«Երիտասարդները պետք է գնահատվեն». Արամեն` «Վաստակավոր արտիստի» կոչում ստանալու և այն արժեզրկելու քննարկումների մասին

14:42 • 22.09.17



 

2017–ը շարունակում է ձեռքբերումների տարի լինել երգիչ Արամեի համար։  Երեկ նա արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Tert.am Life–ի հետ բացառիկ զրույցում երգիչը խոսել է այս կոչման կարևորության, քննադատությունների և վերջին տարիներին այն երիտասարդներին շնորհելու մասին։

 

–Արամե, այս տարի տոնում եք Ձեր գործունեության 10 տարին, որի ամենաթանկ գնահատականը համարել եք Վաստակավոր արտիստի կոչում ստանալը։ Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այս կոչումը։ Սպասվա՞ծ էր։

 

–Չէի սպասում, նույնիսկ մտքեր էլ չունեի այդ մասին։ Երբ զանգահարեցին և ասացին, որ կոնկրետ հագուստով կոնկրետ տեղ պետք է ներկայանամ, փորձում էի գուշակել` ինչ է, գուցե, ճաշկերույթ, հանդիպում կապված Անկախության տոնի հետ։ Արդեն տեղում հասկացա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ բոլորը մոտենում էին ու շնորհավորում, որովհետև եթե այնտեղ ես, նշանակում է` ինչ–որ կոչում պետք է ստանաս։

 

Մեծ հպարտություն և ուրախություն եմ ապրում ընտանիքիս, ընկերներիս, երկրպագուներիս  հետ։ 10 տարի ինձ գիտեն, որպես հայ ազգի երգիչ, որպես Արամե, սակայն սկսած 1993 թվականից նվագել եմ նվագախմբում, երգել եմ, մասնակցել եմ բազմաթիվ համերգների և մրցույթների։ Կարծում եմ, որ կա ճանապարհ, որի համար արժեր ոգևորիչ որևէ բան  ստանալ։ Դա եղավ Վաստակավորի կոչումը, որն ինձ համար  մեծ պատիվ է։

 

Ես շնորհակալություն եմ հայտնել ոչ միայն մարդկանց, որոնք ինձ շնորհել են այդ կոչումը, այլև իմ հանդիսատեսին։ Նրանք այս տարիների ընթացքում ինձ միայնակ չթողեցին և հասցրեցին այն մակարդակի, որ դառնամ իմ երկրի, իմ ազգի երգիչը, որը պարգևատրվեց բարձր կոչումով։ Ես չեմ թաքցնում, որ շատ ուրախ եմ։ Յուրաքանչյուր մարդ, որն իր բնագավառում պարգևատրվում է, միանշանակ, ուրախանում է։

 

 

–Սա պարտավորեցնող կոչում է։ Աշխատանքի, երգացանկի ընտրության հարցերում վերանայումներ կլինե՞ն։

 

–Միանշանակ, պարտավորեցնող է, բայց ես դեռ այդքան խորը չեմ մտածել, թե այս պարտավորությունն ուր կտանի ինձ։ Ես երբեք չեմ դադարել աշխատել։ Իմ ամենաերկար դադարը եղել է մի քանի ամիս։ Ես շարունակելու եմ աշխատել նույն տեմպով։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կփոխվի։ Մարդկային առումով, միանշանակ, ոչինչ չի փոխվի։ Ինչ վերաբերում է երգացանկին` կարծում եմ, պետք է շարժվեմ այն ճանապարհով, որն ընտրել եմ։ Վաստակավորի կոչումից հետո չեմ սկսի նոր բաներ անել։ Իմ երգացանկն ու ճանապարհն ինձ դարձրել են Վաստակավոր արտիստ, նշանակում է` ես ճիշտ ճանապարհին եմ։ Ոչ մի վատ կամ սխալ բան չեմ արել։ Կարծում եմ` նույն կերպ պետք է շարունակեմ։

 

–Վերջին տարիներին այս կոչումը «երիտասարդացել» է։ Նախկինում դրան, հիմնականում, արժանանում էին ավագ սերնդի ներկայացուցիչները, հիմա` երիտասարդները։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

 

–Չեմ կարծում, որ մրցանակները պարտադիր է տալ մարդկանց, ովքեր պիտի ձեռնափայտով մոտենան և վերցնեն իրենց մրցանակը։ Այն պետք է տալ  երիտասարդներին, որպեսզի մարդիկ հասցնեն լիովին վայելել իրենց կարգավիճակը, հաճույք ստանան այդ պարգևներից։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Վաստակը տարիների աշխատանքի մեջ չէ։ Դու կարող ես 35 տարի երգել, նկարել կամ ինչ–որ բան անել, բայց այդպես էլ չարժանանալ ինչ–որ վաստակի։

 

Մարդիկ աշխատանքիդ 20 տոկոսն են տեսնում, մնացած դժվարությունները չեն տեսնում։ Երբ երիտասարդ ես, ամեն տարի աշխատում ես, քո գիշեր–ցերեկը խառնվում են, ավելի շատ օդում ես անցկացնում (նկատի ունի` ինքնաթիռներում, հեղ.),  լավ համերգներով շրջագայում ես, հայրենակիցներիդ պարգևում ես լավ տրամադրություն և վերջում քեզ պարգևատրում են` իբրև երիտասարդ երգիչ, դու վայելում ես այդ կոչումը։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ճիշտ հակառակը։ Կարծում եմ` երիտասարդները պետք է  գնահատվեն, որպեսզի շարունակեն է՛լ ավելի աշխատել։ Դա ահավոր ուժեղ ստիմուլ է։ Դա ինձ ավելի շատ ուժ է տալիս, որպեսզի իմ հանդիսատեսի, իմ ժողովրդի համար է՛լ ավելի լավ բաներ անեմ։ Պարտադիր չէ մարդկանց կոչում տալ այն ժամանակ, երբ դրա կարիքն էլ չունեն, արդեն մտածում են իրենց առողջության, թոռնիկների մասին։

 

 

–Նման կոչումների դեպքում միշտ լինում է  2 կարծիք։ Ձեր կոչում ստանալու մասին էլ կան նաև բացասական կարծիքներ, ի՞նչպես են դրանք ազդում Ձեզ վրա։

 

–Ես ափսոսում եմ, որ մարդիկ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը, շտապում են կարծիք հայտնել։ Ես ժպտում եմ նրանց և սիրում։ Նրանք էլ իմ ժողովրդի մի մասն են, ուղղակի այդ կարծիքն ունեն։ Ուզում եմ նրանցից ամեն մեկն իր բնագավառում հասնի մեծ բարձունքների և հասկանա` մարդու համար որքան կարևոր է դա։ Նստել տանը ու համակարգչի առջև քննադատել բոլորին, այդքան էլ լավ զբաղմունք չէ։

 

–Քննադատությունների ալիքը սկսեց բարձրանալ այն ժամանակ, երբ Վաստակավորի կոչումն ընդգրկեց նաև ռաբիսը։ Քննարկվում է, որ կոչումն արժեզրկվեց։ Բոլոր դեպքերում համաձա՞յն եք այս կոչումը կրողների անունների հետ, թե՞ Դուք էլ եք որոշ դեպքերում վերապահումով մոտենում։

 

–Ես սխալ կանեմ, եթե փորձեմ առանձնացնել ինչ–որ բաներ, որովհետև դա իմ որոշումը չէ։ Եթե դա լինի իմ որոշումը, ես, միանշանակ, կբացատրեմ` ինչու։ Եթե մարդիկ տարբեր պատճառներով ստանում են կոչումը, այն արդեն իրենց ձեռքում է և վայելում են։ Ես իրավունք չունեմ առանձնացնել կամ քննարկել դա։ Ես բացատրեցի այն մասով, որը վերաբերում է ինձ։ Ես, միանշանակ, ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք կարողանում են հասնել նրան, որ գնահատվեն։ Թե դա ինչպես է տեղի ունենում, չեմ կարող ասել։ Շնորհավորում եմ բոլորին և բոլորի համար շատ ուրախ եմ։

 

Արժեզրկել կարելի է ամեն ինչ, եթե այդ տեսանկյունից նայես։ Երբ անընդհատ մարդուն ասում ես` ես քեզ սիրում եմ, միգուցե, ոմանց համար այդ բառն արժեզրկվում է, բայց  ես այդպես չեմ կարծում։ Դրանից սերը շատանում է, և բառն ավելի է կարևոր է դառնում։

 

Կարելի է առանձնացնել կոչում ստացած անհատին` արդյոք նա արժանի էր դրան, թե ոչ, բայց ընդհանուր ասել, որ սա արժեզրկված մրցանակ է, սխալ է։

 

 

–Վաստակավորի կոչումը ստանալուց անմիջապես հետո մեկնեցիք երկրից։ Ո՞ր երկրում եք ու ի՞նչ  առիթով։ Կորպորատիվ երեկույթի՞ եք մասնակցում, թե՞ համերգի։

 

–Մոսկվայում եմ։ Մասնակցելու եմ կորպորատիվ միջոցառման։ Վաղը կվերադառնամ Երևան և ելույթ կունենամ Իոսիֆ Կոբզոնի հոբելյանական համերգին։ Այդպես կշարունակեմ ճանապարհս։ Այնուհետև կսկսեմ շրջագայությունս Ռուսաստանում, որը  կավարտվի հոկտեմբերի 10–ին` 35–ամյակիս օրը, Դոնի Ռոստովում սպասվող մենահամերգովս։ Ամենայն հավանականությամբ, 2018–ին, վերջապես, մենահամերգ կունենամ նաև Հայաստանում։

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին

18:40 • 24/08

Հանրայինի նոր հեռուստասերիալը կանդրադառնա նաև «Էլեկտրիկ Երևանին» և Թավշյա հեղափոխությանը

17:04 • 24/08

Արկածային նոր կատակերգություն՝ Ադրիանայի, Էմիլի, Արսենի, Ռաֆոյի և այլոց մասնակցությամբ

17:00 • 24/08

Մենչի նոր նախագիծը` Ամերիկայի հայ հայտնիների մասին

15:24 • 24/08

Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք` Արման Նշանյանի նոր ֆիլմում

18:14 • 23/08

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը կներկայանա որպես երգչուհի. Յանան և Լիդուշիկը զուգերգ են ձայնագրել