«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին

14:41 • 02.10.17



EXCLUSIVE

 

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

 

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

 

–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

 

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

 

 

–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։

 

–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։

 

–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։

 

–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։

 

–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձնական մղումները։

 

–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։

 

–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։

 

–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։

 

 

Ձեր երգերը հիմնականում Դուք եք հեղինակում։  Շատ ստեղծագործողներ խոստովանում են, որ ինչոր պահի երգ գրելը դառնում է տեխնիկական աշխատանք` հաշվի առնելով, թե հանդիսատեսն ինչ է սիրում։ Ձեզ համար է՞լ է դա դարձել տեխնիկական աշխատանք, թե՞ յուրաքանչյուր երգ որոշակի ապրումներից ու պատմությունից ծնված ստեղծագործություն է։

 

–Ես չեմ կարող ասել, որ իմ երգերն իմ կյանքի պատմությունն են, բայց չեմ էլ կարող ասել, որ իմ երգերն իմ միջով չեն անցնում։ Ես իմ հանդիսատեսին համարում եմ իմ ժողովուրդը։ Նշանակում է` պետք է ճանաչեմ իմ  ժողովրդին։ Իհարկե, մարդն ինքն իրեն լիարժեք չի ճանաչում, բայց որքան հարկավոր է`երգ հորինելու համար, ես իմ ժողովրդի ճաշակը, նախասիրությունները հասցրել եմ ճանաչել։

 

Իմ բոլոր երգերն ինձ հոգեհարազատ են, որովհետև իմ երեխաներն են։ Դրանք թևեր են առել ու թռել աշխարհով մեկ։ Միգուցե, երգերս ինձ կմոռանան, բայց ես իրենց չեմ մոռանա։

 

–90-ականներին, երբ նոր էիք սկսում Ձեր ճանապարհը պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր կդառնաք Հայաստանի ամենապահանջված և ամենաթանկ վարձատրվող երգիչներից մեկը։

 

– Իմ ճանապարհը սկսվեց մի երգից։ 1996 թվականի դեկտեմբերի 31–ին հեռարձակվեց Ձմեռ պապի մասին երգս։ Ես դրա հաջորդ օրն արդեն զգացի, թե ինչ է նշանակում` լինել ճանաչված։ Այդպես է շարունակվում մինչև այսօր։

 

Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ երգչի ճակատագիրն այսպիսին է լինում։ Ես մտածում էի` մի քանի երգ կունենամ, կերգեմ, ինձ կճանաչեն, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ իմ ճանաչումը կսկսվի մի երգից, կշարունակվի այսքան երկար:

 

–Դուք շատ հաճախ եք մենահամերգներ ունենում արտերկրում, սակայն Երևանում նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե երբ եք վերջին անգամ մենահամերգ ունեցել։ Ինչո՞ւ։

 

–Երևանում մեր բոլոր համերգները դառնում են իսկական իրադարձություն:  Երևանյան համերգներից գումար չենք աշխատում: Ապագայի համար  մեգամիջոցառում ենք մտածել:

 

 

–Թաթա, Դուք ոչ միայն համերգների, այլև կորպորատիվ միջոցառումների ամենապահանջված ու ամենաթանկ վճարվող երգիչներից մեկն եք։ Շատ երգիչներ ասում են, որ հաճույք չեն ստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ ելույթ ունենալիս։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

 

–Կորպորատիվ երեկույթներին տեսնում ենք այնպիսի աստղերի, որոնց համերգների մասին մեզ մոտ կերազեին։ Կորպարատիվներին երգելու համար պետք է պահանջարկ ունենալ։ Տա Աստված, նրանք, ովքեր չունեն պահանջարկ և այդպես են խոսում, պահանջարկ ունենան։ Միանգամից կփոխեն իրենց կարծիքը կորպորատիվների մասին։

 

–Հստակ ռայդերո՞վ եք աշխատում։

 

– Իհարկե, առանց դրա չի լինի։ Երբ մենք սկսեցինք աշխատել ռայդերով, պրոդյուսերի հետ, ունեցանք տնօրեն, բոլորը մտածում էին` այդ ամենի կարիքը չկա։ Հայաստանում մենք  առաջիններից ենք եղել, որ ունեցել ենք այդ ամենը, մինչև այսօր էլ ունենք։

 

Սովորաբար, ռայդերում տեղ են գտնում նաև երգիչների առանաձնահատուկ ցանկությունները, որոնք կարող են լինել սիրելի ուտեստի, զբաղմունքի տեսքով։ Դուք նման պահանջ ունե՞ք։

 

–Իմ ցանկությունները շատ համեստ են։ Դա սովորական սառը ջուրն է, որն ուզում եմ ունենալ բեմում և իմ հանգստասենյակում։

 

 

–Վերջին շրջանում շատ հաճախ եք լինում ԱՄՆ–ում։ Մի փոքր բարդ է տարանջատել` Ձեր բնակության վայրը ԱՄՆ–ն է, թե՞ Հայաստանը։ Ձեր ընտանիքը ԱՄՆ–ո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

 

–Երբեմն, ինձ թվում է, որ Սարոյանի հայտնի  արտահայտության պես` իմ սիրտը լեռներում է։ Իմ սիրտը Հայաստանում է, սակայն գործերի բերումով երկար ժամանակով լինում եմ օտար երկրներում։ Իմ ընտանիքն ապրում է Հայաստանում, որդիս Երևանում է դպրոց հաճախում։

 

Ձեր լսարանը տարիքային մի խումբ չի ընդգրկում։ Հայաստանում Ձեզ ճանաչում են բոլորը։ Գիտեմ, որ չեք սիրում լինել հասարակության ուշադրության կենտրոնում։ Այս պարագայում Ձեզ համար որքանո՞վ է բարդ, ազատության սահմանափակում զգո՞ւմ եք։

 

– Ես բոլոր առումներով սահմանափակված եմ։ Մանկուց բնավորությամբ պարփակված եմ եղել։ Իմ աշխատանքն այդ ամենը կրկնապատկել է։ Երևանն իմ ամենասիրելի վայրն է։ Չեմ ուզում բողոքել, սակայն մոտ 30 տարի է` Երևանը տեսնում եմ մեքենայիս պատուհանից, մեր ստուդիայից և մեր տանից։

 

Հատկապես ի՞նչն է կոմպլեքսավորում Ձեզ։

 

–Դա մանկուց է մնացել։ Երբ փոքր էի, հայտնի դերասաններից մեկին տեսա տրամվայի մեջ։ Ցուրտ էր, նա մի քիչ կծկված էր։ Ես իրեն շատ էի սիրում, մինչև հիմա էլ սիրում եմ։ Ինձ վրա շատ ազդեց այդ տեսարանը։

 

 

–Ձեր որդին` Ադամը, արդեն 10–րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։

 

–Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում  ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։

 

– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։

 

–Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։

 

–Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր  կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։

 

–Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ  սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած...

 

 

–Տարվա կեսից ավելին մեկնում եք շրջագայությունների։ Այդ ամենն ինչպե՞ս է անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա։

 

–Մեր բաժանումներն ավելի են ամրապնդում մեր գեղեցիկ զգացմունքները։ Կինս փորձում է հասկանալ, որ ամուսնացել է մի մարդու հետ, որը լիովին իրեն չի պատկանում։ Փորձում է ապրել կյանքը` թեկուզ առանց համաձայնելու համակերպվելով որոշ դժվարությունների հետ։

 

–28 տարի է ` ամուսնացած եք։ Բավականին երկար ժամանակ է։ Ո՞րն է երկարատև ու հաջողված ամուսնություն ունենալու գրավականը։

 

–Սերն ու հարգանքը։ Պատասխանատվությունը Աստծո առաջ։ Ես պատասխան եմ տալու  Աստծո առաջ, որովհետև եկեղեցում ասել եմ, որ ամեն ինչին տեր եմ։ Չգիտեմ` սխալվել եմ, թե ոչ, համենայն դեպս, խոստացել եմ Աստծո առաջ և դրա համար պիտի պատասխան տամ մինչև կյանքիս վերջ (ծիծաղում է, հեղ.)։

 

–Այսինքն` ընտանեկան խնդիրների դեպքում ուղղակի պետք է հիշե՞լ խոստումը։

 

–Այդպես էլ չեմ կարծում, որովհետև կյանքը մի անգամ է տրվում մարդուն։ Եթե նա երջանիկ չէ իր ընտանիքում, կարծում եմ, կարող է լուծարել այդ պայմանագիրը։ Փառք Աստծո, մեր ընտանիքում դեռևս չեն եղել այդպիսի սուր պահեր, որպեսզի մտածենք այդ ուղղությամբ։

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին