Դիանա Գրիգորյանը` երեխաների ԱՄՆ քաղաքացիություն ստանալու և Հայաստանից հեռանալու լուրերի մասին
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Խոսակցություններ տարածվեցին, որ նախագծի ղեկավարը լքում է նախագիծը, ավելի ուշ նա ասաց, որ շարունակում է աշխատել «Նռան հատիկում», սակայն խոսակցությունները, որ նա պատրաստվում է հեռանալ ոչ միայն «Նռան հատիկից», այլև Հայաստանից չեն դադարում։
Մեր նախորդ զրույցում Դիանան ասել էր, որ իր երեխաները` Ալլան և Շառլը, ԱՄՆ քաղաքացի են, սա ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ։ Tert.am Life–ը պրոդյուսեր հետ խոսել է ոչ միայն նոր նախագծի, այլև ԱՄՆ տեղափոխվելու մտադրության, երեխաների ապագայի հետ կապված ծրագրերի և ամուսնու մասին։
–Դիանա, մարդիկ շարունակում են քննարկել, որ հեռացել եք «Նռան հատիկ» նախագծից և աշխատանքները շարունակվում են առանց Ձեզ։ Գիտեմ, որ ամեն օր նկարահանման հրապարակում եք ու շարունակում եք աշխատել։Այնուամենայնիվ, հեռանալու մտադրություն ունե՞ք։
-Չգիտեմ որտեղից տարածվեցին այդ լուրերը։ Այն, որ շատ կուզեի սերիալային աշխատանքը թողնել և այլ գործունեություն ծավալել, փաստ է։ Հիմա աշխատում եմ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա, որը շատ եմ ուզում ավարտին հասցնել, բայց չեմ կարողանում, քանի որ սերիալները հաջորդում են մեկը մյուսին և շնչելու ժամանակ չի մնում։ Քանի որ սերիալից սերիալ ընդմիջում չեմ ունենում, չեմ կարողանում իրականացնել իմ ցանկությունը։ Չեմ կարողանում համատեղել ոչ առաջարկվող պաշտոնի, ոչ էլ գեղարվեստական ֆիլմի նկարահանումների հետ։
«Առաջնորդներից» հետո կարողացանք միայն 25 մասանոց սերիալի սցենար գրել, որից անմիջապես հետո առանց հանգստի անցանք «Նռան հատիկի» աշխատանքներին։ Քանի որ այն Արմենիա TV–ի միակ սերիալն է, պետք է հնարավորինս որակյալ մատուցենք։
Սերիալը տաժանակիր աշխատանք է բոլորի համար` գրողի, դերասանի, պրոդյուսերի, տնօրենի, ադմինիստրատորի։ Ես չեմ վախենում այս խոսքից։ Ամեն խումբ չէ, որ կարող է սերիալ նկարահանել, ամեն դերասան չէ, որ կարող է սերիալում նկարահանվել, որովհետև սերիալում պետք են ճկուն դերասաններ, որոնք իրենց խաղով կկարողանան ամեն օր հետաքրքրություն առաջացնել հեռուստադիտողների մոտ։ Սյուժեն, խաղը, նկարահանումը, մոնտաժը, մատուցումը պետք է այնքան հետաքրքիր լինեն, որ մարդիկ ցանկանան ամեն օր նայել։
–Կարելի՞ է ենթադրել, որ հոգնել եք սերիալային աշխատանքից։
–Ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, որովհետև, միևնույն է, դու քո ստեղծագործական պրոցեսի մեջ ես։ Սերիալում միայն չես ստեղծագործում, նաև հաշվարկ ես անում, կազմակերպում ես, տնօրինում ես։ Ուրիշ բան, եթե միայն ստեղծագործեիր, միայն ղեկավարեիր կամ միայն նկարահանվեիր։ Երբ այդ ամենը համատեղ ես անում, շատ բարդ է։ Առաջանում է հոգնածության և չհասցնելու խնդիր։ Նույնիսկ այդ դեպքում աշխատանքային պրոցեսից չեմ հոգնում, ազատ մնալուց եմ հոգնում։
Մարդկանց մոտ այն կարծրատիպն է, որ ես խենթանում եմ երկար սերիալների համար, ուզում եմ հասկանան, որ այդպես չէ։ Ես շատ կուզեմ երբեմն ընդմիջումներ ունենալ, որպեսզի կարողանամ նաև 25 մասանոց սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ Սակայն երկար սերիալը լավ է այնքանով, որ կարողանում ես և՛ հեռուստադիտողներին զբաղեցնել, և՛ երկարտև աշխատանքով ապահովել մասնագետներին։
–Դիանա, խոսակցություններ կան, որ ձեզ նոր պաշտոն են առաջարկել։ Ինքներդ էլ հպանցիկ խոսեցիք այդ մասին։ Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը։
–Այդ մասին փակագծեր բացել չեմ ցանկանում (ժպտում է)։
–«Նռան հատիկում» Դուք և Ձեր երեխաները չեք նկարահանվում։ Որոշումը քննադատությունների ազդեցությա՞մբ եք կայացրել, թե՞ այլ պատճառ կա։
–Իմ մասնակցությունը դեռևս հարցականի տակ է։ Երեխաներս արդեն մեծ են, այդ առումով իրենք այնքան հասուն են, որ հասկանում են` նորմալ մարդն իրեն թույլ չի տա վատ բաներ գրել մի անձի մասին, որին չի ճանաչում։ Շատ անգամ, կարդալով իմ հասցեին քննադատություններ, Ալլաս միանգամից ասում է` Դայան, ուշադրություն չդարձնես։ Եթե մարդը վիրավորում է անմեղ երեխաներին, ուրեմն խնդիր ունի։ Նման մարդկանց ու իրենց խոսքերին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում։
Երեխաներս չեն նկարահանվում, որովհետև ժամանակ չունեն։ Դասի են, որից հետո գնում են հավելյալ պարապմունքների։ Ալչկաս նաև Երգի թատրոն է հաճախում։
–Երեխաներդ ԱՄՆ քաղաքացիություն ունեն։ Իրենք այնտե՞ղ են ծնվել, թե՞ հետագայում է փոխվել քաղաքացիությունը։
–Երեխաներս ծնվել են Հայաստանում։ Իրենց հոր ցանկությամբ դարձան ԱՄՆ քաղաքացի։
–Այսինքն` երեխաների ապագան ԱՄՆ–ո՞ւմ եք տեսնում։ ԱՄՆ տեղափոխվելու մտադրությո՞ւն ունեք։
–Ապագայի մասին խոսել չես կարող։ Միայն կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Հայաստանը։ Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որ իմ երկիրը չեմ լքի, միայն կասեմ, որ այսօր ունեմ հնարավորություն աշխատելու ԱՄՆ–ում։ Փաստն այն է, որ ես հիմա այստեղ եմ, թե հետո ինչ կլինի չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե ցանկություն ունենայի, արդեն ԱՄՆ–ում կլինեի։ Դավիթն էլ այնտեղ է, սակայն ես չեմ գնում, որովհետև, իրոք, չեմ ուզում լքել երկիրս։
Ինչ վերաբերում է ապագային` որևէ բան կանխատեսել չեմ կարող։ Ես կցանկանամ, որ երեխաներս իրենց կրթությունը ստանան այլ երկրում, հավանաբար, այդպես էլ կլինի։ Ինքս կմեկնե՞մ իրենց հետ, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Գուցե իրենք գնան սովորելու, ես էլ իրենց հետ գնամ, ԱՄՆ–ում էլ շարունակեմ ծավալել իմ գործունեությունը։
–Ըստ էության`կարելի՞ է ասել Ձեր ընտանիքը 2 մասի է բաժանվել։
–Մեր բաժանումը միայն տարածության պատճառով է։ Ինքն այնտեղ է, ես` այստեղ։ Յուրաքանչյուրս է մտածում ենք երեխաների մասին։ Դավիթը մտածեց ալտերնատիվ տարբերակ ստեղծել երեխաների համար։ Սա չի արվում, որ երեխաները լքեն երկիրը, ուղղակի այնպես ենք անում, որպեսզի նրանք երկընտրանք ունենան։ Դավիթն իր երեխաների համար ստեղծել է հնարավորություն, որ կրթություն ստանան արտերկրում և ավելի մեծ հաջողություններ ունենան։ Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է իր երեխայի համար հնարավորինս լայն դաշտ ստեղծել։
–Դիանա, այս դեպքում հանուն ընտանիքի չարժե՞ր գնալ այդ զիջմանը։ Երեխաների համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե հայրն իրենց կողքին լիներ, որովհետև որքան էլ Դավիթն իրենց հանդեպ շատ ուշադիր է, հոր մշտական ներկայությունը տանն այլ է։
–Ալլան ու Շառլը շատ են կարոտում իրենց հայրիկին, թեպետ Դավիթն անհավանական շատ է գալիս–գնում։ Երեխաներին էլ 2-3 ամիսը մեկ տանում է ԱՄՆ, ինչը նույնիսկ շատ է իրենց տարիքի համար։
Մշտական ներկայությունն էլ է հարաբերական։ Կան հայրեր, որոնք առավոտյան տանից դուրս են գալիս, երեկոյան ուշ վերադառնում և չեն զբաղվում երեխաներով։ Դավիթն այն հայրերից է, որն առավոտյան և երեկոյան խոսում է երեխաների հետ, քննարկում դպրոցում կատարվածը, դասապատրաստումը։ Իր խորհուրդներով այնքան շատ է երեխաների հետ, որ տարածությունն ու բացակայությունը որևէ ձև ոչ լիարժեք չի դարձնում որևէ բան։ Գուցե, այստեղ լիներ, այդքան չշփվեր։ Հեռավորության վրա նա ավելի է զգում շփման կարիքը։
Ես այստեղ նաև մայր ունեմ և չեմ կարող միայնակ թողնել իրեն։ Ես իմ հորը 9 տարի առաջ եմ կորցրել, մայրս իմ միակն է։ Ես երբեք իրեն միայնակ չեմ թողնի։ Երեխաներս էլ շատ կապված են իր հետ։ Իրեն մամա են ասում, ոչ թե տատի, ինձ` Դայան, ոչ թե մամա։ Նա ամեն հարցում կողքիս է։ Նա մայր է, ընկերուհի, թիկունք։ Եթե մեկնեմ, միանշանակ, իրեն կտանեմ ինձ հետ։
–Ամեն դեպքում, յուրաքանչյուր կնոջ նաև կանացի երջանկություն է պետք։ Ձեզ համար դժվար չէ՞ կողքին տղամարդ չունենալ։
–Անշուշտ։ Ես սովորել եմ, կայունացել, քարացել, ավելի ուժեղ դարձել։ Յուրաքանչյուր կին պետք է իրեն թույլ զգա տղամարդու կողքին։ Դա յուրաքանչյուրի ցանկությունն է և կստեմ, եթե ասեմ` առանց տղամարդու իդեալական է, ես ամեն ինչ կարողանում եմ հասցնել։
Իհարկե, դժվարությունները շատ են, բայց յուրաքանչյուր բարդություն հաղթահարում եմ ինձ վրա վերցնելով` թե՛ տղամարդու, թե՛ կնոջ, թե՛ մոր, թե՛ աղջկա պարտականությունները։ Իհարկե, այս ամենի համար երախտապարտ եմ մորս, ով իմ թիկունքին է։ Չնայած հեռավորությանը` Դավիթը ևս իմ առջև ծառացած յուրաքանչյուր խնդրին կարողանում է էնտեղից արագ և ճիշտ լուծում տալ։ Դրան զուգահեռ առավոտից գիշեր աշխատում եմ, քնում եմ շատ քիչ` միաժամանակ վայելելով հասարակության հիվանդ հատվածի քննադատությունները, որոնք պարապությունից չգիտեն ինչ անել, իսկ ես չգիտեմ ինչ անել, որ մի փոքր ժամանակ ունենամ քնելու համար։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից