Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Գաբիի մենահամերգին
Հայկական երգերն առանց ձևափոխման և կատարողական նորամուծությունների. երգչուհի Գաբին երեկ մենահամերգ ունեցավ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում, որի ժամանակ ներկայացրեց հայկական ժողովրդական երգերը։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերն ու հարցազրույցը երգչուհու հետ։
«Ընտրել էինք հայկական ամենասիրված երգերը։ Ներկայացրեցի գուսան–աշուղական, ժողովրդական և ազգագրական երգեր։ Իմ երգացանկից ստեղծագործություններ չկային։ Երգերի որոշակի մասն ընտրել է իմ պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը»,– ասաց երգչուհին։ Համերգի ժամանակ Գաբիի երգացանկից միայն մի երգ հնչեց՝ տեսահոլովակի պրեմիերայի տեսքով։ «Հայաստան» կոչվող երգի տեսահոլովակը շուտով կլինի եթերում։
Ծնունդով քեսաբցի պրոդյուսերի առաջարկով Գաբին երգ ունի նաև Քեսաբի բարբառով։ «Հալա–հալա»–ի կատարումը սկզբում երգչուհուն անհնար էր թվում։ «Երբ առաջին անգամ լսեցի երգը, ինձ թվում էր` երբեք չեմ կարողանա կատարել։ Լեզուն բարդ է, շատ դժվար արտասանություն ունի։ Ժամանակ պահանջվեց, որ սովորեմ։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, շատ եմ սիրում այս ստեղծագործությունը»,– պատմեց նա։
Երգչուհին զուգերգով ներկայացավ Մրրոյի՝ Արսեն Գրիգորյանի հետ։ Նա նկատեց, որ, երբ Մրրոն բեմում է, էներգետիկայի պակաս չկա, ինքը հպարտ է նրա հետ երգելու առթիվ։
Գաբին կարևորում է հայկական ժողովրդական երգերի կատարումն առանց ձևափոխման։ «Ես միշտ շեշտել եմ, որ ժողովրդական երգը հիթ չի դառնում։ Դա այդպես է, բայց այն միշտ ունի ծանրակշիռ լսարան։ Նույնիսկ փոքր երեխան իրեն գտնում է այդ երգերի մեջ, քանի որ դրանք մեր արյան մեջ են։ Հիմա ժողովրդականը շատ է միքսվում փոփ, հաուս և այլ ոճերի հետ։ Ժողովրդական երգերի անաղարտ տարբերակների մատուցման բաց կա, որը ես փորձում եմ լրացնել։ Երաժշտախմբիս անդամները նոր սերնդից են, բայց բոլորս պահում ենք ազգայինը»,– նշեց երգչուհին։
Երգչուհին առաջին անգամ էր ներկայանում մենահամերգով։ Հանդիսատեսի ջերմությունը նրան ոգևորել է։ Մենահամերգի ժամանակ երգչուհուն լսելու էին եկել ոչ միայն հայաստանաբնակ հայեր, այլև սփյուռքահայեր։ Երգչուհու հանդիսատեսի շարքերում էին նաև հայտնի գործընկերները` Միքայել Պողոսյանը, Աննա Հարությունյանը, Հրատ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սյուզին, Հրաչ Մուրադյանը, Աշոտ Ղազարյանն ու կինը, Լևոն Մալխասյանը և այլք։ Սրահում «հայկական» տրամադրություն էր։
«Շատ ուրախ եմ, որ ծանոթանում եմ նաև սփյուռքահայ հանդիսատեսի հետ։ Շատ էի հուզվում, որովհետև առաջին մենահամերգս էր։ Ես միշտ մտածել եմ, որ երգիչը երկար ճանապարհ պետք է անցնի, հանրային դառնա, նոր մենահամերգ ունենա, ինձ մոտ հակառակը ստացվեց` մենահամերգով սկսեցի։ Կարծում եմ` ստացվեց կապը հանդիսատեսի հետ։ Ես իրենց շատ եմ սիրում և իրենք դա զգում են։ Երեկ Միքայել Պողսյանը մի լավ բան ասաց՝ որքան էներգիա տաս հանդիսատեսին, կրկնակին ստանալու ես։ Իսկապես այդպես է. շատ մեծ էներգետիկա ստացա»,– ասաց երգչուհին։
Ժողովրդական երգեր կատարելիս էլ Գաբին ընդգծում է գրավչությունը. երեկոյի ժամանակ նա 2 զգեստով ներկայացավ. «Փորձում եմ լինել նորաոճ, այս անգամ ինձ այդ հարցում օգնեց ոճաբան Արամ Նիկոլյանը»։
Խոսելով առաջիկա անելիքների մասին` երգչուհին նշեց, որ համերգից հետո արդեն ստացել են հրավերներ։ Առաջիկայում նա ելույթ կունենա Բեյրութում, մարտին կներկայանա ամերիկաբնակ հանդիսատեսին։ Երգչուհին նախատեսում է համերգային այս ծրագրով շրջագայել տարբեր երկրներով։
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից