Գարիկի դստեր բացականչությունները, Սոնայի անակնկալը մայրիկին ու Գարիկ–Սոնա համերգի մյուս հետաքրքիր պահերը
Երբ Գարիկ Պապոյանը նվագում է, իսկ Սոնա Ռուբենյանը երգում «դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին» կամ «շիրիմիս գաս մտամոլոր», առաջինը ժպիտ է առաջանում, հետո հասկանում ես, որ երաժշտությունը քեզ այլ տեղ է տարել։
«Գարիկ–Սոնա» նախագիծը սկսվեց 1 տարի առաջ`ռաբիս երգերի գործիքավորման փոփոխությունից։ Առաջին հայացքից հումորային նախագիծը մեծ արձագանք ստացավ։ Գարիկն ու Սոնան սկսեցին անընդհատ նոր cover–ներ ներկայացնել, ռաբիս երգերին միացան ժողովրդական ստեղծագործությունները։ Հիմա նրանք ունեն նաև իրենց երգը` Էդգար Էլբակյանի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը։
«Կամի» ակումբում երեկ կայացավ Գարիկի ու Սոնայի համերգը, որն անցավ ջերմ մթնոլորտում։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հիշարժան պահերը:
«Դեռևս Արամ MP3–ի հետ այս նախագիծը սկսել էինք ռաբիս երգերը փոխելուց։ Երբ սկսեցինք համագործակցել Սոնայի հետ, իր երգելաոճը, ձայնը, տեսակը տարավ դեպի ժողովրդական։ Եթե համագործակցությունը Սոնայի հետ չլիներ, այստեղ չէինք հասնի։ Երգիչը թելադրում է իր տեսակը։ Սոնայի ոճի, կարողությունների թելադրանքով հասկացանք, որ այլ գործիքավորմամբ ժողովրդական երգերը մատուցելը կարող է լինել այն, ինչի կարիքը հիմա կա։ Մեզ հիմա ավելի հարազատ են ժողովրդական երգի հարմոնիաները։ Այդ ամենի մեջ խորություն կա»,– ասաց Գարիկը։
Երաժիշտ հումորիստի խոսքը զարմացրեց Սոնային։ Պարզվում է` ժամանակին Գարիկն այլ կարծիք ուներ այս մասին։ «Սկզբում Գարիկն ասում էր` ժողովրդական մի երգիր, էլի, պարզ երգի։ Հետո ասում էր` ժողովրդական երգիր»,– ծիծաղելով պատմեց երգչուհին, Գարիկն էլ պարզաբանեց. «Ես փոխվել եմ։) Ի դեպ, վերջերս իմացա, որ աշուղի ծոռնիկ եմ»։
Սոնայից հետաքրքրվեցինք, թե ինչ է զգում, երբ երգում է «շիրիմիս գաս մտամոլոր»։) «Սկզբում ամեն անգամ ծիծաղում էի, երբ գալիս էր «շիրիմիս գաս» հատվածը, հետո հարմարվեցի։ Ես ընկղմվում եմ երգի մեղեդու մեջ։ Իրականում, այս երգերը տրանսֆորմացիայի են ենթարկվել և դարձել լավը Գարիկի մոտեցման, տանջանքի, գործիքավորումների շնորհիվ»,– ասաց նա, Գարիկն էլ հավելեց. «Սոնան սկսել է զգալ այն բառերը, որ երգում է։ Կարողանում է դիմացինին համոզել, որ ճիշտը շիրիմն է։) Իրականում, մի բան ենք հասկացել, եթե երաժշտության մեջ լրջություն է լինում, ամենատափակ բառերն էլ իմաստ են ստանում։ Իմաստով բառերն էլ կարող են կորցնել այն, եթե մատուցես էժանագին երաժշտությամբ։ Լավ երաժշտության ներքո ամեն բառ իմաստ է ստանում»։
Համերգի ժամանակ Գարիկն ու Սոնան պրեմիերա ունեցան` ժողովրդական «Բինգյոլը» ներկայացնելով իրենց պատկերացմամբ։ «Գարիկի մշակմամբ այն դարձել է ժողովրդական–ժամանակակից, սակայն ժողովրդական երգի հիմնային ոչ մի գիծ չի կորել։ Աշխատում ենք երգերը պահել այնպիսին, ինչպիսին կան. հիմքը թողնելով նույնը` փորձում ենք մատուցել այնպես, որ երիտասարդներին էլ լսելի լինի»,– նկատեց Սոնան։
Ակումբային համերգից Գարիկն ու Սոնան մեծ էներգետիկա ստացան։ Հանդիսատեսը ջերմ էր։ «Մեր վերջին համերգներն այնպես են անցնում, որ ուղղակի չենք կարող համարել աշխատանք։ Ես վայելում եմ այդ րոպեները բեմում։ Իհարկե, բացօթյա համերգների ժամանակ էներգետիկան ավելի շատ է, սակայն այստեղ էլ այսօր համոզվեցինք, որ շատ ջերմ մթնոլորտ էր»,– նշեց երգչուհին։
Համերգի մտերմիկ միջավայրը տպավորել էր նաև Գարիկին։ Վերջինս մի քիչ վերապահումով էր մոտենում ակումբային համերգներին, սակայն հանդիսատեսի ջերմությունը երաժշտին ստիպեց վերանայել կարծիքը. «Մենք միշտ համոզմունք ենք ունեցել, որ ակումբային փոքր համերգներն ավելի շատ գործ են, ոչ թե հաճույք, որովհետև սառնություն է եղել։ Չգիտես ինչու, ֆինանսապես ապահոված մարդիկ իրենց ավելի ծանր են պահում, սակայն այսօր բոլոր ներկաները մեզ հակառակն ապացուցեցին։ Այն ջերմությունը, որ այսօր ստացանք, հրաշալի էր»։
Ի դեպ, հանդիսատեսի շարքերում էր նաև Գարիկի 3.5 տարեկան դուստրը` Ամելին։ Մայրիկի` Մարիանայի հետ համերգին հետևելիս նա շարունակ բացականչում էր պապա՜, Գարիկը բեմից ողջունեց դստերը, ինչն ավելի ոգևորեց նրան։
Երաժիշտը մեզ ներկայացրեց դստեր բացականչության նախապատմությունը. «Սիրահարների այգում մեր համերգի ժամանակ Ամելին եկել էր, շատ երկար գոռացել էր` պապա, ես չէի լսել։ Դրանից հետո ինչքան նայում է այդ համերգը, իսկ ինքը շատ հաճախ է նայում, ասում է` ես գոռացի, դու չէիր լսում։ Այսօր տեղը հանեց, բոլորն էին լսում:)»։
Սոնայի ընտանիքը ևս ներկա էր համերգին։ Մինչ ուշ երեկո տևած համերգին հաջորդելու էր երգչուհու մայրիկի` տկն Արմինեի տարեդարձը։ Երգչուհին անակնկալ էր պատրաստել մայրիկի համար։ Կեսգիշերին մոտ, երբ պետք է հնչեր «Լուսին» ստեղծագործությունը, նրանք տորթով ու ծաղիկներով շնորհավորեցին տկն Արմինեի տարեդարձը։ Երգչուհին իր մայրիկի համար կատարեց Էդգար Էլբակյանի` մորը նվիրված ստեղծագործությունը։
Տեսահոլովակներ թողարկել Գարիկն ու Սոնան չեն շտապում։ Փորձը ցույց է տալիս, որ նախագիծը կենդանի համերգներով է ապրում։ «Մենք օրերս հենց դա էինք քննարկում։ Մեզ մոտ ֆենոմեն է, կենդանի կատարումները տեսահոլովակների պես դիտելիություն են ապահովում։ Երաժշտական ասպարեզի տրամաբանությունը պահանջում է երգ, տեսահոլովակ, հետո համերգներ, մեզ մոտ ամեն ինչ հակառակ կողմից սկսվեց։ Չգիտեմ` ճիշտ է, թե սխալ , բայց մենք հաճույք ենք ստանում կենդանի նվագելիս։ Երգերը ձայնագրել դեռ չենք շտապում, քանի որ դրանք անընդհատ փոփոխվում են։ Մոտ 40 երգից հիմա կատարում ենք 21–ը։ Ամեն անգամ երգ է ավելանում, պակասում,– ասաց նա, ապա ավելացրեց, որ երգերի փոփոխությունները պայմանավորված չեն հանդիսատեսի արձագանքով։ –Մենք զգում ենք` որն ենք երկար կարողանում սիրել, որից ենք 2–3 անգամ կատարելուց հետո հոգնում»։
Թե որ երգից են շատ արագ հոգնել, Գարիկն ու Սոնան համառորեն չնշեցին, սակայն ասացին երգերի անունները, որոնցից չեն հոգնում` «Սիրո նամակ», «Սրտիդ բանալին».... մի խոսքով «դասականները»:)
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ