Ինչպես է նկարահանվել Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակը Բուլղարիայում
Երգիչ Ռազմիկ Ամյանն այսօր իր երկրպագուներին ներկայացրեց նոր տեսահոլովակ` հեղինակային` «Իմ աշխարհն ես» երգի հիման վրա։ Նորությունն անակնկալ էր երկրպագուների համար. երգիչը քչախոս է, ապագա ծրագրերի մասին, գրեթե, չի պատմում, միանգամից նորությունն է ներկայացնում։ Տեսահոլովակի նկարահանման մանրամասները երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը վստահել է Tert.am Life–ին։
Տեսահոլովակը նկարահանել են Բուլղարիայի 3 քաղաքում։ Այն սյուժետային գիծ չունի, ներկայացնում է, թե ինչպես է Ռազմիկի մոտ ծնվում նոր երգը։ Մտահղացումը եղել է Արմին Մովսիսյանինը, այնուհետև թիմին է միացել ռեժիսոր Կարեն Ամյանն ու իրականացրել գաղափարը։
«Որոշեցինք տեսահոլովակը նկարահանել Բուլղարիայում, քանի որ շատ գեղեցիկ տեղեր կային։ Երգը շատ գեղեցիկ է, չցանկացանք, որ սյուժեն խանգարող հանգամանք լինի։ Երգին շատ բան պետք չէր, ամառային տրամադրություն բավական էր»,– ասաց Արմինը։
Կարենն էլ նկատեց, որ երգն այնքան գեղեցիկ էր, որ իրենց մնում է միայն նկարահանել գեղեցիկ տեսարաններ. «Չէինք ցանկանում ունենալ ընդգծված հերոս և հերոսուհի։ Աղջիկն այս դեպքում ներկայանում է որպես մուսա։ Առաջնային խնդիր էր, որ ունենայինք ջուր, արև և Ռազմիկ Ամյան։ Գաղափարն այն է, որ քայլելու ընթացքում Ռազմիկն իր մտքերի մեջ է և ծնվում է երգը»։
Հերոսուհու վրա հատուկ շեշտադրում չկա։ Կարևոր էր միայն, որ նա լինի պարուհի, քանի որ տեսահոլովակը ճկունություն էր պահանջում։ «Նկարահանման ժամանակ մի փոքր վախ կար, քանի որ ճոճանակի տեսարանում նա գետնից մոտ 5 մետր բարձրության վրա էր, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»։ Ռազմիկը չի խառնվել հերոսուհու ընտրությանը։ Ռեժիսորը կարևորել է, որ աղջիկը բնական գեղեցկություն ունենա և պլաստիկ վիրահատություններ չունենա։
Կարենը կարևորեց, որ թե՛ Ռազմիկը, թե՛ Արմինը չեն սահմանափակում ռեժիսորին և լսում են նրա մասնագիտական կարծիքը։ Ռեժիսորը նկատեց, որ արտերկրում նկարահանումներ անելն ավելի բարդ է։ Իրենց համար լրացուցիչ բարդություն է եղել հանգստի սեզոնը։ «Ափերը լիքն էին։ Նկարահանումներն անում էինք առավոտյան ժամը 5–ին և երեկոյան։ Այդպես 3 օր։ Երբ արևը շատ էր բարձրանում, արդեն հանդիսատես էր հավաքված լինում։) Օտարազգի մարդիկ նկարվում էին Ռազմիկի հետ, հարցնում էին` ինչպես կարող են գտնել նրա ստեղծագործությունները։ Նկարահանումների ընթացքում արդեն հասկացանք, որ երաժշտությունը շատ է դուր գալիս մարդկանց, երաժշտությունը լեզու չունի»,– նշեց Կարենը։
Տեսահոլովակի թեմայի ընտրությունը` ստեղծագործական պրոցես, պատահական չէ։ Վերջին շրջանում Ռազմինը ներկայացնում է միայն հեղինակային երգեր։ Առաջիկայում է նա ներկայանալու է միայն հեղինակային երգերով։ Ըստ Արմինի` դա ինքնաբերաբար է ստացվել. «Նա գրեց երգեր, որոնք դուր եկան ժողովրդին։ Հասկացանք, որ կարող է ներկայացել իր երգերը։ Արդեն ստեղծվել է ձեռագիր, որը ճանաչելի է հանդիսատեսի կողմից։ Առաջիկայի համար էլ մի շարք նոր երգեր ունենք»։ Մինչև տարեվերջ Ռազմիկը կներկայացնի ևս մեկ երգ, սակայն առանց տեսահոլովակի։ «Բալիկ» կոչվող հեղինակային երգը Ռազմիկը նվիրել է բոլոր երեխաներին` իր երեխաների գլխավորությամբ։
Որպես հեղինակ–կատարող` Ռազմիկ Ամյանի ճանապարհի սկիզբը խոստումնալից էր։ Նրա «Չունի Աշխարհը քեզ նման», «Սիրեմ քեզ, լիանամ» և մյուս երգերը հիթեր դարձան։ Հիմնվելով առաջին արձագանքների վրա` Արմինը կանխատեսում է, որ այս երգն էլ կսիրվի հանդիսատեսի կողմից. «Մինչև պաշտոնական պրեմիերան երգն անհասկանալի ձևով տարածվել էր։ Մենք շատ դրական արձագանքներ էինք լսում։ Փառք Աստծո, երգը լավ արձագանքներով ունեցավ»։
Օգոստոսին Ռազմիկը մենահամերգ ունեցավ ԱՄՆ–ում, որի ժամանակ ևս հիմնականում ներկայացրել է իր հեղինակային երգերը։ Համերգի տոմսերը շատ արագ են սպառվել, ինչը ոգևորիչ էր նրա համար։ «Առաջին համերգի տոմսերը ժամանակից շուտ սպառվեցին, որոշեցինք երկրորդ համերգ էլ անել։ Այս անգամ ևս տոմսերը մեծ արագությամբ սպառվեցին։ Կազմակերպիչներն արդեն խոսում էին երրորդ համերգն անելու մասին, սակայն դա կմնա հաջորդ տարի, որովհետև այս տարի այլևս ժամանակ չունենք։ Շնորհակալ ենք հանդիսատեսին` ակտիվության և ջերմության համար։ Երգչի համար շատ կարևոր է, երբ համերգի տոմսերն այսպիսի արագությամբ են վաճառվում»,– ասաց պրոդյուսերը, ապա հավելեց, որ այս ծրագիրն առաջին անգամ ներկայացրել է հայաստանաբնակ հանդիսատեսին` նախորդ տարի նոյեմբերի 17-ին` Ուսանողների միջազգային օրվա առթիվ կայացած մենահամերգով։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)