«Հայաստանում նորաձևությունը հիմնվում է անհատական պատվերների վրա». Վենետիկի կինոփառատոնին մասնակցած Լիանա Սարգսյանը` ոլորտի խնդիրների մասին
Վերջերս ElSi նորաձևության տան տնօրեն, դիզայներ Լիանա Սարգասյանը մասնակցել էր Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ընթացքում տեղի ունեցած փակ ցուցադրությանը։ Tert.am Life-ը դիզայների հետ զրուցել է փառատոնի, ձեռք բերված նոր պայմանավորվածությունների և Հայաստանում նորաձևության զարգացման մասին։
-Լիանա, մի փոքր կպատմե՞ք Վենետիկի կինոփառատոնի փակ ցուցադրության մասին։ Ի՞նչ տպավորություններով վերադարձաք, արդյոք նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցիք։
-Աշխարհի դիզայներներից ընտրվել էին 7 լավագույնները, որոնք մասնակցեցին Վենետիկի կինոփառատոնի ընթացքում կայացած փակ ցուցադրությանը: Ունեցանք փոքր ցուցադրություն, մեզանից ընտրվեց երեք զգեստ: Դա մի աշխարհ է, որ ինքս էլ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում, ինչ եմ անում և ինչի կարժանանամ: Տպավորություններս շատ հետաքրքիր էին, որովհետև արվեստը հավաքվել էր մի տեղում։ Մենք մի աշխարհում էինք, որտեղ ամեն ինչը նոր էր ու հետաքրքիր:
Պայմանավորվածություններն ընթացիկ փուլում են: Մենք հոկտեմբերի 25-ին Մոսկվայում մասնակցելու ենք Mercedez-Benz Fashion Week-ին: Նոյեմբերին նույնպես կմասնակցենք նորաձևության շաբաթի, որի համար հիմա պատրաստում ենք հավաքածու: Շատ առաջարկներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են:
-Բազմիցս մասնակցել եք միջազգային փառատոնների։ Ի՞նչ է պահանջում բարձր նորաձևությունը։
-Մտքի կրեատիվություն: Իրենք էլ էին ասում, որ դրա պակասը կա ու նոր բրենդները պետք է լինեն կրեատիվ, շատ բարձր որակով կարված։ Այսպես ասած, այնտեղ «ռենտգենային» աչքերով էին նայում հագուստների թե՛ կտորների, թե՛ կարի որակին: Նրանք ուշադրություն էին դարձնում գործվածքի որակին, հարմարավետությանը: Այստեղի և այնտեղի նորաձևությունը, ընդհանրապես, իրար հետ կապ չունեն:
–Իսկ ի՞նչ է պակասում հայ դիզայներներին, բարձր նորաձևություն մտնելու համար։
–Նորաձևության զարգացմանը խթանող պայմաններն են նորաձևության քննադատները, որոնք Հայաստանում չկան: Ներսում նորաձևությունը հիմնվում է անհատական պատվերների վրա ու մասսայական բնույթ չի կրում։ Չկան այն մարդիկ, ովքեր պետք է գնահատեն հագուստն ու որակը։ Չկան շատ բաներ, որոնք խթանում են, որպեսզի նորաձևությունը զարգանա։ Այսինքն` յուրքանչյուրը ստեղծում է իր հավաքածուն, բայց գնահատողներ, շտկումներ անողներ կամ մասնագիտական խորհուրդներ տվողներ չկան: Այսինքն` ինչ է լինելու, ուղղակի անհատական պատվերն է շատանալու: Իսկ դրսում պայմանագրեր են կնքում խանութների հետ, ձեռք են բերում լուրջ պայմանավորվածություններ։
–Հայաստանում վերջին շրջանում երիտասարդ դիզայներների համար մրցույթներ են կազմակերպվում։ Դրանք զարգացմանը կնպաստե՞ն, թե՞ կեզրափակվեն պատվերների քանակի աճով։
–Իմ կարծիքով` այդպես էլ կլինի։ Մեր շուկան շատ փոքր է, որ դա զարգանա ու մասսայական բնույթ կրի: Մեր շուկան այնքան փոքր է, որ չեն կարող հազարավոր բաներ արտադրել, թեկուզ pret a porter, էլ չեմ ասում Haute Couture–ի մասին, որը շատ դժվար է։
–Ի՞նչ կարող են անել դիզայներները` ոլորտը զարգացնելու համար։
–Դա շատ բարդ խնդիր է, դա դիզայների լուծելու խնդիրը չէ։ Եվրոպական շուկա դուրս գալը բավականին դժվար է, թեկուզ վիզաների առումով: Մեր սահմաններն այնքան փակ են, որ շատ դժվար է այդ հարցին լուծում տալը: Մենք էլ ենք նոր այս ասպարեզում, մենք էլ մի քիչ կամրապնդվենք ու եթե այդ հնարավորությունը լինի, կփորձենք խթանել զարգացմանը, համենայն դեպս, այն, ինչ ես պատկերացնում եմ, ուզում եմ կարևոր ստուդիան ու հիմքը լինեն Հայաստանում։
–Իսկ ի՞նչ կարծիք ունեք մեր քաղաքացիների հագուստի մասին։ Գեղեցի՞կ են հագնվում։
–Կամաց-կամաց շտկվում է, որովհետև թեև բարձրաշխարհիկ բրենդներ չկան, բայց, գոնե, կա ընտրության հնարավորություն, իսկ առաջ ավելի փակ էր: Դիզայներներն ավելի փոքր մասսաների հետ են աշխատում, անհատական պատվերներով, երբ սեփական խանութներն ունենան, ոճ թելադրեն տարվա բոլոր եղանակներին, այդ դեպքում, հնարավոր է, քաղաքային հագուկապը կշտկվի: Մարդիկ առաջինը պետք է ճանաչեն իրենց մարմինը։ Մի բան տեսնում են, երկար չեն մտածում` համապատասխանո՞ւմ է իրենց, թե՞ ոչ, շտապում են կրել։ Ոմանք էլ բրենդամոլ են , կարևոր չէ` ինչ է, կկրեն, միայն թե, բրենդ լինի: Ամեն դեպքում, մենք էվոլուցիա ենք ապրում։ Ուսումնասիրելով տարբեր երկրների նորաձևությունը` ես հասկացա, որ բոլորն էլ անցել են այդ փուլը, մեզ մոտ էլ, կարծում եմ, դեռ ընթացիկ փուլն է։ Հայերը շատ տաղանդավոր են, ստեղծագործող են, ուղղակի պայմաններ չկան, որպեսզի կարողանան ընդլայնվել, փորձեն ինչ-որ բան անել։
–Կա՞ խորհուրդ, որ կցանկանայիք տալ հայ կանանց` կապված հագուստի հետ։
–Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ յուրաքանչյուրը կարողանա գտնել իր ոճը և ճանաչել իրեն, իր բնավորության գծերը և արդար լինի իր հետ։ Նորաձևությունը շատ բարդ բան է, նա առաջարկում է, բայց վերջում ընտրությունը մնում է անհատին։ Պետք է փորձել ճիշտ ընտրություն անել ու չդառնալ նորաձևությանը կուրորեն հավատացող։
Ալլա Զաքարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից