«Մենք լավ մտքերի հեղինակներ ունենք, բայց հենց հերթը հասնում է թղթին, դառնում է աղետ». Ստեփան Ղամբարյան

18:13 • 18.10.17



 

Դերասան Ստեփան Ղամբարյանը «Առաջնորդների» ավարտից հետո որոշել է դադար առնել և զբաղվել նոր նախագծով։ Դերասանին լրջորեն անհանգստացնում է հարցը, թե ինչ հետք է թողնելու։ Tert.am Life–ի հետ զրույցում նա խոսել է ոլորտի խնդիրների և ընկերների հետ նոր գաղափարի շուրջ համախմբվելու մասին։

 

–Ստեփան, «Առաջնորդների» ավարտից տևական ժամանակ է անցել, սակայն Ձեզ չենք տեսնում այլ հեռուստանախագծերում։ Ինչո՞վ եք զբաղված հիմա։

 

–Սուրեն Շահվերդյանը սկսել է բեմադրել Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»», որը համաշխարհային լավագույն գործերից մեկն է։ Ինձ համար շատ պատասխանատու աշխատանք է, որովհետև կարևոր և կենսագրական դեր է։ Առայժմ  զբաղված եմ դրանով, Համազգային թատրոնի ներկայացումներով և մանկավարժի իմ գործունեությամբ։ Այլ գործերով զբաղվել չեմ ուզում։

 

–Ինչո՞ւ։

 

–Նկարահանվելու առաջարկներ կան, սակայն չեմ ուզում մտածել սերիալների, հեռուստատեսային նախագծերի մասին, որովհետև դրանք  շատ ժամանակատար են։ Երկարատև սերիալից հետո պետք է հանգստանամ։

 

 

–Ի՞նչ տվեց Ձեզ 2 տարի ամեն օր էկրաններին լինելը։

 

–Երևի, ավելի մեծ ճանաչում։ «Առաջնորդները» լայն զանգվածների համար էր, նայում էին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Վերջերս հանգստի էինք մեկնել, ինձ նույնիսկ ղազախներն էին ճանաչում, քանի որ սերիալն իրենց երկրում էլ է ցուցադրվում։

 

–Իսկ մասնագիտակա՞ն առումով։

 

–Որպես դերասան` ինձ փորձ տվեց։ Եվս մեկ անգամ  հասկացա, թե ինչ է կարելի անել, ինչ չի կարելի անել սերիալում։

 

–Եվ ի՞նչ չի կարելի անել սերիալում։

 

-(Ծիծաղում է, հեղ.)։ Շատ բաներ։ Պետք է ուշադիր լինել սեփական գործի հանդեպ, լրջորեն մոտենալ գործիդ և հենց այնպես էս տեսարանն էլ, էս օրն էլ չնկարահանել ու հանգիստ լինել, որ  ունես մշտական աշխատանք, ամեն օր խաղում ես սերիալում։

 

 

–Հիմա ո՞րն է Ձեր նպատակը։

 

–Շատ եմ ուզում արժեքավոր մի բան ստեղծել։ Լավ, այս սերիալում էլ նկարահանվեցի, մյուսում էլ, սիթքոմ էլ գնացի, ի՞նչ է դա տալիս... նախագծից նախագիծ ես գնում ու ոչինչ չի փոխվում` նույն դրամատուրգիայով կերպարներ ես մարմնավորում, չես հասցնում լցվել։ Պետք է գրական հիմք լինի, որի վրա հիմնվելով ներկայացնես քոնը ու ստանաս հետաքրքիր մոդել։

 

Ես երազում եմ ու ամեն օր ընկերներիս հորդորում եմ, խնդրում ու պահանջում արժեքավոր մի ֆիլմ նկարահանենք։ Լինելով դերասան` պատրաստ եմ զբաղվել նաև պրոդյուսինգով և դռնեդուռ ընկնել, գումար հայթայթել, բայց ուզում եմ մնայուն գործ անել։

 

Մտածում եմ Սարոյանի գործերից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանենք։ Ինչո՞ւ մենք չանենք լավ գործ, որը կմնա մեզանից հետո։ Մենք ունեցել ենք «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և բազմաթիվ լավ ֆիլմեր։ Ժամանակին մեր մեծերը ֆանտաստիկ գործեր են արել, բա մենք  ի՞նչ ենք անելու։ Կարծես թե, գտել եմ համախոհներ, որոնց հետ կարող ենք աշխատել։

 

–Հաճախ պրոֆեսիոնալ դերասաններին քննադատում են` իրենց ոչ հարիր նախագծերում նկարահանվելու համար, սակայն քննադատողներից որևէ մեկը չի պահում տվյալ մարդու ընտանիքը։ Արդյոք  հայկական իրականության մեջ փակուղում հայտնվելու խնդիր չի առաջանում։

 

–Ես մինչև հիմա էլ փակուղու մեջ եմ և ելքեր եմ փնտրում։ Ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ գոյատևման խնդիր ունենք։ Մենք չունենք զարգացած տնտեսություն, որ մտածենք արվեստի մասին։ Դրա համար դերասանները հարսանիք էլ են վարում, սերիալում էլ են նկարահանվում, բայց հետո՞ , 100-200 հազար դրամ աշխատելու համար ամեն ինչ անում ես, բայց արդյունքում հետո ո՞վ ես դառնալու, ի՞նչ հետք ես թողնելու։ Մինչև ե՞րբ։

 

 

–Սա նշանակում է, որ այլևս չե՞ք վերադառնա սերիալ։

 

–Կվերադառնամ, վաղ թե ուշ, գոյության  խնդրի առաջ եմ կանգնելու, բայց ուզում եմ լուրջ մի գործ էլ անեմ։ Ես կարող եմ և՛ մեկն անել, և՛ մյուսը, իմ աշխատած գումարն ուղղորդել նաև լավ աշխատանքի վրա։

 

Պետք է չթողնենք մոխիրն էլ հանգչի, որովհետև կրակն արդեն հանգչել է։

 

–Արդյոք սա միայն երկարաշունչ սերիալների խնդիրն է։ Հաճախ, կարճատև ֆիլմերում ևս նկատելի է երկարատև սերիալների ազդեցությունն ու ուղղությունը։

 

–Ինձ հրավիրում են ֆիլմում նկարահանվելու, բայց հասկանում եմ, որ դա ավելի վատ է, քան սերիալը։ Իհարկե, իրենց թվում է` ամբողջական բան են նկարահանում, սակայն երկարատև սերիալի մտածողություն ունեն։ Արդյունքում, միևնույն է, վատ է ստացվում։

 

–Սա սցենարիստների՞, ռեժիսորների՞, թե՞ դերասանների խնդիրն է։ Ամենաշատը ո՞ր մասնագետների պակաս ունենք։

 

–Բոլորիս խնդիրն է։ Յուրաքանչյուրս մեր մեջ պիտի փնտրենք սխալը։

 

 

–Ամեն դեպքում կան մասնագիտական կոնկրետ բացեր։ Օրինակ, ֆիլմերում պետք է լինեն երկխոսություն գրողներ, սակայն հայկական հատուկենտ ֆիլմերում է կիրառվում այս պրակտիկան։ Սա մասնագետների պակասի խնդի՞ր է։

 

–Մենք լավ մտքերի, գաղափարների հեղինակներ ունենք, բայց հենց հերթը հասնում է թղթին, դա դառնում է կատաստրոֆա։ Ասում եմ` ինձ ուրիշ բան էիր պատմում, հիմա ուրիշ բան եմ կարդում։ Անգամ, հումորն այնքան պարզունակ է։ Միգուցե, ես իրավունք չունեմ խոսելու այս մասին, բայց չեմ ուզում լինել այն դերասաններից մեկը, ովքեր գործ են անում ուղղակի իրենց ընտանիքը պահելու համար։

 

–Մեր իրականության մեջ հարմարվո՞ւմ են դերասանի պահանջներին, թե՞ մեկի պահանջները շատ լինեն, մյուսին կհրավիրեն, առավել ևս, որ էկրանին երևալ ցանկացողների մեծ հերթ կա։

 

–Իհարկե, ես անփոխարինելի մեկը չեմ։ Հիմա ավելի վատ պրոցես է գնում, կան կիսազոմբիացած դեմքեր, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ։ Սերիալներում համատարած էժան աշխատուժ է, ջահելներ են, որոնք, վստահ եմ, գիրք չեն կարդում։ Տեսք ունեն, բայց չեն աշխատում իրենց վրա։ Ամեն դեպքում, կան լավ դերասաններ, որոնք փորձում են իրենց խոսքը տեղ հասցնել։

 

–Հայաստանում հատուկենտ են դերասանները, որոնց հետ փորձում են հաշվի նստել։

 

–Դե պետք է հող ստեղծել, որ շատանան։

 

 

–Դուք Ձեզ  դասո՞ւմ եք նրանց շարքին։

 

–Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Հուսով եմ և հավատում եմ, որ վաղ, թե ուշ, ժամանակ կգա, երբ յուրաքանչյուրս մեզ հետ ազնիվ կլինեն ու մեզ հաշիվ կտանք` ինչ և ինչու ենք անում։

 

–Ձեր կինը` Անի Ամիրյանը, վերջերս իր քայլերն արեց դերասանական ասպարեզում և նկարահանվվեց Մհեր Մկրտչյանի հեռուստասերիալում։ Ի՞նչ գնահատական եք տվել նրան։

 

–Միայն լավ ու դրական։ Շատ ուրախ եմ ու շատ լավ է, որ նա հենց այդ սերիալում հայտնվեց։

 

–Այն բավականին աշխատված նախագիծ էր։ Մասնագիտական «խանդ» չկա՞ր։

 

–Չէ, բացարձակ, ես նման կոմպլեքսներ չունեմ։ Միայն ուրախանում եմ, եթե լավ բան եմ տեսնում։ Ես ինձ էլ գիտեմ, իմ ուժերին էլ եմ վստահ։ Ես միայն ուրախանում եմ իր համար։ Այն, ինչ ինքն անում է, անկեղծ է անում և բոլորը հավատում են իրեն։

 

 

–Հնարավո՞ր է Անին մասնակցություն ունենա նաև Ձեր նոր նախագծում։

 

–Իհարկե։

 

–Նա Ձեզ ի՞նչ խորհուրդներ է տալիս, մասնագիտական փնտրտուքների այս փուլում։

 

–Ոգևորում է։ Անին էլ համամիտ է ինձ հետ, որ պետք է լավ գործ անել, չնայած երկուսս էլ հասկանում ենք, թե ինչ իրականության մեջ ենք ապրում։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին