Անդրե. «Երբ հայրս մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել»
Հայ մայրերին նվիրված բազմաթիվ երգերի կողքին Անդրեն երգ է ներկայացնում նվիրված հայրերին։ «Պապ ջան» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, երգի գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը։ Պրոդյուսինգով զբաղվել է քույրն ու պրոդյուսերը՝ Անուշ Հովնանյանը:
Երգչի խոսքով` տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է հիշեցնում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակի սյուժետային գիծը բացահայտել չի ցանկանում. «Կարծում եմ՝ ավելի ազդեցիկ կլինի այն տեսնել ու զգալ հենց պրեմիերայի ժամանակ: Շատ շուտով այն հասանելի կլինի հանդիսատեսին»:
Տեսահոլովակում նկարահանվել է Անդրեի զարմուհին` Վիկտորյան, որի նկատմամբ երգիչն առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նրա փոխանցմամբ` նկարահանման հրապարակում Վիկտորյան իրեն պահել է որպես իսկական պրոֆեսիոնալ: «Նա շատ խելոք էր, ուշադիր լսում էր ռեժիսորի հրահանգներն ու փորձում ճշգրտորեն կատարել դրանք: Կարծում եմ՝ ռեժիսորն էլ կփաստի, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ էր: Սկզբում մի փոքր կաշկանդվում էր իր էկրանային հայրիկից՝ սիրված դերասան Շանթ Հովհաննիսյանից, սակայն դա շատ կարճ տևեց, մերվեց դերասանական ամբողջ կազմի հետ: Այնքան էր հավանել նկարահանումները, որ ավարտից հետո էլ ասում էր` ուզում եմ գնալ գործի:)»,– պատմեց երգիչը։
Հայրերին նվիրված երգ ունենալու գաղափարը Անդրեի մոտ հենց այնպես չի առաջացել։ Արցախյան պատերազմի միջով անցած իր հայրիկի օրինակով Անդրեն երգը նվիրում է բոլոր հայ հայրերին։
«Հայրս ինձ համար միշտ է օրինակ եղել: Մինչև օրս նա ինձ համար օրինակ է ու իմ անձի կայացման հարցում մեծ ներդրում ունի։ Նրա խորհուրդների, երբեմն, խիստ նկատողությունների շնորհիվ ես հետ եմ կանգնել սխալ ուղիներից: Նա միշտ խիստ է եղել մեր հանդեպ, միևնույն ժամանակ, թե՛ ինձ, թե՛ Անուշի համար եղել է ոչ միայն հայր, այլև ընկեր ու լավագույն խորհրդատու: Նա, իր հայրենասիրական քայլով, մեր մեջ սերմանեց սիրել երկիրը, պայքարել մեր հողատարածքի, ընտանիքի ու սիրելիների համար: Երբ նա մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել՝ անհանգստություն, վախ, միևնույն ժամանակ, խիզախություն ու հպարտություն»,– հիշեց Անդրեն։
«Պապ ջան»–ի ստեղծման հիմքում հատուկ իրադարձություն չկա։ Երգիչը նկատեց, որ ծնողին երգ նվիրելու համար հատուկ առիթ պետք չէ. «Այն, որ նրանք մեզ կյանք են տվել, արդեն հատուկ առիթ է, որպեսզի մենք էլ նրանց երախտապարտ լինենք տարբեր ճանապարհներով»:
Այս երգն Անդրեի միակ նոր աշխատանքը չէ։ Երգիչը ևս 2 նոր տեսահոլովակ ունի, սակայն չգիտի, թե երբ դրանք կներկայացնի հանդիսատեսի դատին։ «Երեք աշխատանքս կներկայացնեմ որոշակի հերթականությամբ: Այնպես որ, հանդիսատեսն ինձ կարոտելու առիթ չի ունենա»,– նշեց երգիչը։
Վերջերս Անդրեն ևս մեկ պրեմիերա ունեցավ։ Նա ներկայացրեց Ավետ Բարսեղյանի դստերը` Լուսեին նվիրված «Լուսե աղջիկ» երգը։ Tert.am Life–ի հետ զրույցում Ավետը նշել է, որ իր կյանքի կարևորագույն երգերն Անդրեն է կատարել։ Այս փաստն ուրախացնում է երգչին։ «Ավետի ու իմ ընկերությունը տարիների պատմություն ունի: Նա զգում է իմ երաժշտական ոճը, ես՝ նրա խոսքերը։ Շատ ուրախ եմ, որ հենց սկզբից Ավետն իր կարևորագույն երգերն ինձ է վստահել՝ սկսած «Իմ սերը քեզ»-ից: Որևէ հատուկ գաղտնիք չկա, ուղղակի, ցանկացած երգ կատարելիս պետք է զգաս դրա խորությունը, իմաստն ու նույնությամբ փոխանցես այն հանդիսատեսին»»,– նկատեց նա։
Հեռուստատեսային տարբեր նախագծերի շրջանակում Անդրեն քանիցս ներկայացել է որպես հաջողակ պրոդյուսեր։ Հարցին` մտածո՞ւմ է նախագծերից դուրս պրոդյուսերական գործ սկսելու մասին, նա պատասխանեց. «Ես մինչ օրս շարունակում եմ կապ պահել տարբեր նախագծերի շրջանակներում ինձ հետ համագործակցած արտիստների հետ։ Նրանք, ովքեր ցանկություն ունեն շարունակելու լսել իմ խորհուրդները, գիտեն, որ միշտ կարող են ինձ դիմել, և ես մեծ սիրով կօգնեմ ու կաջակցեմ նրանց ցանկացած հարցով: Երբ զգամ, որ ժամանակն է լուրջ զբաղվել որևէ ինքնատիպ, համարձակ, իր ոճին հավատարիմ, ցածրորակ ոչինչ չներկայացնող և տաղանդավոր արտիստի պրոդյուսինգով, ինչո՞ւ ոչ, մեծ սիրով իմ կենսափորձը կկիսեմ նրա հետ»։
Վերջին տարիներին Անդրեն հաճախ է մեկնում ԱՄՆ։ Նախորդ տարի նրան Հայաստան բերեց «Շանթի» հրավերը` կրկին լինել XFactor–ի ժյուրիի կազմում։ Այնուամենայնիվ, պարբերաբար խոսակցություններ են տարածվում, որ հիմա նա իր ապագան կապում է ԱՄՆ–ի հետ։ Երգիչն այս խոսակցություններին գործով է պատասխանում, քանի որ ԱՄՆ–ում որոշակի ժամանակ գործունեություն ծավալելուց հետո միշտ վերադառնում է Հայաստան։
«Ես երբեք չեմ հայտարարել, թե իմ ապագան կապում եմ ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ–ը, պարզապես, աշխատելու համար տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է տալիս, ինչի պատճառով էլ հաճախ եմ այնտեղ լինում: Բացի այդ, այնտեղ էլ ունեմ մեծ լսարան, երկրպագուներ, որոնք ինձ պարբերաբար ցանկանում են տեսնել կենդանի համերգներով և ելույթներով, իսկ ես մեծ սիրով համաձայնվում եմ ցանկացած առիթով հանդիպել նրանց հետ»,– ասաց Անդրեն։
Նրա նախորդ այցելության արդյունքում ստեղծվեց «Անդրենալին» հեռուստաշոուն։ Առաջիկայում երգիչը կրկին կմեկնի ԱՄՆ։ Թե այս անգամ ինչ ծրագրեր է մտմտում, Անդրեն չի բարձրաձայնում` հավատարիմ մնալով գործել, հետո միայն խոսել սկզբունքին. «Ես միշտ մտածում եմ նոր նախագծերի ու գաղափարների շուրջ, սակայն մինչև վերջանական պատկերը չլինի իմ մտքում, չեմ կարող խոսել դրանց մասին: Չեմ սիրում բարձրաձայնել այն, ինչը դեռ հստակ չէ. ես միշտ խոսում եմ այն ժամանակ, երբ նախագիծն արդեն կա ու պատրաստ է եթեր հեռարձակվելուն»:
Նոր աշխատանքներ անելուն զուգահեռ Անդրեն հասցրել է նաև վայելել հանգիստը հայրենի Արցախում։ Երգիչն ամեն անգամ կարոտով է վերադառնում Արցախ։ «Արցախում ամենից շատ կարոտում եմ այն տարիները, որոնք ապրել եմ մանկությանս ժամանակաշրջանում: Ամեն անգամ այցելելով Արցախ դրական լիցքեր եմ ստանում: Ընկերական շփումները, մարդկանց անկեղծ ջերմությունը, ընտանեկան հավաքույթները՝ Արցախն իմ տունն է, որտեղ ես ինձ ամենալավն եմ զգում»,– եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ