Հասմիկ Կարապետյան. «Շանթն ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ»
2012 թվականին Հասմիկ Կարապետյանը Դեր Հովայի հետ ներկայացրեց «Անհնարը» երգի տեսահոլովակը ու գնաց երկարատև դադարի։ Այս ընթացքում երգչուհին ունեցել է համերգներ, սակայն նոր տեսահոլովակ չի ներկայացրել արդեն 5 տարի։ Տարիների դադարից հետո Հասմիկ Կարապետյանը վերադառնում է և կրկին Դեր Հովայի հետ ասում` «Դու պիտի ապրես»։
Նոր աշխատանքի մասին առաջին հարցազրույցը Հասմիկը տվել էր Tert.am Life–ին։ Այսօր արդեն ներկայացնում ենք նոր մանրամասներ։
«Դու պիտի ապրես» խորհրդանշական երգն ներկայացնում է հիասթափության, ընկճվածության, տարբեր զգացողությունների հաղթահարումը։ Այս ճանապարհով անցել է նաև Հասմիկը։ Այս 5 տարվա ընթացքում երգչուհին ավելի շատ ժամանակ ուներ զբաղվելու նոր աշխատանքով, քան հիմա` դստեր ծննդից հետո, երբ ամբողջ ժամանակը տրամադրում է աղջնակին, սակայն նոր տեսահոլովակ ներկայացնելու պահը միայն հիմա հասունացավ։
«Ինքս չեմ կարողանում պատասխանել հարցին, թե ինչու մինչև այս չէի անում այս աշխատանքը։ Երգը պատրաստ է արդեն 2 տարի։ Երբ հղի էի, իմ կյանքում ավելի առաջնային բաներ կային` ընտանեկան կյանքը, ինչ–ինչ երևույթների համակերպվելս, գուցե, տրամադրությունս համապատասխան չէր, հիասթափված էի մեր երգարվեստում ինչ–որ բան անելուց։ Միայն իմ կարծիքը չէ, որ հիմա քաոսային վիճակ է, որակի պակաս կա։ Համընդհանուր վիճակն ինձ ճնշում էր, չէի ուզում ոչինչ անել։ Ես էլ շատ իմպուլսիվ մարդ եմ։ Էներգետիկ բաց դաշտ ունեցող մարդն ավելի սուր է ընկալում ամեն ինչ։ Չէի ցանկանա այդպիսին լինել, թեև եթե այդպիսին չլինեի, գուցե, ես էլ դեմ գնայի իմ սկզբունքներին ու մի քիչ այլ կերպ ստեղծագործեի,– ասաց երգչուհին` միաժամանակ շեշտելով, որ իրեն երբեք չգնահատված չի զգացել։ –Ես տեսնում եմ, թե հիմա ինչ մեծ ոգևորություն կա, որ նոր աշխատանք եմ անելու։ Ինձ էլ շատ է ոգևորում այն սպասումը, որ տեսնում եմ այս ընթացքում»։
Թեև Տաթևն անպատմելի երջանկացրել է մայրիկին, Հասմիկն այլևս չէր դիմանում իր կյանքում արվեստի պակասին։ Նա խոստովանեց, որ կյանքում ամեն բան իր տեղն ունի և ոչինչ չի կարող լրացնել արվեստի բացը։ Բեմի հանդեպ իր մեծ սիրո մասին երգչուհին պատմել է դեռ տարիներ առաջ` «Այս բեմում» ստեղծագործությամբ։ Այնպես որ, վերադարձն անխուսափելի էր։
«Ես արդեն չեմ կարողանում արվեստի պակասի դատարկությունը լցնել նույնիսկ երեխայի ներկայությամբ։ Որևէ ստեղծագործող չի կարող արվեստի բացը լրացնել այլ բանով։ Կարծում եմ` արվեստի մարդիկ հենց դրանով են տարբերվում` ինչ նվաճումներ էլ ունենան, առանց ստեղծագործելու իրենց կես մարդ են զգում։ Այդ դատարկությունն արդեն այնքան էր ճնշում ինձ, որ, միանշանակ, պիտի նորից ստեղծագործեի։ Փառք Աստծո, կան մարդիկ, որոնք իմ կողքին են, ինձ օգնում են»,– նշեց Հասմիկը։
Երգչուհուն շատ է օգնում նաև ամուսինը` Շանթ Կիրմիզյանը, որը միշտ աջակցում է սիրելիին։ «Նա շատ է սիրել երգը։ Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց նա վաղուց է հավանել իմ երգերը։ Նա միշտ ինձ ասում է, որ ունեմ ձեռագիր, ինձ երբեք չեն շփոթի ուրիշի հետ։ Ինձ շատ ոգևորում է այն փաստը, որ նա նույնիսկ զբաղվում է իմ սոցցանցային էջերով, օնլայն փիառով։ Շանթն ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ։ Լավ է, որ մեր ընտանիքում արգելելու միտում երբեք չի եղել»,– նկատեց երգչուհին։
Խոսելով տեսահոլովակի մասին` Հասմիկը նշեց, որ համագործակցել է Time studio–ի հետ։ Նրա տեսահոլովակի ռեժիսորը Բորիս Կիրակոսյանն է։ Տեսահոլովակն ունի 3 հերոս, Հասմիկը, Դեր Հովան և բալետի պարուհի Մարիամը։ Երգչուհին վստահել է ռեժիսորին, սակայն որպես հեղինակ հնարավորություն է ունեցել ինքնարտահայտվելու։ «Ավետն իր իմաստալից խոսքերով շատ է գեղեցկացրել երգը և բարդացրել գործը։ Դա պարտավորեցնում է, որ տեսահոլովակում լինեն գլոբալ և սիմվոլիկ երևույթներ։ Թեման ինքնին հուշում է, որ ես և Դեր Հովան հանդես ենք գալիս որպես «Դու պիտի ապրես» ուղերձը բերողներ. որքան էլ դժվար է, շնորհիվ քո հավատքի պիտի հաղթես ու գնաս առաջ։ Այդ ամենը հեշտ չէ պատկերել, բայց մեր թիմը գտավ ամենապարզ, միևնույն ժամանակ, բարդ ճանապարհը։ Դա արտահայտել ենք թե՛ մեր դիմախաղով, թե՛ էմոցիաներով։ Իր պարզության մեջ տեսահոլովակը պահանջում է գերբնական տարրեր։ Մեզ օգնության եկավ կերպարային փոփոխությունը, որն արեց քույրս նկարչուհի–դիմահարդար Արմինե Կարապետյանը»,– պատմեց Հասմիկը։
Ի դեպ, մեր զրույցի ընթացքում արթնացավ 9 ամսական Տաթևը։ Դստեր արթնանալուց հետո միանգամից փոխվեց Հասմիկի ձայնի երանգը։ Նրան գրկելուց հետո Հասմիկն ավելի ոգևորված սկսեց պատմել նոր աշխատանքի մասին։ Պարզվում է` Տաթևը լսում է մայրիկի երգերը և «Դու պիտի ապրես»–ի գլխավոր ունկնդիրներից մեկն է։ «Տաթևն իմ ձայնն անմիջապես ճանաչում է։ Իմ երգերի տակ առանց ծպտուն հանելու նստում է, լուրջ ուսումնասիրում է շուրջը, սակայն երբ պետք է ճաշիկ ուտենք, դժգոհություն է հայտնում և հասկացնում, որ անջատեմ։ Նա իր ճաշիկն ուտում է միայն Սիրուշոյի «Վույ աման» երգի ներքո։ Երբ տեսնեմ Սիրուշոյին, անպայման կասեմ այդ մասին։)»,– հայտնեց երգչուհին։
Խոսելով աղջկա երաժշտականության մասին` Հասմիկն ասաց, որ բազմիցս փորձել է Տաթևին նստեցնել գիրկը` դաշնամուրի առջև։ Տաթևը ծնողներից ժառանգել է լավ լսողություն։ «Շատ լավ լսողություն ունի, նրա լսողությունից չեն վրիպում նույնիսկ շշուկները, շատ ցածր երաժշտությունը, ձայնն էլ է բարձր, երբեմն, իր ոգևորությունն արտահայտում է հնչյուններով։ Այդ հնչյուններն ունեն ելևէջեր, որոնք ինձ հուշում են, որ նա ունենալու է ձայն»,– պատմեց երգչուհին։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները