«Ամենադժվարն ամուսնության առաջին տարին է». Մովսես Երեմյանի կինը` ընտանիքի և «Նռան հատիկում» նկարահանվելու մասին

15:50 • 03.10.17



 

Դերասան Մովսես Երեմյանի կինը` Աննա Սիմոնյանը, այժմ ներկայանում է որպես դերասանուհի և հանդես է գալիս «Արմենիա TV»–ի նոր հեռուստասերիալում` «Նռան հատիկում»։ Սա Աննայի առաջին փորձն է խաղալ սերիալում։ Նրա խոսքով` ամուսնու ներկայությունը նկարահանման հրապարակում իրեն շատ է օգնում։ Tert.am Life–ն Աննայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանեկան կյանքի մասին։

 

–Աննա, սկսել եք խաղալ «Նռան հատիկ» հեռուստասերիալում` որպես դերասանուհի։ Ինչպե՞ս որոշեցիք ներկայանալ այս ոլորտում, ի՞նչ կերպարով եք ներկայանում։

 

– Առաջարկը  ստացա  պրոդյուսեր Դիանա Գրիգորյանից։ Ես Մովսեսի հետ գնացել էի նկարահանման, ինձ նկատեցին և առաջարկեցին խաղալ սերիալում։ Մեծ սիրով համաձայնեցի, շատ ուրախ էի, որ հենց Մովսեսի հետ եմ խաղալու։ Ինձ համար դա շատ կարևոր է։

 

Մարմնավորում եմ Մալենային, որը գլխավոր կերպարի` Մովսեսի հերոսի հարսնացուն է։ Կերպարն ինձ դուր է գալիս, հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող կերպար է` խելոք աղջիկ է, որը ստատուսով բարձր ընտանիքից է։ Կարծում եմ` սիրվելու նախադրյալներ ունի։

 

 

–Առաջին անգամ եք ներկայանում որպես դերասանուհի։ Ի՞նչ բարդությունների եք բախվում։

 

–Սա իմ խաղալու առաջին փորձն է, սակայն մասնագիտական կրթություն ունեմ։ Կրթությունս ստացել եմ ԱՄՆ–ում` Դրամատիկ և երաժշտական համալսարանում։ Փորձի պակաս ունեմ, քանի որ խաղացել եմ միայն թատրոնում, այն էլ` անգլերենով։ Ինձ համար բարդ է, քանի որ թե՛ հայերենի հետ կապված խնդիրներ կան, թե՛ տեսախցիկի հետ աշխատանքն է նոր, սակայն ամեն ինչ անում եմ` այս հարթակը ճիշտ օգտագործելու և ավելի զարգանալու համար։

 

–Մովսեսն ի՞նչ խորհուրդներ է տալիս Ձեզ։

 

–Մովսեսն ամեն հարցում օգնում է ինձ։ Նա իմ ամենաճիշտ քննադատն է։ Միգուցե, շատ մարդիկ ինձ չասեն բացթողումը, բայց նա, անպայման, ասում է սխալս։

 

 

–Նման դեպքերում անխուսափելի են դառնում խոսակցությունները, որ ամուսինը կնոջն «առաջ է տանում»։ Պատրա՞ստ եք քննադատությունների։

 

–Պատրաստ եմ ամեն տեսակի խոսակցության։ Ինձ համար առավել կարևոր է, որպեսզի գնահատեն իմ խաղը, իսկ առօրյա խոսակցություններն ինձ այդքան էլ չեն հետաքրքրում։

 

–Ի՞նչ եք կարծում, Ձեր խաղով կարժանանա՞ք բարձր գնահատականի, թե՞ առայժմ բացթողումները շատ են։

 

–Իմ տեսանկյունից, իհարկե, թերությունները շատ են, աճելու և բացվելու տեղ շատ կա։ Թե հանդիսատեսն ինչպես կգնահատի, ենթադրել չեմ կարող։ Ամեն դեպքում, կարծում եմ, խաղս հետագայում շատ ավելի լավ կլինի։

 

 

–Աննա, Դուք, պարուհի եք, որոշ ժամանակ առաջ փորձեցիք ներկայանալ որպես հաղորդավարուհի, իսկ հիմա արդեն խաղում եք հեռուստասերիալում։ Էկրանին լինելու ձգտում մի՞շտ եք ունեցել, թե՞ Մովսեսի ազդեցությամբ։

 

–Չէի ասի` սա էկրանին լինելու ձգտում է, ուղղակի փոքրուց եղել եմ արվեստի մարդ։ Ամեն ինչ սկսվել է պարից, որից հետո մարդիկ նկատել են, որ ունեմ դերասանական տաղանդ։ Երբ տեղափոխվեցինք Նյու Յորք, որոշեցի գնալ քասթինգի ու հասկանալ` ունե՞մ համապատասխան տաղանդ, թե՞ ոչ։ Քասթինգն անցա ու ստացա ուսում։ Հետագայում կանգ առա, քանի որ սկսեցի ուշադրություն դարձնել պարին և անձնական կյանքիս։

 

Ինձ համար կարևոր էր սխալ տեղում չհայտնվել։ Ես շատ ավելի հետաքրքրված եմ թատրոնով, սակայն այն շատ ժամանակ է պահանջում, որն այս պահին չեմ կարող տրամադրել։

 

–Հասցնո՞ւմ եք համատեղել ընտանեկան գործերն ու  աշխատանքը։

 

– Թեև զբաղվածությունս մեծ է, ամեն ինչ անում եմ հաճույքով։ Եթե ինչ–որ բան չեմ հասցնում, մեր ծնողներն օգնում են։ Ամեն ինչ համահունչ առաջ է գնում։ Սովորում եմ համատեղել աշխատանքը և տան հոգսերը։

 

 

–Աննա, այժմ չեք դասավանդում պար։ Ինչո՞ւ։

 

–Ավելի շատ կենտրոնացած ենք դերասանական կարիերայի և մեր անձնական կյանքի վրա։ Միգուցե, հետագայում կրկին դասավանդեմ։

 

–Խոսակցություններ կան, որ Ձեր ընտանիքում համալրում է սպասվում, այդ պատճառով էլ դադարել եք պար դասավանդել։

 

–Ես ուզում եմ բաց թողնել այս հարցի պատասխանը։ Ես և Մովսեսն ուզում ենք, որ այս հարցի պատասխանը մնա մեր անձնականը։

 

–Աննա, մեզ տված հարցազրույցում Մովսեսն ասել է, որ ամուսնությունից հետո ավելի հասուն է դարձել։ Ձեր դեպքում է՞լ է փոփոխությունն ակնհայտ։

 

–Միանշանակ, երկուսիս մոտ կա փոփոխություն։ Բոլոր նորաստեղծ ընտանիքներում այդ փոփոխությունները լինում են, որպեսզի կարողանան հարմարվել միմյանց, իրենց նոր ապրելակերպին, հետագա ծրագրեր կազմեն։ Կարծում եմ` երկուսիս մոտ էլ ակնհայտ է տարբերությունը։

 

 

–Որքան էլ հետաքրքրիր ու հաճելի լինի սիրելի մարդու հետ ապրելը, ընտանեկան կյանքը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ բարդություններ եք ունենում` որպես երիտասարդ աղջիկ։

 

–Մենք ամուսնացած ենք արդեն մեկուկես տարի: Մանր, փոքր կենցաղային հարցեր կան, բայց գլոբալ խնդիրներ չկան։ Ասում են, որ ամենադժվարն ամուսնության առաջին տարին է։ Ես համամիտ եմ, որովհետև առաջին տարվա ընթացքում մարդիկ ավելի են ծանոթանում իրար հետ։ Որքան էլ վստահ լինեն, որ գիտեն միմյանց, ի հայտ  են գալիս  նոր մանրուքներ, սովորում եք, մեկդ մյուսիդ համար ինչ–որ բաներ եք շտկում։ Մենք էլ ենք ունեցել նման խնդիրներ, սակայն դրանք ջրի հոսքի պես առաջ գնացին և լուծվեցին։

 

–Առաջին տարվա ընթացքում ի՞նչ բարդություններ են եղել, ի՞նչ անսպասելի բացահայտումներ եք արել։

 

–Ես ջղայնանում էի, որ ինչ–որ տեղից ուշանում էինք։ Ես ավելի պունկտուալ եմ, Մոսոն` հանգիստ։ Այլ բան մտքիս չի գալիս, քանի որ հիմա շատ համահունչ է ամեն ինչ։ Արդեն գիտենք` ինչպես հասկանալ միմյանց։

 

 

–Ամեն դեպքում, ընտանեկան խնդիրներից ոչ ոք չի կարողանում խուսափել։ Հիմա ինչի՞ շուրջ կարող եք վիճել, որքա՞ն են տևում վեճերը։

 

–Իհարկե, լինում են վեճեր, սակայն ի տարբերություն առաջին տարվա` ավելի ուշ–ուշ։ Հիմա նաև ավելի կարճ են տևում։ Մենք կոմպրոմիսի ենք գնում։ Լինում են նաև դեպքեր, երբ չենք խոսում, թողնում ենք իրավիճակը սառչի։ Հետո չենք էլ նկատում` ինչպես ենք սկսում խոսել իրար հետ։

 

–Տղամարդկանց հատուկ է ունենալ վերջին խոսքի իրավունքը։ Մովսեսի մոտ կա՞ այդ դրսևորումը։

 

–Չեմ կարծում կա ինչ–որ տղամարդ, որը չունի իր մեջ այդ բնավորությունը։ Ես չեմ կարծում, որ միայն Մովսեսը, հայրս կամ եղբայրս են այդպիսին։ Թե՛ իմ, թե, Մովսեսի ընտանիքում տղամարդիկ ավելի իշխող են։ Դա ինձ դուր է գալիս, ուղղակի կինը պետք է իմաստուն լինի, որպեսզի նման հարցերը կոնֆլիկտ չդառնան։ Կինը պետք է ճիշտ մոտեցում ունենա, զիջող լինի, որպեսզի հարցը դրան չհասնի։ Բոլոր տղամարդիկ ունեն այդ հատկությունը։

 

 

–Ձեր և Մովսեսի առօրյան միասին է անցնում, աշխատանքը համատեղ է, սակայն կարևոր է նաև  առանձին ժամանց ունենալը։ Միասին աշխատելն ինչպե՞ս է անդրադառնում հարաբերությունների վրա, կարողանո՞ւմ եք նաև առանձին կազմակերպել ժամանցը։

 

– Մեր հարաբերությունների վրա դա շատ լավ է անդրադառնում։ Մենք ունենում ենք նաև առանձին ժամանակ, քանի որ յուրաքանչյուր ոք ունի դրա իրավունքը։ Երբեմն, ես եմ ժամանակ անցկացնում իմ ընտանիքի, ընկերների հետ, երբեմն` ինքը, սակայն մեզ դուր է գալիս, որ օրվա մեծ մասը միասին ենք լինում։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին

18:40 • 24/08

Հանրայինի նոր հեռուստասերիալը կանդրադառնա նաև «Էլեկտրիկ Երևանին» և Թավշյա հեղափոխությանը

17:04 • 24/08

Արկածային նոր կատակերգություն՝ Ադրիանայի, Էմիլի, Արսենի, Ռաֆոյի և այլոց մասնակցությամբ

17:00 • 24/08

Մենչի նոր նախագիծը` Ամերիկայի հայ հայտնիների մասին

15:24 • 24/08

Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք` Արման Նշանյանի նոր ֆիլմում

18:14 • 23/08

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը կներկայանա որպես երգչուհի. Յանան և Լիդուշիկը զուգերգ են ձայնագրել