեպքերում, երբ միայն պուպուշ խոսքեր ես ասում, դաս չեն քաղում։ Ի դեպ, նման նախագծերն արվում են հանդիսատեսի ժամանցն ապահովելու, ոչ թե ամեն բառը կռվախնձոր դարձելու համար»,– եզրափակեց երգչուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)