Արտյոմ Հակոբյանը՝ երրորդ ամուսնության և երեխաների հետ հարաբերությունների մասին
Օրերս 3/Off նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանն ամուսնացել է երրորդ անգամ։ Արտյոմը չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, սակայն Tert.am Life-ի համար բացառություն է արել` պատմելով կնոջ, նորաստեղծ ընտանիքի և երեխաների հետ հարաբերությունների մասին։
Արտյոմի ընտրյալը մասնագիտությամբ խմբավար, դիրիժոր Էմմա Առաքելյանն է, ով աշխատում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցում» և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում։
Զույգի ծանոթությունը կայացել է դեռևս երեք տարի առաջ։ «Պատահական հանդիպումը վերածվեց ջերմ զրույցի, ապա լուրջ հարաբերությունների,- ասաց հաղորդավարը ու անկեղծացավ, որ Էմման առաջին հերթին իրեն գրավել է հայացքով ու գեղեցկությամբ. -Դա այն է, ինչ առաջին հայացքից գրավում է յուրաքանչյուր տղամարդու։ Հետո արդեն շփումը բերեց շատ ավելի խորացված հարաբերությունների»։
Պարզվում է՝ Էմմային ևս առաջին հանդիպմանը գրավել է հայացքը. «Ընդհանուր մի կայծ կար, համակրանք առաջացավ առաջին իսկ հանդիպմանը»։
Երեք տարի շփվելուց հետո նոյեմբերի 5-ին զույգը պսակադրվեց Մարիամ Աստվածածին եկեղեցում։ «Հոգևորականի կողմից բացասական որևէ արձագանք չի եղել։ Եթե տեղյակ եք, նույնիսկ եկեղեցական օրենքը թույլ է տալիս մինչև երեք անգամ արարողություն կատարել, բայց դա ինձ մոտ երեք անգամ չի եղել»,- ասաց Արտյոմը՝ նկատի ունենալով, որ նախկինում ունեցած մի ամուսնությունը քաղաքացիական է եղել։
Նորապսակներն ամուսնությունից հետո երկու օրով մեկնել են Թբիլիսի, քանի որ Արտյոմն ընդամենը 2 օր ուներ մինչև հերթական նկարահանումները , մեկ այլ երկիր այսքան կարճ ժամանակով մեկնել չէին կարող։
Արտյոմը դժվարացավ հստակ պատասխանել՝ արդյոք գտել է ամենակարևոր բանը, որն այսքան ժամանակ փնտրում էր կանանց մեջ։ «Այս երեք տարին փորձություն էր երկուսիս համար։ Հասկացանք, թե որքանով կարող է մեր միությունն ամուր լինել, համոզվելուց հետո գնացինք ամուսնության քայլին։ Չեմ կարող հստակ հատկանիշներ ասել, ուղղակի գտա այն, ինչ մարդկային տեսանկյունից փնտրում էի, այն, ինչ պետք է ինձ»,- ասաց հաղորդավարը։
Շոումենին խնդրեցինք նկարագրել Էմմային 5 բառով. «Ստիպում եք ինձ սահմանափակվել` փորձելով ընտրել բառեր, բոլոր այն մտքերից ու զգացմունքներից, որոնք ապրում ես մարդու հետ։ Կարևորը զգացողությունն է, որ նա կարող է դառնալ քո ամենահարազատ մարդը»։
Արտյոմ Հակոբյանն առաջին ամուսնությունից ունի երկու որդի, երկրորդ ամուսնությունից՝ մեկ դուստր։ Հաղորդավարն ուրախությամբ նշում է, որ երեխաներն իր անբաժանելի մասն են։ «Երեխաներս ապրում են նաև ինձ մոտ, միասին շատ ժամանակ ենք անցկացնում։ Նրանց բոլոր քայլերի, ապրած րոպեների մասին տեղյակ եմ։ Ավագ տղաս 16 տարեկան է, ջութակահար է, սովորում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում։ Միջնեկ տղաս ֆուտբոլիստ է, իր թիմի գլխավոր դարպասապահն է, արդեն բավականին հաջողություններ է գրանցել։ Աղջիկս էլ այս տարի առաջին անգամ դպրոց գնաց»,– պատմեց նա։
Էմմայից էլ հետաքրքրվեցինք Արտյոմի՝ երեխաներ ունենալու հանգամանքը չի՞ խանգարել իրենց։ Ի պատասխան` նա մեղմ ժպտաց և ասաց. «Երեխաները երբեք չեն կարող խանգարել։ Նրանք այն էակներն են, որոնք լցնում են կյանքդ ու ինչքան շատ են, կյանքդ ավելի գունավոր ու լուսավոր է դառնում»։
Մանանա Հովակիմյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից