«Այս լուսանկարներն ավելի բաց են, քան իմ նախորդ ֆոտոշարքերը». Անի Քրիստին նոր ֆոտոշարք ունի
Երգչուհի Անի Քրիստին նոր ֆոտոշարք ունի։ Երգչուհին ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել է Tert.am Life–ին և նշել, որ վերջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն արել էր 2014 թվականին, քանի որ ինքը, նույնիսկ, ֆոտոշարք կազմակերպելու համար պետք է համապատասխան տրամադրություն ունենա։
Անին համագործակցել է լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։ «Նկարելու նրա մոտեցումը ինձ շատ դուր եկավ։ Ես իրեն շատ տաղանդավոր եմ համարում։ Առաջարկ ստացա համագործակցելու և համաձայնեցի։ Ինձ համար շատ գեղեցիկ, համենայն դեպս, տարբերվող նկարներ են,– ասաց երգչուհին, ապա հավելեց, որ իր ոճով ամբողջապես ինքն է զբաղվել։ –Մինչև այս միշտ վստահել եմ մասնագետներին, այս անգամ որոշեցի ինքս զբաղվել իմ ոճով։ Տարիներ հետո համարձակությունս թույլ է տալիս, որ ինձ ավելի լավ ճանաչելով փորձեմ նաև այս ոճերում»։
Անին ինքնուրույն է արել նաև վարսահարդարումը, իսկ դիմահարդարումը վստահել է դերասանուհի Արմինե Սուքիասյանին։ Նոր ֆոտոշարքը կարելի է բնութագրել որպես նուրբ և սեքսուալ։ Երգչուհին կարևորում է չափի զգացողությունը։
«Այս լուսանկարներն ավելի բաց են, քան իմ նախորդ ֆոտոշարքերն են եղել։ Կարծում եմ` հենց դրանով էլ սա առանձնանում է։ Թող հնաոճ մեկը չթվամ, բայց կարծում եմ` ամեն տարիք ունի իր չափման միավորը։ Ես չեմ ընդունում, երբ ֆոտոշարքերը չեն համապատասխանում տարիքին։ Երգերի ընտրությանն էլ եմ այդպես մոտենում։ Ինձ համար թեման շատ կարևոր է։ Այն պետք է ծավալվի` ըստ տարիքի։ Սեքսուալությունն էլ պետք է չափավոր լինի։ Եթե ինչ–որ նկարում մարմնի բաց հատված կա, դա պետք է շատ նուրբ անել։ Փորձել եմ չափը չանցնել»,– նկատեց երգչուհին։
Ի դեպ, Անին մի քանի ամիս է` ապաակտիվացրել էր Ֆեյսբուքի իր էջը և միայն այսօր է վերադարձել սոցիալական ցանց։ Երգչուհին ասում է, որ ինքը սոցիալական ցանցերի մարդ չէ։ «Ճիշտ է, մենք տարիքով այդքան մեծ չենք, սակայն մեր սերնդի ինֆորմացիայի տարածման եղանակներն այլ էին։ Իմ Ինստագրամի էջը շատ պասիվ էր, որովհետև Ֆեյսբուքում էի ավելի ակտիվ։ Հասկացա, որ Ինստագրամին ուշադրություն է պետք և որոշեցի ապաակտիվացնել Ֆեյսբուքի էջս։ Ցավոք, սոցցանցերը մեզանից շատ ժամանակ են խլում։ Երկուսն ինձ համար շատ էր։ Շատ դեպքերում հեռախոսս չեմ օգտագործում։ Որոշել էի մի ամսով փակել էջս, սակայն հուրախություն ինձ` դա տևեց մի քանի ամիս։ Այն ժամանակը, որը պետք է տրամադրեի սոցցանցերին, տրամադրեցի իմ հարազատներին։ Նոր ֆոտոշարքից հետո չէի կարող չբացել էջս, քանի որ այն նորությամբ կիսվելու լավ հարթակ է»,– ասաց Անին, ապա հավելեց, որ փորձում է ժամանակին համընթաց քայլել և այժմ թարմացնում է նաև Youtube–ի իր ալիքը, որտեղ շուտով կտեղադրի իր բոլոր երգերը։
Առաջիկայում Անին կժամանի Հայաստան։ Երգչուհին նոր երգ ունի, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Երգչուհին համագործակցել է դուդուկահար եղբայրներ Գաբրիել և Վարդան Շահինյանների հետ։ «Նրանք սկսնակ են, բայց շատ տաղանդավոր և խոստումնալից։ Նոյեմբերին գալու եմ Երևան, որպեսզի տեսահոլովակ նկարահանենք, ռեժիսորը լինելու է Արթուր Մանուկյանը։ Բացի այդ, Երևանում կմասնակցեմ Արամ Ավագյանի հեղինակային երեկոյին։ Կարծում եմ` հաջորդ տարին ավելի ակտիվ կլինի ինձ համար։ Իմ երաժշտական դադարները միշտ տևում են 2-3 տարի։ Ես խառնվածքով եմ այդպիսին, չեմ սիրում անընդհատություն։ Ես ինձ արհեստականորեն հեռու չեմ պահում, սակայն մի քանի բան անելու համար ինձ դադարներ են պետք։ Կարծում եմ` այս տարի կլրացնեմ այդ դադարը։ Ուզում եմ, վերջապես, մենահամերգ ունենալ Հայաստանում։ Մի քանի տարի է` մտածում եմ այդ մասին։ Կարծում եմ` հաջորդ տարի կկարողանամ իրականացնել»,– եզրափակեց երգչուհին։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները