Հասմիկ Կարապետյանի ընկերական հավաքույթը` տեսահոլովակի շնորհանդեսի առթիվ
Հասմիկ Կարապետյանին հայկական շոու բիզնեսում ճանաչում են որպես Հասիկո։ Անկախ նրանից, որ նա արդեն մայրիկ է, նրան ընկալում են որպես փոքրիկ, միամիտ աղջնակ` իրեն բնորոշ զգացմունքայնությամբ և ջերմությամբ։ Երեկ երևանյան ժամանցի կենտրոններից մեկում կայացավ Հասմիկի և Դեր Հովայի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
«Դու պիտի ապրես» տեսահոլովակով Հասմիկն ազդարարում է 5–ամյա դադարի վերջը։ Թեև «վերադարձ» բառը ցանկանում է զգուշորեն օգտագործել` հաշվի առնելով, որ կյանքն անկանխատեսելի է։
«Կյանքն ինձ սովորեցրեց ոչինչ չխոստանալ։ Իմ կարգավիճակում շատ դժվար է աշխատելը։ Երեխայիս պահելու ընթացքում հասկացա` ինչքան դժվար է համատեղել աշխատանքը և երեխայի խնամքը։ Շատերը կարողանում են, բայց ես բծախնդիր եմ, ուզում եմ ինքս մեծացնել երեխայիս, ոչ թե վստահել տատիկներին»,– ասաց երգչուհին, որը վայելում է դստեր` Տաթևի հետ անցկացրած ամեն վայրկյանը, միաժամանակ խոստովանում է` նույնիսկ Տաթևը չէր կարողանում լցնել այն բացը, որ իր մեջ առաջացել է գործունեության բացակայության պատճառով։
Հասմիկը փոքրիկ շնորհանդես էր կազմակերպել, որին մասնակցում էին միայն ամենամտերիմ մարդիկ։ Երգչուհուն շնորհավորելու էին եկել ամենամտերիմ ընկերները` Ավետ Բարսեղյանն ու Արսեն Գրիգորյանը։ Ժամանակին նրանք անբաժանելի եռյակ էին։ Հիմա շփումն ավելի քիչ է` հաշվի առնելով աշխատանքային և ընտանեկան զբաղվածությունը, սակայն ջերմությունը չի պակասել։ Ավետն ընդամենը 15 րոպե ուներ, քանի որ շտապում էր ուղիղ եթերի, սակայն չէր կարող բաց թողնել Հասմիկին շնորհավորելու առիթը և թեկուզ կարճ ժամանակով չգալ։
«Ընկերներիս՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի, Արսեն Սաֆարյանի, Անդրեի հետ աշխատելը միշտ տոն է լինում: Հասմիկի երաժշտությունը ինձ միշտ այլ տեղ է տանում: Անչափ հպարտ եմ, որ էլի աշխատում ենք, էլի վերադարձել ենք ու Հասիկոյի ճախրանքն ենք զգալու: Դեր Հովան չի քննարկվում, մեր երաժշտարվեստի լավագույններից է: Երգը շատ գեղեցիկ ձևով ծնվել էր Հասմիկի սրտում: Այն ժամանակ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մտորումներ ունեինք. խոսքերի մեջ վերածնված ազգի սիմվոլը կա»,- ասաց Ավետը:
«Երգի աշխատանքային պրոցեսից հետո Ավետին չէի տեսել։ Շատ ուրախացա, որ տեսա նրան։ Ամուսինս ֆիզիկապես այստեղ չէ, քանի ր ԱՄՆ–ում է, սակայն հոգեպես կողքիս է։ Աղջիկս դեռ փոքրիկ է և մորաքրոջ մոտ է։ Շատ կուզեի նա գոնե 2 տարեկան լիներ և կողքիս»,– ասաց Հասմիկն ու հավելեց, որ հրավիրել էր նաև Շուշան Պետրոսյանին, սակայն երգչուհին հարգելի պատճառով չի եկել. պետք է ելույթ ունենար «Գութան» փառատոնին։ Երեկույթը շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներով լի չէր։ Հասմիկը նշեց, որ վաղուց նեղացրել է մտերիմների շրջանակը, տեղն էլ փոքր էր, այնպես որ, ստիպված էր հրավիրել ամենահարազատներին։ «Ինձ համար կարևոր է, որ հավաքված են մարդիկ, որոնք գնահատում են իմ արվեստը, ընկերներ, որոնք իսկապես սրտացավ են ինձ համար։ Այստեղ մարդիկ են, ում հետ ես շատ ազատ եմ»,– նկատեց երգչուհին։
Երեկույթը փոքր էր, սակայն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Սրահում ամենակարևորը դաշնամուրի առկայությունն էր։ Հասմիկի անբաժանելի ընկերը` դաշնամուրը, բոլորին հավաքեց իր շուրջ։ Երգչուհու հավաքույթը չէր կարող անցնել առանց կենդանի կատարումների։ Հասմիկը նվագեց և երգեց «Ես գնում եմ» հայտնի հիթը, որը ժամանակին մեծ ճանաչում բերեց իրեն, ինչպես նաև, էքսպերիմենտ արեց` Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ երգեց ժողովրդական ստեղծագործություն։ Ներկաները Հասմիկին միայն մի բան էին ասում` ակումբային համերգի ժամանակն է։
Տեսահոլովակի ցուցադրությանը հյուրերը հետևում էին ուշի ուշով ու Հասմիկի երգերին կարոտած։ Ինքը` երգչուհին, ընթացքին հետևում էր վերջում կանգնած` շունչը պահած։ Ավարտին առաջինը լսվեց Հասմիկի ձայնը` Մարիամը (հերոսուհին) վերջապես ժպտա՜ց։ Սա լավագույնս արտահայտում է տեսահոլովակի խորհուրդը։ «Դու պիտի ապրես»–ը դժվարությունների առաջ կանգ չառնելու մասին է։
Լուսանկարները` Մարիամ Ավագյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի