Ադրիանա Գալստյան. «Ժամանակին երգել եմ, ունեմ իմ երգերը»
Դերասանուհի Ադրիանա Գալստյանը, կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ հանրությանը, սակայն ֆիլմերում նկարահանվելու առաջարկների պակաս չունի։ Tert.am Life–ի հետ զրույցում Ադրիանան խոսել է գործունեության այս փուլի, իրեն հաջողակ համարելու և անձնական կյանքում նորություն ունենալու խոսակցությունների մասին։
«Նռան հատիկում» Ադրիանայի կերպարի անունը ևս Ադրիանա է։ Դերասանուհին նշեց, որ դա չի եղել իր ընտրությունը։ Նա նկատեց, որ ֆիլմում չի խաղում ինքն իրեն, կերպարի հետ ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ։ Պարզվում է` հերոսուհու պես Ադրիանան էլ սիրում է երգել, ավելին, փոքր տարիքում հաճախել է երաժշտական դպրոց, ունեցել է իր երգերը։
«Հերոսուհիս երազում է երգչուհի լինել։ Միանշանակ, ֆիլմում կլինեն երաժշտական համարներ։ Հավաքված է լուրջ անձնակազմ, որը մտածում է կերպարի զարգացման ուղղությամբ։ Նույնիսկ, հնարավոր է, լինի հեղինակային երգ, սակայն դա կախված է ժամանակից։ Երգելն ինձ համար ամենաբարդ մասնագիտություններից մեկն է։ Միայն քաղցր ձայն ունենալը դեռ չի նշանակում լավ երգել։ Իմ կերպարը ոչ թե երգչուհի է, այլ ուզում է լինել երգչուհի։ Այդ իսկ պատճառով, անգամ, եթե ունենանք ոչ կատարյալ երաժշտական համարներ, դա կերպարով արդարացված կլինի։ Երգելն ինձ համար հոբբի է։ Փոքր տարիքում ունեցել եմ իմ երգերը։ Հիմա երգում եմ ստուդիայում, ունեմ երգերի cover տարբերակներ։ Մտածում եմ սիրողական երաժշտական գործունեություն ծավալելու մասին»,– ասաց նա։
Ադրիանան մասնագիտությամբ թարգմանչուհի է։ Երիտասարդ աղջիկների համար երազանք է հեռուստատեսությամբ երևալը, հայտնի դառնալը, սակայն նա պնդում է, որ իր դեպքում այդպես չէ։ «Չեմ ուզում շաբլոն երևալ, սակայն ինձ չի գրավել հայտնի լինելու փաստը։ Ի սկզբանե, ես նպատակ ունեի ընդունվել ԵՊՀ` Լեզուների բաժին, լավ տիրապետել անգլերենին, ինչը ստացվեց ինձ մոտ։ Երբ մտածում էի հետագա աշխատանքիս մասին, հասկացա, որ շատ եմ սիրում նկարահանվել, դերասանությունը հենց այն է, ինչով ցանկանում եմ զբաղվել։ Որոշեցի մտածել այդ դաշտում գործունեություն ծավալելու մասին, մասնակցեցի քասթինգների։ Ճանապարհը հեշտ չէր, սակայն հաջողությունը երբեք չի լքել ինձ։ Ես կարծում եմ, որ ինչ–որ չափով հաջողակ եմ, որովհետև հաջողություն է կատարել սիրած աշխատանքն ու դրա համար վարձատրվել։ Ինչ վերաբերում է հայտնիությանը, այսօր յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ հայտնի դառնալ` համացանցի միջոցով։ Շատ ավելի կարևոր է սիրված ու գնահատված լինել, նվիրված լինել աշխատանքին, հասկանալ, որ դու դա չես անում միայն քո ու գումարի համար»,– ասաց երիտասարդ դերասանուհին` հավելելով, որ հաճելի է անծանոթ մարդկանց կողմից դրական արձագանքներ ստանալ։ Նա նկատեց, որ հանրության կողմից պահանջարկն ազդում է նաև առաջարկների վրա։
Հարցին` այս ընթացքում իր հոնորարներն աճե՞լ են Ադրիանան պատասխանեց. «Միանշանակ սկսում ես փոքր աստիճանից, հետո քիչ–քիչ բարձրանում ես։ Ամեն աստիճանի համար պահանջում ես համապատասխան գումար։ Ես ինձ դեռևս չեմ համարում ամենաբարձր կետում»։
Ըստ նրա` հասել է որոշակի կետի, որպեսզի կարողանա ներկայացնել նաև իր պայմաները։ «Ինձ համար ամենակարևոր պայմանը մարդկային հարաբերությունն է։ Որքան էլ լավ վարձատրվես, պետք է հասկանաս` կարո՞ղ ես արդյոք ընդհանուր լեզու գտնել դիմացինի հետ»,– ասաց նա։
Ադրիանան ընդգծեց, որ շատ է կարևորում խաղընկերներ հետ հարաբերությունները և շատ է ուրախացել, երբ իմացել է, որ կերպարային գիծը զարգանում է Հայկ Չոմոյանի հետ. «Նա շատ լավ խաղընկեր է։ Իր խաղը քեզ օգնում է։ Երբեմն, խաղընկերոջդ պատճառով չես կարողանում իմպրովիզներ անել, սակայն այս դեպքում հավաքվել է դերասանական պրոֆեսիոնալ կազմ»։
Դիտարկմանը, որ հաճախ պրոֆեսիոնալ դերասանները դժգոհում են մասնագիտական կրթություն չունեցող, ոչ պրոֆեսիոնալ դերասանների ներկայությունից էկրաններին, Ադրիանան արձագանքեց, որ խաղընկերների կողմից դրական կարծիքներ է լսել իր մասին։ ««Նռան հատիկում» իմ մոր և հոր կերպարները մարմնավորում են Իրինա Հարությունյանն ու Արա Դեղտրիկյանը, իրենք ինձ ասում են, որ ինձ հետ հաճելի է աշխատել։ Անգամ, նշում են, որ կա հակառակ տարբերակը, երբ մարդիկ երկար տարիներ սովորում են Թատերականում, սակայն չունեն շնորհ։ Ես դերասանությունն ավելի բարձր եմ համարում մասնագիտությունից, որովհետև այս դեպքում հիմքը տաղանդն ու ցանկությունն է»,– նշեց նա։
Ադրիանան նշեց նաև, որ վերջերս նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում, որում մարմնավորել է Ադրիանա անունով աղջկա։ Ռոմանտիկ կատակերգության մեջ խաղացել են նաև Էմիլ Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անահիտ Հարությունյանը, Արթուր Հակոբյանը և այլք։ Պրեմիերան կլինի գարնանը։
Ինչ վերաբերում է վերջերս շրջանառվող խոսակցություններին, որ Ադրիանան ընտրյալ ունի, երիտասարդ դերասանուհին ասաց. «Ես չեմ հերքել այն փաստը որ լուսանկարում ես եմ, սակայն ինչ–որ բան չեմ էլ հաստատում։ Երբ իմ կյանքում կլինի մեկը, որի հետ մեր հարաբերությունները կլրջանան, ինքս լուսանկար կտեղադրեմ և կխոսեմ այդ մասին»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)